(ուժը կորցրել է 26.11.10 թիվ 1032-Ն որոշում)
i
041.0509.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 509-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահ)
Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Զ. Գրիգորյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
էներգետիկայի պետական տեսչության պետ
Ա. Նավասարդյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
դատաիրավական բարեփոխումների վարչության
քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի
պետ
Վ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման,
տվյալների մշակման և հարկային ընթացակարգերի
վարչության միջազգային հարկային ընթացակարգերի
բաժնի պետ
Գ. Ղոնջեյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի պետ
Տ. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական
երկրների և Իսրայելի բաժնի վարիչ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 10.11.08 թիվ 876-Ա, 21.01.09 թիվ 26-Ա, 12.03.09 թիվ 204-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 158-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ