040.2321.300106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2321-Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Սևան քաղաքի կենտրոնական հիվանդանոցից արևելք գտնվող` 7842 քառ. մետր մակերես ունեցող շենքերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Վահրամ Զոհրաբյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0573344, տրված` 040-ի կողմից, քաղ. Գավառ, Ղամարյան, տուն 34):
1.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 20-ին գնահատված գույքի արժեքը` 64865 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 32433 հազ. դրամ.
գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` կադաստրային արժեքով:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) 2 տարվա ընթացքում կատարել 16000 հազ. դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 778392 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Սևանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:
2.1. «Արդիմպեքս» պետական առևտրաարտադրական ձեռնարկության Կապանի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության (քաղ. Կապան, Գործարանային փող.) 167.43 քառ. մետր մակերեսով «Ավտոպարկ» «փոքր» օբյեկտը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արթուր Ղազարյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0470026, տրված` 041-ի կողմից, քաղ. Կապան, Մ. Պապյան 19, բն. 29):
2.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով գնահատված շենքի արժեքը` 5033 հազ. դրամ և լիցենզավորված անկախ գնահատողների կողմից շուկայական մեթոդով գնահատված հիմնական միջոցների արժեքը` 200 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 350 հազ. դրամ.
գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` կադաստրային արժեքով:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 12600 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) մարել «Արդիմպեքս» պետական առևտրաարտադրական ձեռնարկության Կապանի առևտրաարտադրական դուստր ձեռնարկության «Ավտոպարկ» «փոքր» օբյեկտի մասով ունեցած պարտավորությունները:
2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Կապանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:
3.1. «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 66.88 քառ. մետր մակերեսով «N 63 խանութ» «փոքր» օբյեկտը (քաղ. Գյումրի, Արագածի 1) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:
3.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Արագածի 1 հասցեում գտնվող` 66.88 քառ. մետր մակերեսով «N 63 խանութ» «փոքր» օբյեկտը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սամվել Գալստյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AU 0514615, տրված` 016-ի կողմից, քաղ. Գյումրի, Պուշկինի 2-րդ նրբանցք, տուն 9):
3.3. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգով գնահատված գույքի արժեքը` 954 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 954 հազ. դրամ:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարի վճարումից հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 34344 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) մարել «Շիրառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության «N 63 խանութ» «փոքր» օբյեկտի մասով ունեցած պարտավորությունները.
գ) մեկ տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Գյումրիի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334.7 քառ. մետր մակերեսով շենքերը, 552.9 քառ. մետր մակերեսով շինությունները և գույքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Վարդաշենի հանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (պետական ռեգիստրի գրանցման վկայական` N 031190, տրված` 09.01.1997 թ., քաղ. Երևան, Ջրվեժ, Վարդաշենի հանքավայր):
4.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 24-ին գնահատված գույքի արժեքը` 6760 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 3400 հազ. դրամ.
գ) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` կադաստրային արժեքով:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) 3 տարվա ընթացքում կատարել 25000 հազ. դրամի չափով ներդրում և ստեղծել 10 նոր աշխատատեղ, այդ թվում`
1-ին տարում` 10000 հազ. դրամի չափով ներդրում, 2 աշխատատեղ,
2-րդ տարում` 8000 հազ. դրամի չափով ներդրում, 3 աշխատատեղ,
3-րդ տարում` 7000 հազ. դրամի չափով ներդրում, 5 աշխատատեղ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 113280 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը` հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 6-րդ շենքի առաջին հարկից` 261 քառ. մետր և նկուղային հարկից` 228.2 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Արարատ Երիցյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AE 0488428, տրված` 005-ի կողմից, քաղ. Երևան, Բակունցի փող., 13/2 շենք, բն. 2):
5.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 10-ին գնահատված գույքի արժեքը` 2179 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 3930 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարի վճարումից հետո գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա) 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) պահպանել նկուղում տեղադրված` շենքի ընդհանուր օգտագործման նպատակով նախատեսված ջրագծերը և կոյուղու ցանցը.
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 129816 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 827 և 2003 թվականի հոկտեմբերի 23-ի N 1491-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 4.7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
i
«գ) գնորդը պարտավորվում է ապահովել ընկերության կողմից վերջինիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողատարածքի գնումը».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4.8-րդ կետը:
i
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ