Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏ ...

11.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.2015  -ից մինչեւ   10.10.2015  -ը:
 
i

(ուժը կորցրել է 12.12.2022 թիվ 94-Ն և 22.12.2022 թիվ 477-Ն համատեղ հրաման)

100.0030.200813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013334

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                   ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

               ՀՐԱՄԱՆ                                  ՈՐՈՇՈՒՄ

 

    7 հունիսի 2013 թվականի N 30-Ն          12 հունիսի 2013 թվականի N 40-Ն

                                                                               

i

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման 3-րդ կետը,

 

                     ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Արագածոտնի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն Հավելված 1-ի,

2) Արագածոտնի մարզպետարանի ենթակայության Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) հավակնորդներին ներկայացվող պահանջները` համաձայն Հավելված 2-ի:

2. Սահմանել, որ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը մինչև հրապարակելը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 30-Ն և

ՀՀ Արագածոտնի մարզպետի

2013 թվականի հունիսի 12-ի

թիվ 40-Ն

համատեղ հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` Նախարարության համակարգում ընդգրկված` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի «________________________» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,

2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

3. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման,

4. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

5. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

6. օտար լեզվի բավարար իմացություն:

7. Մրցույթը կանցկացվի 201__ թվականի ________________-ին ժ. ____00-ին:

8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արագածոտնի մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք` աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է __________________________

 

Մրցույթը կկայանա Արագածոտնի մարզպետարանի շենքում (նշել գտնվելու վայրը): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմ (գտնվելու վայր, ստորաբաժանում, հեռախոս):

 

i

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հունիսի 7-ի

թիվ 30-Ն և

ՀՀ Արագածոտնի մարզպետի

2013 թվականի հունիսի 12-ի

թիվ 40-Ն

համատեղ հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

._____________________________________________________________________.

|                     1. Պարտադիր պայմաններ                           |

|_____________________________________________________________________|

|1. Հիվանդանոցներ,    |2. Գյուղական           |3. Առողջապահական       |

|պոլիկլինիկաներ,      |ամբուլատորիաներ և      |պետական ոչ առևտրային   |

|բժշկական կենտրոններ, |գյուղական առողջության  |կազմակերպություններ    |

|ծննդատներ, բժշկական  |կենտրոններ             |                       |

|այլ                  |                       |                       |

|կազմակերպություններ  |                       |                       |

|_____________________|_______________________|_______________________|

|1) բարձրագույն       |1) բարձրագույն բժշկական|1) բարձրագույն բժշկական|

|բժշկական կրթություն, |կրթություն և           |կրթություն,            |

|2) առնվազն 5 տարվա   |հետբուհական կրթություն |2) առնվազն 5 տարվա     |

|մասնագիտական         |ներքին հիվանդություններ|մասնագիտական           |

|աշխատանքային ստաժ,   |(թերապիա), կամ         |աշխատանքային ստաժ, կամ |

|կամ բժշկական ոլորտի  |մանկաբուժություն կամ   |բժշկական ոլորտի        |

|ձեռնարկատիրական կամ  |ընտանեկան բժշկություն  |ձեռնարկատիրական կամ    |

|առողջապահական        |մասնագիտությամբ,       |առողջապահական համակարգի|

|համակարգի կառավարման |2) առնվազն 3 տարվա     |կառավարման ոլորտի      |

|ոլորտի առնվազն 3     |մասնագիտական ստաժ կամ  |առնվազն 3 տարվա ստաժ,  |

|տարվա ստաժ,          |բժշկական ոլորտի        |3) իր                  |

|3) իր                |ձեռնարկատիրական կամ    |պարտականությունների    |

|պարտականությունների  |առողջապահական համակարգի|կատարման համար         |

|կատարման համար       |կառավարման ոլորտի      |անհրաժեշտ իրավական     |

|անհրաժեշտ իրավական   |առնվազն 2 տարվա ստաժ,  |ակտերի իմացություն (այդ|

|ակտերի իմացություն   |3) իր                  |թվում` Հայաստանի       |

|(այդ թվում` Հայաստանի|պարտականությունների    |Հանրապետության         |

|Հանրապետության       |կատարման համար         |Սահմանադրություն,      |

|Սահմանադրություն,    |անհրաժեշտ իրավական     |բաժնետիրական           |

|բաժնետիրական         |ակտերի իմացություն (այդ|ընկերությունների,      |

|ընկերությունների,    |թվում` Հայաստանի       |աշխատանքային,          |

|աշխատանքային,        |Հանրապետության         |առողջապահության ոլորտի`|

|առողջապահության      |Սահմանադրություն,      |Հայաստանի              |

|ոլորտի` Հայաստանի    |բաժնետիրական           |Հանրապետության         |

|Հանրապետության       |ընկերությունների,      |օրենսդրություն և  այլ  |

|օրենսդրություն և  այլ|աշխատանքային,          |իրավական ակտեր),       |

|իրավական ակտեր),     |առողջապահության ոլորտի`|4) կազմակերպության     |

|4) կազմակերպության   |Հայաստանի              |զարգացման ծրագրեր      |

|զարգացման ծրագրեր    |Հանրապետության         |մշակելու կարողություն, |

|մշակելու             |օրենսդրություն և  այլ  |5) աշխատանքի           |

|կարողություն,        |իրավական ակտեր),       |կազմակերպման և         |

|5) աշխատանքի         |4) կազմակերպության     |ղեկավարման անհրաժեշտ   |

|կազմակերպման և       |զարգացման ծրագրեր      |հմտություն, ներառյալ`  |

|ղեկավարման անհրաժեշտ |մշակելու կարողություն, |ա. ստորաբաժանումների   |

|հմտություն, ներառյալ`|5) աշխատանքի           |աշխատանքների           |

|ա. ստորաբաժանումների |կազմակերպման և         |կազմակերպման,          |

|աշխատանքների         |ղեկավարման անհրաժեշտ   |բ. անձնակազմի աշխատանքի|

|կազմակերպման,        |հմտություն, ներառյալ`  |ընդունման, ազատման և   |

|բ. անձնակազմի        |ա. ստորաբաժանումների   |վերապատրաստման         |

|աշխատանքի ընդունման, |աշխատանքների           |գործընթացների          |

|ազատման և            |կազմակերպման,          |կազմակերպման,          |

|վերապատրաստման       |բ. անձնակազմի աշխատանքի|գ. աշխատանքների        |

|գործընթացների        |ընդունման, ազատման և   |բաշխման,               |

|կազմակերպման,        |վերապատրաստման         |դ. կարգապահական        |

|գ. աշխատանքների      |գործընթացների          |պատասխանատվության,     |

|բաշխման,             |կազմակերպման,          |ե. խրախուսանքի         |

|դ. կարգապահական      |գ. աշխատանքների        |միջոցների կիրառման,    |

|պատասխանատվության,   |բաշխման,               |6) համակարգչով և       |

|ե. խրախուսանքի       |դ. կարգապահական        |ժամանակակից այլ        |

|միջոցների կիրառման,  |պատասխանատվության,     |տեխնիկական միջոցներով  |

|6) համակարգչով և     |ե. խրախուսանքի         |աշխատելու ունակություն,|

|ժամանակակից այլ      |միջոցների կիրառման,    |7) ֆինանսատնտեսական    |

|տեխնիկական միջոցներով|6) համակարգչով և       |գործունեության         |

|աշխատելու            |ժամանակակից այլ        |իրականացման            |

|ունակություն,        |տեխնիկական միջոցներով  |կարողություն, ներառյալ`|

|7) ֆինանսատնտեսական  |աշխատելու ունակություն,|գույքի, ներառյալ       |

|գործունեության       |7) ֆինանսատնտեսական    |ֆինանսական միջոցների   |

|իրականացման          |գործունեության         |տնօրինման, և           |

|կարողություն,        |իրականացման            |գործարքներ կնքելու     |

|ներառյալ` գույքի,    |կարողություն, ներառյալ`|կարողություններ,       |

|ներառյալ ֆինանսական  |գույքի, ներառյալ       |8) առողջապահական       |

|միջոցների տնօրինման, |ֆինանսական միջոցների   |ծառայությունների,      |

|և  գործարքներ կնքելու|տնօրինման, և           |պատշաճ մատուցման,      |

|կարողություններ,     |գործարքներ կնքելու     |ինչպես նաև  անձնակազմի |

|8) բժշկական          |կարողություններ,       |կողմից ռեսուրսների     |

|ծառայությունների     |8) բժշկական            |արդյունավետ օգտագործման|

|պատշաճ մատուցման,    |ծառայությունների պատշաճ|և  լրացուցիչ           |

|ինչպես նաև           |մատուցման, ինչպես նաև  |աշխատողների,           |

|անձնակազմի կողմից    |անձնակազմի կողմից      |սարքավորումների և      |

|ռեսուրսների          |ռեսուրսների արդյունավետ|ծառայությունների       |

|արդյունավետ          |օգտագործման և          |անհրաժեշտության        |

|օգտագործման և        |լրացուցիչ աշխատողների, |գնահատում,             |

|լրացուցիչ            |սարքավորումների և      |9) չի լրացել հավակնորդի|

|աշխատողների,         |ծառայությունների       |65 տարին               |

|սարքավորումների և    |անհրաժեշտության        |                       |

|ծառայությունների     |գնահատում              |                       |

|անհրաժեշտության      |                       |                       |

|գնահատում            |                       |                       |

|9) հարյուր տոկոս`    |9) հարյու տոկոս        |                       |

|պետությանը սեփականու-|պետությանը սեփականու-  |                       |

|թյան իրավունքով      |թյան իրավուքնով        |                       |

|պատկանող բաժնեմաս    |պատկանող բաժնեմաս      |                       |

|ունեցող առողջապահական|ունեցող առողջապահական  |                       |

|բաժնետիրական ընկերու-|բաժնետիրական ընկերու-                          |

|թյունների տնօրենների |թյունների տնօրենների   |                       |

|դեպքում` չի լրացել   |դեպքում` չի լրացել     |                       |

|հավակնորդի 65 տարին  |հավակնորդի 65 տարին    |                       |

|_____________________________________________________________________|

|                    2. Լրացուցիչ պայմաններ                           |

|_____________________________________________________________________|

|1) տրամաբանելու և    |1) տրամաբանելու և      |1) տրամաբանելու և      |

|տարբեր իրավիճակներում|տարբեր իրավիճակներում  |տարբեր իրավիճակներում  |

|կողմնորոշվելու       |կողմնորոշվելու         |կողմնորոշվելու         |

|ունակություն         |ունակություն           |ունակություն           |

|2) ենթակաների հետ    |2) ենթակաների հետ      |2) ենթակաների հետ      |

|վարվելու անհրաժեշտ   |վարվելու անհրաժեշտ     |վարվելու անհրաժեշտ     |

|էթիկայի կանոնների    |էթիկայի կանոնների      |էթիկայի կանոնների      |

|իմացություն          |իմացություն            |իմացություն            |

|3) առնվազն մեկ օտար  |3) օտար լեզվի          |3) առնվազն մեկ օտար    |

|լեզվի իմացություն    |իմացություն            |լեզվի իմացություն      |

|4) առողջապահության   |                       |4) առողջապահության     |

|կազմակերպչի          |                       |կազմակերպչի որակավորում|

|որակավորում          |                       |                       |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 14.05.14 թիվ 19-Ն հրաման)

(2-րդ հավելվածը փոփ. 14.05.14 թիվ 19-Ն, 17.09.15 թիվ 36-Ն և 03.07.15 թիվ 73-Ն հրամաններ)

 

 

pin
Արագածոտի մարզպետ
07.06.2013
N 30-Ն
Հրաման