(ուժը կորցրել է 08.06.10 թիվ 419-Ա որոշում)
i
041.0510.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 510-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2007 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրի`
i
1. Հաստատել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահ)
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Մանասարյան - Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Զաքարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության և սփյուռքի վարչության պետի
տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
դատաիրավական բարեփոխումների վարչության պետ
Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման,
տվյալների մշակման և հարկային ընթացակարգերի
վարչության պետի տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)
(կազմը փոփ.10.11.08 թիվ 877-Ա, 12.03.09 թիվ 210-Ա որոշումներ)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության ու Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 85 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ