i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0267/01/11 |
Քրեական գործ թիվ ԼԴ/0267/01/11 |
|
Նախագահող դատավոր` Ե.Դարբինյան |
|
Դատավորներ` Գ.Ավետիսյան |
|
Ս.Չիչոյան | <>< td="">
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Դ.Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս.Ավետիսյանի |
|
Հ.Ասատրյանի |
|
Ե.Դանիելյանի |
|
Ա.Պողոսյանի |
|
Ս.Օհանյանի |
|
|
քարտուղարությամբ |
Մ.Ավագյանի |
մասնակցությամբ |
|
պաշտպան |
Ս.Հովհաննիսյանի |
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ |
Ա.Արամյանի |
2013 թվականի ապրիլի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հետևանքով դատական ակտերը վերանայելու վերաբերյալ դատապարտյալ Նորա Ռաֆայելի Էվոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2011 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է թիվ 52104911 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Նորա Էվոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
2011 թվականի դեկտեմբերի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճռով Ն.Էվոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ն.Էվոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը:
4. Վերոգրյալ որոշման դեմ Ն.Էվոյանի պաշտպանը 2012 թվականի հուլիսի 14-ին վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ թողնվել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
i
5. Ն.Էվոյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1062 որոշումը:
6. Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար` Ն.Էվոյանի պաշտպան Ս.Հովհաննիսյանը 2013 թվականի հունվարի 8-ին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
7. Վճռաբեկ դատարանը 2013 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
i
8. Ն.Էվոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է այն բանի համար, որ 2011 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 21-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի վրա իր վարած «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ավտոմեքենայով իրականացնելով ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, մասնավորապես, անտեսելով ճանապարհային գծանշումները, հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենայի ընթացքն իր երթևեկության համար վտանգավոր գնահատելուց հետո փոխելով իր ավտոմեքենայի շարժման ուղղությունը, մանևրելով ձախ ու իր ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղեմաս` տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ-ի 2-րդ, 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ավտոմեքենան առջևի մասով բախվել է իր երթևեկելի ուղեմասի աջ հատվածով երթևեկող «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենայի առաջնամասին, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Թ.Մելքոնյանին անզգուշությամբ պատճառվել է մահ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 100, 266):
9. Գործի քննության ընթացքում Ն.Էվոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 21-ի սահմաններում, իր վարած «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ավտոմեքենայով, միայնակ, 70-80 կմ/ժ արագությամբ ընթացել է Երևան-Սպիտակ ավտոճանապարհով: Նշված ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում շուրջ 300 մետր հեռավորությունից նկատելով իր ուղեմասով հանդիպակաց ուղղությամբ մեկ աջ, մեկ ձախ ընթացող «Վազ-21140» մակնիշի ավտոմեքենան, մտածելով, որ վարորդը կարող է քնած լինի կամ վատառողջ է` ձայնային ազդանշաններ է տվել, իջեցրել է իր ավտոմեքենայի արագությունը, մոտեցել է ճանապարհի հոծ գծին` չհատելով այն, և երբ իր ու հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի միջև հեռավորությունը եղել է շուրջ 3 մետր, վերջինս կտրուկ փոխել է շարժման ուղղությունը դեպի իր ուղեմաս և երթևեկելի գոտու իր ուղեմասում բախվել է իր ավտոմեքենային: Վթարի հետևանքով իր վարած ավտոմեքենան կանգնել է ճանապարհին ուղղահայաց` հետևի անվադողերը մնալով իր ուղեմասում, իսկ «Վազ-21140» մակնիշի ավտոմեքենան` վերջինիս ուղեմասում` առջևի մասով դեպի Երևանի ուղղությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 19-22, 23, 112-117):
i
10. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճռի համաձայն` «(...) Այսպիսով, դատաքննությամբ, գործի տվյալներով, ամբաստանյալի, տուժողի իրավահաջորդի, փորձագետի ցուցմունքների, ձեռք բերված այլ ապացույցների գնահատմամբ, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վերլուծության հիման վրա և ներքին համոզմամբ դատարանը հանգեց այն եզրակացության, որ (...) Նորա Ռաֆայելի Էվոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված արարք, ու նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի նշված հանցագործությունը կատարելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 266-268):
i
11. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. (...) Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, հանգում է այն հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Նորա Էվոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի քրեաիրավական գնահատականը ճիշտ է, ուստի դատավճիռը, ինչպես արարքի որակման, այնպես էլ նշանակված պատժի մասով բեկանելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու հիմքեր չկան, այն օրինական և հիմնավորված է (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 336-337):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
12. Գտնելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-1062 որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով նոր հանգամանք է` բողոք բերած անձը խնդրել է 2012 թվականի հուլիսի 14-ին բերված վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայել Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշումը, ինչպես նաև սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
13. 2012 թվականի հուլիսի 14-ի վճռաբեկ բողոքում նշված է, որ սույն գործով նախաքննության մարմինը և դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 25-րդ, 107-րդ, 108-րդ, 125-րդ, 126-րդ, 127-րդ, 218-րդ, 358-րդ հոդվածները, ինչի արդյունքում կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է ակնհայտ թերի, որևէ նշում չի կատարվել դեպքի վայրում անվադողերի և արգելակման հետքերի առկայության մասին: Բախման հավանական վայրում թափված են եղել պլաստմասե և ապակու կտորներ, հեղուկ, որոնցից ոչ մի նմուշ չի վերցվել, և դատաքիմիական փորձաքննություն չի նշանակվել` դրանց պատկանելությունը պարզելու համար: Բողոքի հեղինակը նշել է նաև, որ տրանսպորտային միջոցների զննությունը կատարվել է դեպքից հինգ օր հետո տուգանային հրապարակում, և պարզ չէ, թե դեպքի վայրից մեքենաների տեղափոխման արդյունքում արդյոք դրանք չեն վնասվել կամ չեն ենթարկվել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող էին ազդել ելակետային տվյալների վրա:
14. Ըստ բողոքաբերի` թերի է կատարվել նաև դատաավտոտեխնիկական փորձաքննությունը, մասնավորապես` այն կազմվել է ենթադրությունների հիման վրա, փորձագետին չեն տրվել ավտովթարի ելակետային տվյալները, ինչի պատճառով փորձագետը չի կարողացել պատասխանել ավտովթարի հանգամանքներին վերաբերող բազմաթիվ հարցերի: Բացի այդ, չի պարզվել, թե ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հարցում յուրաքանչյուր վարորդ մեղքի ինչ աստիճան է ունեցել, ինչ վարքագիծ է դրսևորել մեքենան վարելիս:
Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ սույն գործով չի նշանակվել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք դեպքի պահին Ն.Էվոյանը գտնվել է շոկային վիճակում, թե ոչ և արդյոք ունակ է եղել ընկալել և վերարտադրել կատարվածը:
15. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել նոր դատաքննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայումը.
i
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-1062 որոշումն արդյո՞ք նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայելու համար:
i
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
i
Քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա քննության առնելով նշված դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը` ՀՀ սահմանադրական դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-1062 որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների համատեքստում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: (...) սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի /հասանելի դարձվի/ անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար: (...)»:
Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ ճանաչվում է հարգելի:
(...)»:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշման պատճենը պաշտպանության կողմին ուղարկվել է 2012 թվականի հունիսի 11-ին, որը ստացել են 2012 թվականի հունիսի 14-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 346, 352):
i
Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման դեմ պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք է բերել 2012 թվականի հուլիսի 14-ին, այսինքն` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդված) խախտմամբ: Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 3-4-րդ կետերը):
i
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
(...)
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին (...) կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (...) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (...) [դրա] ուժի մեջ մտնելու պահից:
(...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով»:
20. Մեջբերված քրեադատավարական դրույթների, ինչպես նաև սույն որոշման 17-րդ կետում մեջբերված ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացի Նորա Էվոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-1062 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշումը վերանայելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ն.Էվոյանի պաշտպանի կողմից 2012 թվականի հուլիսի 14-ին ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անհրաժեշտ է վերանայել սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշումը:
II. Ստորադաս դատարանների դատական ակտերի հիմնավորվածությունը.
21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Ն.Էվոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով («Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ») ստորադաս դատարանների կողմից կայացվե՞լ են արդյոք հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր:
i
22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:
Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի, ինչպես նաև Ս.Սաքանյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես,Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) քրեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.
ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,
բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,
գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով:
i
Նշված պահանջների պահպանման հետ է անմիջականորեն կապված ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցի լուծումը, որն իր հերթին կազմում է ապացույցների գնահատման բաղկացուցիչ մասը» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 13-րդ կետը):
i
Ս.Սաքանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդված[ի] (...) համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(...) Նշված հանգամանքներն իրենց ամբողջության մեջ կազմում են ապացուցման առարկան, որն օրենքում ձևակերպված է ընդհանուր տեսքով և կիրառելի է բոլոր տեսակի հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ապացուցման առարկայի` օրենքում ամրագրված տիպական թվարկումը յուրաքանչյուր գործով ճշգրտվում և լրացվում է հանցագործության քրեաիրավական որակմանը համապատասխան: Սա նշանակում է, որ կատարված իրադարձությունը (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանգամանքը առանձին վերցված) յուրաքանչյուր դեպքում պետք է հետազոտել` հաշվի առնելով քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշները:
(...) Ապացուցման առարկա կամ ապացուցման ենթակա հանգամանքներ հասկացության հետ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կապում է «ապացույցների բավարարություն» հասկացությունը:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ եթե ապացուցման առարկան ցույց է տալիս, թե ինչ է անհրաժեշտ պարզել յուրաքանչյուր քրեական գործով, ապա ապացույցների բավարարությունը կապված է այն ապացուցողական նյութի հետ, որը վերաբերում է ապացուցման առարկային և թույլ է տալիս այդ հանգամանքների մասին գալ արժանահավատ հետևության: Որոշելով ապացույցների բավարարությունը` վարույթն իրականացնող մարմինները լուծում են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետազոտման խորության աստիճանի հետ կապված հարցերը, մասնավորապես այն, թե ինչ աստիճանի պետք է մանրացվի յուրաքանչյուր հանգամանքը, և ինչ ծավալի ապացույցներ են անհրաժեշտ այդ հանգամանքները հավաստի պարզելու և դրա հիման վրա այս կամ այն դատավարական որոշումը կայացնելու համար:
Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:
Ի տարբերություն ապացուցման առարկայի` ապացույցների բավարարություն հասկացության բովանդակությունը քրեական դատավարության օրենսդրությամբ բացահայտված չէ, այսինքն` օրենքում հստակ նշում չկա այն մասին, թե մինչև երբ պետք է հավաքվեն և հետազոտվեն ապացույցները, որպեսզի յուրաքանչյուր գործով պարզվի ապացուցման առարկան ամբողջությամբ կամ նրա տարրերն առանձին վերցրած: Բացի այդ, օրենքում սահմանված չէ միասնական չափանիշ առ այն, թե երբ են ի հայտ գալիս յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման առարկան բացահայտված համարելու հիմքերը:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները`
1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,
2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,
3) անմեղության կանխավարկած:
(...)
ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
i
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում» (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 13-15-րդ և 17-րդ կետերը):
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
23.1. 2011 թվականի օգոստոսի 24-ին կազմվել են տրանսպորտային միջոցների զննության արձանագրություններն այն մասին, որ վնասված են «Վազ 21140» մակնիշի 07 ՏՏ 825 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի և ձախակողմյան հատվածները, իսկ «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի 60 00 990 պետհամարանիշի ավտոմեքենայի` առջևի հատվածը (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 36-43):
Մեջբերված փաստաթղթի վերլուծությունից երևում է, որ տրանսպորտային միջոցների զննությունը կատարվել է դեպքից հինգ օր հետո տուգանային հրապարակում, և այդ պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու, թե դեպքի վայրից մեքենաների տեղափոխման արդյունքում արդյո՞ք դրանք այլ վնասվածքներ չեն ստացել և չեն ենթարկվել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող էին ազդել ելակետային տվյալների վրա:
i
23.2. 2011 թվականի հոկտեմբերի 24-ին կազմվել է դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 33131108 եզրակացությունը, որի համաձայն` «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի 60 00 990 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը, երթևեկության ընթացքում իրականացնելով ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն, մասնավորապես անտեսելով ճանապարհային գծանշումները, հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-21140» մակնիշի 07 ՏՏ 825 պետհամարանիշի ավտոմեքենայի երթևեկությունն իր երթևեկության համար վտանգավոր գնահատելուց հետո փոխելով իր ավտոմեքենայի շարժման ուղղությունը, մանևրելով ձախ ու իր ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղեմաս` տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, ՃԵԿ-ի 2-րդ, 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, իր այդ գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն և դրանցով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 72-81):
Մեջբերված փաստաթղթի վերլուծությունից երևում է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննության թիվ 33131108 եզրակացությունից պարզ չէ, թե «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ավտոմեքենան բախման ժամանակ գտնվե՞լ է արդյոք ճանապարհի հոծ գծի նկատմամբ ուղղահայաց դիրքով, թե այդ դիրքն առաջացել է բախման արդյունքում, և հնարավո՞ր է արդյոք, որ «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ծանր ավտոմեքենան բախման հետևանքով թեքվեր մոտ 90 աստիճան, իսկ «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան մնար տեղում:
24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ն.Էվոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 21-ի սահմաններում, իր վարած «MITSUBISHI PAJERO STATION» մակնիշի ավտոմեքենայով, միայնակ, 70-80 կմ/ժ արագությամբ ընթացել է Երևան-Սպիտակ ավտոճանապարհով: Նշված ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում շուրջ 300 մետր հեռավորությունից նկատելով իր ուղեմասով հանդիպակաց ուղղությամբ մեկ աջ, մեկ ձախ ընթացող «Վազ-21140» մակնիշի ավտոմեքենան, մտածելով, որ վարորդը կարող է քնած լինի կամ վատառողջ է` ձայնային ազդանշաններ է տվել, իջեցրել է իր ավտոմեքենայի արագությունը, մոտեցել է ճանապարհի հոծ գծին` չհատելով այն, և երբ իր ու հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի միջև հեռավորությունը եղել է շուրջ 3 մետր, վերջինս կտրուկ փոխել է շարժման ուղղությունը դեպի իր ուղեմաս և երթևեկելի գոտու իր ուղեմասում բախվել է իր ավտոմեքենային: Վթարի հետևանքով իր վարած ավտոմեքենան կանգնել է ճանապարհին ուղղահայաց` հետևի անվադողերը մնալով իր ուղեմասում, իսկ «Վազ-21140» մակնիշի ավտոմեքենան` վերջինիս ուղեմասում` առջևի մասով դեպի Երևանի ուղղությամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
Մինչդեռ, ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները, անտեսելով սույն որոշման 23-րդ կետում շարադրված հանգամանքները, ինչպես նաև Ն.Էվոյանի վերոնշյալ ցուցմունքը, գտել են, որ առկա են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Ն.Էվոյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդված 2-րդ մասով նախատեսված արարք (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը):
i
25. Սույն որոշման 23-24-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 22-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածում սահմանված` գործի արդարացի քննության սկզբունքի և 127-րդ հոդվածում ամրագրված` գործով ապացույցները գնահատելու կանոնների խախտումներ:
Հետևաբար, Ն.Էվոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի («Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ») հատկանիշներով հարուցված քրեական գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը հիմնավորված և պատճառաբանված չեն:
i
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն հիմք է դատական ակտերը բեկանելու և քրեական գործը Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է սույն որոշման մեջ բարձրացրած հարցերի շուրջ կատարել օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ և արդարացի քննություն, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածների պահանջներից ելնելով` հանգել համապատասխան հետևության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշումը:
i
2. Նորա Ռաֆայելի Էվոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մարտի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ.Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս.Ավետիսյան |
|
Հ.Ասատրյան |
|
Ե.Դանիելյան |
|
Ա.Պողոսյան |
|
Ս.Օհանյան |