Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 15 ...

 

 

040.0973.240916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 973-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.

 

._____________________________________________________________________.

|Կատարման որակը    |Կատարված է  |Կատարված է |Կատարված է  |Կատարված չէ |

|---------------   |առանց թերու-|ոչ էական   |էական թերու-|            |

|Կատարման ժամկետը  |թյունների   |թերություն-|թյուններով  |            |

|                  |            |ներով      |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետից|    100     |   89-80   |     -      |      -     |

|շուտ              |            |           |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետին|    95-90   |   79-75   |    65-59   |      0     |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետի |    89-80   |   74-65   |    58-50   |      0     |

|ոչ էական          |            |           |            |            |

|բացթողումներով    |            |           |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետի |    64-59   |   58-50   |    49-35   |      0     |

|էական             |            |           |            |            |

|բացթողումներով    |            |           |            |            |

._____________________________________________________________________.

 

Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը` բացառությամբ այն հանձնարարականների, որոնց կատարման համար սահմանված է մեկ աշխատանքային օր:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին կետով.

«34.1. Սույն կարգի 34-րդ կետով հաստատված սանդղակում ներկայացված միջակայքի առկայությամբ յուրաքանչյուր վանդակում համակարգը հնարավորություն է ընձեռում աշխատանքը գնահատողին ընտրելու այդ միջակայքում ներառված թվերից յուրաքանչյուրը:».

3) կարգի 44-րդ կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին, 44.2-րդ և 44.3-րդ կետերով.

«44.1. Անմիջական ենթակա ունեցող ղեկավար աշխատողի (այսուհետ` ղեկավար աշխատող) դեպքում սույն կարգի 44-րդ կետում նշված բանաձևը կիրառվում է հետևյալ ձևով. ՂԿԸԳ=ՄԳX50% + ԿՀԳX50% X գործակից:

Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը որոշելու համար անհրաժեշտ է պարզել նրա ենթակա աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) կատարողականների ընդհանուր գնահատականների (ԿԸԳ) թվաբանական միջինը (ԹՄ) և դրա ստանդարտ շեղումը (Standard Deviation), այսուհետ` ՍՏՇ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

___

ՍՏՇ=\|[( \  (ԿԸԳi-ԹՄ)2)/n], որտեղ n-ը ղեկավար աշխատողների (այդ թվում`

             /__

ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) թվաքանակն է, իսկ ԿԸԳi-ն` ենթակա աշխատողներից յուրաքանչյուրի կատարողական ընդհանուր գնահատականը, իսկ i=1,2,.....n:

44.2. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը (ԿՀՎԳ) որոշելու համար նրա ԿՀԳ-ի նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները.

 

.________________________________________________________.

|ԹՄ          |>/= 91  |90-81  |80-71   |70-61   |<60>

|ՍՏՇ         |        |       |        |        |        |

|____________|________|_______|________|________|________|

|>/= 5.25    |0.7     |1      |0.9     |0.8     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|5-5.24      |0.5     |0.95   |0.8     |0.7     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|4.75-4.9    |0.1     |0.8    |0.7     |0.6     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|< 4.75=""      |0=""       |0.7=""    |0.6=""     |0.5=""     |0="">

.________________________________________________________.

 

Ընդ որում, սույն աղյուսակում նշված միավորի հաշվարկման համար ԹՄ-ն կլորացվում է ամբողջական թվերի:

44.3. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը ներկայացվում է «Ընդհանուր գնահատական» թերթիկով` համաձայն N 6 ձևի, իսկ ղեկավար աշխատողինը` N 6.1 ձևի: Եթե աշխատողի կատարողականի կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով անմիջական ղեկավարի նշագրով 60 տոկոս և բարձր է, ապա դա համարվում է անմիջական ղեկավարի դրական եզրակացություն, իսկ եթե 60 տոկոսից ցածր է, ապա համարվում է անմիջական ղեկավարի բացասական եզրակացություն:».

5) կարգի 48-րդ կետը «համաձայն N 6» բառերից հետո լրացնել «կամ N 6.1» բառերով.

6) կարգի 54-րդ և 57.1-ին կետերում «75» թիվը փոխարինել «60» թվով.

7) կարգը լրացնել նոր` N 6.1 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

(2-րդ կետը փոփ, 23.06.17 թիվ 713-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 973-Ն որոշման

 

«Ձև N 6.1

 

Ղեկավար աշխատողի ընդհանուր գնահատականը

 

._____________________________________________________________________.

|Գնահատվողի տվյալները                                                 |

|Ստորաբաժանումը                  ..................................   |

|Պաշտոնը (ծածկագիրը)                                                  |

|Անունը, հայրանունը, ազգանունը   ..................................   |

._____________________________________________________________________|

| .________________. |

1. Աշխատանքային ծրագրի կիսամյակային կշռված       | |                | |

գնահատականի 50%                               | .________________. |

.____________________.

 

    2. Կառավարչական հմտությունների կիսամյակային      .____________________.

գնահատականի 50%                               |                    |

.____________________.

 

3. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների .____________________.

գնահատականի նկատմամբ կիրառվող գործակիցը       |   |                |

.____________________.

 

4. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների .____________________.

վերջնական գնահատականը (4=2x3)                 |   |                |

.____________________.

 

    5. Ընդհանուր գնահատականը (5=1+4)                 .____________________.

|                    |

.____________________.

 

    Անմիջական ղեկավարի (գնահատողի)          _____________________

ստորագրությունը

 

    Ղեկավար աշխատողի (գնահատվողի)           _____________________

ստորագրությունը

(ծանոթացա գնահատականին)

 

    _________ ________________     թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2016
N 973-Ն
Որոշում