Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆ ...

 

 

040.0172.090301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2001 թվականի N 172

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 218-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների` աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտահանման և ներմուծման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.11.13 թիվ 1245-Ն, 14.01.2021 թիվ 47-Ն որոշումներ)

(վերնագիրը փոփ. 14.11.13 թիվ 1245-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 06.08.15 թիվ 883-Ն, 18.05.2023 թիվ 743-Ն որոշումներ)

(տեքստը փոփ. 18.05.2023 թիվ 743-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

մարտի 9-ի N 172 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների իրականացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 883-Ն, 18.05.2023 թիվ 743-Ն որոշումներ)

3. Սույն կարգին համապատասխան մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել մաքսային ձևակերպման բոլոր կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:

4. Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 25.08.01 թիվ 770, 29.04.04 թիվ 591-Ն, 06.08.15 թիվ 883-Ն, 18.05.2023 թիվ 743-Ն որոշումներ)

4.1. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը պետք է լինի պատշաճ վավերացված և ստորագրված: Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը պետք է վավերացված լինի էլեկտրոնային ստորագրությամբ:

(4.1-ին կետը լրաց. 18.05.2023 թիվ 743-Ն որոշում)

4.2. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է ապրանքներ տեղափոխող անձի դիմումը` օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանման պարագայում, կամ մերժում է այն` նշելով մերժման հիմքերը:

(4.2-րդ կետը լրաց. 18.05.2023 թիվ 743-Ն որոշում)

5. Դիմումում պարտադիր պետք է նշվի մաքսային գործառնությունների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:

6. Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքսային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքսային գործառնությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների (մասնավորապես` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) չպահպանման դեպքում:

(6-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 743-Ն որոշում)

7. Մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային գործառնությունները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով մաքսային գործառնությունների համար սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 29.04.04 թիվ 591-Ն, 06.08.15 թիվ 883-Ն, 18.05.2023 թիվ 743-Ն որոշումներ)

8. Մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնությունների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքսային մարմինների կողմից պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով:

(8-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 883-Ն, 18.05.2023 թիվ 743-Ն որոշումներ)

9. Ապրանքներ տեղափոխող այն անձինք, որոնք մաքսային մարմիններին դիմում են Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային գործառնությունների համար սահմանված վայրերից և մաքսային գործառնություններն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային գործառնություններն իրականացնելու խնդրանքով, պարտավոր են մաքսային գործառնությունների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքսային մարմիններին անվճար կարգով տրամադրել մաքսային գործառնությունների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեստային), գրասենյակներ, համապատասխան սարքավորումներ, կապի միջոցներ:

(9-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 883-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2001 թվականի մարտի 9-ի

N 172 որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են ներմուծման և արտահանման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից գործառույթների իրականացման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` կարգ):

(1-ին կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

2. Սույն կարգին համապատասխան` սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել տեսչական մարմնի կողմից իրականացվող բոլոր գործառույթները կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

3. Տեսչական մարմնի կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական հսկման ենթակա բեռների (կենդանիներ, բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ) և բուսասանիտարական հսկման ենթակա բեռների (բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ), ինչպես նաև բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութի ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս գործառույթները կարող են իրականացվել միայն բեռներ տեղափոխող անձանց կողմից` տեսչական մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

4. Դիմումում պարտադիր նշվում է համապատասխան գործընթացների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:

5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս տեսչական մարմնի կողմից իրականացվող գործառույթները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

(6-րդ կետը լրաց. 18.12.14 թիվ 1466-Ն որոշում)

 

(2-րդ հավելվածը լրաց. 14.11.13 թիվ 1245-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2001
N 172
Որոշում