Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-274-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2010 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

i

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

Հաշվի առնելով վերոգրյալը`

1) Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում.

2) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքները վերաբերում են նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններին և մասնավորեցման օբյեկտներին:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 585,7 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 433,3 մլն դրամը:

i

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2010 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 152,4 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

2.1.1. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն: Ընկերություններից 3-ի բաժնետոմսերը վաճառվել են նախապես հայտնի գնորդներին, մեկինը` աշխատավորական կոլեկտիվին:

ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ և «Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով ներդրումային և պայմանագրային այլ պարտավորություններ չեն սահմանվել:

i

«Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 237-Ն որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի խորհրդանշական գին է սահմանվել 100 դրամը, պայմանով, որ գնորդը պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից կգնի Համաշխարհային բանկի ծրագրով ընկերության նկատմամբ պետության ունեցած վարկային պահանջը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, պարտավորվելով գնի վճարումը կատարել 30 տոկոսի չափով` միանվագ, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ` տարեկան 2% տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի չափով` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ տարեկան վճարումներով:

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և դրանց գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին

 

N

Ընկերու-
թյան (պե-
տական գույ-
քի) անվա-
նումը, ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Հասցեն

ՀՀ նախա-
րարու-
թյու-
նը, պե-
տա-
կան կա-
ռա-
վար-
ման մար-
մինը

ՀՀ կառավա-
րության որոշման համարը, ամսաթիվը

Պետա-
կան գույքի գնա-
հատ-
ված արժեքը (հազ. դրամ)

Վա-
ճառ-
քի գինը (հազ. դրամ)

Ընկերու-
թյան պարտա-
վորու-
թյուն-
ները
(հազ. դրամ)

Ներդրու-
մային և այլ պարտավորու-
թյունները` ըստ մասնավորեց-
ման պայմա-
նագրի

Մասնավո-
րեցման պայմա-
նագրի կնքման ամսաթիվը

Գնոր-
դը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

i

1.

«Մարտու-
նու ստոմա-
տոլոգիա-
կան պոլիկլի-
նիկա»
ՊՓԲԸ (90056)

քաղ. Մար-
տունի,
Գե-
տափ-
նյա 1 (Սայաթ-Նովայի 36)

ՀՀ կառա-
վա-
րությանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վար-
ման վար-
չություն

N 1253-Ն 
06.11.2009թ.

358

358

1048

-

16.03.2010թ.

Աշխա-
տա-
վորա-
կան կո-
լեկ-
տիվ

i

2.

«Ավտոճա-
նապար-
հային մեքենա-
ներ» ՊՓԲԸ (90054)

Արմա-
վիրի մարզ, Զվարթ-
նոց,
գ. Նորա-
կերտ

ՀՀ կառա-
վարու-
թյանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վար-
ման վար-
չություն

N 237-Ն
14.01.2010թ.

792654.5

100 դրամ

894898.5

-

03.05.2010թ.

Նախա-
պես հայտնի գնորդ «ԴԱՐ-
ԴԱՆ» ՍՊԸ

i

3.

«Երևանի բեռնման և բեռնա-
թափ-
ման ուղեմաս» ՓԲԸ
(60362)

քաղ.
Երևան,
Արա-
րատ-
յան 95

ՀՀ կառավա-
րությանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վար-
ման վար-
չություն

N 923-Ն
22.07.2010թ.

961870

480935

3208

Երեք տարի-
ների ընթացքում`
150 մլն դրամի չա-
փով ներդրումներ` յուրաքանչյուր տա-
րի համամաս-
նորեն`
50 մլն դրամի չա-
փով

26.08.2010թ.

Նախա-
պես հայտնի գնորդ «Ապա-
վեն» ՍՊԸ

i

4.

«Ռադիո» ՓԲԸ
(90020)

Գեղար-
քունի-
քի մարզ,
գ. Նորա-
տուս

ՀՀ կառա-
վա-
րությանն առընթեր պետա-
կան գույ-
քի կառա-
վար-
ման վար-
չություն

N 1571-Ն
02.12.2010թ.

1175212

587606

26012

I տա-
րում` 40 մլն
դրամ ներ-
դրում և 1800 մարդ/ամիս աշխատա-
տեղ`
100 հազ. դրամ ամսական աշխա-
տա-
վարձով,
II տա-
րում` 60 մլն
դրամ ներ-
դրում և 1800 մարդ/
ամիս աշխատատեղ` 100 հազ. դրամ ամսական աշխա-
տա-
վարձով:
Միջազգային
և օտարերկրյա կազմա-
կերպու-
թյունների պատվե-
րով ռադիոծրագրե-
րի հեռարձակումը նախապես համա-
ձանեցնել
ՀՀ կառավա-
րության լիազոր մարմնի հետ և
10 տարվա ընթաց-
քում պահպանել ընկերության գործունեու-
թյան պրոֆիլը:

28.12.2010թ.

Նախա-
պես հայտնի գնորդ
«Եվրո
Պրեսս
Գրուպ» ընկերու-
թյուն

 

2.1.2. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Վարչության կողմից:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով Վարչության վերահսկողության ներքո է գտնվել 18 գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 164300 հազար Հայաստանի Հանրապետության դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է 2010 թվականի ընթացքում ստեղծել 1133 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով պայմանագրային պարտավորությունները կատարել է 15 գնորդ, որոնց կատարած ներդրումները կազմել են 257 254,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` նշված գնորդների կողմից ստեղծվել է 1154 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չի կատարել մեկ գնորդ, որի չկատարած ներդրումները կազմել են 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով` չի ստեղծվել 36 աշխատատեղ:

Երկու գնորդ 2010 թվականի համար ստանձնած պայմանագրային պարտավորությունների (10 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու և 100 աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ) կատարման ժամկետները երկարաձգել է պայմանագրերում փոփոխություններ կատարելու միջոցով:

Գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմնական պատճառներից են եղել տնտեսական ճգնաժամը և գնորդների ներկայացրած գործարար ծրագրերի ոչ իրատեսական լինելը:

Նախորդ տարիներին և հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների` հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների ստանձնած` հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

 

Հ/Հ Ընկերության (մասնավորեցման օբյեկտի) անվանումը, հասցեն, պայմանագրի
համարը և ամսաթիվը
Մասնա-
վորեցման ձևը, գինը (հազ. դրամ)
Պայմանագրային պարտավորությունները Պարտավո-
րությունների կատարման
ժամկետը
Պարտավորության կատարումը` ըստ հաշվետվության
1 2 3 4 5 6
1 «Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ
ք. Երևան, Պարույր Սևակի 9:
«ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ
ք. Երևան, Մամիկոնյանց 40:
173-Մ 07.04.2003թ.
(Համաձայնագիր` 18.02.2008թ.)
մրցույթ
27 800,0
Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս, քան 3,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ: 31.12.2010
31.12.2010
31.12.2011
Կատարվել է պայմանագրի փոփոխություն:
2 Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 6 հասցեում գտնվող Նոյեմբերյանի կինոցանցի գույք, այդ թվում` 439,9 քմ մակերեսով տարածք Կաքավիկ Ղուշչյան Տավուշի մարզ, գ. Պռոշյան: 847-Ու 03.08.2007թ. ուղղակի վաճառք
2 622,0
Կատարել 20,0 մլն դրամի ներդրում: 06.09.2010 Կատարվել է 22,0 մլն դրամի ներդրում:
3 «Սևան» հանքային ջրերի գործարան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր («Սևան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ)
ք. Գավառ, Սայաթ-Նովայի 73:

Ռաֆիկ Ղազազյան
ք. Գավառ, Պետրովի փող., տ. 5:
254-Մ 17.11.2005թ.
(Պայմանագրի փոփոխություն 15.12.2008թ.)
մրցույթ
6 100,0
Ապահովել աշխատատեղով 360 մարդ/ամիս`
35 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
23.11.2010 Ապահովվել է աշխատատեղերով 363 մարդ/ամիս`
36274 դրամ միջին ամսական աշխատավարձով:
4 «Ախուրյանի ավտոտրանսպորտ» ՊՓԲԸ գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույք, այդ թվում` 393,7 քմ մակերեսով շենք
Արագածոտնի մարզ, ք. Թալին:
Շանթ Խաչատրյան
ք. Գյումրի, Հաղթանակի պող., 2շ., բն. 10: 257-Մ 23.12.2005թ.
(Պայմանագիր` 15.12.2008թ.)
Գնորդ` «Շանթ» ՍՊԸ, Թալին ավան, Շահումյան 4/27:
մրցույթ
2 100,0
Ապահովել աշխատատեղով 240 մարդ/ամիս` 50 000 դրամ միջին աշխատավարձով: 15.12.2010 Ապահովվել է աշխատատեղերով 242 մարդ/ամիս` 57700 դրամ միջին աշխատավարձով:
5 «Մեխանիզատոր» ՓԲԸ 80% բաժնետոմսեր
(«Մեխանիզատոր» ԲԲԸ)
ք. Երևան, Արցախի 47:
Հայկ Մարգարյան
ք. Երևան, Նոր Արեշ, փող. 15, տուն 18:
277-Մ 11.07.2007թ.
մրցույթ
14 060,0
Ապահովել 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով: 11.07.2010 Ապահովվել է 25 աշխատատեղ`
40 000 դրամ աշխատավարձով:
6 «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր
Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փող.: Աշխատավորական կոլեկտիվ:
849-Ու 11.01.2008թ.
ուղղակի վաճառք
5 433,0
Կատարել 2,0 մլն դրամի ներդրում, ապահովել 4 աշխատատեղ` 25 000 դրամ աշխատավարձով: 11.01.2010
11.01.2010
Կատարվել է
3 750,0 հազ. դրամի ներդրում, ապահովվել է 4 աշխատատեղ`
26 000 դրամ աշխատավարձով:
7 «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Երևան, Մանանդյան 33: «ՍՆԱՌՏ» ՍՊԸ,
ք. Երևան, Հ. Հովսեփյան 31:
854-Ու 21.03.2008թ.
ուղղակի վաճառք
94 092,0
Կատարել 17,0 մլն դրամի ներդրում, ապահովել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 000 դրամ միջին աշխատավարձով: 21.03.2010
21.03.2010
Կատարվել է 18,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 239 մարդ/ամիս`
91 800 դրամ միջին աշխատավարձով:
8 Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334,7 քմ մակերեսով շենքեր և 552,9 քմ մակերեսով շինություններ «Վարդաշենի հանք» ՍՊԸ,
ք. Երևան, Վարդաշենի հանք:
853-Ու 31.01.2008թ.
ուղղակի վաճառք
3 400,0
Կատարել 8,0 մլն դրամի ներդրում, ապահովել 3 աշխատատեղ: 31.01.2010
31.01.2010
Կատարվել է 8,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է 5 աշխատատեղ:
9 Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր մասնաշենքի ԱՇՕ Մակի Փանոսյան
ք. Գյումրի, Խանջյան 4շ., բն. 1:
246/1-Մ 22.07.2008թ.
մրցույթ
3 637,0
Կատարել 4,0 մլն դրամի ներդրում: 22.07.2010 Կատարվել է
4 316,2 հազ. դրամի ներդրում:
10 «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ
ք. Երևան, Պարոնյան փող. 40:
«Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
ք. Երևան, Սարյան 20:
686-Ու 14.05.2004թ.
(Պայմանագրի փոփոխություն` 04.02.2010թ.)
ուղղակի վաճառք 100 000 ԱՄՆ դոլար Կատարել 7,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: 31.12.2010 ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է պայմանագրի փոփոխություն:
11 «Կոմետա - 1» ԲԲԸ 80% բաժնետոմսեր
ք. Աշտարակ, Գիտավան-2:
Աշխատավորական կոլեկտիվ:
855-Ու 09.04.2008թ.
ուղղակի վաճառք
41 036,0
Կատարել 18,0 մլն դրամի ներդրում, ապահովել աշխատատեղով 120 մարդ/ամիս` 70 000 դրամ միջին աշխատավարձով: 09.04.2010
09.04.2010
Կատարվել է 51,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 140 մարդ/ամիս`
70 420 դրամ միջին աշխատավարձով:
12 «Ռեմդիզել» ՓԲԸ
Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ:
«ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ, ք. Երևան,
Նոր Արեշի 24 փող. տուն 29:
857-Ու 13.08.2008թ.
ուղղակի վաճառք
153 366,0
Կատարել 25,0 մլն դրամի ներդրում: 25.08.2010 Կատարվել է
66 460,9 հազ. դրամի ներդրում:
13 Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ
Սամվել Գրիգորյան
գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա:
859-Ու 20.01.2009թ.
ուղղակի վաճառք
42 366,0
Կատարել 40,0 մլն դրամի ներդրում: 20.01.2010 Կատարվել է
40 437,0 հազ. դրամի ներդրում:
14 «Շիրակ» հյուրանոցի շենք և գույք:
ք. Երևան, Մ. Խորենացու 13ա:
«Շիրակ» ՍՊԸ 160-Ու 07.08.2001թ.
(Պայմանագրի փոփոխություն` 29.09.2005թ.)
ուղղակի վաճառք
500 000 ԱՄՆ դոլար
Ապահովել 51 աշխատատեղ` 50 000 դրամ միջին աշխատավարձով: 31.12.2010 Ապահովվել է
52 աշխատատեղ`
64400 միջին աշխատավարձով:
15 «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր
ք. Վանաձոր, Մյասնիկյան 2:
Սեյրան Աղաբեկյան
ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի տուն 33-8:
845-Ու 17.05.2007թ.
ուղղակի վաճառք
2 244,0
Կատարել 30,0 մլն դրամի ներդրում: 17.05.2010 Կատարվել է
43 080,0 հազ. դրամի ներդրում:
16 «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ)
Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան 1: Մանվել Սիմոնյան
ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 98, բն.14:
281-Մ 21.12.2007թ.
մրցույթ
1 152,0
Կատարել 200,0 հազ. դրամի ներդրում: 21.12.2010 Կատարվել է
210,0 հազ. դրամի ներդրում:
17 «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ» («Տրանսնախագիծ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր):
ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23: Աշխատավորական կոլեկտիվ
850-Ու 23.01.2008թ.
ուղղակի վաճառք
26 052,0
Ապահովել 74 աշխատատեղ` 65 000 դրամ միջին աշխատավարձով: 23.01.2010 Ապահովվել է 84 աշխատատեղ`
74 000 դրամ միջին աշխատավարձով:
18 «Ձորագետի նավթամթերք» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Լոռու մարզ, գ. Ձորագետ: Հուսիկ Մուրադյան Արմավիրի մարզ, գ. Արաքս:
283-Մ 29.04.2008թ.
մրցույթ 350,0 Կատարել 100,0 հազ. դրամի ներդրում, ապահովել աշխատատեղերով 36 մարդ/ամիս` 22 000 դրամ աշխատավարձով: 29.04.2010 29.04.2010 Ներկայացվել է հայցադիմում:

 

2.1.3. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

Օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել Օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 38 առևտրային կազմակերպություն:

Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`

ա) 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.

բ) 5 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 57650,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 11278,0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով` 3481,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 32319,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 10572,0 հազար դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

 

Հ/Հ

Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության
(կազմակերպության)
անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

i

1.

60034

ՌՏԻ-ի շինվերանորոգման վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1833-Ա,
17.10.2002թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

2.

80039

«Նաիրի» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1833-Ա,
17.10.2002թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

3.

21616

«Երևանի հատուկ ՇՎՎ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1833-Ա,
17.10.2002թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

4.

20197

«Միջտնտշին» ՓԲԸ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

N 446-Ա,
23.04.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

5.

20904.3

«Գագարինի նավթամթերք» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 533-Ա,
23.04.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

6.

21881.4

«Ուտիք» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 533-Ա,
23.04.2003թ.

Սնանկ է:

i

7.

11037

Ղազանչիի կաթնահամալիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 1534-Ա, 21.11.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

8.

89

«Անալիտսարք» ԲԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա, 04.12.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

9.

60351

«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա, 04.12.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

10.

62076

Անիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման միջտնտեսային ձեռնարկություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 534-Ա,  22.04.2004թ.

Լուծարված է:

i

11.

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 137-Ա,  10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

12.

62392

«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական
սերմնավորման կայան» ՊՁ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 137-Ա,  10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

13.

62005

«Հայթուրթրեյդ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 460-Ն,  17.02.2005թ.

Սնանկ է:

i

14.

20571

 «Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 515-Ա,
28.04.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

15.

15253

«Գործիքագործ» ՊՁ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

16.

5328

Իջևանի գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

17.

12264

Գետքի ԻԹԿ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

18.

20173

Գուգարքի ԳԱՍ ՊՁ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

19.

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

20.

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

21.

60214

«Հայջրշին» ՊՓԲԸ Կապանի տնտհաշվարկային տեղամաս

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

22.

60213

«Հայջրշին» ՊՓԲԸ Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

23.

62023

«Նոր Երկիր» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Լուծարված է:

24.

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

Երևանի քաղաքապետարան

N 348-Ն,
23.02.2006թ

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

25.

21409

«Թալինի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 843-Ն,
16.06.2006թ

Լուծարված է:

i

26.

20904.10

«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 475-Ա,
19.04.2007թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

27.

62390

«Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 475-Ա,
19.04.2007թ.

Սնանկ է:

i

28.

62093

«Արարատի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

N 728-Ա,
10.07.2008թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

29.

62196

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 117-Ն,
25.01.2008թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

30.

60305

«Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1525-Ա,
18.12.2008թ.

Սնանկ է:

i

31.

20376

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

32.

60044

«Աղանձոտ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

33.

20581.1

«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

34.

546

«Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1071-Ա,
29.07.2004թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

35.

60039

«Կապանի «Էլեկտրոն» ԲԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 536-Ա,
22.04.2004թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

36.

62401

«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 951-Ն,
20.08.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

37.

90006

«Նոր ներդրումներ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 227-Ա,
11.03.2010թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

38.

90001

«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Սնանկ Է:
Դատարանի վճիռ`
08.08.2008թ.

 

2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

i

Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է մեկ «փոքր» օբյեկտ (Արտավան գյուղի կենցաղի տունը):

«Փոքր» օբյեկտների մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 39 353,2 հազար դրամ:

 

 

pin
ՀՀ 27.10.2011
N ՀՕ-274-Ն օրենք