Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

09.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին

 

i

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգերը:

(1-ին հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-250-Ն օրենք)

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ֆինանսական համահարթեցում` համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցում.

2) համայնքի բյուջետային ապահովվածության գործակից` համայնքի եկամտային կարողության և ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերություն.

3) համայնքի եկամտային կարողության գործակից` համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտային կարողության հարաբերություն Հայաստանի Հանրապետության համանման ցուցանիշին.

4) համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և Օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը.

5) համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակից` տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարը.

6) ծախսային գործոններ` համայնքներին օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման վրա ազդեցություն ունեցող և տվյալ համայնքի առանձնահատկությունները բնութագրող գործոնը: Սույն օրենքում ընդգրկված են հետևյալ ծախսային գործոնները.

1) մասշտաբի գործոն.

2) տրանսպորտային մատչելիության գործոն.

3) համայնքի բարձրադիրության գործոն.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործոն.

5) բնակչության տարիքային կառուցվածքի գործոն.

7) համահարթեցման սահմանային մակարդակ` այս ցուցանիշի արժեքով է պայմանավորված, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների «բ» մասի` ըստ համայնքների հատկացման չափը, ինչպես նաև նույն մասով համայնքների դոտացիա ստանալու կամ չստանալու հնարավորությունը.

8) սույն օրենքի իմաստով` հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները:

Սույն օրենքի իմաստով` դոտացիաների գումարները հաշվարկելու համար պետական լիազոր մարմինն է (այսուհետ` պետական լիազոր մարմին) տարածքային կառավարման և զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

(2-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 3. Ֆինանսական համահարթեցման սկզբունքները

 

1. Ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են`

1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափության մեղմացումը.

2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց և ոչ նպատակային լինելը.

3) համայնքների լիազորությունների իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործման ազատության և ինքնուրույնության պահպանումը.

4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի` օրենքով սահմանումը.

5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից համայնքներին տրամադրող դոտացիաների գումարների` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը:

 

Հոդված 4. Դոտացիաների ձևավորման աղբյուրը և դոտացիա ստացող համայնքները

 

1. Դոտացիաների ֆինանսական միջոցները ձևավորվում են պետական բյուջեի միջոցներից և հանդիսանում են համայնքների բյուջեներին հատկացվող ոչ նպատակային պետական ընթացիկ տրանսֆերտներ:

2. Դոտացիաներ ստացող համայնքների համար պահպանվում են սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը և այդ ֆինանսական միջոցների օգտագործման ազատությունը:

3. Սույն օրենքով սահմանված ֆինանսական միջոցների բաշխման կարգի հիման վրա դոտացիաներ չեն կարող ստանալ այն համայնքները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 6-րդ և (կամ) 7-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

 

Հոդված 5. Դոտացիաների կառուցվածքը

 

1. Դոտացիաները բաղկացած են երկու մասից` «ա» և «բ»: Այդ մասերից յուրաքանչյուրը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների:

«ա» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բնակչության քանակի` ԴԱ,

«բ» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բյուջետային ապահովվածության գործակցի` ԴԲ:

 

Հոդված 6. Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը

 

1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:

2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:

4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԴԱ = ՀԹԱ x ԱԴ + ԲՍ Թ x ԱՍ , որտեղ`

ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

ՀԹԱ-ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող համայնքների ընդհանուր թիվն է,

ԱԴ-ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,

ԲՍ Թ-ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընդհանուր թիվն է,

ԱՍ-ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:

(6-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 7. Դոտացիաների «բ» մասի հաշվարկման կարգը

 

1. «բ» մասով դոտացիաներ ստանում են բոլոր այն համայնքները, որոնց բյուջետային ապահովվածության գործակիցը փոքր է սույն օրենքով սահմանված` համահարթեցման սահմանային մակարդակի արժեքից:

2. «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԴԲ = Դ - ԴԱ, որտեղ`

 

ԴԲ - «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ-ն - դոտացիաների ընդհանուր գումարն է,

ԴԱ - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:

 

3. Սույն օրենքով սահմանվում է համահարթեցման սահմանային մակարդակի այնպիսի արժեք, որի դեպքում «բ» մասով հատկացվող դոտացիայի ֆինանսական միջոցները կարող են լրացնել դոտացիա ստացող համայնքների բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության 75 տոկոսը:

4. Համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիան հավասար է տվյալ համայնքի բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության 75 տոկոսին:

5. Համայնքի բյուջետային ապահովվածության և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերության գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳՈՒՄiՀՍՄ= (ՀՍՄ-ԲԱԳi) x Բi x ԾԿԳi x ԵԿմիջին, որտեղ`

 

ԳՈՒՄiՀՍՄ - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի և համահարթեցման սահմանային մակարդակի միջև եղած տարբերությունը լրացնելու համար անհրաժեշտ գումարի չափն է,

ՀՍՄ-ը - համահարթեցման սահմանային մակարդակն է,

ԾԿԳi - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է,

Բi - i-րդ համայնքի բնակչության թիվն է,

ԵԿմիջին - համայնքների միջին եկամտային կարողությունն է,

 

ԵԿմիջին-ը = ∑ԵԿi / Բ ՀՀ , որտեղ`

 

ԵԿi - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,

ԲՀՀ - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):

6. Համայնքներին «բ» մասով հատկացվող դոտացիաները հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

ԴiԲ = 0,75 x ԳՈՒՄiՀՍՄ, որտեղ`

 

ԴiԲ - i-րդ համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:

 

Հոդված 8. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի հաշվարկման կարգը

 

1. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը համայնքի եկամտային կարողության և ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերությունն է:

2. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԲԱԳi = ԵԿԳi/ԾԿԳi, որտեղ`

 

ԲԱԳi - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցն է,

ԵԿԳi - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,

ԾԿԳi - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է:

 

Հոդված 9. Համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկման կարգը

 

1. Համայնքի եկամտային կարողության գործակիցը տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող` համայնքների բյուջեներին օրենքով ամրագրված տվյալ համայնքի հարկային եկամուտների, պետական տուրքերի և սույն օրենքով նախատեսված` «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարն է` հարաբերած միջին հանրապետական համանման ցուցանիշին:

2. Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետևյալ եկամտատեսակների հանրագումարն է.

1) անշարժ գույքի հարկ,

2) փոխադրամիջոցների գույքահարկ.

Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.

3) մասհանվող հարկեր.

Մասհանվող հարկերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի վճարված մասհանվող հարկերի տարեկան գումարներն են (մասհանվող հարկերի տեսակները և մասհանման տոկոսաչափը սահմանվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով).

4) պետական տուրքեր.

Պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի վճարված պետական տուրքերի տարեկան գումարներն են.

5) «ա» մասով հատկացվող դոտացիա.

«ա» մասով հատկացող դոտացիայի հաշվարկային գումարի ցուցանիշը յուրաքանչյուր համայնքի գծով հաշվարկվող տարում սույն օրենքով նախատեսված կարգով հաշվարկվող, «ա» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:

3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi +ՄՀi + ՊՏi + ԱԴ , որտեղ`

 

ԱԳՀi-ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,

ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,

ԱԴ-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

 

4. Համայնքի եկամտային կարողության գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԵԿԳi = (ԵԿi / Բi) / (ԵԿՀՀ / ԲՀՀ), որտեղ`

 

ԵԿԳi - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,

ԵԿi - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,

Բi - i-րդ համայնքի բնակչության թիվն է,

ԵԿՀՀ - բոլոր համայնքների եկամտային կարողության հանրագումարն է,

ԲՀՀ - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):

 

(9-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 10. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը

 

1. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը (այսուհետ` ծախսային գործակից) տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարն է:

2. Ծախսային գործակիցն ուղղակիորեն կախված է`

1) կիրառվող ծախսային գործոնների տեսակից և դրանց արժեքից.

2) համայնքի ծախսային գործակցում յուրաքանչյուր ծախսային գործոնի տեսակարար կշռից (բաժնեմասից):

3. Համայնքների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքում կիրառվում են ծախսային գործակցի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ծախսային գործոններ, որոնք հիմնականում ընդհանուր են և ուղղակիորեն ազդում են համայնքային լիազորությունների իրականացման ծախսերի վրա, և դրանց վերաբերյալ տվյալները չափելի, մատչելի և հավաստի են:

4. Համայնքի ծախսային գործակիցը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված հետևյալ ծախսային գործոններով և իրենց համապատասխան տեսակարար կշիռներով.

1) մասշտաբի ծախսային գործոն` ԿՄԳ - 30 տոկոս.

2) տրանսպորտային մատչելիության ծախսային գործոն` ԿՏՄԳ - 20 տոկոս.

3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն` ԿԲԳ - 20 տոկոս.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` ԿԲՔԳ - 20 տոկոս.

5) բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոն` ԿԲՏԿԳ - 10 տոկոս:

 

(10-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 11. Մասշտաբի ծախսային գործոնի հաշվարկման կարգը

 

1. Մասշտաբի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության քանակի ազդեցությունն է:

2. Մասշտաբի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բնակչության քանակի` համաձայն հետևյալ սանդղակի.

 

Բնակչության քանակի միջակայք ՄԳi
0-3500 բնակիչ 1.0
3501-20000 բնակիչ 2.8
20001-50000 բնակիչ 2.0
50001-200000 բնակիչ 1.5
200001-ից ավելի բնակիչ 1.0

 

որտեղ`

ՄԳi - i-րդ համայնքի մասշտաբի ծախսային գործոնի արժեքն է:

(11-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 12. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի հաշվարկման կարգը

 

1. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա նախկին շրջկենտրոնից, մարզկենտրոնից և Երևանից համայնքի հեռավորության ազդեցությունն է:

2. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՄԳi = 1+(0,3 x ՀiՄայր +0,6xՀiՄարզ +0,1xՀiՇրջ) / (0,3 x Հմիջ Մայր + 0,6xՀմիջ Մարզ + 0,1xՀմիջ Շրջ), որտեղ`

 

ՏՄԳi - i-րդ համայնքի տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքն է,

ՀiՄայր - i-րդ համայնքի հեռավորությունն է մայրաքաղաքից,

ՀiՄարզ - i-րդ համայնքի հեռավորությունն է մարզկենտրոնից,

ՀiՇրջ - i-րդ համայնքի հեռավորությունն է նախկին շրջկենտրոնից,

ՀմիջՄայր - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է մայրաքաղաքից,

 

ՀմիջՄայր = ∑i ՀiՄայր / ՀԹ ՀՀ, որտեղ`

 

i ՀiՄայր - բոլոր համայնքների` մայրաքաղաքից ունեցած հեռավորությունների հանրագումարն է,

ՀԹՀՀ - համայնքների ընդհանուր թիվն է,

ՀմիջՄարզ - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց մարզկենտրոնից,

 

ՀմիջՄարզ = ∑i Հi Մարզ / ՀԹՀՀ, որտեղ`

 

iՀiՄարզ - բոլոր համայնքների` իրենց մարզի մարզկենտրոնից ունեցած հեռավորությունների հանրագումարն է,

 

ՀմիջՇրջ - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց նախկին շրջկենտրոնից,

 

ՀմիջՇրջ = ∑i ՀiՇրջ / ՀԹՀՀ, որտեղ`

 

iՀiՇրջ - բոլոր համայնքների` իրենց նախկին շրջկենտրոնից ունեցած հեռավորությունների հանրագումարն է:

 

(12-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 13. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի հաշվարկման կարգը

 

1. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բարձրադիրության ազդեցությունն է:

2. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բարձրադիրության նիշի` համաձայն հետևյալ սանդղակի.

 

Համայնքի բարձրադիրության
նիշի միջակայք
ԲԳi
մինչև 1700մ 1,0
1700-2000մ 1,2
2000մ -ից ավել 1,4

 

որտեղ`

ԲԳi - i-րդ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքն է:

 

3. Համայնքի բարձրադիրության նիշի ցուցանիշը համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրում տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի` ծովի մակերևույթից ունեցած բարձրությունն է:

(13-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 14. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի հաշվարկման կարգը

 

1. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ազդեցությունն է:

2. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1), որտեղ`

 

ԲՔԳi - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքն է,

ԲԹi- i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվն է:

(14-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 15. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի հաշվարկման կարգը

 

1. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի ազդեցությունն է:

2. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԲՏԿԳi = 1 + (ԲiԵ + ԲiԾ) / Բi) / (ԲՀՀԵ + ԲՀՀԾ) / ԲՀՀ), որտեղ`

 

ԲՏԿԳi - i-րդ համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի գործակիցն է,

ԲiԵ - i-րդ համայնքի 0-16 տարեկան բնակչության թիվն է,

ԲiԾ - i-րդ համայնքի կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության թիվն է,

Բi - i-րդ համայնքի բնակչության թիվն է,

ԲՀՀԵ - բոլոր համայնքների 0-16 տարեկան բնակչության թվի հանրագումարն է,

ԲՀՀԾ - բոլոր համայնքների կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության թվի հանրագումարն է,

ԲՀՀ - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):

 

Հոդված 16. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկման բանաձևը

 

1. Համայնքի ծախսային գործակիցը հավասար է մասշտաբի, տրանսպորտային մատչելիության, համայնքի բարձրադիրության, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի, բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնների հանրագումարին` իրենց համապատասխան տեսակարար կշիռներով:

2. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԾԿԳi հաշ. = ∑(Կո x ԾԳոi ), որտեղ`

 

ԾԿԳiհաշ - i-րդ համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքն է,

Կn - n-րդ ծախսային գործոնի տեսակարար կշիռն է,

ԾԳni - i-րդ համայնքի n-րդ ծախսային գործոնի արժեքն է:

 

ԾԿԳiհաշ. =ԿՄԳ x ՄԳi +ԿՏՄԳ x ՏՄԳi +ԿԲԳ x ԲԳi +ԿԲՔԳ x ԲՔԳi +ԿԲՏԿԳ x ԲՏԿԳi

 

ԾԿԳiհաշ. = 0.3 x ՄԳi + 0.2 x ՏՄԳi +0.15 x ԲԳi + 0.25 x ԲՔԳi + 0.1 x ԲՏԿԳi

 

3. Համայնքի ծախսային գործակիցը համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքի նորմավորված ցուցանիշն է: Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը նորմավորվում է հետևյալ բանաձևով.

 

ԾԿԳi =ԾԿԳiհաշ. / ԾԿԳմիջին, որտեղ`

 

ԾԿԳi - i-րդ համայնքի ծախսային գործակցի նորմավորված ցուցանիշն է (համայնքի ծախսային գործակիցը),

ԾԿԳմիջին - բոլոր համայնքների ծախսային գործակիցների միջին կշռված ցուցանիշն է,

 

ԾԿԳմիջին-ը = ∑ (ԾԿԳiհաշ x Բi) / ԲՀՀ

 

Հոդված 17. Դոտացիաների հաշվարկների կատարումը և հատկացումը

 

1. Դոտացիաների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող տվյալների աղբյուրներն են`

1) ծախսային գործակիցների տվյալների համար` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը և Հայաստանի Հանրապետության համայնքները.

2) եկամտային կարողության տվյալների համար` համայնքներն ու հարկային մարմինը` յուրաքանչյուրն իր մասով:

2. Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Պետական լիազոր մարմինը բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իր պաշտոնական կայքէջում հրապարակում և տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է պետական մարմինների կողմից հաշվառվող` դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառված ելակետային տվյալների ցուցանիշները:

4. Դոտացիաների գումարների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները պետական կառավարման լիազոր մարմին ներկայացման, դոտացիաների հաշվարկման և հատկացման բնագավառում պետության և համայնքների միջև առաջացող` սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

5. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքներին հատկացված դոտացիայի գումարի չափը և հաշվարկներում օգտագործվող ելակետային տվյալների իսկությունը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնում և (կամ) դատարանում:

6. Համայնքներին դոտացիաները յուրաքանչյուր ամսվա վերջում հավասար չափաբաժիններով հատկացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշվի միջոցով:

(17-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

 

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների` 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:

2. 2022 և 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի).

2) 2016-2023 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի) հանրագումարին:

3. 2022 և 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԴԱ = Դ2016 փաստացիորտեղ`

 

ԴԱ-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի, բացառությամբ 2023 թվականի) ընդհանուր գումարն է:

4. 2022 և 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 և 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi, որտեղ`

 

ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.12.2023 թվականից` 16.11.23 ՀՕ-355-Ն օրենք)

i

6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:

7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(18-րդ հոդ. փոփ. 05.12.19 ՀՕ-269-Ն, 28.10.21 ՀՕ-345-Ն, 16.11.23 ՀՕ-355-Ն  օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. նոյեմբերի 12
Երևան
ՀՕ-202-Ն

 

 

pin
ՀՀ 20.10.2016
N ՀՕ-202-Ն օրենք