01.09.2024 - 08.01.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է ծանուցման ենթակա գործունեության տեսակները և ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման ծանուցման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով:
2. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծանուցման ենթակա գործունեության տեսակները և ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ծանուցում` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով տեղեկացում.
2) ծանուցման ենթակա գործունեության տեսակ` գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է ծանուցում.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է ծանուցում, և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով չի մերժվել.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում` գործընթաց` կապված ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման հետ.
5) լիազոր մարմին` մարմին, որին ներկայացվում է ծանուցում, և որը լիազորված է սույն օրենքով սահմանված կարգով իրականացնելու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում.
6) պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում` տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամէլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով` դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված` ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով` համացանցային կայքէջում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): ↩
(3-րդ հոդ. փոփ. 17.01.23 ՀՕ-4-Ն օրենք)
Հոդված 4. |
Ծանուցման ենթակա գործունեության իրականացման սկզբունքները |
1. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման սկզբունքներն են`
1) անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.
2) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման հրապարակայնությունը.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի օրինականության ապահովումը.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման պահանջների խախտման համար պատասխանատվության սահմանումը:
Հոդված 5. |
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակը |
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակներն են`
1) շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը.
4) գործունեության որոշ տեսակների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացումը:
Հոդված 6. |
Ծանուցման պահանջը |
1. Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ կարող է զբաղվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ԳԼՈՒԽ 2
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 7. |
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները |
1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը:
2. Ծանուցում ներկայացրած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Անհատ ձեռնարկատերը, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու ծանուցման ենթակա բոլոր գործունեության տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով:
4. Ծանուցման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաև պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է օրենքով:
5. Պետական կամ համայնքի հիմնարկի կողմից ծանուցման հետ կապված գործընթացն իրականացվում է իրավաբանական անձանց համար` սույն օրենքով նախատեսված կարգով:
6. Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չի մերժվում:
7. Եթե ծանուցման մեջ առկա են իրավաբանական անձի անվանման (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան, ազգանվան) և պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի կամ անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի) անհամապատասխանություններ, ապա ծանուցումը համարվում է չներկայացված, և ծանուցում ներկայացրած անձը ձեռք չի բերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք: Ծանուցումը չներկայացված համարվելու հիմքը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում ծանուցումը համարվում է չներկայացված, ապա անձը կարող է սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել նոր ծանուցում:
Հոդված 8. |
Լիազոր մարմինները |
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու (այդ թվում` դատական կարգով դադարեցնելու համար դատարան դիմում ներկայացնելու) հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիազոր մարմինները կամ նրանց իրավահաջորդները:
3. Լիազոր մարմինները պարտավոր են պահպանել ծանուցում ներկայացրած անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
i
4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունն իրենց պաշտոնական կայքում հրապարակելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
i
5. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին հայտնում է համապատասխան մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 9. |
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը |
1. Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը (բացառությամբ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի), ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն իրականացնում է ըստ ծանուցում ներկայացրած իրավաբանական անձի անվանման և պետական գրանցման համարի, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ըստ անհատ ձեռնարկատիրոջ անվան, ազգանվան և պետական հաշվառման համարի, իսկ ֆիզիկական անձի դեպքում` ըստ անվան, ազգանվան և անձնագրի (նույնականացման քարտի) սերիայի և համարի:
3. Եթե ծանուցում ներկայացրած անձը ներկայացված տեղեկատվության մեջ կատարել է սխալներ (այդ թվում` վրիպակներ, բացթողումներ, թերություններ), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության, ապա լիազոր մարմինը հաշվառումն իրականացնում է ըստ ներկայացված տեղեկատվության: Սխալ ներկայացված տեղեկատվության ներկայացման անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է ծանուցում ներկայացրած անձը:
4. Լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձն իր մասով թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին` նշելով թերությունները և փոփոխման ենթակա տեղեկատվությունը: Լիազոր մարմինը պարտավոր է պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարել հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակել պաշտոնական կայքում:
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը պարտավոր է վերակազմակերպման կամ անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման մասին պատշաճ ձևով տեղեկացնել լիազոր մարմնին այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Լիազոր մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկացումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում:
7. Սույն հոդվածը` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրի փոփոխման մասով, տարածվում է միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք, սույն օրենքի համաձայն, պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:
i
Հոդված 10. |
Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգերը |
i
Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման, էլեկտրոնային գրանցամատյաններից տեղեկատվության տրամադրման կարգը և անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդ. փոփ. 25.10.17 ՀՕ-162-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 11. |
Ծանուցման վավերապայմանները |
1. Ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
1) իրավաբանական անձանց դեպքում`
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.
2) ֆիզիկական անձանց դեպքում`
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել:
Հոդված 12. |
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանի վարումը |
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ` էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիազոր մարմինների կողմից վարվող` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից:
2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններում նշվում են`
1) իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
i
2) իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման վայրը.
3) գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե օրենքի համաձայն` ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում).
4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի համարը կամ ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սերիան և համարը.
5) գործունեության տեսակը.
6) ծանուցման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.
7) տեղեկություններ` ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ դադարեցման մասին.
8) հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 15.05.2018 թվականից` 25.10.17 ՀՕ-162-Ն օրենք)
(12-րդ հոդ. փոփ. 25.10.17 ՀՕ-162-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 13. |
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին տեղեկատվությունը |
1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
2. Լիազոր մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք:
i
3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:
4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից իրենց վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում` անվճար:
4.1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց:
5. Էլեկտրոնային գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները:
6. Լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները` դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում:
7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում դրանց ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
(13-րդ հոդ. փոփ. 25.10.17 թիվ 162-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 14. |
Պետական տուրքը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
2. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
(14-րդ հոդ. 25.10.17 թիվ 162-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 15. |
Պետական տուրքի վճարումը |
1. Անձը պարտավոր է վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ծանուցումը ներկայացնելիս անձը ծանուցման հետ միաժամանակ կարող է ներկայացնել ծանուցման ենթակա տվյալ գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար նախկինում վճարած պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Հոդված 16. |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի մերժումը |
1. Լիազոր մարմինը մերժում է ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը, եթե`
1) ծանուցում ներկայացրած անձը չի վճարել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքը.
2) ծանուցում ներկայացրած անձի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
4) դիմող իրավաբանական անձը, օրենքի կամ իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով.
5) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով:
2. Մերժման մասին ընդունվում է պետական լիազոր մարմնի որոշում (հրաման), որում նշվում են մերժման հիմքը, բողոքարկման կարգը, և որոշումն ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է ծանուցում ներկայացրած անձին:
Հոդված 17. |
Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը |
1. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ ծանուցման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը լիազոր մարմին պետք է ներկայացնի նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և ծանուցման ենթակա գործունեության իրականացման փոփոխվող կամ նոր վայրը:
2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեության իրականացում:
3. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու ծանուցման դեպքում լիազոր մարմինը սույն օրենքով սահմանված կարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն և հրապարակում իր պաշտոնական կայքում: Ծանուցման ենթակա նույն գործունեությունը մեկից ավելի վայրերում իրականացնելու դեպքում հաշվառման մեջ նշվում են ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման բոլոր վայրերը:
4. Սույն հոդվածի պահանջները տարածվում են միայն ծանուցման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք, սույն օրենքի համաձայն, պետք է իրականացվեն միայն ծանուցման մեջ նշված վայրում:
Հոդված 18. |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը տվյալ գործունեությամբ զբաղվող անձին ծանուցման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
2. Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել ծանուցում ներկայացրած անձի գործունեության առանձին գործառույթները կամ գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն ամբողջովին չի կասեցվում:
3. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ընթացքում անձը չի կարող իրականացնել որևէ գործողություն ծանուցված գործունեության մասով, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:
4. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետի ընթացքում ծանուցում ներկայացրած անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է որպես առանց ծանուցում ներկայացնելու ծանուցման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:
5. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով): Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման որոշմամբ (հրամանով) պետք է հստակ սահմանվեն կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, իսկ ծանուցված գործունեության առանձին գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը կասեցնելու որոշմամբ (հրամանով)` նաև կասեցվող գործառույթներ կամ գործողություններ իրականացնելու իրավունքը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները չպարունակող ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամանները (որոշումները) անվավեր են:
7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին լիազոր մարմնի ղեկավարի հրամանը (որոշումը) այն ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին:
8. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում այդ մասին լիազոր մարմնի հրամանը (որոշումը) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին հրամանով (որոշմամբ) ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
9. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի` խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազոր մարմինն այլ հրաման (որոշում) չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին հաշվառված անձին չի հայտնում:
10. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը վերացած է համարվում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը ձեռք բերելու հերթական տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:
11. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 19. |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքերը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է կասեցվել`
1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու դեպքերում.
2) ծանուցման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ ծանուցման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում.
3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում.
5) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն.
6) սույն օրենքով նախատեսված դեպքերում ծանուցված գործունեության դադարեցման մասին լիազոր մարմնի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.
7) հերթական տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից նշված ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ժամանակավորապես ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից:
Հոդված 20. |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցումը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է դադարեցվել`
1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
2) լիազոր մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ այդ գործունեության առանձին գործառույթի կամ գործողության իրականացման իրավունքի կասեցման դեպքում.
3) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կամ դրա առանձին գործառույթ իրականացնելու դեպքում.
4) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է դատական կարգով` լիազոր մարմնի դիմումի համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիազոր մարմինն իրավունք ունի կասեցնելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մինչև դատարանի կողմից ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիազոր մարմինը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումը համարվում է վերացված:
4. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումը կարող է ներկայացվել`
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով կասեցման մասին երկրորդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում.
2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը տվյալ գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար կրկին կարող է ներկայացնել ծանուցում` ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվելուց վեց ամիս հետո:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով):
8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնելու մասին դիմումները լիազոր մարմնում քննարկվում են դրանք ստանալու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմում ներկայացվելու օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ հրաման (որոշում) չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` դադարեցված:
10. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով:
11. Լիազոր մարմնի կողմից կարող է սահմանվել ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, այլոց իրավունքներին և ազատություններին:
12. Եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիազոր մարմնի որոշմամբ (հրամանով) պետք է սահմանվեն նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշումը (հրամանը) ծանուցում ներկայացրած անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե ծանուցում ներկայացրած անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Հոդված 21. |
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման մասին որոշումների բողոքարկումը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշումները (հրամանները) կարող են բողոքարկվել դատական կամ վարչական կարգով:
ԳԼՈՒԽ 4
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 22. |
Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը |
1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը`
Հ/հ |
Ծանուցման ենթակա գործունեության տեսակը |
Ծանուցում ներկայացրած անձանց հաշվառող մարմինը |
Ոլորտ |
Վայրի պահանջ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. 1-ին բաժինն ուժը կորցրել է 08.02.2024 թվականից` 13.07.2023 ՀՕ-257-Ն օրենք |
|
|
|
|
2. 2-րդ բաժինն ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.2023 ՀՕ-163-Ն օրենք |
|
|
|
|
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
1. |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց |
ՀԾԿՀ |
Ա |
Վ |
|
3.1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
1. |
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն |
ԿՄ |
- |
- |
2. |
Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեություն |
ԿՄ |
- |
- |
|
4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ |
|
|
|
1. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 3-րդ, 3.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրություն ↩ |
ԿՄ |
Ա |
Վ |
1.1. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրություն և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում |
ԿՄ |
Ա |
Վ (միայն արտադրության մասով) |
1.2. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացում ↩ |
ԿՄ |
Ա |
|
1.3 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն` առանց իրացման իրավունքի |
ԿՄ |
Ա |
Վ |
1.4 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրություն |
ԿՄ |
Ա |
Վ |
2. |
Ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.2023 ՀՕ-163-Ն օրենք |
|
|
|
3. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն↩ |
ԿՄ |
- |
Վ |
3.1. |
Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն |
ԿՄ |
- |
Վ |
4. |
Ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.2023 ՀՕ-163-Ն օրենք |
|
|
|
5. |
Ուժը կորցրել է 09.06.2023 թվականից` 03.05.2023 ՀՕ-163-Ն օրենք |
|
|
|
6. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում |
ԿՄ |
- |
Վ |
7. |
Առևտրի իրականացման վայրի կազմակերպում |
ԿՄ |
- |
Վ |
8. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում |
ԿՄ |
Ա |
- |
8.1. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների` ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում ↩ |
ԿՄ |
Ա |
|
8.2. |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծվելուց հետո այլ խմբաքանակների` ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում |
ԿՄ |
Ա |
|
9. |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում |
ԿՄ |
Ա |
|
10. |
(10-րդ կետն ուժը կորցրել է 31.12.2020 թվականին` 03.06.19 ՀՕ-60-Ն) |
|
|
|
11. |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարում |
ԿՄ |
|
|
12. |
Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում |
ԿՄ |
- |
- |
13. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում |
ԿՄ |
- |
- |
14. |
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցում |
ԿՄ |
- |
- |
|
5. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
1. |
Գենետիկ ինժեներիայի գործունեություն |
ԿՄ |
- |
Վ |
|
6. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
|
1. |
Զբոսաշրջային օպերատորի գործունեություն |
ԿՄ |
- |
Վ |
2. |
Զբոսաշրջային գործակալի գործունեություն |
ԿՄ |
- |
Վ |
3. |
Հյուրանոցային ծառայությունների մատուցում |
ԿՄ |
- |
Վ |
4. |
Զբոսավարի գործունեություն |
ԿՄ |
- |
- |
5. |
Ուղեկցորդի գործունեություն |
ԿՄ |
- |
- |
3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ: ↩
3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին:↩
3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:
i
4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:↩
5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ.
ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:
8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:
(22-րդ հոդ. փոփ. 25.10.17 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.10.17 ՀՕ-158-Ն, 27.10.17 ՀՕ-170-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 17.11.17 ՀՕ-211-Ն, 21.12.17 ՀՕ-273-Ն, 13.06.18 ՀՕ-358-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 03.06.19 ՀՕ-60-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 16.09.20 ՀՕ-418-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 27.10.20 ՀՕ-477-Ն, 07.07.22 ՀՕ-319-Ն, 07.12.22 ՀՕ-544-Ն, 03.05.23 ՀՕ-163-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 13.07.23 ՀՕ-257-Ն, 25.10.23 ՀՕ-346-Ն, 08.12.23 ՀՕ-394-Ն, 22.12.23 թիվ ՀՕ-6-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 23. |
Առանց ծանուցման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը |
1. Արգելվում է առանց ծանուցման զբաղվել սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության տեսակներով:
2. Առանց ծանուցման սույն օրենքով նախատեսված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
Պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում չի գանձվում սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում:
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում ծանուցված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել ծանուցման պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն:
(23-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-273-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա ստացած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ:
3. Լիազոր մարմինները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով իրականացնել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության լիցենզիա ստացած անձանց հաշվառում` լիցենզիա ստանալու համար ներկայացված տեղեկատվությանը համապատասխան, և հաշվառված անձանց վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, որը այդ անձին տրամադրված լիցենզիայի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվն է, հրապարակել իր պաշտոնական կայքում և հրապարակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ տեղեկատվությունը տրամադրել պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
Սույն պահանջները տարածվում են լիցենզավորման ենթակա գործունեության` ցանկացած տեսակ ծանուցման ենթակա գործունեության տեսակ համարվելու դեպքերի վրա:
4. Նոր գործունեությունը ծանուցման ենթակա կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը պաշտոնապես հրապարակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման:
5. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո:
6. Սույն օրենքով սահմանված լիազոր մարմիններ են համարվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան գործունեությունը լիցենզավորող մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի սահմանում լիազոր այլ մարմիններ:
(24-րդ հոդ. փոփ. 27.10.17 ՀՕ-170-Ն, 03.06.19 ՀՕ-60-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ)օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2015 թ. նոյեմբերի 24 Երևան ՀՕ-120-Ն
|