Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ Ծ ...

 

 

040.1348.261107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1348-Ն

 

i

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դատախազի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) դատախազի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 15-ի

N 1348-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ

 

1. Տեսողության սրության իջեցում` լավ տեսնող աչքում 0,03 և ցածր

2. Դժվարալսության երրորդ և բարձր աստիճան

3. Խոսքի արտահայտված խանգարում և համրություն

4. Ձևախախտումային խանգարումներ` դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին այլանդակություն, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ, գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ

2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ

3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ

4. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

5. Տրամադրության խանգարումներ` գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ` մանիակալ դեպրեսիվ փսիխոզ

6. Նևրոտիկ և մարմնաձևային (սոմատորֆոմ) խանգարումներ (նևրոզներ, այլ փսիխոգեն և սթրեսների (գերհույզերի) հետ կապված խանգարումներ)

7. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ

8. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում

9. Մտավոր հետամնացություն

10. Հոգեբանական զարգացման խանգարումներ

11. Հոգեկան չճշտված խանգարումներ

12. Թմրամոլություն

13. Ալկոհոլամոլություն

14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ` պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով

15. Միոպաթիա ու միասթենիա

16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա

17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում` ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով

18. Էպիլեպսիա

19. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` հավասարակշռության խանգարումով կամ Մինյերի հիվանդության հաճախակի նոպաներով

20. Պալարախտ ակտիվ շրջանում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 15-ի

N 1348-Ն որոշման

 

______________________________________________________________

(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Տրվում է քաղաքացի __________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը,

ամսաթիվը, տարեթիվը)

2. Հաշվառման վայրը ___________________________________________________

3. Բնակության վայրը __________________________________________________

4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները _______

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

5. Տվյալ պաշտոնում նշանակվելու պիտանիության վերաբերյալ բժշկական եզրակացությունը __________________________________________________________

__________________________________________________________________________

 

Բուժող բժիշկ ___________________  _________________________________

                  (ստորագրությունը)     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բուժհաստատության

    տնօրեն          ___________________  ________________________________

                     (ստորագրությունը)    (անունը, ազգանունը, հայրանունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2007
N 1348-Ն
Որոշում