040.1104.070910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2010 թվականի N 1104-Ն
i
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 30.01.14 թիվ 72-Ն որոշմամբ կարտարված փոփոխությունների
i
գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո
ծագած հարաբերությունների վրա
----------------------------------------------------------------
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 26-ի
N 1104-Ն որոշման
i
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:
(1-ին կետը փոփ. 30.01.14 թիվ 72-Ն, 18.02.16 թիվ 148-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.02.16 թիվ 148-Ն որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.02.16 թիվ 148-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 2. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
i
(վերնագիրը փոփ. 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 1. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ |
4. Հայտարարագիրը բաղկացած է 2 էջից:
5. Հայտարարագրի դիմերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են` համաձայն N 1 ձևի:
6. Հայտարարագրի դարձերեսը ներառում է դրա լրացման հրահանգը` համաձայն N 2 ձևի:
7. Հայտարարագիրը լրացվում է` համաձայն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրացման հրահանգի:
i
8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա` դիմերեսի` հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:
Հայտարարագրի ձևաթղթի վրա` դարձերեսի վերջին պարբերությունում, որպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հեռախոսահամար, նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում համապատասխան հարցերի համար որպես հաղորդակցման միջոց հրապարակված հեռախոսահամարը:
(8-րդ կետը լրաց. 18.02.16 թիվ 148-Ն, 10.10.2019 թիվ 1390-Ն որոշումներ)
i
9. Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կարող է կազմվել նաև էլեկտրոնային եղանակով` բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ` ապահովելով հայտարարագրի դիմերեսին ներառվող տեղեկատվության հավաքագրումը: Էլեկտրոնային եղանակով կազմվող հայտարարագրի և դրա լրացման առանձնահատկությունները սահմանվում են բյուրոյի կանոններով:
(9-րդ կետը լրաց. 10.10.2019 թիվ 1390-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 2. |
ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
i
(2-րդ գլուխն ուժը կորցրել է 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 3. |
ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
(3-րդ գլուխն ուժը կորցրել է 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
ԲԱԺԻՆ 3. ԿՏՐՈՆԻ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
i
(3-րդ բաժինն ուժը կորցրել է 30.01.14 թիվ 72-Ն որոշում)
Ձև N 1
i
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2
ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:
._____________________________________________________________________.
|Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով` |
|_____________________________________________________________________|
|1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք, |
|_____________________________________________________________________|
|2) Ինքնուրույն կարգավորման միջոցով (լրացված համաձայնեցված |
| հայտարարագրով) հատուցվող վնասի առավելագույն չափը, անկախ փաստացի |
| վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) |
| դրամը: |
|_____________________________________________________________________|
| ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ |
|_____________________________________________________________________|
|Մարզի | |Քաղաքի/գյուղի| |
|անվանումը | |անվանումը | |
|______________| |_____________|____________________|
|Փողոցի (մոտակա| |Պատահարի | |
|կողմնորոշիչի) | |ամսաթիվը |____________________|
|անվանումը | | |Օրը|Ամիսը|Տարին|Ժամը|
|_____________________________________________________________________|
| ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ |
| ՏՎՅԱԼՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|ՊԱՏԱՀԱՐՈՒՄ | | ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ |
|ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ | | |
|ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ | | |
|______________________|__________________|___________________________|
| | ՏՄ հաշվառման | |
| | համարանիշը | |
|______________________|__________________|___________________________|
| | ՏՄ հաշվառման | |
| | վկայագրի | |
| | համարը | |
|______________________|__________________|___________________________|
| | ՏՄ վարորդի | |
| | անունը, ազգանունը| |
|______________________|__________________|___________________________|
| | Վարորդական | |
| | վկայականի սերիան | |
| | և համարը | |
|______________________|__________________|___________________________|
| | ՏՄ վարորդի | |
| | հեռախոսահամարը | |
|______________________|__________________|___________________________|
| | Գործող ԱՊՊԱ | |
| | պայմանագրով | |
| | ապահովագրական | |
| | ընկերության | |
| | անվանումը | |
|_____________________________________________________________________|
| ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով) |
|_____________________________________________________________________|
| ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ | ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
._____________________________________________________________________.
Հայտարարագրի լրացման հրահանգը նկարագրված է դարձերեսին
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
(1-ին ձևը խմբ. 18.02.16 թիվ 148-Ն, 10.10.2019 թիվ 1390-Ն որոշումներ)
Ձև N 2
i
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:
2. Հայտարարագիրը լրացվում է գրչով` ընթեռնելի ձեռագրով կամ էլեկտրոնային եղանակով` բյուրոյի կողմից սահմանված կարգով:
3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:
4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները:
5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:
6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:
7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)
._____________________________________________________________________.
| |
| |
| |
| |
| |
._____________________________________________________________________.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:
Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում` թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` ---------------- հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային հասցեով:
(2-րդ ձևը փոփ. 18.02.16 թիվ 148-Ն, 10.10.2019 թիվ 1390-Ն որոշումներ)
Ձև N 3
i
ԿՏՐՈՆԻ ԴԻՄԵՐԵՍԻ ՁԵՎ
(3-րդ ձևն ուժը կորցրել է 30.01.14 թիվ 72-Ն որոշում)