(ուժը կորցրել է 22.01.15 թիվ 46-Ն որոշում)
i
040.0134.270203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2003 թվականի N 134-Ն
i
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 20-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստության բարձրացման և բնակչության ուսուցման միջոցառումների ամենամյա պլանավորումը և դրանց կատարման ապահովումն իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 7-ի «Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով ուսուցում կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 125 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 134-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կանոնակարգում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստման, դրանց ղեկավար կազմի, աշխատողների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմի ու բնակչության ուսուցման գործընթացը:
2. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում կառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է կատարելագործել նրանց գործնական ունակություններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության այն բոլոր միջոցառումներն իրականացնելու համար, որոնք հուսալի կերպով կապահովեն բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունը, կառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեությունը:
3. Բնակչության ուսուցման հիմնական նպատակն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում բնակչության պահելաձևի, վարքի կանոնների և հմտությունների ուսուցումն է, որը կապահովի նրանց պաշտպանությունը, կնվազեցնի մարդկային կորուստները:
II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) քաղաքացիական պաշտպանության շտաբ` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին,
բ) շտաբային ուսումնավարժություն` քաղաքացիական պաշտպանության շտաբների պատրաստման ձև,
գ) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, ծառայությունների, տարահանման մարմինների համատեղ պատրաստման ձև,
դ) քաղաքացիական պաշտպանության համալիր ուսումնավարժություն` կառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի նախապատրաստման ձև,
ե) հատուկ տակտիկական ուսումնավարժություն` արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի նախապատրաստման ձև,
զ) օբյեկտային համալիր ուսումնավարժություն` կազմակերպությունների ղեկավար կազմի, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի, աշխատողների պատրաստման ձև,
է) օբյեկտային վարժանք` օբյեկտային համալիր ուսումնավարժության պարզեցված ձև` ինչպես կազմակերպական, այնպես էլ միջոցառումների ծավալի և անցկացման տևողության առումով,
ը) ուժեղ ներգործող թունավոր նյութ` վտանգավոր քիմիական նյութ, որի արտանետումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի զանգվածային ոչնչացման:
III. ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Կառավարման մարմինների, կազմակերպությունների պատրաստման, դրանց ղեկավար կազմի, աշխատողների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմի ու բնակչության ուսուցման գործընթացը կազմակերպում և ղեկավարում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:
6. Պատրաստումն ու ուսուցումը կազմակերպվում են`
ա) աշխատանքից կտրված,
բ) աշխատանքից չկտրված:
7. Պատրաստման և ուսուցման ձևերն են`
ա) ինքնուրույն` ըստ անհատական ծրագրերի,
բ) մշտական գործող սեմինարներ,
գ) սեմինարներ, խորհրդակցություններ, ուսումնամեթոդական հավաքներ` 1-3 օր տևողությամբ,
դ) ուսումնական պարապմունքներ,
ե) շտաբային ուսումնավարժություններ,
զ) հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ,
է) համալիր ուսումնավարժություններ,
ը) հատուկ տակտիկական ուսումնավարժություններ,
թ) օբյեկտային համալիր ուսումնավարժություններ,
ժ) օբյեկտային վարժանքներ:
8. Սահմանել, որ ուսուցումը կազմակերպվում և իրականացվում է`
i
ա) կառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավար կազմի, աշխատողների և բնակչության համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում.
բ) արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավարների համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, իսկ անձնակազմի համար` իրենց կազմակերպություններում:
(8-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
9. Աշխատանքից կտրված` պատրաստման և ուսուցման գործընթացում ընդգրկված ունկնդիրների հիմնական աշխատավայրում պահպանվում է միջին աշխատավարձը, գործուղման ծախսերը կատարվում են հիմնական աշխատավայրի հաշվին:
10. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով պատրաստման և ուսուցման կազմակերպումն իրականացվում է ըստ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով պատրաստման և ուսուցման կազմակերպական կառուցվածքի (ձևը կցվում է):
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - կարգին կից ձևը չի բերվում