ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2021 թվականի N 675-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ մասը, 4-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 209 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`
սիգարներ, սիգարիլլաներ 2402 10 000 0
(սիգարիտաների), 2402 20 100 0
սիգարետ, կրետեկ, բիդի 2402 20 900 0
բարակ կտրատած ծխելու ծխախոտ, 2403 11 000 0
նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ 2403 19 100 0
2403 19 900 0
տաքացվող ծխախոտով 2403 99 900 9
արտադրատեսակ (տաքացվող
ծխախոտային գլանակ, տաքացվող
կապսուլա ծխախոտով)
«.
i
2) հավելվածի 5-րդ կետում «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով» բառերով.
3) հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով`
«11) տաքացվող ծխախոտ` ծխախոտային արտադրանք, որը պարունակում է ծխախոտային հումք և նախատեսված է միայն տաքացման սարքով օգտագործման համար` առանց այրման կամ կիսաայրման:».
i
4) հավելվածի 10.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2-րդ կետ`
«10.2. Տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը, ինչը որոշվում է ծխախոտային գոլորշու գազային ֆազայում 100 սմ3 0.3 մգ-ից ոչ ավելի ածխածնի մոնոօքսիդի պարունակությամբ:».
i
5) հավելվածի N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
._____________________________________________________________________.
|Տաքացող ծխախոտ |Խոնավությունը (%) |7-ից ոչ |
| | |պակաս |
| |________________________________________|___________|
| |գլիցերին թորած (%) |95-ից ոչ |
| | |պակաս |
| | |մաքրությամբ|
| |________________________________________|___________|
| |պրոպիլենգլիկոլ (%) |95-ից ոչ |
| | |պակաս |
| | |մաքրությամբ|
._____________________________________________________________________.
«.
6) հավելվածի 17-րդ կետից հանել «ծխախոտի» բառը.
i
7) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետը «Ծխամորճի ծխախոտ» բառերից հետո լրացնել «, Տաքացվող ծխախոտի գլանակ», «Տաքացվող կապսուլա ծխախոտով» բառերով.
8) հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով`
«10) Տաքացման համար նախատեսված սարքի անվանումը, որի հետ օգտագործվում է տաքացվող ծխախոտով արտադրատեսակը:».
i
9) հավելվածի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) հիմնական նախազգուշացման տեքստերով`
ա. «Ծխելը վնասակար է առողջությանը», կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը» (տաքացվող ծխախոտի համար),
բ. «Ծխելը կարող է լինել մահացու», կամ «Ծխախոտի օգտագործումը կարող է լինել մահացու» (տաքացվող ծխախոտի համար),
գ. «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց», կամ «Ծխախոտի օգտագործումը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց» (տաքացվող ծխախոտի համար).
2) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով`
ա. «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է թոքի քաղցկեղ» (տաքացվող ծխախոտի համար),
բ. «Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,
գ. «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային», կամ «Ծխախոտի օգտագործումը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» (տաքացվող ծխախոտի համար),
դ. «Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ» (տաքացվող ծխախոտի համար),
ե. «Ծխելը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ», կամ «Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է անոթների խցանման և հանդիսանում է սրտի և ուղեղի կաթվածի պատճառ» (տաքացվող ծխախոտի համար),
զ. «Ծխելը թողնելով` կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը», կամ «Ծխախոտի օգտագործումը դադարեցնելով` կարող եք նվազեցնել սրտի և թոքերի մահաբեր հիվանդությունների հավանականությունը» (տաքացվող ծխախոտի համար),
է. «Ծխելը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը», կամ «Ծխախոտի օգտագործումը վնասում է սերմնահեղուկը և նվազեցնում վերարտադրողականությունը» (տաքացվող ծխախոտի համար),
ը. «Ծխելն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ», կամ «Ծխախոտի օգտագործումն առաջացնում է թոքի մահացու քաղցկեղ» (տաքացվող ծխախոտի համար):».
i
10) հավելվածի 19-րդ կետը «Ծխելու» բառից հետո լրացնել «կամ ծխախոտի օգտագործման» բառերով.
11) հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետում «նախատեսված 8 տարբերակներով» բառերը փոխարինել «նախատեսված տարբերակներով» բառերով.
i
12) հավելվածի 4-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով.
._____________________________________________________________________.
|12.|ԳՕՍՏ 6824-96 Գլիցերին թորած |Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|13.|ԳՕՍՏ 8072-77 Ֆերմենտացված |Տեխնիկական պայմաններ |
| |ծխախոտի հումք | |
|___|________________________________|________________________________|
|14.|ԳՕՍՏ 26996-86 Պոլիպրոպիլեն և |Տեխնիկական պայմաններ |
| |պրոպիլենի համապոլիմերներ | |
._____________________________________________________________________.
«:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը:
3. Սահմանել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշման 3-րդ կետի համաձայն, միայն Հայաստանի
Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է
սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան`
մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Սական սույն որոշման
1-ին կետով չեն նախատեսված պահանջներ:
----------------------------------------------------------------
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. ապրիլի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2021 թվական: