050.0951.221099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
22 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 951
i
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ`
CBANet ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` հրամայում եմ.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի հետ կնքվող լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների` CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի ներկայացման և ընդունման կարգը» (կցվում է):
2. Հանձնարարել հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից երկօրյա ժամկետում`
2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Lotus Notes սերվերում և ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի համապատասխան աշխատատեղում կատարել սույն հրամանով հաստատվող կարգին համապատասխան փոփոխություններ և գրանցումներ.
2.2. Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի աշխատակիցների համար կազմակերպել համապատասխան սեմինար:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 1999 թ. նոյեմբերի 1-ից:
ԿԱՐԳ
ՀՀ ԿԲ կողմից բանկերի հետ կնքվող լոմբարդային վարկերի տրամադրման,
ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու
վաճառքի գործարքների` CBANet միջբանկային համակարգչային ցանցի
միջոցով հայտերի ներկայացման և ընդունման
1. Սույն կարգը սահմանում է ՀՀ ԿԲ կողմից ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի հետ կնքվող լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների (այսուհետև` Գործարքներ)` CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով հայտերի (այսուհետև` Հայտ կամ Հայտեր) ներկայացման և դրանց` ՀՀ ԿԲ կողմից ընդունման կանոնները:
2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված Հայտերը, որպես կանոն, ՀՀ ԿԲ կողմից ընդունվում են CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով:
3. ՀՀ ԿԲ կողմից Հայտերի ընդունման նպատակով ՀՀ ԿԲ ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի համար ՀՀ ԿԲ Lotus Notes սերվերում բացվում են առանձին փոստարկղեր`
- «CB Lombard Box» անվանումով (CB Lombard Box/Central Bank/CBANet)
լոմբարդային վարկերի հայտեր և դրանց հետ կապված հաղորդագրություններ,
- «CB Deposit Box» անվանումով (CB Deposit Box/Central Bank/CBANet)
ավանդային գործարքների հետ կապված հաղորդագրություններ,
- «CB Securities Box» անվանումով (CB Securities Box/Central
Bank/CBANet) արժեթղթերի առքի կամ վաճառքի գործարքների հետ կապված
հաղորդագրություններ,
- «CB REPO Box» անվանումով (CB REPO Box/Central Bank/CBANet) ռեպո և
հակադարձ ռեպո գործարքների հետ կապված հաղորդագրություններ:
3.1. Հայտերը, ինչպես նաև դրանց հետ կապված հաղորդագրությունները (հետ
կանչման Հայտեր և այլն) ՀՀ ԿԲ կողմից ընդունվում են միայն սույն
կարգի 3-րդ կետով նախատեսված փոստարկղերի հասցեներով: Այլ
փոստարկղերի հասցեներով ստացված Հայտերը չեն ընդունվում և
համարվում են անվավեր:
4. Փոստարկղ մուտքի իրավունք տվող User.id ֆայլը գրանցվում է երկգաղտնագրային: Գաղտնագրերը ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի տնօրենի կողմից տրվում են նույն դեպարտամենտի երկու պատասխանատու աշխատակիցների: Փոստարկղը բացվում է միայն երկու գաղտնագրերի հաջորդաբար մուտքագրումից հետո:
5. CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկվող Հայտերն ընդունվում են ՀՀ ԿԲ կողմից տվյալ Գործարքների համար սահմանված ժամանակահատվածում և պետք է համապատասխանեն ՀՀ ԿԲ նախագահի հրամանով հաստատված գլխավոր համաձայնագրերի օրինակելի ձևերին:
6. Յուրաքանչյուր Հայտ պարունակող հաղորդագրություն պետք է օժտված լինի`
- հաղորդագրության առաքումը (Delivery option/Confirm delivery) և
ստացումը (Return receipt) հաստատող անդորրագրերը (delivered/received)
ստանալու հնարավորությամբ.
- պաշտպանված լինի էլեկտրոնային ստորագրությամբ (Delivery option/sign)
(տես Lotus Notes օգտագործողի ձեռնարկ):
7. Հաղորդագրությունն ուղարկելու պահից առաքումը հաստատող անդորրագիրը (delivered) 20 րոպեից չստանալու դեպքում կատարվում է հաղորդագրության կրկնակի ուղարկում` Հայտի վրա «կրկնօրինակ» նշումով: Կրկնակի ուղարկված հաղորդագրության դիմաց առաքման հաստատում չստանալու դեպքում կատարվում են սույն կարգի 8-րդ կետով նախատեսված գործողությունները:
8. Այն դեպքում, երբ CBANet համակարգչային ցանցով Հայտի (հետ կանչման հաղորդագրության կամ վերանայված Հայտի) ուղարկումն անհնար է կամ ուղարկված հաղորդագրությունների դիմաց չեն ստացվել առաքումը հաստատող անդորրագրեր (delivered), առևտրային բանկը ձեռնարկում է հետևյալ հաջորդական գործողությունները`
- Տեղյակ է պահում ՀՀ կենտրոնական բանկի CBANet ադմինիստրատորին
(դիսպետչերին) հաղորդագրությունն ուղարկելու անհնարինության մասին`
58 02 83, (039) 2 069 72 (ISKRA) հեռախոսահամարներով, և
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ադմինիստրատորն
ահազանգը գրանցում է հատուկ մատյանում և միջոցներ է ձեռնարկում
խափանումը վերացնելու ուղղությամբ: Խափանումը մինչև Հայտի ընդունման
առավելագույն ժամից 40 րոպե առաջ վերացնելու դեպքում ադմինիստրատորը
տեղյակ է պահում այդ մասին առևտրային բանկին, և
- Եթե նշված ժամանակահատվածում խափանումը չի վերացվում, Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ադմինիստրատորն այդ մասին
տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների
դեպարտամենտի պատասխանատու աշխատակցին և տվյալ առևտրային բանկին:
- Առևտրային բանկը ձևավորում է Հայտերի թղթային տարբերակը (փակ ծրար),
որը ներկայացվում է ԿԲ-ին մինչև իր կողմից սահմանված ժամը, որից հետո
թղթային փաթեթների ընդունումը նույնպես դադարեցվում է:
9. CBANet միջբանկային համակարգչային ցանցի ադմինիստրատորը, սույն կարգի 3 կետում նշված փոստարկղերը բացելիս, պարտավոր է արգելք դնել տվյալ փոստարկղերից տեղեկատվության ջնջման (ոչնչացման) հնարավորության վրա միաժամանակ ապահովելով ավտոմատ ռեժիմում արխիվներից 45 օր հնությամբ տվյալների ջնջման իրականացումը: