Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ...

 

13.08.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի 2023 թվականի N 582-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հարկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման մրցույթի անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2023 թվականի հունիսի 12-ի

թիվ 582-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնները համալրելու մրցույթի (այսուհետ` Մրցույթ) անցկացման կարգն ու պայմանները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նախագահի հրամանով հաստատված կանոնադրությունների համաձայն օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող կառուցվածքային և ներքին ստորաբաժանումներում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնների վրա:

3. Մրցույթին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում հարկային ծառայողի ընդունելության դեպքում` «Հարկային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, մաքսային ծառայողի ընդունելության դեպքում` «Մաքսային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Կոմիտեի հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն կամ հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը (այսուհետ` Ծառայող) սույն կարգին համապատասխան իրավունք ունի մասնակցելու Մրցույթին` իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից:

6. Ծառայողի` Մրցույթի շրջանակներում հարցազրույցների, թեստավորման մասնակցելու ժամանակահատվածը համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:

7. Մրցույթը կարող է անցկացվել յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Հարկային և մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ, պայմանավորված Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնների համալրման անհրաժեշտությամբ, Մրցույթը կարող է անցկացվել նաև սույն կետում նշված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ:

8. Մրցույթը բաղկացած է հետևյալ փուլերից` նախնական հարցազրույցի, դասընթացի, գործնական պարապմունքի և վերջնական հարցազրույցի:

9. Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանման (այսուհետ` իրավասու ստորաբաժանում) կողմից:

10. Կոմիտեի հարկային կամ մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնները կարող են զբաղեցնել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու համար ըստ հարկային և մաքսային ծառայությունների ձևավորված թեկնածուների ցուցակներում (այսուհետ` թեկնածուների ցուցակ) ընդգրկված անձանցից:

(10-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

11. Մրցույթի արդյունքներով թեկնածուների ցուցակում ընդգրկվում են մրցույթի բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարած քաղաքացիները:

(11-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է Կոմիտեի իրավասու ստորաբաժանման միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

13. Մրցույթի փաստաթղթերի ընդունումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

14. Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է Մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետից առնվազն 15 օր առաջ:

15. Մրցույթի դիմումների ներկայացման վերջնաժամկետը կարող է երկարաձգվել Կոմիտեի նախագահի հրամանով:

16. Մրցույթի հայտարարությամբ հրապարակվում են`

1) Մրցույթի դիմումի ձևանմուշը` համաձայն N 1 Ձևի,

2) դիմումի ներկայացման վերջնաժամկետը,

3) դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

4) դասընթացի փուլը հաղթահարելուց հետո ներկայացման ենթակա Կոմիտեի նախագահի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը` համաձայն N 2 Ձևի,

5) դասընթացի տևողությունը

6) փաստաթղթերի ներկայացման եղանակը,

7) Մրցույթի փուլերի անցկացման վերաբերյալ տեղեկատվություն,

8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

9) օրենքով տվյալ պաշտոնների համար նախատեսված պաշտոնային դրույքաչափերը,

10) մասնագիտական գիտելիքների ստուգման թեստավորման հարցերի շրջանակը` համապատասխան իրավական ակտերի հոդվածներին հղումներով,

11) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

(16-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

17. Մրցույթի դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) անձնագիր կամ նույնականացման քարտ,

2) անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշ (կամ սոցիալական քարտ կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք),

3) հարկային և մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր,

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,

5) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին),

6) մեկ օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ, եթե լեզուների իմացության պահանջը նախատեսված է տվյալ պաշտոնի անձնագրով:

(17-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

18. Սույն կարգի 17-րդ կետի 6-րդ ենթակետում նշված օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի` ՏՌԿԻ, անգլերենի` TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից թեստային կամ այլ եղանակով անցկացված քննության արդյունքում օտար լեզվի համապատասխան մակարդակի առկայության վերաբերյալ տրված վկայականը: Լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթը կիրառելի է ստանալուց հետո 5 (հինգ) տարվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

19. Սույն կարգի 17-րդ կետի 6-րդ ենթակետում նշված օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով:

20. Իրավասու ստորաբաժանումը փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ: Եթե դիմումատուի կողմից ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա դիմումատուին տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Իրավասու ստորաբաժանումն ամբողջականացված և (կամ) տեխնիկական սխալները շտկված փաստաթղթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին դրանց ընդունման վերաբերյալ:

21. Հայտարարությամբ ներկայացված պահանջներին չհամապատասխանող անձի դիմումը համարվում է մերժված և վերջինիս չի թույլատրվում մասնակցել Մրցույթին: Այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին սույն կարգի 20-րդ կետով նախատեսված ժամկետում:

22. Իրավասու ստորաբաժանման կողմից վարվում է էլեկտրոնային մատյան դիմում ներկայացնող բոլոր անձանց հաշվառման նպատակով:

 

3. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

23. Մրցույթի հայտարարության ժամկետի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կազմակերպում է նախնական հարցազրույցի փուլը: Նախնական հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

24. Նախնական հարցազրույցի փուլն անցկացնելու նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է առնվազն հինգ անդամից կազմված նախնական հարցազրույցի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Նույն հրամանով Հանձնաժողովի կազմից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ:

25. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Կոմիտեի նախագահը կամ նրան փոխարինող անձը կամ Կոմիտեի նախագահի տեղակալը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ:

26. Նախնական հարցազրույցի հանձնաժողովի կազմում Կոմիտեի նախագահի հրավերով կարող են ընդգրկվել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության կամ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

27. Նախնական հարցազրույցի փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը:

28. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը:

29. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ նախնական հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքը ձայնագրվում է: Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի արդյունքներով մասնակցի բարեվարքությունը կարող է գնահատվել դրական կամ բացասական:

(29-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

30. Նախնական հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Այս փուլում մասնակցին տրվող հարցերը չեն կարող ունենալ նրա մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակ:

31. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին` 1-ից 5 գնահատման համակարգով, նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

32. Նախնական հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է նախնական հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն 80 տոկոս և ավելի միավորներ ստացած թեկնածուները:

33. Նախնական հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների ցուցակը, ինչպես նաև թեստավորման անցկացման օրվա, ժամի և անցկացման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանման կողմից հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

34. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների թափուր պաշտոնների համալրման նպատակով նախնական հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու ՈՒսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին` թեստավորման արդյունքներով անցողիկ նվազագույն միավորը հավաքելու դեպքում:

35. Թեստավորման փուլի կազմակերպչական աշխատանքները իրականացնում է իրավասու ստորաբաժանումը:

36. Թեստավորումը կազմված է երկու ենթափուլերից.

1) համակարգչային գիտելիքների ստուգում,

2) մասնագիտական գիտելիքների ստուգում:

37. Թեստավորման փուլի ընթացքը տեսագրվում է:

38. Իրավասու ստորաբաժանումը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման օրվա մասին տեղեկատվությունը, ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:

(38-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

39. Թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարում են այն մասնակիցները, որոնց համար իրավասու ստորաբաժանումը տրամադրում է թեստը դրական հանձնելու վերաբերյալ հավաստում:

40. Իրավասու ստորաբաժանումը թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է թեստավորման մասնագիտական գիտելիքների ստուգման ենթափուլը, որին կարող են մասնակցել միայն թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլը հաղթահարած մասնակիցները:

41. Իրավասու ստորաբաժանումը մասնագիտական գիտելիքների ստուգման օրվա մասին, ստուգումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, տեղեկացնում է մասնակցին` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հրավեր ուղարկելու միջոցով:

42. (42-րդ կետն ուժը կորցրել է 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

43. Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակիցը թեստավորման ենթափուլերին չմասնակցելու դեպքում զրկվում է հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից` անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից:

44. Թեստավորման ենթափուլերը կարող են անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով` տարբեր օրերի կամ ժամերի` ելնելով մասնակիցների թվից:

45. Թեստավորման կազմակերպման պատասխանատուն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման ենթափուլերի անցկացման սենյակ:

46. Թեստավորման մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 5 րոպե առաջ:

47. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով, թեստավորման համար նախատեսված հատուկ սրահում, որն ունի թեստավորմանը մասնակցող քաղաքացիների թվից ոչ պակաս քանակությամբ համակարգիչներ, որոնք միացված են միայն թեստավորման անցկացման համար պահանջվող կապուղիներին:

48. Թեստավորումը սկսելուց առաջ թեստավորման կազմակերպման պատասխանատուն ամփոփ ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգը, բացատրում է թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մասնակիցների` թեստավորման անցկացման ընթացակարգին վերաբերող տեխնիկական բոլոր հարցերին:

49. Թեստավորման մասնակիցները չեն կարող`

1) իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ,

2) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից` բացառությամբ թեստավորման սենյակում տեղադրված համակարգիչների և հասանելի ծրագրերի,

3) թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման կազմակերպման պատասխանատուին` բացառությամբ տեխնիկական հարցերի,

4) մինչև թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը` դուրս գալ համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը,

5) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ,

6) դուրս գալ սենյակից` մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

50. Մասնակցի կողմից սույն կարգի 49-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում թեստավորման կազմակերպման պատասխանատուն դադարեցնում է մասնակցի աշխատանքը` էլեկտրոնային եղանակով կազմելով արձանագրություն, որի արդյունքում համակարգն ինքնաշխատ եղանակով մասնակցին գնահատում է զրո միավոր:

51. Սույն կարգի 48-րդ կետի պահանջների կատարումից հետո թեստավորման մասնակիցները թեստավորման համակարգում մուտքագրում են իրենց հանրային ծառայության համարանիշը և ավտոմատ գեներացված կոդը:

52. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում, այդ թվում` թեստային առաջադրանքները էլեկտրոնային համակարգ է մուտքագրում իրավասու ստորաբաժանումը` անհրաժեշտության դեպքում Կոմիտեի ստորաբաժանումների օժանդակությամբ: Թեստերի կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները:

53. Իրավասու ստորաբաժանումը թեստերի կազմման գործընթացը կարող է արտապատվիրակել նաև երրորդ անձանց` գնումների օրենսդրության հիման վրա` գնման ընթացակարգերի կիրառման միջոցով:

54. Թեստավորման յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչային ծրագիրը համապատասխան հարցերի բազայից, պատահականության սկզբունքով, ձևավորում է թեստի անհատական տարբերակ:

55. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի հարցերը բաղկացած են մասնագիտական ընդհանուր գիտելիքները և հմտություններն ստուգող 20 հարցից:

(55-րդ կետը փոփ. 22.02.2024 թիվ 205-Ն հրաման)

56. Թեստային առաջադրանքում ընդգրկված հարցերը պետք է կազմվեն 5 բնագավառներից` հետևյալ չափաբաժիններով`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս

2) հարկային կամ մաքսային օրենսդրություն` 10 տոկոս

3) քրեական և քրեական դատավարության օրենսդրություն` 30 տոկոս

4) օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր` 40 տոկոս

5) հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր` 10 տոկոս:

(56-րդ կետը փոփ. 22.02.2024 թիվ 205-Ն հրաման)

57. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի ձևավորումից հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի էկրանին ստանում է թեստը և անցնում թեստային առաջադրանքների կատարմանը:

58. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստի առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 40 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը ինքնաշխատ եղանակով դադարեցվում է:

(58-րդ կետը փոփ. 22.02.2024 թիվ 205-Ն հրաման)

59. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի մասնակիցը յուրաքանչյուր թեստային առաջադրանքի համար ընտրում է պատասխանի իր տարբերակը` կատարելով համապատասխան նշում:

60. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի մասնակիցը, մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել և ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:

61. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ եղանակով ավարտում է թեստը և կատարում է միավորների հաշվարկ` արդյունքը ցուցադրելով համակարգչի էկրանին:

62. Համակարգը, մուտքագրված տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով գեներացնում է ճիշտ և սխալ պատասխանները` ձևավորելով մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման գնահատականը:

63. Թեստավորման մասնագիտական ստուգման ենթափուլի թեստային առաջադրանքների պատասխանների գնահատված տարբերակի միջոցով մասնակիցն անմիջապես տեղեկանում է թեստավորման իր արդյունքի մասին:

64. Մասնակիցը համարվում է մասնագիտական ստուգման ենթափուլը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ նվազագույն միավորը: Նվազագույն միավոր է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 80%-ին տրված ճիշտ պատասխանը:

65. Մասնագիտական ստուգման ենթափուլը չհաղթահարած մասնակցի մասնակցությունը հետագա փուլին չի թույլատրվում:

66. Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման հարցաշարում ընդգրկված առաջադրանքներին չպատասխանված և (կամ) սխալ պատասխանված տարբերակները գնահատվում են 0 միավոր:

67. Մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփվում են իրավասու ստորաբաժանման կողմից թեստավորման օրվա, իսկ եթե թեստավորումն իրականացվել է տարբեր օրերի, ապա թեստավորման վերջին օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

68. Իրավասու ստորաբաժանումը մասնագիտական ստուգման ենթափուլի թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո ենթափուլը հաղթահարած մասնակիցներին ներառում է դասընթացին մասնակցության ցուցակում:

69. Իրավասու ստորաբաժանումը Մրցույթի դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է մասնագիտական ստուգման` տվյալ մասնակցի արդյունքը` դասընթացի մասնակցության նշումով: Միաժամանակ նույն հաղորդագրությամբ թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցներին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել և իրավասու ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը:

70. Սույն կարգի 69-րդ կետում նշված ժամկետում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը իրավասու ստորաբաժանմանը չներկայացնելու դեպքում դիմորդի մասնակցությունը հետագա փուլին չի թույլատրվում:

71. Իրավասու ստորաբաժանումը դասընթացին մասնակցելու թույլտվություն ստացած մասնակիցների ցուցակը տրամադրում է Ուսումնական կենտրոնին` միաժամանակ հրապարակելով Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

72. Դասընթացի կազմակերպման և անցկացման աշխատանքները իրականացվում են Ուսումնական կենտրոնի կողմից:

73. Դասընթացի մեկնարկի մասին մասնակիցները ծանուցվում են Մրցույթի դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով:

74. Դասընթացը կազմված է սույն կարգով սահմանված քանակի դասերից, յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է:

75. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան:

76. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնում` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում` լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ): Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում:

77. Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով:

78. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:

79. Դասընթացի տևողությունը կազմում է 2 ամիս:

80. Դասավանդման թեմաները ներառելու են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով, հարկային ծառայության մասով` «Հարկային ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, իսկ մաքսային ծառայության մասով` «Մաքսային ծառայության մասին» օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքով և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և նշված իրավական ակտերի համաձայն ընդունված այլ իրավական ակտերով նախատեսված թեմաներ:

81. Դասընթացի ավարտից հետո Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվում է թեստավորում` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

82. Թեստավորման ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին:

83. Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով:

84. Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե:

85. Բոլոր այն մասնակիցները, ում թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով բացակայել են 10 ակ/ժամ և ավել` զրկվում են մրցույթի հետագա փուլին մասնակցելու իրավունքից:

86. Թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ուսումնական կենտրոնը իրավասու ստորաբաժանմանն է տրամադրում մրցույթի հետագա փուլին մասնակցելու իրավունք ստացած մասնակիցների դասընթացի արդյունքում հավաքած միավորները:

 

5. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ՓՈՒԼ

 

87. Թեստավորման անցողիկ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած մասնակիցների գործնական պարապմունքի փուլն իրականացվում է Կոմիտեի և մասնակցի միջև կնքված պայմանագրի համաձայն` Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` Վարչություն) համապատասխան բաժնում 1 ամիս գործնական պարապմունքի փուլ անցնելու եղանակով:

88. Գործնական պարապմունքը Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթներն են, որն անցկացվում է գործնական խնդիրների լուծման համար տեսական գիտելիքները կիրառելու, գործնական ունակությունների և հմտությունների ձեռքբերման, մշակման և ամրապնդման նպատակով:

89. Գործնական պարապմունքի ավարտից հետո Վարչության համապատասխան բաժնի պետի կողմից Վարչության պետի հաստատմանն է ներկայացվում մասնակցի վերաբերյալ եզրակացությունը` համաձայն սույն հավելվածի N 3 Ձևի: N 3 Ձևի ենթակետում նշված մակարդակներն ունեն հետևյալ իմաստը.

1) «Մակարդակ N 1»` մասնակիցը չի կարողանում ճանաչել, հիշել և վերհիշել տերմինները կամ հասկացությունները կամ թեպետ հիշում է տերմիններն ու հասկացությունները, սակայն չի կարողանում օգտագործել կամ բացատրել դրանք.

2) «Մակարդակ N 2»` մասնակիցը կարողանում է բացատրել տերմիններն ու հասկացությունները, կարողանում է դասակարգել, տարանջատել դրանց կիրառման ոլորտները, կարողանում է համեմատություններ անել, սակայն չի կարողանում դրանք կիրառել պրակտիկ միջավայրում.

3) «Մակարդակ N 3»` մասնակիցը ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն և ուղղություն ցույց տալու դեպքում կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, սակայն պահանջում է մշտական վերահսկողություն.

4) «Մակարդակ N 4»` մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները.

5) «Մակարդակ N 5»` մասնակիցը կարողանում է կիրառել ստացված գիտելիքները գործնական միջավայրում, կարողանում է հիմնավորել որոշումները, կարողանում է բացահայտել և կառուցել օրինաչափություններ փաստերում, ներկայացնել նոր տեսակետ, հիմնավորել նշված տեսակետը և որոշել դրա կիրառելիությունը տվյալ իրավիճակում:

90. Գործնական պարապմունքի փուլը հաղթահարած են համարվում եզրակացության 4-5 մակարդակներին համապատասխան գնահատում ստացած մասնակիցները: 1-3 մակարդակներին համապատասխան գնահատում ստացած մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել վերջնական հարցազրույցի փուլին:

 

6. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

91. Գործնական պարապմունքի փուլի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է նշված փուլը հաղթահարած մասնակիցների վերջնական հարցազրույցի փուլը: Վերջնական հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

92. Վերջնական հարցազրույցի անցկացման համար Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է վերջնական հարցազրույցի հանձնաժողով: Վերջնական հարցազրույցի հանձնաժողովը կազմված է 5 անդամից:

93. Վերջնական հարցազրույցի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հարկային կամ մաքսային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կամ նրան փոխարինող անձը, Կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատակիցներ:

94. Վերջնական հարցազրույցի հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը:

95. Վերջնական հարցազրույցի առաջադրանքները կազմում է իրավասու ստորաբաժանումը` դասընթացի ընթացքում դասավանդված առարկաների շրջանակից և գործնական պարապմունքի փուլում մասնակցի կողմից իրականացված գործառույթների շրջանակից և ապահովում է դրանց գաղտնիությունը: Վերջնական հարցազրույցի առաջադրանքների կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները և դասընթացի դասախոսական կազմը:

96. Վերջնական հարցազրույցի հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր մասնակցի մասով համակարգչային ծրագրի օգտագործմամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցաշար և տրամադրում մասնակցին:

(96-րդ կետը փոփ. 22.02.2024 թիվ 205-Ն հրաման)

97. Մասնակցին տրամադրվում է 10 րոպե ժամանակ հարցաշարի հարցերին ծանոթանալու նպատակով:

98. Վերջնական հարցազրույցն իրականացվում է հարցաշարում ներառված հարցերը մասնակցի կողմից բանավոր պատասխանելու միջոցով:

99. Վերջնական հարցազրույցի հանձնաժողովը հարցաշարում ներառված հարցերից բացի վերջնական հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող է ուղղել նաև այլ հարցեր` հնչեցված պատասխանները հստակեցնելու նպատակով:

100. Վերջնական հարցազրույցի արդյունքում սույն հավելվածի 96-րդ կետում նշված հարցերի գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ` ամբողջական պատասխանի դեպքում` 2 միավոր, թերի պատասխանի դեպքում` 1 միավոր, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում` 0 միավոր:

101. Վերջնական հարցազրույցի գնահատականը վերջնական հարցազրույցի հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների հանրագումարն է:

102. Եթե վերջնական հարցազրույցի արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից, ապա տվյալ մասնակիցը համարվում է մրցույթը չհաղթահարած:

103. Վերջնական հարցազրույցի ընթացքը ձայնագրվում է:

104. Մասնակիցը վերջնական հարցազրույցի ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

105. Վերջնական հարցազրույցի արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել վերջնական հարցազրույցի արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 օրվա ընթացքում: Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի վերջնական հարցազրույցի կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

106. Վերջնական հարցազրույցի արդյունքները բողոքարկվում են Կոմիտեի նախագահին` գրավոր:

107. Բողոքարկումը վերջնական հարցազրույցի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև Մրցույթի արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

108. Մասնակցի կողմից վերջնական հարցազրույցի արդյունքների բողոքարկման դեպքում Իրավասու ստորաբաժանումը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան Մրցույթի մասնակցի (մասնակիցների) Մրցույթի արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում Մրցույթի արդյունքների բողոքարկման վերաբերյալ դիմումը` համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը և Մրցույթի մասնակցի ձայնագրությունը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում հարցազրույցի արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:

108.1. Մասնակցի կողմից վերջնական հարցազրույցի արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին իր կողմից ՀՀ ՊԵԿ Նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է վերջնական հարցազրույցի ձայնագրությունը:

(108.1-ին կետը լրաց. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

109. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի հարցազրույցի հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է հարցազրույցի արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար, եթե սխալ է համարվում հարցազրույցի որևէ հարց:

110. Վերջնական հարցազրույցի բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:

111. Վերջնական հարցազրույցի արդյունքում ձևավորված գնահատականը առավելագույն գնահատականի 70% և բարձր գնահատված մասնակիցները համարվում են մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցներ և ընդգրկվում են թեկնածուների ցուցակում` վերջնական հարցազրույցի արդյունքներով ըստ իրենց կողմից հավաքած գնահատականի` բարձրից ցածր սկզբունքից ելնելով: Հավասար գնահատականների դեպքում հաշվի է առնվում տեսական մասի գնահատականի` առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը:

 

7. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

112. Թեկնածուների ցուցակում ընդգրկվում են`

1) Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցները,

2) Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողները` վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ստանալու դեպքում,

3) Հարկային կամ մաքսային ծառայողները, ովքեր անցել են վերապատրաստում օպերատիվ-հետախուզական գործունեության մասով և ստացել են նշված վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր,

4) Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոն զբաղեցնող այն ծառայողները, ովքեր տվյալ թափուր պաշտոնը զբաղեցրել են մինչև տվյալ պաշտոնի համալրման համար հրապարակված մրցույթի հայտարարության օրն առնվազն 1 տարի ժամկետով և հաղթահարել են Մրցույթի` սույն կարգով նախատեսված վերջնական հարցազրույցի փուլի անցողիկ շեմը:

(112-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

112.1. Վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող ծառայողները թեկնածուների ցուցակում ընդգրկվում են ըստ իրենց կողմից վերապատրաստման արդյունքում հավաքած կշռային միավորների` բարձրից ցածր սկզբունքից ելնելով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում վերապատրաստման տեսական մասի գնահատականի` առավելագույն հնարավորից հավաքած միավորը:

(112.1-ին կետը լրաց. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

113. Թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար` նվազման կարգով` ինքնաշխատ եղանակով:

114. Թեկնածուների ցուցակը վարվում է էլեկտրոնային եղանակով իրավասու ստորաբաժանման կողմից` ըստ հարկային և մաքսային ծառայությունների:

115. Իրավասու ստորաբաժանման կողմից Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներին թեկնածուների ցուցակում ընդգրկելու դեպքում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

1) վերջնական հարցազրույցի արդյունքում հավաքած միավորը.

2) դասընթացի արդյունքում հավաքած միավորները.

3) մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը.

4) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) անձը հաստատող փաստաթղթի համարը, տալու և վավերականության ամսաթվերը, ում կողմից է տրվել, հանրային ծառայության համարանիշը.

6) հաշվառման և փաստացի բնակության վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.

8) Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոններ զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարման մասով տեղեկություններ` կրթություն, աշխատանքային ստաժ.

9) այլ տեղեկություններ:

116. Թեկնածուների ցուցակից անձը հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնում նշանակվելու դեպքում,

2) անձնական դիմումի հիման վրա,

3) հարկային կամ մաքսային ծառայությունների պաշտոն զբաղեցնելու օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում,

4) թեկնածուների ցուցակում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու դեպքում,

5) Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման համապատասխան թափուր պաշտոն զբաղեցնելու համար հրավերը երեք անգամ մերժելու դեպքում,

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում` քաղաքացիությունը դադարեցնելու օրը,

7) անձի մահվան դեպքում` նրա մահվան վկայականում նշված մահվան օրը:

117. Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման թափուր պաշտոնները համալրելու նպատակով դրանք զբաղեցվում են համապատասխան առաջարկությանը համաձայնություն տալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանցից` ըստ թեկնածուների ցուցակում ընդգրկման հերթականության:

118. Կոմիտեի այն ծառայողներն, ովքեր մինչև տվյալ պաշտոնի համալրման համար հրապարակված մրցույթի հայտարարության օրն առնվազն 1 տարի ժամանակավորապես զբաղեցրել են տվյալ թափուր պաշտոնը, անցնում են միայն վերջնական հարցազրույցի փուլը:

(118-րդ կետը փոփ. 08.08.2024 թիվ 980-Ն հրաման)

119. Վերջնական հարցազրույցի փուլին մասնակցած, սակայն չհաղթահարած մասնակիցներին Հարցազրույցի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում իրենց կողմից Կոմիտեի նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է Մրցույթի արդյունքների մասին համապատասխան տեղեկանք` էլեկտրոնային եղանակով:

 

Ձև N 1

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ. հունիսի 12-ի

թիվ 582-Ն հրամանի հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ

 

Մրցույթի անվանումը` ________________________________

Անձնական տվյալներ

 

._________________________________________________________________________.

|1. Անուն/            |Անուն` _______________________|      Լուսանկար     |

|Ազգանուն/            |Ազգանուն` ____________________|                    |

|հայրանուն            |Հայրանունը` __________________|                    |

|_____________________|______________________________|____________________|

|2. Հասցե`            |Բջջ. Հեռ:                     |                    |

|                     |Էլ. փոստ:                     |                    |

|_____________________|______________________________|____________________|

|3. Քաղաքացիությունը` |                              |                    |

|_____________________|___________________________________________________|

|4. Հանրային          |           |5. Անձնագրի սերիան, համարը կամ         |

|ծառայության          |           |նույնականացման քարտի համարը, երբ և     |

|համարանիշը           |           |ում կողմից է տրվել                     |

|_____________________|___________|_______________________________________|

|6. Սեռ`              |[] Արական  |7. Ծննդյան ամիս,  |________________    |

|                     |[] Իգական  |ամսաթիվը, տարին   |(օր, ամիս, տարի)    |

|_____________________|___________________________________________________|

|8. Ընտանեկան         |                                                   |

|դրությունը           |                                                   |

|_____________________|___________________________________________________|

|9. Կրթություն        |            |            |            |            |

|_____________________|____________|____________|____________|____________|

|10. Աշխատանքային     |            |            |            |            |

|գործունեություն      |            |            |            |            |

|_____________________|____________|____________|____________|____________|

|11. Լեզուների        |    Լսել    |  Կարդալ    |    Գրել    |Հաղորդակցվել|

|տիրապետման մակարդակը |____________|____________|____________|____________|

|                     |գե- |լավ|բա-|գե- |լավ|բա-|գե- |լավ|բա-|գե- |լավ|բա-|

|                     |րա- |   |վա-|րա- |   |վա-|րա- |   |վա-|րա- |   |վա-|

|                     |զանց|   |րար|զանց|   |րար|զանց|   |րար|զանց|   |րար|

|_____________________|____|___|___|____|___|___|____|___|___|____|___|___|

|12. Համակարգչային    |    |   |   |    |   |   |    |   |   |    |   |   |

|գիտելիքներ           |    |   |   |    |   |   |    |   |   |    |   |   |

|_____________________|___________________________________________________|

|13. Կից փաստաթղթեր`  |1.______________________ 4. ______________________ |

|                     |2.______________________ 5. ______________________ |

|                     |3.______________________ 6. ______________________ |

|                     |                                                   |

|_____________________|___________________________________________________|

|14. Հայտարարություն  |Հաստատում եմ, որ սույն դիմումով ներկայացված        |

|                     |տեղեկատվությունը ճիշտ է: Ես հասկանում և  ընդունում |

|                     |եմ, որ իմ կողմից ներկայացված ցանկացած կեղծ         |

|                     |տեղեկատվություն կարող է հիմք հանդիսանալ Մրցույթի   |

|                     |ցանկացած փուլից հեռացվելու, ինչպես նաև  օրենքով    |

|                     |սահմանված պատասխանատվության համար:                 |

|                     |Հաստատում եմ, որ դատական կարգով անգործունակ կամ    |

|                     |սահմանափակ գործունակ ճանաչված չեմ, ինչպես նաև      |

|                     |Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած    |

|                     |հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում |

|                     |ծառայողական պարտականությունների կատարմանը և        |

|                     |լիազորությունների իրականացմանը խոչընդոտող          |

|                     |հիվանդությունների ցանկում ընդգրկված                |

|                     |հիվանդություններով չեմ տառապում:                   |

|                     |Հայտնում եմ իմ համաձայնությունը, որ սույն          |

|                     |դիմումին կից ներկայացված իմ նույնականացման         |

|                     |տվյալները տրամադրվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»       |

|                     |ՓԲԸ-ին: Ինչպես նաև  հայտնում եմ համաձայնություն առ |

|                     |այն, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն սույն        |

|                     |դիմումին կից իմ նույնականացման տվյալների հիման վրա`|

|                     |իմ վարկային պարտավորությունների վերաբերյալ         |

|                     |տեղեկատվությունը փոխանցի Պետական եկամուտների       |

|                     |կոմիտե*:                                           |

|                     |*վարկային պարտավորությունների մասով                |

|                     |համաձայնության տրամադրումը պարտադիր պայման չէ և    |

|                     |մասնակիցը համաձայնության չտրամադրման դեպքում կարող |

|                     |է նշում կատարել համապատասխան վանդակում:            |

|_____________________|___________________________________________________|

|Ամիս, ամսաթիվ        |  _________________»___»2023 թ.:                   |

|Ստորագրություն       |                                                   |

._________________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.06.2023
N 582-Ն
Հրաման