Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2025 - } ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2025 - } ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2025  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1666-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգը` համաձայն հավելվածի N 1:

(1-ին կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե) պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների (այսուհետ` պետական մարմիններ) կողմից ներկայացված առաջարկների հիման վրա սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրականացնում է պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման և հաշվառման գործընթացը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված դեպքերից, ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին` նախագահի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ով սահմանված դեպքերից, ամրացվում է ևս 7 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա:

(3-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

4. Սահմանել, որ հանրային իշխանության մարմնի ղեկավարի լիազորությունների կամ մարմնի կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված` տրանսպորտային կարիքների բավարարման նպատակով տվյալ մարմնի համար հաստատված սահմանաքանակի շրջանակներում ավտոմեքենա հատկացնելու փոխարեն համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկության հիման վրա կարող է տրամադրվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

(4-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

4.1. Հաստատել հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների տարեկան պահպանման ծախսերի նախատեսման նորմաները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

(4.1-ին կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

4.2. Հաստատել հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցման ծախսերի նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(4.2-րդ կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

4.3. Հաստատել այլընտրանքային եղանակով իրականացվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նախատեսման նորմաները և փոխհատուցման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան միջոցների նախատեսման կարգը` համաձայն N 6 հավելվածի:

(4.3-րդ կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

5. Սահմանել, որ գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակը համապատասխան պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, կոմիտեի առաջարկությամբ, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակա օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումների` Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կանոնակարգը, սահմանաքանակը, չափորոշիչները և վառելիքի, յուղերի, քսայուղերի, ավտոդողերի վազքի և կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

8. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետում նշված մարմինների) աշխատակազմերին ամրացված ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգը` համաձայն հավելված N 3-ի:

(8-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն, 18.07.2024 թիվ 1127-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

8.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների, ինչպես նաև ձեռք բերվող նոր ավտոմեքենաների առանձին չափորոշիչները` համաձայն հավելված N 2-ի:

(8.1-ին կետը լրաց. 12.04.2024 թիվ 519-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

9. Պետական մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռամսյա ժամկետում իրենց ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպություններում վերջիններիս սեփականությունը հանդիսացող առկա տրանսպորտային միջոցների սահմանաքանակը, ինչպես նաև իրենց միջոցների հաշվին ձեռք բերվող տրանսպորտային միջոցների գնման գործընթացը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին.

2) չորսամսյա ժամկետում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի մասին, ինչպես նաև իրականացնել ավտոմեքենաների հասանելի սահմանաչափը գերազանցող տրանսպորտային միջոցների հանձնումը կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բացառությամբ հատուկ նշանակության ավտոմեքենաների: Ընդ որում, հատուկ նշանակության ավտոմեքենաների դեպքում` տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացնել սույն որոշման 5-րդ կետով սահմանված գործընթացն իրականացնելուց հետո եռամսյա ժամկետում:

(9-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

9.1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 1-ին կետում նշված մարմինների) ղեկավարներին` չորսամսյա ժամկետում տրանսպորտային միջոցների գնման գործընթացը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի դրույթներին և վեցամսյա ժամկետում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև իրականացնել ավտոմեքենաների հասանելի սահմանաչափը գերազանցող տրանսպորտային միջոցների հանձնումը կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(9.1-ին կետը լրաց. 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

10. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռամսյա ժամկետում պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հաշվառման գործընթացը բարեփոխելու նպատակով փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - կոմիտեի նախագահն իրավունք չունի փոփոխություններ և

լրացումներ կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ

---------------------------------------------------------------

 

2) վեցամսյա ժամկետում սույն որոշման 9-րդ և 9.1-ին կետերով ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` որոշման կատարման ընթացքի վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

11. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման 1-ի կետն ամբողջությամբ.

2) սույն որոշման 8-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշումը:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 11-րդ կետի 2-րդ ենթակետից պարզ չ թե սույն որոշման 8-րդ

կետով նախատեսված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա

ժամկետի որ օրն է ուժը կորցնելու նշված որոշումը: Թե

յուրաքանչյուր անձն ինքն է որոշելու ուժը կորցնելու օրը:

---------------------------------------------------------------

 

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1666-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

(վերնագիրը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակա մարմինների և գրասենյակների, ծրագրերի իրականացման գրասենյակների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական մարմիններ) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները:

(1-ին կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

2. Պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, սպասարկման կամ պետական մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ծառայողական և սպասարկման ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները պետք է ապահովեն հետևյալ պահանջները`

1) պետական մարմինների բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով տրանսպորտային կարիքների նկատմամբ պահանջների բավարարումը.

2) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի օպտիմալացումը, ծառայողական ավտոմեքենաների օգտագործման արդյունավետության շարունակականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տնտեսումը.

3) պետական մարմինների գործառույթների ու զարգացման հեռանկարային ծրագրերի և դրանց առաջադրանքների կատարման և ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի սահմանման միջև ուղղակի կապի ապահովումը.

4) պետական մարմինների գործունեության օպերատիվ կազմակերպման ապահովումը.

5) պետական մարմինների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը.

6) պետական մարմիններում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատշաճ սպասարկման ապահովումը:

3. Պետական մարմինների կանոնադրական գործառույթների և լիազորությունների իրականացման համար տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջը բավարարվում է`

1) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման միջոցով.

2) պետական մարմնի ղեկավարի նախընտրությամբ` ծառայողական ավտոմեքենա հատկացնելու ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման տարբերակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով:

(3-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

4. Սույն կարգի համաձայն պետական մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում`

1) պետական մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց սպասարկելու նպատակով նախատեսված ավտոմեքենաները (այսուհետ` պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ), որոնք հատկացվում են նրանց կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար.

2) պետական մարմինների անձնակազմերի սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները, որոնք հատկացվում են նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ և որոշակի կանոնադրական գործառույթներ իրականացնելու նպատակով:

(4-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն որոշում)

5. Պետական մարմիններին սպասարկող ավտոմեքենաներ կարող են լինել`

1) տարբերանշանով սպասարկման ավտոմեքենաները.

2) գործառնական կամ հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաները:

(5-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն որոշում)

6. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնց դիմապակուն փակցված է գերատեսչության տարբերանշանը և անվանումը:

7. Պետական մարմիններին սպասարկող գործառնական կամ հատուկ նշանակության ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնք հագեցված են համապատասխան տեխնիկական միջոցներով և ունեն հատուկ կահավորում, նշանակված են կոնկրետ խնդիրների լուծման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին կամ սահմանադրական բարեփոխումներից հետո նախկին վարչապետներին և դեսպանատներին հատկացված ավտոմեքենաները: Վերջիններս ունեն հատուկ գունանշում` բացառությամբ օպերատիվ աշխատանքների համար նախատեսված ավտոմեքենաների:

(7-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն որոշում)

8. Պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`

1) պետական մարմնում հաշվառված, օգտագործման մեջ գտնվող, սահմանված կարգի համաձայն օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների փոխարինման համար: Ընդ որում, օգտակար ծառայության ժամկետը լրացած այն ավտոմեքենաների փոխարինման համար, որոնց շահագործումն իրականացվում է սույն որոշման 8-րդ և 8.1-ին կետերով հիմքով սահմանված նորմաների գերազանցումով և դրանց հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից համարվում է ոչ նպատակահարմար.

2) պետական մարմնին վերապահված նոր գործառույթի իրականացման համար, երբ այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների ավտոտրանսպորտային փոխադրումը.

3) վթարված և շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաների փոխարինման համար, եթե առկա է գնահատման համար սահմանված կարգի համաձայն տրված եզրակացությունը:

(8-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

9. Ծառայողական ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` հրաման) համաձայն:

10. Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները փոխարինվում են առաջին հերթին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ` կոմիտե) հաշվառված, օգտակար ծառայության ժամկետում գտնվող, շահագործման համար պիտանի ավտոմեքենաներով կամ դրանց բացակայության դեպքում` կոմիտեի կողմից ձեռք բերված նոր ավտոմեքենաներով գույք հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

11. Պաշտոնատար անձանց ծառայողական և անձնակազմի սպասարկման համար նախատեսված ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով պետք է համապատասխանեն սույն որոշման N 2 հավելվածով հիմքով սահմանված չափորոշիչներին:

(11-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

12. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ կետը փոփ. 12.04.2024 թիվ 519-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

15. Մեկական ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են հետևյալ պաշտոնատար անձանց`

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար.

3) Հայաստանի Հանրապետության նախարարներ.

4) Հայաստանի Հանրապետության մարզպետներ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ.

6) Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարներ.

7) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար:

16. Պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներն ամրացվում են համապատասխան պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են տվյալ պաշտոնատար անձին ամրացվող ավտոմեքենայի բնութագրիչ (այդ թվում` տեխնիկական) տվյալները:

17. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են սույն կարգի 15-րդ կետով նախատեսված մարմիններին` մինչև 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավել աշխատողների դեպքում` յուրաքանչյուր 100 աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների դեպքում` հաշվարկվում է 100 աշխատողին մեկ ավտոմեքենա ավելացված մարմնի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով:

(17-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

17.1. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակը հաշվարկվում է` հիմք ընդունելով օրենսդրությամբ տվյալ մարմնի համար հաստատված աշխատողների առավելագույն թվաքանակը:

(17.1-ին կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

17.2. Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է տվյալ մարմնի աշխատողների առավելագույն թվաքանակի փոփոխություն, որը հանգեցնում է անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակի փոփոխության, դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

(17.2-րդ կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

18. Ծառայողական տարբերանշանով ավտոմեքենաները չեն հատկացվում`

1) ծրագրերի իրականացման գրասենյակներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին.

2) 18-րդ կետի 1-ին ենթակետով նշված մարմինները, վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ, կարող են օգտվել բազային փոխհատուցման շրջանակներում ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման հնարավորությունից` առավելագույնը բազային փոխհատուցման նորմայի հաշվարկի հիմքում ընկած պահպանման բազային ծախսի չափով:

(18-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

19. Պետական մարմիններին սպասարկող գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նրանց կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացված առաջարկի հիման վրա:

20. Պետական մարմինները գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների նկատմամբ առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնեն հետևյալ երկու պայմանի կատարումը`

1) գործառնական և հատուկ նշանակության փաստացի առկա ավտոմեքենաների քանակը որպես առաջարկի սահմանային շեմի ապահովում.

2) կանոնադրական գործառույթներով պայմանավորված սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շեմի գերազանցման հիմնավորման անհրաժեշտություն:

21. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները`

1) կարող են օգտագործվել, այդ թվում` որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես պետական մարմնի աշխատակիցներին սպասարկելու, այնպես էլ պետական մարմնի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների գործառույթներն ապահովելու համար.

2) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց, որպես ծառայողական ավտոմեքենա:

22. Պետական մարմինները նոր ծառայողական ավտոմեքենաների հատկացման համար սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող դիմումները կոմիտե պետք է ներկայացնեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետների ավարտից առնվազն 15 օր առաջ:

23. Կոմիտեն սույն կարգի 22-րդ կետով նշված դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումով ներկայացված ավտոմեքենաների նկատմամբ պահանջը, իր հաշվեկշռում հաշվառված շահագործման ենթակա ավտոմեքենաներով բավարարելու կամ նոր ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով կոմիտեի կողմից բյուջետային գործընթացի շրջանակներում, իր բյուջետային ֆինանսավորման հայտի մեջ ներառելու հարցը: Եթե ներկայացված դիմումը հնարավոր չէ բավարարել կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների հաշվին, ապա կոմիտեն սահմանված ժամկետում բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

24. Կոմիտեն, բյուջետային հայտը սահմանված կարգով ընդունվելու դեպքում, ապահովում է համապատասխան մարմիններին ծառայողական ավտոմեքենաների գնման և հատկացման գործընթացի իրականացումը:

25. Պետական մարմինների ղեկավարների նախընտրությամբ սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ծառայողական ավտոմեքենաներով փոխարինելու կամ 2-րդ ենթակետով նոր ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում` սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան:

(25-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

30. Պաշտոնատար անձին ծառայողական կամ այդ մարմնին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցում նախատեսելու բյուջետային ֆինանսավորման հայտի առաջարկն ընդունվելու և փոխհատուցման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու դեպքում համապատասխան մարմինը բյուջետային տարին սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում նախաձեռնում է իր հաշվեկշռում հաշվառված համապատասխան ավտոմեքենաները սահմանված կարգով կոմիտեի տնօրինմանը հանձնելու գործընթաց:

(30-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

31. Կոմիտեն պարտավոր է իրականացնել պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների, այդ թվում` տարբերանշանով ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների հաշվառում և յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք` հաշվառման արդյունքների վերաբերյալ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1666-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների վառելիքի և յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմատիվները, որոնց միջոցով իրականացվում է փաստացի ծախսի հաշվարկը, ինչպես նաև ձեռք բերվող նոր ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:

(1-ին կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

2. Գործառնական և հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաների չափորոշիչները սահմանվում են պետական մարմինների կողմից` այդ ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացի տեխնիկական առաջադրանքով:

 

II. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

3. Ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների (այսուհետ` ավտոմեքենա) վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից տվյալ ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի ծախսի նորման:

4. Ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկելիս կիրառվում են ուղղիչ գործակիցներ, հետևյալ պայմաններում`

1) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 0 oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) աշխատանքի դեպքում` մինչև 10%.

2) լեռնային տեղանքներում կախված ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից աշխատանքի դեպքում հետևյալ չափերով`

 

._____________________________________________________________________.

|      |Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից  (մետր)|Ավելացումը (%)|

|______|_______________________________________________|______________|

|  1   |                      2                        |      3       |

|______|_______________________________________________|______________|

|1.    |1700-2000                                      |10-15         |

|______|_______________________________________________|______________|

|2.    |2001-ից ավելի                                  |15-20         |

._____________________________________________________________________.

 

3) մինչև 500 հազար բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում` մինչև 10%.

4) 500 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում` մինչև 15%.

5) նոր և հիմնական նորոգում անցած ավտոմեքենաների և մոտոցիկլետների առաջին հազար կիլոմետր վազքի դեպքում` մինչև 10%.

6) 5 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 100 հազ. կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում` մինչև 5%, իսկ 8 տարվանից ավելի շահագործվող ընդհանուր 150 հազ. կմ-ից ավելի վազք ունենալու դեպքում` մինչև 10%.

7) հատուկ նշանակության ավտոմեքենաների (պարեկային, հրշեջ, շտապօգնության, մեքենաբարձիչ մեքենաների և այլն), որոնք տրանսպորտային գործընթացն իրականացնում են մանևրելու ժամանակ բարձր արագությամբ, կտրուկ արգելակելով, հետընթացով և այլն, դեպքում` մինչև 20%.

8) ծանր բնակլիմայական պայմաններում, ձնաբքի, առատ ձյան և այլ բնական աղետների դեպքում` մինչև 40%.

9) կայանատեղում միացված օդորակիչ կիրառելիս, ինչպես նաև «Climate control» համակարգի (տարվա եղանակից անկախ) օգտագործելիս` աշխատող շարժիչով մեկ ժամվա պարապուրդի դեպքում` մինչև 10%:

5. Միաժամանակ մի քանի ուղղիչ գործակիցներ կիրառելու դեպքում վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հաշվի առնելով ուղղիչ գործակիցների գումարային մեծությունը` տոկոսային արտահայտությամբ:

6. Թեթև մարդատար ավտոմեքենաների վառելիքի նորմատիվային ծախսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Q(H) = 0,01 . H(s) . S . (1 + 0,01 . D)

 

որտեղ`

Q(H) - վառելիքի նորմատիվային ծախսն է արտահայտված լիտրով.

H(s) - արտադրող գործարանի կողմից ավտոմեքենայի 100 կմ վազքի համար սահմանված վառելիքի չափաքանակը, լ/100 կմ.

S - ավտոմեքենայի վազքը, կմ.

D - ուղղիչ գործակիցը (մի քանի ուղղիչ գործակցի դեպքում` դրանց գումարային մեծությունը), %:

7. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող գազաբալոնային ավտոմեքենաների գազի նորմավորված ծախսին թույլատրվում է հավելել բենզինի կամ դիզելային վառելիքի լրացուցիչ ծախս հետևյալ դեպքերում`

1) տեխնիկական ներգործություն իրականացնելու նպատակով վերանորոգման տեղամաս մտնելու և դուրս գալու դեպքում` ամսական մինչև 5 լ մեկ գազաբալոնային ավտոմեքենայի համար.

2) ձմեռային ժամանակահատվածում (շրջակա միջավայրի 0 oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) գազաբալոնային ավտոմեքենայի շարժիչի թողարկման համար` ամսական 20 լ մեկ ավտոմեքենայի հաշվով:

8. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բոլոր դեպքերում գազաբալոնային ավտոմեքենաների հեղուկ վառելիքի ծախսի նորմավորումն իրականացվում է համապատասխան բազային բենզինային ավտոմեքենաների համար սահմանված չափերով:

 

III. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

9. Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են վառելիքի ընդհանուր ծախսից 100 լիտրի հաշվարկով, տվյալ ավտոմեքենայի համար նախատեսված նորմաների համաձայն: Յուղերի ծախսի չափորոշիչները սահմանվում են լիտրերով` 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով, իսկ քսուքների ծախսի չափորոշիչները սահմանվում են կիլոգրամներով` 100 լիտր վառելիքի ծախսի հաշվարկով:

10. Ավտոմեքենաների յուղերի ու քսուքների ծախսի չափորոշիչները ըստ վառելիքի տեսակի ներկայացված են N 1 աղյուսակում:

11. 5 տարվանից ավելի շահագործման մեջ գտնվող կամ կապիտալ վերանորոգում անցած ավտոմեքենաների համար յուղերի և քսուքների ծախսի չափորոշիչներն ավելացվում են 20 տոկոսով:

12. Արգելակային, հովացման և այլ աշխատանքային հեղուկների ծախսը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից նախատեսված շահագործման հրահանգներին համապատասխան չափաքանակով:

13. Քսուքների ծախսը ավտոմեքենաների դետալների հիմնական վերանորոգման ժամանակ հաշվարկվում է տվյալ ագրեգատի յուղման համակարգի մեկ լիցքավորման չափով:

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|Յուղերի և         |Չափման |Յուղերի և  քսուքների ծախսի չափորոշիչները` 100լ|

|քսուքների         |միավորը|վառելիքի ծախսի հաշվարկով                      |

|տեսակները         |       |______________________________________________|

|                  |       |բենզինով և  գազով աշխատող|դիզելային վառելիքով |

|                  |       |ավտոմեքենաների համար     |և  գազով աշխատող    |

|                  |       |                         |ավտոմեքենաների համար|

|__________________|_______|_________________________|____________________|

|Շարժիչային յուղեր |լիտր   |2,4                      |3,2                 |

|__________________|_______|_________________________|____________________|

|Տրանսմիսիոն յուղեր|լիտր   |0,3                      |0,4                 |

|__________________|_______|_________________________|____________________|

|Հատուկ յուղեր     |լիտր   |0,1                      |0,1                 |

|__________________|_______|_________________________|____________________|

|Պլաստիկ (թանձր)   |կգ     |0,2                      |0,3                 |

|քսուք             |       |                         |                    |

._________________________________________________________________________.

 

IV. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

14. Ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմատիվների հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրող գործարանի կողմից սահմանված տվյալ ավտոդողի շահագործման վազքի նորման:

15. Օպերատիվ-ծառայողական ավտոմեքենաների, հրշեջ ծառայության ստորաբաժանումների հիմնական և հատուկ հրշեջ ավտոմեքենաների, փրկարարական ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ և փրկարարական ավտոմեքենաների ավտոդողերի վազքի նորմաները նվազեցվում են 30 տոկոսով:

16. Էլեկտրամոբիլների վազքի նորմաները մեկ լիցքավորման համար սպառված էլեկտրաէներգիայի (կՎտ) չափաքանակից կախված հաշվարկվում են արտադրող գործարանի կողմից սահմանված նորմատիվներին համապատասխան:

17. Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները ներկայացված են N 2 աղյուսակում, իսկ էլեկտրամոբիլների մարտկոցների ծառայության ժամկետը հաշվարկվում է արտադրող գործարանի կողմից սահմանված ժամկետով:

18. Ավտոմեքենաների կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների չափորոշիչները նվազեցվում են էներգիայի սպառման լրացուցիչ աղբյուրով կահավորված տրանսպորտային միջոցների համար (ռադիոկայան, ազդանշանային խոսող սարք և այլն) 30 տոկոսով և էներգիայի սպառման յուրաքանչյուր լրացուցիչ այլ աղբյուրի համար` 5 տոկոսով:

 

Աղյուսակ 2

._____________________________________________________________________.

|N  |Ավտոմեքենայի     |Կուտակչային մարտկոցների   |Ավտոմեքենայի միջին  |

|ը/կ|տարեկան միջին    |ծառայության ժամկետը (տարի)|վազքը կուտակչային   |

|   |վազքը (հազ. կմ)  |                          |մարտկոցի ծառայության|

|   |                 |                          |ժամկետի ընթացքում   |

|   |                 |                          |(հազ. կմ)           |

|___|_________________|__________________________|____________________|

|1. |7,5              |4 տարի                    |30,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|2. |10,0             |3 տարի 7 ամիս             |36,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|3. |15,0             |3 տարի                    |45,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|4. |20,0             |2 տարի 8 ամիս             |54,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|5. |25,0             |2 տարի 5 ամիս             |60,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|6. |30,0             |2 տարի 3 ամիս             |68,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|7. |35,0             |2 տարի 1 ամիս             |74,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|8. |40,0             |2 տարի                    |80,0                |

|___|_________________|__________________________|____________________|

|9. |45,0             |1 տարի 11 ամիս            |85,0                |

._____________________________________________________________________.

 

V. ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

19. Հանրային իշխանության մարմինների համար ձեռք բերվող նոր ավտոմեքենաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչներին`

1) ավտոմեքենայի վազքը չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը.

2) ավտոմեքենայի արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ.

3) (3-րդ ենթոկետն ուժը կորցրել է 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

4) գնելու պայման պետք է հանդիսանա առնվազն 36 ամիս և (կամ) 150 000 կմ վազքի երաշխիքային սպասարկումը և հետերաշխիքային սպասարկումը` պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով):

5) ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N 3-Ն հրամանով սահմանված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից:

(19-րդ կետը փոփ. 18.07.2024 թիվ 1127-Ն, 24.10.2024 թիվ 1700-Ն որոշումներ)

20. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը հանրային իշխանության համապատասխան մարմնի կողմից ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի առաջարկությամբ տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

(2-րդ հավելվածը լրաց. 12.04.2024 թիվ 519-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1666-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՆՇՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և պալատների, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին (այսուհետ` հանրային իշխանության հատկացման, շահագործման և պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ու առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները:

(1-ին կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

2. Ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման կամ հանրային իշխանության մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ծառայողական և սպասարկման ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները պետք է ապահովեն հետևյալ պահանջները`

1) հանրային իշխանության մարմինների բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով տրանսպորտային կարիքների նկատմամբ պահանջների բավարարումը.

2) հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի օպտիմալացումը, ծառայողական ավտոմեքենաների օգտագործման արդյունավետության շարունակականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տնտեսումը.

3) հանրային իշխանության մարմինների գործառույթների ու զարգացման հեռանկարային ծրագրերի և դրանց առաջադրանքների կատարման և ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի սահմանման միջև ուղղակի կապի ապահովումը.

4) հանրային իշխանության մարմինների գործունեության օպերատիվ կազմակերպման ապահովումը.

5) հանրային իշխանության մարմինների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը.

6) հանրային իշխանության մարմիններում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատշաճ սպասարկման ապահովումը:

3. Տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջը բավարարվում է`

1) ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման միջոցով.

2) հանրային իշխանության մարմնի ղեկավարի նախընտրությամբ` ծառայողական ավտոմեքենա հատկացնելու ուղևորափոխադրման տրանսպորտային ծառայության ձեռքբերման տարբերակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով:

(3-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

4. Սույն կարգի համաձայն հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում`

1) հանրային իշխանության մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձին սպասարկելու նպատակով նախատեսված ավտոմեքենան (այսուհետ` պաշտոնատար անձի սպասարկման ավտոմեքենա), որը հատկացվում է պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար.

2) հանրային իշխանության մարմինների անձնակազմերի սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ` անձնակազմերի սպասարկման ավտոմեքենա), որոնք հատկացվում են նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ և որոշակի կանոնադրական գործառույթներ իրականացնելու նպատակով:

5. Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներ կարող են լինել`

1) տարբերանշանով սպասարկման ավտոմեքենաները.

2) գործառնական և հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաները:

6. Տարբերանշանով ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնց դիմապակուն փակցված է հանրային իշխանության մարմնի տարբերանշանը և անվանումը:

7. Գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնք հագեցված են համապատասխան տեխնիկական միջոցներով, ունեն հատուկ կահավորում և գունանշում` բացառությամբ օպերատիվ աշխատանքների համար նախատեսված ավտոմեքենաների, կամ նշանակված են կոնկրետ խնդիրների լուծման համար:

8. Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներ հատկացվում են`

1) հանրային իշխանության մարմնում հաշվառված, օգտագործման մեջ գտնվող, սահմանված կարգի համաձայն օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների փոխարինման համար.

2) հանրային իշխանության մարմնին վերապահված նոր գործառույթի իրականացման համար, երբ այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել աշխատակիցների ավտոտրանսպորտային փոխադրումը.

3) վթարված կամ շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաների փոխարինման համար, եթե առկա է գնահատման համար սահմանված կարգի համաձայն տրված եզրակացությունը:

(8-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

9. Ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` հրաման) համաձայն:

10. Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաները փոխարինվում են առաջին հերթին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ` կոմիտե) հաշվառված, օգտակար ծառայության ժամկետում գտնվող, շահագործման համար պիտանի ավտոմեքենաներով կամ դրանց բացակայության դեպքում` կոմիտեի կողմից ձեռք բերված նոր ավտոմեքենաներով գույք հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

11. Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով պետք է համապատասխանեն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին:

(11-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

12. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաների ձեռքբերման թույլտվությունը կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

15. Պաշտոնատար անձի սպասարկող մեկական ավտոմեքենա հատկացվում է`

1) Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, խմբակցությունների և հանձնաժողովների նախագահներին.

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, դատավորներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին.

5) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին.

6) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին.

7) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին.

8) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին.

9) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

(15-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

16. Անձնակազմի սպասարկման ավտոմեքենաներն ամրացվում են համապատասխան հանրային իշխանության մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են ամրացվող ավտոմեքենայի բնութագրիչ (այդ թվում` տեխնիկական) տվյալները:

17. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են հանրային իշխանության մարմիններին` մինչև 100 աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավելի աշխատողների դեպքում` յուրաքանչյուր 100 աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի դեպքում անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների քանակը հաշվարկվում է 100 աշխատողին մեկ ավտոմեքենա` ավելացված աշխատակազմի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով, իսկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի և Հայաստանի Հանրապետության դատախազության դեպքում` 100 աշխատողին մեկ ավտոմեքենա ավելացված մարմնի ղեկավարի տեղակալների թվով սկզբունքով:

(17-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

17.1. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակը հաշվարկվում է` հիմք ընդունելով օրենսդրությամբ տվյալ մարմնի համար հաստատված աշխատողների առավելագույն թվաքանակը:

(17.1-ին կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

17.2. Այն դեպքում, երբ բյուջետային տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է տվյալ մարմնի աշխատողների առավելագույն թվաքանակի փոփոխություն, որը հանգեցնում է անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների սահմանաքանակի փոփոխության, դրանով պայմանավորված բյուջետային ծախսերի վերահաշվարկը դիտարկվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

(17.2-րդ կետը լրաց. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

18. Հանրային իշխանության մարմնի ղեկավարի առաջարկությամբ տվյալ մարմնին ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է նախատեսվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում` սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան:

(18-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

19. Հանրային իշխանության մարմինների տարբերանշանով սպասարկման ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի), նրանց կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացված առաջարկի հիման վրա:

20. Հանրային իշխանության մարմինները սպասարկման ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների նկատմամբ առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնեն հետևյալ երկու պայմանի կատարումը`

1) գործառնական և հատուկ նշանակության փաստացի առկա ավտոմեքենաների քանակը, որպես առաջարկի սահմանային շեմի ապահովում.

2) կանոնադրական գործառույթներով պայմանավորված սույն կետով սահմանված շեմի գերազանցման հիմնավորման անհրաժեշտություն:

21. Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները`

1) կարող են օգտագործվել, այդ թվում` որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես հանրային իշխանության մարմնի աշխատակիցներին սպասարկելու, այնպես էլ հանրային իշխանության մարմնի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների գործառույթներն ապահովելու համար.

2) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց սպասարկման համար:

22. Հանրային իշխանության մարմիններն ավտոմեքենաների հատկացման համար սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող դիմումները կոմիտե պետք է ներկայացնեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետների ավարտից առնվազն 15 օր առաջ:

23. Կոմիտեն սույն կարգի 22-րդ կետով նշված դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումով ներկայացված ավտոմեքենաների նկատմամբ պահանջը, իր հաշվեկշռում հաշվառված շահագործման ենթակա ավտոմեքենաներով բավարարելու կամ նոր ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով կոմիտեի կողմից բյուջետային գործընթացի շրջանակներում, իր բյուջետային ֆինանսավորման հայտի մեջ ներառելու հարցը: Եթե ներկայացված դիմումը հնարավոր չէ բավարարել կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների հաշվին, ապա կոմիտեն սահմանված ժամկետում բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

24. Կոմիտեն, բյուջետային հայտը սահմանված կարգով ընդունվելու դեպքում, ապահովում է հանրային իշխանության մարմիններին ավտոմեքենաների գնման և հատկացման գործընթացի իրականացումը:

25. Հանրային իշխանության մարմինների ղեկավարների նախընտրությամբ սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ավտոմեքենաներով փոխարինելու կամ 2-րդ ենթակետով նոր ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում` սույն որոշման N 5 հավելվածին համապատասխան:

(25-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

30. Պաշտոնատար անձին ծառայողական կամ այդ մարմնին սպասարկող ավտոմեքենա հատկացնելու փոխարեն փոխհատուցում նախատեսելու բյուջետային ֆինանսավորման հայտի առաջարկն ընդունվելու և փոխհատուցման գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու դեպքում համապատասխան մարմինը, բյուջետային տարին սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, նախաձեռնում է իր հաշվեկշռում հաշվառված համապատասխան ավտոմեքենաները սահմանված կարգով կոմիտեի տնօրինմանը հանձնելու գործընթաց:

(30-րդ կետը փոփ. 24.10.2024 թիվ 1700-Ն որոշում)

31. Կոմիտեն պարտավոր է իրականացնել հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների, այդ թվում` տարբերանշանով ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների հաշվառում և յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք` հաշվառման արդյունքների վերաբերյալ:

 

(3-րդ հավելվածը լրաց. 18.07.2024 թիվ 1127-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2023
N 1666-Ն
Որոշում