Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐ ...

 

 

040.0223.090304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2004 թվականի N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման մեջ`

ա) տեքստում «նպաստներ» բառը փոխարինել «նպաստ» բառով, իսկ N 1 հավելվածի 21-րդ կետում «նպաստները» բառը` «նպաստը» բառով,

i

բ) նախաբանում ու 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «2003» թիվը փոխարինել «2004» թվով,

գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «ա» ենթակետը,

i

դ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.

i

«3.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)».

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրն իրականացվում է ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով` մասնագիտական որակավորում չպահանջող, հանրային օգտակարություն ունեցող աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետ` նպաստ) վճարման միջոցով».

բ) 2-րդ կետում`

i

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի ոլորտներն են`»,

«ա» ենթակետում «խնամք» և «պայմանների հետևանքով առաջացած երևույթների» բառերը համապատասխանաբար փոխարինել «անտառի վերականգնում» և «ազդեցությունների հետևանքների» բառերով,

«բ» ենթակետում «նորոգման ու շրջակայքի» բառերը փոխարինել «մուտքերի» բառով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ».

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Ծրագրում ընդգրկվում են`

ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք, այդ թվում` գործազուրկները,

բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` այն տարածքներում, որտեղ ամբողջ բնակչությունն օգտվել է հողի սեփականաշնորհումից:

Նշված պայմանների բավարարման դեպքում ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվում են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների անդամները».

դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն)` իրենց բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն)».

ե) տեքստում «գործակալության տարածքային մարմին» բառերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով.

i

զ) 5-րդ կետում «Աշխատանքի կազմակերպման» բառերը փոխարինել «Ծրագրի» բառով.

է) 6-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «և կատարման» բառերով.

i

ը) 8-րդ կետում «կողմից» բառը փոխարինել «միջոցով» բառով, իսկ նույն կետում և կարգի հետագա շարադրանքում «ծառայություններ» բառը` «ծառայություն» բառով.

թ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Ծրագրում նշվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումը».

ժ) 11-րդ կետում «յոթնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.

i

ժա) 12-րդ կետը «պատվիրատուին» բառից հետո լրացնել «, ծրագիրն իրականացնող կազմակերպությանը» բառերով.

i

ժբ) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-րդ կետով.

«12.1. Ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև 2004 թվականի օգոստոսի 15-ը, և ծրագրերի իրականացման տևողությունը չպետք է ավելի լինի 3 ամսվանից».

i

ժգ) 14-րդ, 15-րդ և 22-րդ կետերում «պատվիրատուին», «պատվիրատուն» և «պատվիրատուի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծրագիր իրականացնող կազմակերպությանը», «ծրագիր իրականացնող կազմակերպությունը» և «ծրագիր իրականացնող կազմակերպության» բառերով.

i

ժդ) 17-րդ կետի առաջին պարբերության մեջ և 23-րդ կետում «համապատասխան բաժին» և «համապատասխան բաժինն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետին» և «պետն» բառերով.

ժե) կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործակալության պետը տարածքային կենտրոններից ստացված և ամփոփված հայտերի հիման վրա` ըստ տարածքային կենտրոնների կազմված հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին».

i

ժզ) 18-րդ կետից հանել «ըստ գործակալության տարածքային մարմինների կազմում և» բառերը.

i

ժէ) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-րդ կետով.

«18.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հաշվին».

ժը) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է գործակալության համապատասխան հաշվին:

Գործակալությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է այն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում տարածքային կենտրոնի անվամբ բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին».

ժթ) 20-րդ կետում`

i

«բաժանմունքներում» և «բաժանմունքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «բաժիններում» և «բաժինների» բառերով,

հանել «Աշխատանքի դիմաց» բառերը.

i

ի) 24-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «պատվիրատուի» բառով.

իա) 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Ծրագրի իրականացման ժամկետների փոփոխությունը կամ ժամկետից շուտ դադարեցումը».

i

իբ) 26-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «ժամկետների փոփոխության կամ» բառերով.

իգ) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի երկրորդ պարբերությունը.

i

իդ) 28-րդ կետում «դադարեցվում է» բառերը փոխարինել «դադարեցվում կամ ծրագրի իրականացման ժամկետները փոփոխվում են» բառերով:

որոշման N 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2002 թվականի ապրիլի 29-ի

N 473 որոշման

 

Ձև

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱԿՏ «ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին Ծրագրի անվանումը _________________________________________________________ Ծրագրի սկիզբը __________________________, ավարտը__________________________

             (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)       (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Մասնակիցների թիվը` ___________ մարդ

 

Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց թիվը`_____ մարդ Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Զբաղվածության տարածքային կենտրոնի

ղեկավար                           _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Կատարված ներդրումների ծավալը` ______________ դրամ Պատվիրատու հանդիսացող մարմնի

(կազմակերպության) ղեկավար         _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին: Կատարված ներդրման ծավալը` ______________ դրամ Ծրագիրն իրականացնող

կազմակերպության ղեկավար           _________________   ___________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2004
N 223-Ն
Որոշում