050.0279.210114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 01 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 279-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իգ1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման» (այսուհետ` հավելված 1), «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության» (այսուհետ` հավելված 2), «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման» (այսուհետ` հավելված 3), «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման (այսուհետ` հավելված 4)», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության» (այսուհետ` հավելված 5) և «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» (այսուհետ` հավելված 6) կարգերում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) հավելված 1-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
i
2) հավելված 2-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
3) հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել 7-րդ և 8-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«7) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
8) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին:»,
i
4) հավելված 2-ի 6-րդ կետում «երկմակարդակ պահառուական համակարգով`» բառերը հանել,
i
5) հավելված 2-ի 7-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով` հետևյալ բովանդակությամբ.
«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
i
6) հավելված 2-ի 8-րդ կետի «ներդրողների» բառից հետո լրացնել «կամ անվանատերերի» բառերը,
i
7) հավելված 2-ի 10-րդ կետի երկրորդ նախադասության «պարտատոմսերի գրավառուն» բառերից հետո լրացնել «կամ անվանատերը» բառերը,
i
8) հավելված 2-ը 15-րդ կետից հետո լրացնել 15.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«15.1. Կենտրոնական դեպոզիտարիայի` որպես ենթապահառուի և իր հաճախորդների միջև կնքվող պայմանագրում պետք է հղում պարունակվի Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին:»,
i
9) հավելված 2-ը 21-րդ կետից հետո լրացնել 21.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«21.1. Կենտրոնական դեպոզիտարիայի` որպես ենթապահառուի ներքին աշխատանքային ընթացակարգերը պետք է համապատասխանեն Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին:»,
i
10) հավելված 2-ը 27-րդ կետից հետո լրացնել 27.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«27.1. Ենթապահառուի մոտ պարտադիր հաշվառման են ենթակա արժեթղթերի անվանատերերին սեփականության իրավունքով պատկանող բոլոր պարտատոմսերը: Ենթապահառուի մոտ առանձին ամփոփ ձևով հաշվառման են ենթակա արժեթղթերի անվանատիրոջ հաճախորդներին պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի և արժեթղթերի անվանատիրոջ մոտ հաշվառված տվյալները ամփոփ ձևով պետք է լիովին համապատասխանեն միմյանց: Ենթապահառուն անվանատիրոջ հետ կնքվող պայմանագրում պետք է ներառի դրույթներ, համաձայն որոնց անվանատերը պահառուին փոխանցում է բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերի կարգավիճակի (ազատ, գրավադրված, կալանված, գրավադրված կալանված) որոշման համար:»,
i
11) հավելված 2-ը 39-րդ կետից հետո լրացնել 39.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«39.1. Կենտրոնական դեպոզիտարիան` որպես ենթապահառու, հաճախորդների սպասարկումն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,
i
12) հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ նախադասության ««Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն» բառերը փոխարինել «Կենտրոնական դեպոզիտարիան» բառերով,
13) հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով` հետևյալ բովանդակությամբ.
«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
14) հավելված 3-ի 3-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«13) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը,
14) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին,
15) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
i
15) հավելված 3-ը 5-րդ կետից հետո լրացնել 5.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«5.1) Կենտրոնական դեպոզիտարիան` որպես ենթապահառու, գրավի հետ կապված գործառնություններն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,
i
16) հավելված 3-ի 8-րդ կետում «երկմակարդակ պահառուական համակարգով`» բառերը հանել,
17) հավելված 3-ի 8-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«5) Պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը և գրավի հետ կապված գործառնությունների կատարումը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,
i
18) հավելված 3-ի 9-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«13) Կենտրոնական դեպոզիտարիան գրավի հետ կապված գործառնություններն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններին համապատասխան:»,
i
19) հավելված 4-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ենթապահառու` պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով` ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, Գանձապետական պահառուն և Կենտրոնական Դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ: Կենտրոնական դեպոզիտարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների և անվանատերերի համար: Գանձապետական պահառուն ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների համար:»,
20) հավելված 4-ի 2-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել 13-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«13) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը,
14) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին,
15) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
i
21) հավելված 4-ի 4-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. ենթապահառուի ներդրողների և անվանատերերի պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվներ.»,
i
22) հավելված 4-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ տողի 4-րդ պարբերությունում «Ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «Ներդրողների և անվանատերերի» բառերով,
i
23) հավելված 4-ի 13-րդ կետի առաջին նախադասության մեջ «ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «ներդրողների և անվանատերերի» բառերով,
24) հավելված 4-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Կենտրոնական դեպոզիտարիայի և Գանձապետական պահառուի համար բացվում է միայն ներդրողների և անվանատերերի արժեթղթերի ամփոփ դեպո հաշիվ, ընդ որում` Գանձապետական պահառուի դեպքում նշված հաշվում հաշվառվում են միայն ներդրողներին պատկանող պարտատոմսերը,»,
i
25) հավելված 4-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակի 3-րդ տողի 2-րդ պարբերությունում «Ներդրողներին պատկանող» բառերը փոխարինել «Ներդրողների և անվանատերերի» բառերով,
i
26) հավելված 4-ի 18-րդ կետում «5 այլ ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.
«6. անվանատեր:»,
i
27) հավելված 4-ի 19-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրողների» բառից հետո լրացնել «և անվանատերերի» բառերը,
i
28) հավելված 5-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետը 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններով` հետևյալ բովանդակությամբ.
«Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
29) հավելված 5-ի 2-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել 18-րդ, 19-րդ, 20-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«18) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
19) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.
20) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
i
30) հավելված 5-ի 10-րդ կետը «պահառուի» բառից հետո լրացնել «կամ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով,
i
31) հավելված 5-ը 16-րդ կետից հետո լրացնել 17-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«17) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով գործարքների հետ կապված հաշվարկներն իրականացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններով սահմանված կարգով:»,
i
32) հավելված 6-ի Հավելված 1-ը 5-րդ կետից հետո լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«6. Սույն հավելվածում նշված ենթահաշիվներին առնչվող պահանջները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից` որպես ենթապահառու, պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2014 թվականի փետրվարի 1-ից:
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն այն պետք է ուժի մեջ մտնի
2014 թվականի փետրվարի 1-ից, ինչդեռ որոշումը հրապարակվել է
միայն 2014 թվականի փետրվարի 1-ին և կարող է ուժ մեջ
մտնել հրապարակման հաջորդող 10-րդ օրը` 2014 թվականի փոտրվարի
11-ին, որը և նշվում է ԻՐՏԵԿ-ում