Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ 3-491 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-557

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նվարդ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ Նվարդ Բաղդասարյանի հայցի ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Խորհրդային տարածքային կենտրոնի (այսուհետ` Հիմնադրամ)` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նվարդ Բաղդասարյանը պահանջել է պարտավորեցնել Հիմնադրամին նշանակել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նվարդ Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառեր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների» թիվ 1 ցուցակը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի (այսուհետ` Ընկերություն) կողմից 03.08.2007 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի հայցվորը 1991 թվականից աշխատել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ռենտգեն բաժնում, որպես ռենտգեն-լաբորանտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գործում առկա հրամանները հայցվորի աշխատանքային գրքույկի հետ համեմատելիս հաշվի չի առել, որ դրանք նույնաբովանդակ են և համապատասխանում են աշխատանքային գրքույկում կատարած գրառումներին, որի հետևանքով վերջինս զրկվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իր իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Գործում առկա աշխատանքային գրքույկի համաձայն` Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից Ընկերության ռենտգեն բաժանմունքում աշխատում է որպես ռենտգեն-լաբորանտ:

2. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից առայսօր աշխատում է Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ:

3. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.10.2007 թվականի թիվ 134 գրության համաձայն` Նվարդ Բաղդասարյանը, որպես վնասակար պայմաններում աշխատող, 16.12.1991 թվականից ստացել է լրացուցիչ արձակուրդային օրեր և նրա աշխատավարձը ներառել է 50%-ի չափով հավելավճար:

4. Հիմնադրամի տնօրեն Ա. Մարտիրոսյանի 18.07.2007 թվականի թիվ 684 գրությամբ մերժվել է Նվարդ Բաղդասարյանին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ի կետի 1-ին ենթակետի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում, եթե լրիվ աշխատանքային օրը զբաղված է եղել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներով:

«Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1987-Ն որոշմամբ հաստատված «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների» թիվ 1 ցուցակի համաձայն` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ռենտգեն-լաբորանտները:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այդ նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջը մերժելիս գնահատման առարկա չի դարձրել Նվարդ Բաղդասարյանի աշխատանքային գրքույկը և հրամանները, Ընկերության հրամանագրքում կատարված գրառումները, Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքը, որով հիմնավորվում են, որ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից աշխատում է Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ, Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.10.2007 թվականի թիվ 134 գրությունը, որով հիմնավորվում է, որ Նվարդ Բաղդասարյանը, որպես վնասակար պայմաններում աշխատող, 16.12.1991 թվականից ստացել է լրացուցիչ արձակուրդային օրեր և նրա աշխատավարձը ներառել է 50%-ի չափով հավելավճար:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Նվարդ Բաղդասարյանը 16.12.1991 թվականից աշխատելով Ընկերության ռենտգեն բաժանմունքում, որպես ռենտգեն-լաբորանտ, օրենքով սահմանված կարգով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հայցապահանջի մերժման հիմքում դնելով Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Գրիգորյանի 03.08.2007 թվականի տեղեկանքի հերքման հանգամանքը` աշխատանքային գրքույկի և Ընկերության հրամանագրերում կատարված գրառումներով և գրանցումներով, չի նշել թե՞ որ գրառումներով և գրանցումներով է հերքվում վերը նշված տեղեկանքը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով` Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Նվարդ Բաղդասարյանի հայցը բավարարել` պարտավորեցնել Հիմնադրամին նշանակել Նվարդ Բաղդասարյանին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-491(ՎԴ)
Որոշում