(ուժը կորցրել է 08.12.04 ՀՕ-175-Ն օրենք)
i
010.0034.081203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 18-ին
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հոկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-15, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
«3.1. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն` գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջև ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:
Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն կետի 1-ին պարբերությունում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, գերատեսչություն է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի`
i
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կիրառումը նոր նշանակությամբ:».
2) 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.».
3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ ենթակետերով.
«9) մարդու կլոնավորման եղանակները.
10) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
11) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
12) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, ինչպես նաև այդ եղանակով ստացված կենդանին:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի «բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը» բառերը փոխարինել «կենսատեխնոլոգիական արգասիք» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչել իր անվամբ կամ հատուկ անվանմամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանվող իրավունքները:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է հայտատուի տված լիազորագրով, որը կարող է գերատեսչություն ներկայացվել հայտին կից կամ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 23-րդ հոդվածի`
i
1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 26-րդ հոդվածի`
i
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 26. ԱՌԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ».
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 27. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայտատուի կամ, եթե տրվել է նախնական արտոնագիր, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա, որը կարող է տրվել հայտ ներկայացնելու օրվանից մինչև նախնական արտոնագրի գործողության ժամկետի 7-րդ տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-3-րդ և 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին:
Դիմումը կարող է ներկայացվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրք վճարելու պայմանով:
2. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գերատեսչությունը հարցման հիման վրա կարող է հայտատուից կամ արտոնագրատիրոջից պահանջել փորձաքննության անցկացումը հնարավոր դարձնող լրացուցիչ նյութեր: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութերը նշված երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված:
3. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքում գերատեսչությունը որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու կամ հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:
4. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
5. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
7. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 29-րդ հոդվածի`
i
1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 30-րդ հոդվածի`
i
1) 6-րդ կետի «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի «օգտակար մոդելի հայտի,» բառերից հետո լրացնել «եթե դա համապատասխանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջներին,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 35-րդ հոդվածի`
i
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նախնական արտոնագրի գործողությունը գերատեսչության հաստատած կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացվել է գյուտի ըստ էության փորձաքննություն:».
2) 3-րդ կետի «Նախնական արտոնագրի» բառերը փոխարինել «Արտոնագրի» բառով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 37. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 25-րդ հոդվածի 4-րդ կետով, 27-րդ հոդվածի 2-րդ կետով, 29-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 30-րդ հոդվածի 4-5-րդ կետերով սահմանված` փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները գերատեսչությունը կարող է երկարաձգել մեկ անգամ 2 ամսով:
Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
2. Սույն օրենքի 23-րդ, 26-27-րդ, 29-30-րդ հոդվածներով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել գերատեսչությունը, բացառությամբ դատարան դիմելու համար` 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ հոդվածի 14-րդ կետերով սահմանված ժամկետների:
Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել նշված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:»:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն` հայտնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն գերատեսչության միջոցով` ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
8 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-34-Ն