050.0126.110910
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2010 թվականի թիվ 126-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և նպատակ ունենալով վարկային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ձևերը ու դրանց լրացման հրահանգը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի ««Վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 1-ին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված 1
._________________________________________________________________.
| Հաստատված է | Հաստատված է |
|Հայաստանի Հանրապետության |Հայաստանի Հանրապետության |
|կենտրոնական բանկի խորհրդի |ֆինանսների նախարարի |
|2010 թվականի հունիսի 8-ի |2010 թվականի 30 հունիսի |
|թիվ 126-Ն որոշմամբ |թիվ 508-Ն հրամանով |
|______________________________________|__________________________|
|Հայաստանի Հանրապետության |Հայաստանի Հանրապետության |
|կենտրոնական բանկի նախագահ` |ֆինանսների նախարար` |
| | |
|------------- Արթուր Ջավադյան |----------- Տիգրան Դավթյան|
| | |
|11.06.2010 թ. |30.07.2010 թ. |
._________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1) Որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) 2.1-րդ կետի ««Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1 և 30 ստանդարտների (այսուհետ` ՀՀՀՀՍ)» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (այսուհետ` ՖՀՄՍ)» բառերով:
i
2) Հավելված 1-ի 2.2 կետի «ա» ենթակետը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «համապարփակ» բառով:
3) Հավելված 1-ի 2.2 կետի «բ» ենթակետի «հաշվապահական հաշվեկշիռ» բառերը փոխարինել «ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն» բառերով:
4) Հավելված 1-ի 2.5 կետի «ՀՀՀՀՍ-ների» բառը փոխարինել «ՖՀՄՍ-ների» բառով:
i
5) Հավելված 1-ի 2.6 կետի «ՀՀՀՀՍ 8-ի» բառը փոխարինել «հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ (այսուհետ` ՀՀՄՍ) 8-ի» բառով:
6) Հավելված 1-ի 2.7 կետի «ՀՀՀՀՍ 10-ի» բառը փոխարինել «ՀՀՄՍ 10-ի» բառով:
i
7) Հավելված 1-ի 3.1 կետի «ա» ենթակետը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «համապարփակ» բառով:
8) Հավելված 1-ի 3.1 կետի «բ» ենթակետի «միջանկյալ հաշվապահական հաշվեկշիռ» բառերը փոխարինել «ֆինանսական վիճակի մասին միջանկյալ հաշվետվություն» բառերով:
9) Հավելված 1-ի 3.2 կետի «ՀՀՀՀՍ 34-ի» բառը փոխարինել «ՀՀՄՍ 34-ի» բառով:
i
10) Հավելված 1-ի 3.3 կետի «ՀՀՀՀՍ 34-ով» բառը փոխարինել «ՀՀՄՍ 34-ով» բառով:
i
11) Հավելված 1-ի Գլուխ 5-ի վերնագիրը «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ» բառից առաջ լրացնել «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ» բառով:
i
12) Հավելված 1-ի 5.1 կետը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «համապարփակ» բառով:
i
13) Հավելված 1-ի 5.2 կետի աղյուսակում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներից զուտ շահույթ/վնաս» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներից զուտ շահույթ/վնաս» բառերով:
14) Հավելված 1-ի 5.2 կետի աղյուսակից հանել հետևյալ տողերը
._________________________________________________________________________.
| |Վաճառքի համար նախատեսված|6429, 7517 հաշիվներ |
| |ներդրումների | |
| |վերագնահատումից զուտ | |
| |շահույթ/ (վնաս) | |
|__________________|________________________|_____________________________|
| |Արտասովոր եկամուտներ |651 ենթաբաժնի հաշիվ |
|__________________|________________________|_____________________________|
| |Արտասովոր ծախսեր |753 ենթաբաժնի հաշիվներ |
._________________________________________________________________________.
i
15) Հավելված 1-ի Գլուխ 6-ի վերնագրում «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ» բառերը փոխարինել «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» բառերով:
i
16) Հավելված 1-ի 6.1 կետում «Տարեկան հաշվապահական հաշվեկշռի» բառերը փոխարինել «Ֆինանսական վիճակի մասին տարեկան հաշվետվության» բառերով:
i
17) Հավելված 1-ի 6.2 կետի աղյուսակում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներ» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով:
i
18) Հավելված 1-ի Գլուխ 6-ը աղյուսակից հետո լրացնել 6.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6.3 Կազմակերպությունն իր ցանկությամբ կարող է «Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվության» փոխարեն պատրաստել «Ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվություն» և «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (միջանկյալ) հաշվետվություն»: Հաշվետվությունները լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ «Համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն»-ը:
i
19) Հավելված 1-ը 8.35-րդ կետից հետո լրացնել նոր 8.36-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«8.36 Որպես այլընտրանքային տարբերակ կազմակերպությունը կարող է կազմել դրամական հոսքերի մասին հաշվետվությունը անուղղակի մեթոդով` կազմակերպության շահույթը ճշգրտելով այն գումարների չափով, որոնք մասնակցել են տվյալ ժամանակաշրջանի շահույթի հաշվարկում, սակայն դրամական միջոցների հոսքեր չեն արտահայտում և այն գումարների չափով, որոնք արտահայտում են դրամական միջոցների հոսքեր տվյալ ժամանակաշրջանի համար, սակայն չեն մասնակցել շահույթի հաշվարկում: Հաշվետվության 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են 1-ին սյունակում թվարկված հոդվածների գումարները` համապատասխանաբար նախորդ և հաշվետու ժամանակաշրջանների համար:»
i
20) Հավելված 1-ի Ձև 1-ի աղյուսակում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներից զուտ շահույթ/վնաս» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներից զուտ շահույթ/վնաս» բառերով:
21) Հավելված 1-ի Ձև 2-ի աղյուսակում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներ» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով;
22) Հավելված 1-ի Գլուխ 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7.1 Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան (միջանկյալ) հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակներից: Սեփական կապիտալում փոփոխությունների մասին տարեկան հաշվետվության I (առաջին) աղյուսակում ցույց են տրվում հաշվետու տարվան նախորդող տարվան վերաբերող տվյալները, II (երկրորդ) աղյուսակում` հաշվետու տարվա տվյալները: Բանկի սեփական կապիտալում փոփոխությունների մասին միջանկյալ հաշվետվության I և II աղյուսակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, նախորդ տարվա սկզբից մինչև նախորդ տարվա հաշվետու ամսաթիվն ընկած ժամանակաշրջանի և ընթացիկ տարվա սկզբից մինչև հաշվետու ամսաթիվը տվյալները:
7.2 1-ին աղյուսակի «1. Մնացորդը նախորդ ժամանակաշրջանի սկզբում առ 01 հունվարի ____--- թ. «1-ին տողում ըստ սյուների լրացվում է նախորդ տարվա (ժամանակաշրջանի) սկզբի դրությամբ.
1) 1-ին սյունակում` կանոնադրական կապիտալի մնացորդը,
2) 2-րդ սյունակում` վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի հաշվեկշռային մնացորդը,
3) 3-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի զուտ գումարը (սյունակ 1 - սյունակ 2),
4) 4-րդ սյունակում` էմիսիոն եկամտի մնացորդը. էմիսիոն վնասը ցույց է տրվում փակագծերում,
5) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի մնացորդը,
6) 6-րդ սյունակում` փոխարժեքային տարբերությունների մնացորդը արտերկրյա գործառնությունների վերահաշվարկից,
7) 7-րդ սյունակում` վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների` իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթների/վնասների և դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքների` իրական արժեքով վերաչափումից շահույթների/վնասների հանրագումարը: Բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում,
8) 8-րդ սյունակում` դրամական հոսքերի հեջավորման արդյունքում ձևավորված մնացորդը,
9) 9-րդ սյունակում` ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ,
10) 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի (վնասի) գումարը (վնասը ցույց է տրվում փակագծերում),
11) 11-րդ սյունակում` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակների հանրագումարը,
12) 12-րդ սյունակում` չվերահսկվող բաժնեմասը, լրացվում է ընկերության կողմից համախմբված հաշվետվություններ ներկայացնելու դեպքում,
13) 13-րդ սյունակում` 11-րդ և 12-րդ սյունակների հանրագումարը:
7.3 «1.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը» տողի «Չբաշխված շահույթ» սյունակում արտացոլվում է ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտի հիմնական մոտեցման համաձայն հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության և հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներին վերաբերող էական սխալների ուղղման հետևանքով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտված գումարը: Նույն գումարը գրվում է «Ընդամենը» սյունակում: Բացասական լինելու դեպքում այս գումարը ներկայացվում է փակագծերում:
7.4 «2. Վերահաշվարկված մնացորդ» տողի «Չբաշխված շահույթ» սյունակում գրվում է «1. Մնացորդը առ 1 հունվարի ____-- թ.» տողի «Չբաշխված շահույթ» սյունակի և «1.1. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտում» տողի «Չբաշխված շահույթ» սյունակի տվյալների հանրագումարը: Մնացած սյունակներում լրացվում են «Մնացորդը առ 1 հունվարի ____--- թ.» տողի տվյալները:
7.5 «3. Բաժնետերերի (սեփականատերերի) հետ գործարքներ բաժնետոմսերի (բաժնեմասերի) գծով, այդ թվում` «տողում լրացվում են`
1) 1-ին սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) թողարկման ու կանոնադրական կապիտալի այլ աճի կամ նվազման (սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին) և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) մարման հետևանքով կապիտալի նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),
2) 2-րդ սյունակում` բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետ գնման հետևանքով ու հետ գնված կապիտալի այլ աճի և հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) վաճառքի ու հետ գնված կապիտալի այլ նվազման տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),
3) 3-րդ սյունակում` 1-ին և 2-րդ սյունակների տարբերությունը (բացասական լինելու դեպքում այս գումարը ցույց է տրվում փակագծերում),
4) 4-րդ սյունակում` կանոնադրական կապիտալի ձևավորման, բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետագա թողարկման, հետ գնված բաժնետոմսերի վաճառքի, մարման հաշվին էմիսիոն եկամտի աճի և նվազման տարբերության գումարը,
5) 5-րդ սյունակում` գլխավոր պահուստի աճի և նվազման տարբերության գումարը,
6) 10-րդ սյունակում` չբաշխված շահույթի աճի և նվազման տարբերության գումարը,
8) 11-րդ սյունակում` 3-րդ, 4-րդ, 5-րդ և 10-րդ սյունակների հանրագումարը:
3.1, 3.2 տողերում ներառված են 3-րդ տողում արտացոլված գումարների բացվածքը` ըստ կանոնադրական կապիտալի աճի և նվազման: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ վարկային կազմակերպության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:
7.6 «4. Համապարփակ եկամուտ» տողի 8-րդ և 11-րդ սյունակներում ցույց է տրվում համապարփակ եկամուտների տարր հանդիսացող հոդվածների փոփոխության գումարը:
7.7 «5. Շահութաբաժիններ» տողում ցույց է տրվում.
1) 5-րդ սյունակում` շահութաբաժինների (արտոնյալ բաժնետոմսերի գծով) հայտարարման հետևանքով գլխավոր պահուստի նվազման գումարը,
2) 10-րդ սյունակում` շահութաբաժինների հայտարարման հետևանքով չբաշխված շահույթի նվազման գումարը,
3) 11-րդ սյունակում` 5-րդ ու 10-րդ սյունակների հանրագումարը:
7.8 «6. Սեփական կապիտալի տարրերի այլ ավելացում (նվազեցում), այդ թվում`» տողի սյունակներում ցույց են տրվում սեփական կապիտալի տարրերի այլ ավելացումներն ու նվազեցումները: Հաշվետվությունը կազմելիս այս բաժնում կարող են բացվել տվյալ վարկային կազմակերպության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:
«7. Ներքին շարժեր, այդ թվում`» տողում ցույց է տրվում սեփական կապիտալի տարրերի միջև շարժերը,:
7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5 տողերում ներառված են 8-րդ տողում արտացոլված գումարների առավել էական հոդվածները: Հաշվետվությունը կազմելիս կարող են բացվել տվյալ վարկային կազմակերպության համար էական այլ հոդվածների համար լրացուցիչ տողեր` լրացնելով հոդվածի անվանումը և գումարը:
7.9 8-րդ տողում լրացվում են բոլոր սյունակների հանրագումարները:
7.10 9-ից 16-րդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1-ից 8-րդ համապատասխան տողերը:»:
i
23) Հավելված 1-ի ենթահավելված 1-ի վերնագիրը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «Համապարփակ» բառով:
24) Հավելված 1-ի ենթահավելված 1-ը «Շահույթ (վնաս) հարկումից հետո» տողից հետո լրացնել հետևյալ տողերով.
._____________________________________________________________.
|_________________________________________________|____|______|
|Այդ թվում` | | |
|_________________________________________________|____|______|
|Մայր կազմակերպության բաժնեմաս | | |
|_________________________________________________|____|______|
|Չվերահսկվող բաժնեմաս | | |
|_________________________________________________|____|______|
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունք | | |
|_________________________________________________|____|______|
|Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա | | |
|գործառնությունների վերահաշվարկից | | |
|_________________________________________________|____|______|
|Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ | | |
|վերագնահատումներ | | |
|_________________________________________________|____|______|
|Դրամական հոսքերի հեջավորում | | |
|_________________________________________________|____|______|
|Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից | | |
|օգուտներ | | |
|_________________________________________________|____|______|
|Այլ համապարփակ եկամուտի գծով շահութահարկ | | |
|_________________________________________________|____|______|
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից հետո| | |
|_________________________________________________|____|______|
|Համապարփակ ֆինանսական արդյունք | | |
|_________________________________________________|____|______|
|Այդ թվում` | | |
|_________________________________________________|____|______|
|Մայր կազմակերպության բաժնեմաս | | |
|_________________________________________________|____|______|
|Չվերահսկվող բաժնեմաս | | |
._____________________________________________________________.
i
25) Հավելված 1-ը լրացնել նոր «Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 1 ա)» ենթահավելված 1ա -ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
26) Հավելված 1-ը լրացնել նոր «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 1 բ)» ենթահավելված 1բ-ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
27) Հավելված 1-ի ենթահավելված 2-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն (ձև 2)»:
28) Հավելված 1-ի ենթահավելված 2-ը «Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ» տողից առաջ լրացնել «1.11.1 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ» տողով:
i
29) Հավելված 1-ի ենթահավելված 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
30) Հավելված 1-ի ենթահավելված 4-ում «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:
i
31) Հավելված 1-ը լրացնել նոր «Դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ (ձև թիվ 4 ա) (անուղղակի մեթոդ)» ենթահավելված 4ա-ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
32) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 1-ին կետի «բ» ենթակետում «հաշվապահական հաշվառման» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների միջազգային» բառերով:
i
33) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.2 ենթակետում «Հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներին» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին» բառերով:
i
34) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.5 ենթակետում «Առևտրային նպատակներով պահվող ներդրումներ» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով:
i
35) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.6 ենթակետի «բ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
i
36) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.11 ենթակետի «ե» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
i
37) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.14 ենթակետում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներ» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով:
i
38) Հավելված 1-ի ենթահավելված 5-ի 3-րդ կետի 3.39 ենթակետում «ՀՀՀՀՍ 24» բառը փոխարինել «ՀՀՄՍ 24» բառով:
i
39) Հավելված 1-ի ենթահավելված 6-ի վերնագիրը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «Համապարփակ» բառով:
40) Հավելված 1-ի ենթահավելված 6-ում «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:
41) Հավելված 1-ի ենթահավելված 6-ը «Շահույթ հարկումից հետո» տողից հետո լրացնել հետևյալ տողերով.
._________________________________________________________________________.
| Այդ թվում` | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Մայր կազմակերպության | | | | |
| բաժնեմաս | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Չվերահսկվող բաժնեմաս | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Այլ համապարփակ | | | | |
| ֆինանսական արդյունք | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Փոխարժեքային | | | | |
| տարբերություններ | | | | |
| արտերկրյա | | | | |
| գործառնությունների | | | | |
| վերահաշվարկից | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Վաճառքի համար մատչելի | | | | |
| ֆինանսական ակտիվներ | | | | |
| վերագնահատումներ | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Դրամական հոսքերի | | | | |
| հեջավորում | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Ոչ ընթացիկ ակտիվների | | | | |
| վերագնահատումներից | | | | |
| օգուտներ | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Այլ համապարփակ եկամուտի | | | | |
| գծով շահութահարկ | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Այլ համապարփակ ֆինանսական| | | | |
| արդյունք հարկումից հետո | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Համապարփակ ֆինանսական | | | | |
| արդյունք | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Այդ թվում` | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Մայր կազմակերպության | | | | |
| բաժնեմաս | | | | |
|__________________________|_____________|_____________|________|_________|
| Չվերահսկվող բաժնեմաս | | | | |
._________________________________________________________________________.
i
42) Հավելված 1-ը լրացնել նոր «Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6ա)» ենթահավելված 6 ա-ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
43) Հավելված 1-ը լրացնել նոր «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6բ)» ենթահավելված 6բ-ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
44) Հավելված 1-ի ենթահավելված 7-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ֆինանսական վիճակի մասին միջանկյալ հաշվետվություն»:
45) Հավելված 1-ի ենթահավելված 7-ում «Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ներդրումներ» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով:
46) Հավելված 1-ի ենթահավելված 7-ը «1.12 Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ» տողից առաջ լրացնել «1.11.1 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ» տողով:
i
47) Հավելված 1-ի ենթահավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
i
48) Հավելված 1-ի ենթահավելված 9-ում «Առևտրային նպատակներով պահվող» բառերը փոխարինել «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող» բառերով:
i
49) Հավելված 1-ը լրացնել նոր «Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 9ա)» ենթահավելված 9 ա-ով` համաձայն սույն հավելվածի ենթահավելված 1-ի:
Ենթահավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 8-ի
թիվ 126-Ն որոշմամբ հաստատված
հավելված 1-ի
Ենթահավելված 1 ա
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 1 ա)
«___»______________ 201_թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ)
.____________________________________________________________________.
|ԱՆՎԱՆՈՒՄԸ | |Հաշվետու|Նախորդ |
| | |ժամանա- |ժամանակաշրջան|
| | |կաշրջան |(ստուգված/ |
| | | |չստուգված) |
|_____________________________________________|________|_____________|
|Տոկոսային և նմանատիպ եկամուտներ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Տոկոսային և նմանատիպ ծախսեր | | |
|_____________________________________________|________|_____________|
|Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Եկամուտ շահաբաժիններից | | |
|_____________________________________________|________|_____________|
|Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր | | |
|_____________________________________________|________|_____________|
|Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով | | |
|հաշվառվող ֆինանսական ակտիվներից զուտ շահույթ/| | |
|վնաս | | |
|_____________________________________________|________|_____________|
|Վաճառքի համար նախատեսված ներդրումներից զուտ | | |
|շահույթ (վնաս) | | |
|_____________________________________________|________|_____________|
|Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներից | | |
|զուտ շահույթ/ (վնաս) | | |
|_____________________________________________|________|_____________|
|Արտարժութային գործարքներից ստացված զուտ | | |
|շահույթ/(վնաս) | | |

|Այլ գործառնական եկամուտներ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Գործառնական եկամուտներ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Վարկերից և այլ փոխատվություններից առաջացած | | |
|կորուստներ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Ընդհանուր վարչական ծախսեր | | |
|_____________________________________________|________|_____________|
|Այլ գործառնական ծախսեր | | |
|_____________________________________________|________|_____________|
|_____________________________________________|________|_____________|
|Շահույթը/ (վնասը) մինչև հարկումը | | |
|_____________________________________________|________|_____________|
|Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում) | | |
|_____________________________________________|________|_____________|
|Ժամանակաշրջանի շահույթ | | |
|_____________________________________________|________|_____________|
|Այդ թվում` | | |
|_____________________________________________|________|_____________|
|Մայր կազմակերպության բաժնեմաս | | |
|_____________________________________________|________|_____________|
|Չվերահսկվող բաժնեմաս | | |
.____________________________________________________________________.
Հաշվետվության վավերացման ամսաթիվը ___________
________________
ԿՏ (գործադիր տնօրեն)
Ենթահավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի հունիսի 8-ի
թիվ 126-Ն որոշմամբ հաստատված
հավելված 1-ի
Ենթահավելված 1 բ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 1 բ)
«___»______________ 201_թ.
________________________
(բանկի անվանումը և գտնվելու վայրը)
(հազար դրամ)
.___________________________________________________________________.
|ԱՆՎԱՆՈՒՄԸ | |Հաշվետու|Նախորդ |
| | |ժամանա- |ժամանակաշրջան|
| | |կաշրջան |(ստուգված/ |
| | | |չստուգված) |
|____________________________________________|________|_____________|
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունք | | |
|____________________________________________|________|_____________|
|Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա | | |
|գործառնությունների վերահաշվարկից | | |
|____________________________________________|________|_____________|
|Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ | | |
|վերագնահատումներ | | |
|____________________________________________|________|_____________|
|Դրամական հոսքերի հեջավորում | | |
|____________________________________________|________|_____________|
|Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից | | |
|օգուտներ | | |
|____________________________________________|________|_____________|
|Այլ համապարփակ եկամուտի գծով շահութահարկ | | |
|____________________________________________|________|_____________|
|Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից| | |
|հետո | | |
|____________________________________________|________|_____________|
|Համապարփակ ֆինանսական արդյունք | | |
|____________________________________________|________|_____________|
|Այդ թվում` | | |
|____________________________________________|________|_____________|
|Մայր կազմակերպության բաժնեմաս | | |
|____________________________________________|________|_____________|
|Չվերահսկվող բաժնեմաս | | |
.___________________________________________________________________.
Հաշվետվության վավերացման ամսաթիվը ___________
________________
ԿՏ (գործադիր տնօրեն)
________________
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում