Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0500.120898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 1998 թվականի թիվ 500

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 531 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 36571 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ախուրյանի ՇԻԿ-ի «Կառնուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ախուրյանի «Կառնուտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 31064 հազ. դրամ, որը համապատասխանում է 31064 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 24851 հազ. դրամ, որը համապատասխանում է 24851 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 6213 հազ. դրամ:

1.5. «Կառնուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5507 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3599 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 345 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 194 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1157 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 119 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 23 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 7 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 63 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վանաձորի հացաընդունման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Վանաձորի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 149141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանաձորի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 147424 հազ. դրամ, որը համապատասխանում է 73712 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 147424 հազ. դրամ, որը համապատասխանում է 73712 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 36856 հազ. դրամ:

2.6. «Վանաձորի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1717 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 95 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1362 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 250 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Վանաձորի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության Նոյեմբերյանի տպարանի գույքն անհատույց օտարել և 1522 հազ. դրամ պարտավորությունները`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 500 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 40 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 490 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 492 հազ. դրամ,

փոխանցել Նոյեմբերյանի քաղաքային համայնքին` վերջինիս համաձայնությամբ:

(3.1 կետը խմբ. 16.12.00 թիվ 827 որոշում)

3.2. «Նոյեմբերյանի տպարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել շենքը (ունի չորրորդ կարգի վթարայնություն) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Նոյեմբերյանի քաղաքային համայնքին:

i

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Նոյեմբերյանի տպարանի գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

(3.3 կետը խմբ. 16.12.00 թիվ 827 որոշում)

i

3.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1030 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1030 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(3.4 կետն ուժը կորցրել է 16.12.00 թիվ 827 որոշում)

3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 1030 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1030 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(3.5 կետն ուժը կորցրել է 16.12.00 թիվ 827 որոշում)

3.6. «Նոյեմբերյանի տպարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1115,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 505,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 381,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 228 հազ. դրամ:

(3.6 կետն ուժը կորցրել է 16.12.00 թիվ 827 որոշում)

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Նոյեմբերյանի տպարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 4430 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայավտոճան» պետական փակ բաժնետիրական ընկերության Կապուտանի տեղամասի բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կապուտանի ավտոճան» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 4430 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4430 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 4430 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4430 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Հայավտոճան» պետական փակ բաժնետիրական ընկերության Կապուտանի տեղամասը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արզնի» մանկական առողջարան պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արզնի» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 67297 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արզնի» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Արզնի» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

5.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 67176 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33588 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 67176 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 33588 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.6. «Արզնի» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 122 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 104 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 9 հազ. դրամ:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ պետական պատվերի պարտադիր կատարման վերաբերյալ.

բ) «Արզնի» մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 57570 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Մայիսյանի մեխանիկական նորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 4 մետաղյա տնակը (քաղ. Գյումրի) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

6.3. «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 3 մետաղյա տնակը (Շիրակի մարզ, գ. Մայիսյան) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Մայիսյանի գյուղական համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Մայիսյանի գյուղական համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 56768 հազ. դրամ, որը համապատասխանում է 28384 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 45414 հազ. դրամ, որը համապատասխանում է 22707 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի ձեռքբերման նվազագույն գինը` 11354 հազ. դրամ:

6.7. «Մայիսյանի մեխանիկական վերանորոգման» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 802 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 37 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 63 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 160 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 312 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 228 հազ. դրամ:

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կարող են կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայոսկերչառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ծիծեռնակ-1» խանութի` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոնին վարձակալությամբ տրված գույքը (քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 8) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

7.3. Մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 126001 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ոսկերչառ» բաց բաժնետիրական ընկերության:

7.4. «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության սառեցված հաշվում գտնվող 113918,86 ԱՄՆ-ի դոլար (190,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 57230,6 հազ. դրամ գնահատված արժեքով) գումարի տնօրինման իրավունքը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

7.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 123464 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 61732 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 123464 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 61732 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.7. «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2536,8 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 45,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 368,1 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 2123,4 հազ. դրամ:

7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ոսկերչառ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 56404 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության («Նոյեմբերյանշին» ՀՊՁ) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Նոյեմբերյանշին» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել չորս միավոր հիմնական միջոցները (1574,44 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով), նյութերը (1652 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով), փոքրարժեք, արագամաշ առարկաները (85 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

8.3. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 43344 հազ. դրամ, որը համապատասխանում է 21672 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 34676 հազ. դրամ, որը համապատասխանում է 17338 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 8669 հազ. դրամ:

8.6. «Նոյեմբերյանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 13061 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 736 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 767 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1076 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2472 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 8000 հազ դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Թույլատրել «Մատակարար» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 24325 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (շենքերի նվազագույն գնահատված մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 2 գործակից):

9.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:

9.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին վճարը մեկամսյա ժամկետում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 531 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 21.2-րդ կետում «Մալաթիա-Սեբաստիայի» բառերը փոխարինել «Աջափնյակի» բառով.

բ) որոշման 21.3-րդ կետում «Էրեբունու» բառը փոխարինել «Քանաքեռ-Զեյթունի» բառերով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.1998
N 500
Որոշում