102.0028.160311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 մարտի 2011 թվականի N 28-Ն
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) փաստաթղթերի ընդունման մատյանները համաձայն N 1 հավելվածի.
2) փաստաթղթերի ընդունման մատյանների ձևերը համաձայն N 2 հավելվածի.
3) փաստաթղթերի ընդունման մատյանների վարման կարգը համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ
1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վարվում է 2 տեսակի մատյան`
1) իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման դիմումների ընդունման մատյան (հավելված N 2. ձև-1),
2) այլ դիմումների (քաղաքացիների, իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարցումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ դիմումներ, վերադաս մարմինների հանձնարարականներ, գրություններ և այլն) ընդունման մատյան (հավելված N 2. ձև-2):
Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
Ձև 1
ՄԱՏՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊՌ-1-2011Թ.
.___________________________________________________________.
|N/N|Կազմակեր-|Դիմումը|Դիմումի|Կատա-|Կատարման|Փաստա- |Այլ |
|ը/կ|պության |ներկա- |համառոտ|րող |բովանդա-|թղթերը |տեղե- |
| |անվանումը|յաց- |բովան- |բաժնի|կու- |դիմողին|կու- |
| |և |նելու |դակու- |անվա-|թյունը |հանձ- |թյուն-|
| |լիազորված|օրը, |թյունը |նումը|և |նելու |ներ |
| |անձի |ամիսը, | | |կատարման|օրը, | |
| |անունը, |տարին | | |ավարտի |ամիսը, | |
| |ազգանունը| | | |օրը, |տարին | |
| | | | | |ամիսը, |և | |
| | | | | |տարին |ստացողի| |
| | | | | | |ստորա- | |
| | | | | | |գրու- | |
| | | | | | |թյունը | |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|1. | | | | | | | |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|2. | | | | | | | |
.___________________________________________________________.
Ձև 2
ՄԱՏՅԱՆ
ԱՅԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ, ՎԵՐԱԴԱՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ, ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊՌ-2-2011Թ.
.___________________________________________________________.
|N/N|Կազմա- |Դիմումը|Դիմումի|Կատա-|Կատարման|Փաստա- |Այլ |
|ը/կ|կերպու- |ներկա- |համառոտ|րող |բովանդա-|թղթերը |տեղե- |
| |թյան |յաց- |բովան- |բաժնի|կու- |դիմողին|կու- |
| |անվա- |նելու |դակու- |անվա-|թյունը |հանձ- |թյուն-|
| |նումը |օրը, |թյունը |նումը|և |նելու |ներ |
| |և/կամ |ամիսը, | | |կատարման|օրը, | |
| |դիմողի |տարին | | |ավարտի |ամիսը, | |
| |անունը, | | | |օրը, |տարին | |
| |ազգանունը| | | |ամիսը, |և | |
| | | | | |տարին |ստացողի| |
| | | | | | |ստորա- | |
| | | | | | |գրու- | |
| | | | | | |թյունը | |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|1. | | | | | | | |
|___|_________|_______|_______|_____|________|_______|______|
|2. | | | | | | | |
.___________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի մարտի 16-ի
N 28-Ն հրամանի
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման դիմումների ընդունման մատյանների` հավելված N 2, ձև-1 և ձև-2 աղյուսակների լրացման կարգը:
2. Հավելված N 2, ձև-1-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը և լիազորված անձի անուն, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի համառոտ բովանդակությունը` գրանցում, վերագրանցում, կանոնադրության փոփոխությունների գրանցում, նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցում, հաշվառում, կազմակերպության ղեկավարի փոփոխության գրանցում կամ լուծարման գործընթացի, լուծարման ավարտի, գործունեությունը դադարեցնելու կամ այլ գրանցում կամ հաշվառում կամ հաշվառումից հանում կամ փաստաթղթերի հետվերադարձ և այլն: 5-րդ սյունակում լրացվում է «կենտրոնական մարմին» կամ տարածքային բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` գրանցված է, հաշվառված է կամ գրանցումը մերժված է և կատարման օրը, ամիսը, տարին: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու օրը, ամիսը, տարին, որտեղ և ստորագրում է ստացողը անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: 8-րդ սյունակում լրացվում են այլ տեղեկություններ, օրինակ` փոստով մերժման փաստաթղթերը առաքելու մասին, եթե դիմողը նման խնդրանք է ներկայացրել:
3. Հավելված N 2, ձև-2-ի 1-ին սյունակում լրացվում է դիմումների հերթական համարները: 2-րդ սյունակում լրացվում է դիմող կազմակերպության անվանումը կամ դիմող քաղաքացու անունը, ազգանունը: 3-րդ սյունակում լրացվում է դիմումը կամ վերադասի հանձնարարական տալու օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 4-րդ սյունակում լրացվում է դիմումի կամ հանձնարարականի համառոտ բովանդակությունը` տեղեկատվության տրամադրում, դիտողությունների, առաջարկությունների, առարկությունների ներկայացում, նախագծի ներկայացում, կատարված է և այլն: 5-րդ սյունակում լրացվում է կատարող բաժնի անվանումը: 6-րդ սյունակում լրացվում է կատարման բովանդակությունը` կատարված է, ուղարկված է միջանկյալ պատասխան կամ կատարումը հետաձգվում է որևէ համոզիչ պատճառաբանությամբ կամ այլ նշում և կատարման օրը, ամիսը, տարին և ելքի համարը: 7-րդ սյունակում լրացվում է փաստաթղթերը դիմողին հանձնելու կամ առաքելու օրը, ամիսը, տարին: 8-րդ սյունակում լրացվում է այլ անհրաժեշտ տեղեկություններ:
4. Հավելված N 2, ձև-1-ի մատյանը լրացվում է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, իսկ հավելված N 2, ձև-2-ի մատյանը միայն էլեկտրոնային եղանակով: