041.0355.080501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2001 թվականի N 355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1(1) հավելվածի «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
.__________________________________________________________________________.
| 1 | 2 | 3 |
|_________________________________________________________|________________|
| Սպայական պաշտոններ | |
| | |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, |18610 - 27600 |
| դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի,| |
| գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետ | |
| | |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, | |
| դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի,| |
| գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետի տեղակալ |18240 - 27050 |
| | |
|- տեղամասի պետ, դաստիարակչական աշխատանքային գաղութի | |
| քննչական մեկուսարանի պետ |18000 - 24600 |
| | |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետ, գլխավոր | |
| հաշվապահ |17440 - 22800 |
| | |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետի տեղակալ, | |
| գլխավոր հաշվապահի տեղակալ |17090 - 22510 |
| | |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հերթապահ օգնական, | |
| բաժանմունքի պետ |16270 - 21000 |
| | |
|- մասի, արտադրամասի պետ, հսկողության դասակի հրամանատար, | |
| գլխավոր մեխանիկ, տեխնոլոգ |15840 - 21000 |
| | |
|- ավագ` տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, | |
| դաստիարակ, ջոկատի պետ, էներգետիկ, գլխավոր գյուղատնտես, | |
| բժիշկ (I և II տարակարգ) |15370 - 16800 |
| | |
|- տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, | |
| դաստիարակ, ծառայողական շնաբուծարանի պետ | |
| (դաստիարակչական աշխատանքային գաղութ), բուժակ |15030 - 15720 |
| | |
| | |
| Ենթասպայական պաշտոններ | |
| | |
|- մասի պետ, մասնաշենքի ավագ, ավագ տեխնիկ, ծառայողական | |
| շնապահության ավագ հրահանգիչ, պահակային պետ |13500 - 18600 |
| | |
|- ավագ տեսուչ, տեխնիկ, դասակի հրամանատարի տեղակալ, | |
| ծառայողական շնապահության հրահանգիչ, պահակախմբի պետի | |
| օգնական, հրաձիգ |13000 - 15720 |
| | |
|- տեսուչ, գրասենյակի պետ, տեսուչ-հերթապահ, գործավար, | |
| պահեստապետ, վարորդ-աշխատակից, բուժակ |13000 - 13800»: |
i
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատավարձերի և դրանց հիման վրա հաշվարկվող կենսաթոշակների գծով առաջացած լրացուցիչ վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցներից:
(2-րդ կետն ուժը կորցրել է 17.10.01 թիվ 746 որոշում)