«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 1996 թ. թիվ 360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերանվանել`
ա/ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն.
բ/ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
գ/ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն.
դ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն.
ե/ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
2. Միաձուլել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության:
3. Լուծարել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը:
i
Այդ կապակցությամբ`
ա/ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Թամրազյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարար
/հանձնաժողովի նախագահ/
Վ. Ղուկասյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
/հանձնաժողովի նախագահի տեղակալ/
Է. Միլիտոնյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
գլխավոր գանձապետ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Է. Սաֆարյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Մ. Հուրիխանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի
ծառայության պետ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետի առաջին
տեղակալ
Պ. Ստեփանյան - «Հեռուստատեսություն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն
Լ. Վարդանյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
ֆինանսատնտեսական վարչության պետ
Ռ. Խաչատրյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
գլխավոր հաշվապահ
բ/ հանձնաժողովին` մինչև 1997 թվականի մայիսի 1-ը`
i
/փոփ. 31.01.97 թիվ 15 և 10.03.97 թիվ 33 որոշումներ/
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և Հայկական պետական լրատվական գործակալության /Արմենպրես/ հետագա ենթակայության և կարգավիճակի, ինչպես նաև նախարարության գույքի հետագա տնօրինման մասին.
ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի կառավարման և լուծարման գործընթացի իրականացման, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.
անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների:
i
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կանոնադրությունը, կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 1 որոշման 1-ին կետի «ա», «է», և 2-րդ կետի «ը» ենթակետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 17-ից: