115.0146.301109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11509404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 նոյեմբերի 2009 թվականի N 146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 138-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հուլիսի 31-ի «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի, միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության, ընտանիքի կազմի, նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 138-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հրամանի N 1 հավելվածի`
i
ա. 1-ին կետը «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերով.
i
բ. 23-րդ կետի 4-րդ պարբերության «31-րդ դաշտը» բառերից հետո լրացնել «` դիմողի գրավոր հայտարարության հիման վրա» բառերը, իսկ 5-րդ պարբերության «լրացուցիչ» բառը փոխարինել «կատարած տնային այցելության» բառերով, հանել «բնակարաններում» բառը, իսկ վերջին պարբերության «ուսանող» բառը փոխարինել «սովորող» բառով.
i
գ. 31-րդ կետի ա) ենթակետը լրացնել նոր օրինակով հետևյալ բովանդակությամբ.
«2009 թվականի օգոստոսի 10-ին ծնված երեխայի համար լրացվում է`
.__________________________________________________.
| Խումբ | ժամկետ | խումբ |ժամկետ | խումբ |ժամկետ |
|_______|__________|_______|_______|_______|_______|
| Ա 55 |10/08/2014| | / / | | / / |
.__________________________________________________.»,
է) ենթակետի վերջին պարբերությունը «Գ99-ի» բառերից հետո լրացնել «և Գ98-ի» բառերով, իսկ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Ս 12-ի համար ժամկետը նշվում է հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր ամիսը:»,
i
դ. 32-րդ կետում հանել «(7800 դրամ)» և «3900 դրամ» բառերը ու կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«18 տարեկանից բարձր և կենսաթոշակի իրավունք տվող տարիք չունեցող ընտանիքի յուրաքանչյուր անդամը եկամուտ չունենալու դեպքում տալիս է գրավոր հայտարարություն այդ մասին:»,
ե. 43-րդ կետից հետո լրացնել նոր 43.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
i
«43.1 ՍԱ-ի 43-րդ դաշտի երրորդ տողում լրացվում է գազի աբոնենտային գրքույկի համարը:»,
i
զ. 48-րդ կետը «նիշով» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերով,
i
է. 50-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ և հավելվածը լրացնել նոր 50.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«50. ՍԱ-ի 51-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ դաշտերում լրացվում են ընթացիկ տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար ներկայացված աշխատավարձի չափը:
50.1 ՍԱ-ի 51-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ դաշտերը լրացվում են միայն ՍԱ-ի տեղեկատվական բազայում:»,
ը. Ձև N 1-ը լրացնել նոր 43/3 կետով հետևյալ բովանդակությամբ.
i
|_____|__________________________|_____________________|__________________|
|43/3 |ընտանիքի տվյալը |գազի աբոնենտային |գազի վարձի վճարման|
| | |գրքույկը |անդորրագրի պատճենը|
|_____|__________________________|_____________________|__________________|
«,
թ. Ձև N 1-ի 50-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և լրացնել նոր 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերով.
|_____|__________________________|_____________________|__________________|
|50 |առաջին եռամսյակի եկամուտ |տեղեկանք աշխատավայրից|տեղեկանք |
| | | |աշխատավայրից |
|_____|__________________________|_____________________|__________________|
|51 |երկրորդ եռամսյակի եկամուտ |տեղեկանք աշխատավայրից|տեղեկանք |
| | | |աշխատավայրից |
|_____|__________________________|_____________________|__________________|
|52 |երրորդ եռամսյակի եկամուտ |տեղեկանք աշխատավայրից|տեղեկանք |
| | | |աշխատավայրից |
|_____|__________________________|_____________________|__________________|
|53 |չորրորդ եռամսյակի եկամուտ |տեղեկանք աշխատավայրից|տեղեկանք |
| | | |աշխատավայրից |
._________________________________________________________________________.
«,
i
ժ. Ձև N 4-ի երկրորդ պարբերությունից հանել «լրացուցիչ» և «(կրկնակի տնային այցելություն)» բառերը, երրորդ պարբերությունում «ավտոմեքենայի» բառը փոխարինել «նախորդ տարի տեխնիկական զննում անցած ավտոմեքենայի», իսկ «միջքաղաքային խոսակցության» բառերը` «հեռախոսակապի համար» բառերով,
ժա. Ձև N 6-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին փաստագրման նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային մարմին է ներկայացնում պահանջվող փաստաթղթերը: Ընտանիքի տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` փոփոխության օրվանից սկսած` 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:»,
ժբ. Ձև N 6-ի 5-րդ կետի «տրվում» բառը փոխարինել «վճարվում» բառով, իսկ 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«7. Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:»:
i
2) Հրամանի N 2 հավելվածում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: