(ուժը կորցրել է 01.08.13 թիվ 846-Ն որոշում)
i
040.1325.041004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2004 թվականի N 1325-Ն
i
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 17.02.05 թիվ 143-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 08.12.11 թիվ 1724-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 26-ի
N 1325-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 17.02.05 թիվ 143-Ն, 08.12.11 թիվ 1724-Ն որոշումներ)
i
2. Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ-ներ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն) առևտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի և միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների միջոցով:
Կազմակերպությունները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում (այսուհետ` հարկային տեսչություն)` սույն կանոններով սահմանված կարգով գրանցված և դրոշմակնքված ՀԴՄ-ների միջոցով:
(2-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 143-Ն, 13.11.08 թիվ 1404-Ն, 22.01.09 թիվ 78-Ն, 13.01.11 թիվ 6-Ն որոշումներ)
3. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հարկային մարմինը:
(3-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
II. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
i
4. Օրենքով սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում գրանցման ենթակա ՀԴՄ-ն (ՀԴՄ-ները) և ՀԴՄ-ի անձնագիրը (անձնագրերը):
(4-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 143-Ն, 15.07.10 թիվ 863-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
i
5. Հարկային տեսչությունը սույն կանոնների 4-րդ կետում նշված ՀԴՄ-ն և անձնագիրը (անձնագրերը) ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ` համաձայն N 10 ձևի: Ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում:
(5-րդ կետը փոփ. 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
i
7. Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշով` 2 տեղից (հանդիպակաց): Դրոշմակնքված ՀԴՄ-ն և սույն կանոնների 4-րդ կետում նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին միաժամանակ նրանց տալով հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտի մեկ օրինակը, իսկ սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային տեսչությունում:
(7-րդ կետը փոփ. 13.01.11 թիվ 6-Ն որոշում)
i
8. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու դեպքում կազմակերպությունը, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային տեսչություն ներկայացնում է նոր ՀԴՄ-ն, դրա անձնագիրը, փոխարինվող (գրանցումից հանվող) ՀԴՄ-ն և դրա գրանցման քարտը:
(8-րդ կետը փոփ. 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
i
9. Հարկային տեսչությունը սույն կանոնների 8-րդ կետում նշված ՀԴՄ-ները և փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ և ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով գրանցման նոր քարտ:
(9-րդ կետը փոփ. 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
i
10. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն ներկայացվելուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտը` համաձայն N 12 ձևի, այնուհետև ՀԴՄ-ն ապաֆիսկալավորվում է և վերադարձվում կազմակերպությանը: ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ:
Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ: Նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:
Հսկողական աշխատանքների ընթացքում (ստուգում, ուսումնասիրություն, երրորդ անձանցից ստացված տվյալներ և այլն) առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներն ապաֆիսկալավորվում և գրանցումից հանվում են հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
(10-րդ կետը փոփ. 07.07.11 թիվ 934-Ն, 08.12.11 թիվ 1724-Ն որոշումներ)
11. Կազմակերպությունը քարտը պահպանում է ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀԴՄ-ն օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:
III. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
i
12. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողություններ, և միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի:
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
i
(13-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
15. Շահագործման գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), հարկային տեսչություններում ՀԴՄ-ի գրանցման համարը և գործունեության իրականացման վայրը (հասցեն) նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ (կտրոն), հաշվետվություն և այլն):
IV. ՀԴՄ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
16. Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):
i
17. Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:
(17-րդ կետը փոփ. է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
i
18. Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:
(18-րդ կետը փոփ. 13.11.08 թիվ 1404-Ն որոշում)
V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
19. Պատասխանատու անձը պարտավոր է`
i
ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,
բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),
գ) ծառայությունների մատուցման դեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճար) ստանալու պահին:
դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
(19-րդ կետը փոփ. 13.11.08 թիվ 1404-Ն, 08.10.09 թիվ 1146-Ն 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
i
19.1. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող դրամարկղային չեկը (կտրոնը) պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում չեկը (կտրոնը) կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի չեկի (կտրոնի) դարձերեսի հատուկ համարը (համարները):
(19.1-րդ կետը լրաց. 13.11.08 թիվ 1404-Ն որոշում)
20. Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`
ա) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման չեկի (կտրոնի) փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում` այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ է համարում:
Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.
բ) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի (կտրոնի) հիման վրա կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի.
գ) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ (կտրոն), որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գինը, օրը ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը:
Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.
դ) եթե հետ է ընդունվում գնման չեկով (կտրոնով) գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը (կտրոնը) տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման չեկի (կտրոնի) պատճենը: Գնման չեկի (կտրոնի) բնօրինակի և պատճենի վրա հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.
ե) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի (կտրոնի) փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի (կտրոնի) հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 8 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի չեկ (կտրոն):
Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.
զ) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի չեկերը (կտրոնները) ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում.
է) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 9 ձևի.
ը) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`
բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը,
սույն կետի «է» ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,
չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:
i
20.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները:
ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:
Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է:
Եթե վերադարձվում է ՀԴՄ-ի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր դրամարկղային չեկ (կտրոն):
Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 9 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի:
(20.1-րդ կետը լրաց. 22.01.09 թիվ 94-Ն որոշում)
i
21. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է հայտ` համաձայն N 4 ձևի` անսարքության վերացման համար` հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային տեսչություն: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:
(21-րդ կետը փոփ. է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
22. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ իրավասու ղեկավար անձի թույլտվությամբ` հարկային տեսչության աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:
VI. ՀԴՄ-Ի ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ
23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, չեղյալ համարման թիվը, չեղյալ համարման գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ` հասույթը հաշվառելու համար, և պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից` 3 տարի:
Հերթափոխային հասույթը` սահմանված կարգով, մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ:
24. Պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր` չեկերի (կտրոնների) համարների և չեկերը (կտրոնները) տպելու ժապավենի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի (կտրոնի) ստացումից 24 ժամվա ընթացքում:
i
24.1. Սույն կանոնների 23-րդ և 24-րդ կետերում նշված հաշվետվությունների դուրսբերումը (տպագրումը) կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:
(24.1-րդ կետը լրաց. 13.11.08 թիվ 1404-Ն որոշում)
VII. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
25. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ մեքենայի հիշողություն է մուտքագրում հարկային տեսչության կողմից սահմանված` տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հնարավորություն է տալիս նրան աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ:
26. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի գրանցման ժամանակ ՀԴՄ է մուտքագրում հետևյալ տվյալները` գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային տեսչությունում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն և հարկային տեսուչի նշանաբառը:
27. Կազմակերպության կողմից հարկային տեսչություն ներկայացված ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության համար կազմվում է ՀԴՄ-ի նորագույն ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին ակտ` համաձայն N 5 ձևի, հարկային տեսուչի, կազմակերպության և կենտրոնի ներկայացուցչի ստորագրությամբ:
i
28. ՀԴՄ-ի վրա փակված դրոշմանիշերը վնասելու իրավասություն ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձանց շրջանակները սահմանում է հարկային մարմինը:
(28-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն, 13.01.11 թիվ 6-Ն որոշումներ)
VIII. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
29. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ները, ինչպես նաև կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային տեսչությունում:
i
30. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին գրանցվում են նրա ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալները, և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի, և նշված ՀԴՄ-ն դրաշմակնքվում է:
Կազմակերպության ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից տպագրվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվությունը, որը կարվում է կազմակերպությունն սպասարկող հարկային տեսչությունում պահվող հարկային գործում: Նշված հաշվետվության` կազմակերպությանը վերաբերող մասը պետք է ներառված լինի կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի պատասխանատու անձի հերթափոխի հաշվետվությունները սույն կանոններով սահմանված կարգով ձևակերպվում են կազմակերպությունում, և դրա մասին կազմվում է ակտ (N 6 ձև):
(30-րդ կետը փոփ. 13.01.11 թիվ 6-Ն որոշում)
31. Կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային տեսչությունում` սահմանված ընդհանուր կարգով:
IX. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
32. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
33. Սույն կանոնների II գլխով սահմանված դրույթները տարածվում են դրանք պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմիններում ՀԴՄ-ները գրանցող անձանց վրա:
34. (34-րդ կետն ուժը կորցրել է 13.01.11 թիվ 6-Ն որոշում)
i
(34-րդ կետը լրաց. 17.02.05 թիվ 143-Ն որոշում)
Ձև N 1
i
ՀԴՄ-Ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ____
1. Հսկիչ-դրամարկղային մեքենա ________________________________________
(մոդելը)
2. Գործարանային համարը ______________________________________________
3. Հարկային տեսչությունում գրանցման համարը __________________________
4. Արտադրության տարեթիվը ____________________________________________
5. Տեղադրման վայրը __________________________________________________
(կազմակերպության գործունեության իրականացման վայրը
_____________________________________________________________________
հեռախոսահամարը)
6. Գործարկման օրը, ամիսը, տարեթիվը ____ _____________ 200__ թ.
7. Գործարկող կազմակերպությունը ______________________________________
(անվանումը, գտնվելու վայրը)
__________________________________
._____________________________________________________________.
| Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները |
|_____________________________________________________________|
| Հասույթը | Չեղյալ համարումը | Վերադարձը |
|____________________|___________________|____________________|
|գումարը| գնումների | գումարը | թիվը | գումարը | թիվը |
| | թիվը | | | | |
._____________________________________________________________.
Կազմակերպության ղեկավար _____________________________________________
Կ.Տ. (ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Կազմակերպության հաշվապահ ____________________________________________
Կ.Տ. (ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Պատասխանատու անձ _____________________________________________________
Կ.Տ. (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
Կ.Տ. (ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ ______________________________
(ստորագրությունը, անունը,
ազգանունը, հայրանունը)
_____ _________ 200__ թ.
(1-ին ձևը փոփ. 15.07.10 թիվ 863-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 2
i
(գրքի դիմային երես)
ԳԻՐՔ N ____ ՀԴՄ-ՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
Ձև N 3
(գրքի դիմային երես)
ԳԻՐՔ N ____ ԿԱՏԱՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(3-րդ ձևն ուժը կորցրել է 15.07.10 թիվ 863-Ն որոշում)
Ձև N 4
i
Կազմակերպությունը ___________________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ-ն)
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
(հասցեն, հեռախոսահամարը)
ՀԱՅՏ N ______
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.___________________________________________________________________.
|NN |ՀԴՄ-ի | Հարկային | ՀԴՄ-ի |Հրավիրման|ՀԴՄ-ի խափանման |
|ը/կ|մոդելը |տեսչությունում |գործարանային|օրը, ժամը| բնույթը |
| | |ՀԴՄ-ի հաշվառման | համարը | | |
| | | համարը | | | |
|___|_______|________________|____________|_________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_______|________________|____________|_________|_______________|
|___|_______|________________|____________|_________|_______________|
.___________________________________________________________________.
Կազմակերպության ղեկավար _____________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը
ստորագրությունը)
_____ _________ 200__ թ.
(4-րդ ձևը փոփ. 15.07.10 թիվ 863-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 5
i
ԱԿՏ N _____
ՀԴՄ-Ի ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը ____________________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն) 2. Հսկիչ-դրամարկղային մեքենան ___________________________________________
(մոդելը) 3. Գործարանային համարը __________________________________________________ 4. Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
._______________________________________________________________.
|Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները |
|_______________________________________________________________|
| հասույթը | չեղյալ համարումը | վերադարձը |
|______________________|___________________|____________________|
|գումարը | գնումների | գումարը | թիվը | գումարը | թիվը |
| | թիվը | | | | |
|_________|____________|__________|________|___________|________|
._______________________________________________________________.
Նորոգման առաքելուց առաջ
Կազմակերպության ղեկավարը _________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Կենտրոնի ներկայացուցիչ _____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Նորոգման առաքելուց ._________.
առաջ ՀԴՄ-ի բացված | | _____ _________ 200__ թ.
դրոշմակնիքը* | |
._________.
.______________________________________________________________________.
|Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները |
|______________________________________________________________________|
| հասույթը | չեղյալ համարումը | վերադարձը |
|_________________________|_____________________|______________________|
| գումարը | գնումների | գումարը | թիվը | գումարը | թիվը |
| | թիվը | | | | |
|____________|____________|__________|__________|___________|__________|
.______________________________________________________________________.
Նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավարը _________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ ____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ _____________________________
(ստորագրությունը, անունը,
ազգանունը, հայրանունը) Նորոգումից հետո ՀԴՄ-ի դրոշմակնիքի համարը ______________
_____ _________ 200__ թ.
* Բացված դրոշմակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ դրոշմակնիքի համարը:
(5-րդ ձևը փոփ. 15.07.10 թիվ 863-Ն, 13.01.11 թիվ 6-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 6
ԱԿՏ N _____
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը ____________________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն) 2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան_________________
(մոդելը) 3. Դրոշմակնիքի համարը* __________________________________________________ 4. Գործարանային համարը __________________________________________________ 5. Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
.______________________________________________________________________.
|Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային |
| հիշողության տվյալները |
|______________________________________________________________________|
| հասույթը | չեղյալ համարումը | վերադարձը |
|_________________________|_____________________|______________________|
| գումարը | գնումների | գումարը | թիվը | գումարը | թիվը |
| | թիվը | | | | |
|____________|____________|__________|__________|___________|__________|
.______________________________________________________________________.
Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ Կազմակերպության ղեկավարը _________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչը ______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող ________________________________________
կազմակերպության ներկայացուցիչը (ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
_____ _________ 200__ թ.
.______________________________________________________________________.
| Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային |
| հիշողության տվյալները |
|______________________________________________________________________|
| հասույթը | չեղյալ համարումը | վերադարձը |
|_________________________|_____________________|______________________|
| գումարը | գնումների | գումարը | թիվը | գումարը | թիվը |
| | թիվը | | | | |
|____________|____________|__________|__________|___________|__________|
.______________________________________________________________________.
Նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավար _________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
Հարկային տեսչության ներկայացուցիչ _______________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող ________________________________________
կազմակերպության ներկայացուցիչ (ստորագրությունը, անունը, ազգանունը,
հայրանունը)
Ժամանակավորապես ._________.
օգտագործված ՀԴՄ-ի | | _____ _________ 200__ թ.
դրոշմակնիքը* | |
._________.
* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի դրոշմակնիքի համարը:
** Բացված դրոշմակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ դրոշմակնիքի համարը:
(6-րդ ձևը փոփ. 13.01.11 թիվ 6-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 7
ԱԿՏ N _____
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ
.____________________________. .____________________________.
| Վաճառողը * | | Գնորդը ** |
| | | |
| 1. Անվանումը ____________ | | 1. Անվանումը ____________ |
| 2. ՀՎՀՀ-ն _______________ | | 2. ՀՎՀՀ-ն _______________ |
| 3. Հասցեն _______________ | | 3. Հասցեն _______________ |
| | | |
.____________________________. .____________________________.
Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի`
գործարանային համարը _________________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համար ______________________________
Ապրանքի վերադարձի (չփոխարինման) պատճառը _____________________________
_____________________________________________________________________
._____________________________________________________________.
|NN |Հետ | Քանակը | Միավորի գինը | Գումարը |
|ը/կ|ընդունված |______________|______________|______________|
| |ապրանքների |թվերով|տառերով|թվերով|տառերով|թվերով|տառերով|
| |անվանումը | | | | | | |
|___|____________|______|_______|______|_______|______|_______|
|___|____________|______|_______|______|_______|______|_______|
|_____________________________________________________________|
|Ընդամենը |
._____________________________________________________________.
Հետ ընդունված ապրանքների
գնման չեկի (կտրոնի) համարը ________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը
___________________________
Ձևակերպված վերադարձի
չեկի (կտրոնի) համարը _______________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը
___________________________
Վաճառող`
Ղեկավար (անհատ ձեռնարկատեր) __________________ Գնորդ __________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Գլխավոր հաշվապահ __________________
(ստորագրությունը)
_____ __________ 200__ թ.
* Լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
** Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում:
Ձև N 8
i
ԱԿՏ N _____
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ
Կազմակերպության
անվանումը* __________________________________________________________
ՀՎՀՀ-ն ___________________________________________
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի`
գործարանային համարը _________________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համարը _____________________________
Սխալ գումարով տպված չեկի (կտրոնի)`
համարը ______ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ___________________
սխալմամբ գրանցված գումարը ___________________________________________
(թվերով և տառերով)
Ձևակերպված վերադարձի չեկի (կտրոնի)`
համարը ______ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ___________________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _____________________
(ստորագրությունը)
գլխավոր հաշվապահ _____________________
(ստորագրությունը)
____ __________ 200__ թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:
(8-րդ ձևը փոփ. 07.07.11 թիվ 934-Ն որոշում)
Ձև N 9
i
Հարկային մարմնի
ծառայության ստորաբաժանման անվանումը ________________________________
.____________________________________________.
| Փաստաթղթի հերթական համարը |
| N _______________________________________ |
| (լրացվում է հարկային տեսչության կողմից) |
.____________________________________________.
ՏԵՂԵԿԱՆՔ
200 Թ.____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԴՄ-ն օգտագործող կազմակերպության տվյալները`
անվանումը* __________________________________________________________
ՀՎՀՀ-ն ______________________________________________________________
գործունեության իրականացման վայրը ____________________________________
հեռախոսահամարը ______________________________________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները`
գործարանային համարը _________________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համարը _____________________________
Չեղյալ համարման`
թիվը _________ ընդհանուր գումարը _____________
Կատարված վերադարձի`
թիվը _________ ընդհանուր գումարը _____________
Սխալմամբ կատարված գրանցումների`
թիվը _________ ընդհանուր գումարը _____________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _____________________
(ստորագրությունը)
գլխավոր հաշվապահ _____________________
(ստորագրությունը)
____ __________ 200__ թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:
(9-րդ ձևը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 10
i
ՀԱՅՏ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Գրանցման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակը` ______ հատ:
._____________________________________________________________.
|NN | Հսկիչ-դրամարկղային մեքենայի |
|ը/կ|_________________________________________________________|
| |մոդելը |արտադրության |ֆիսկալային |շահագործման վայրը|
| | |տարեթիվը |հիշողության | |
| | | |տվյալները | |
|___|_________|_______________|_____________|_________________|
|___|_________|_______________|_____________|_________________|
|___|_________|_______________|_____________|_________________|
._____________________________________________________________.
Հայտին կից ներկայացվող ՀԴՄ-ների անձնագրերի քանակը` ______ հատ:
Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը ______ _________ 20 __ թ.
Հարկային տեսչության պետ Կազմակերպության լիազոր անձ
(անհատ ձեռնարկատեր)
_________________________ _________________________
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը)
_________________________ _________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(10-րդ ձևը փոփ. 15.07.10 թիվ 863-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 11
i
ՔԱՐՏ N _____
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Հսկիչ-դրամարկղային մեքենան _____________________________________________
(մոդելը) Գործարանային համարը ____________________________________________________ Պատկանում է ____________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հեռախոսահամարը) Գրանցված է հարկային մարմնի_______________________ հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման N ____________________________ Տեղակայված է ____________________________________________________________
_________________________________________________________________________
(գործունեության իրականացման (հասցեն) վայրը
Հաշվիչների տվյալները ____________________________________________________
_________________________________________________________________________
հարկային մարմնի _________ հարկային տեսչության պետ ____________________
(ստորագրությունը)
Կ.Տ. _____ _________ 200 թ.
.______________________________________________________________________.
| Գրառում գրանցումից հանելու մասին |
| |
| Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից |
| հարկային մարմնի |
| _________ հարկային տեսչության պետ ____________________ |
| (ստորագրությունը) |
| |
| Կ.Տ. _____ _________ 200 թ. |
| |
.______________________________________________________________________.
(11-րդ ձևը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն, 15.07.10 թիվ 863-Ն, 07.07.11 թիվ 934-Ն որոշումներ)
Ձև N 12
i
ՀԱՅՏ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը և ՀՎՀՀ-ն)
Գրանցումից հանման ենթակա հսկիչ-դրամարկղային
մեքենաների քանակը` ___հատ:
.___________________________________________________________.
|NN | Հսկիչ-դրամարկղային մեքենայի |
|ը/կ| |
|___|_______________________________________________________|
| |մոդելը|արտադրու-|գործարա-|հարկային|ֆիսկալային|շահագործ-|
| | |թյան |նային |տեսչու- |հիշողու- |ման վայրը|
| | |տարեթիվը |համարը |թյունում|թյան | |
| | | | |գրանցման|տվյալները | |
| | | | |համարը | | |
|___|______|_________|________|________|__________|_________|
|___|______|_________|________|________|__________|_________|
|___|______|_________|________|________|__________|_________|
.___________________________________________________________.
Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը ______ ____________ 20 թ.
Հարկային տեսչության պետ Կազմակերպության լիազոր անձ
(անհատ ձեռնարկատեր)
________________________ _______________________
(անունը, ազգանունը) (անունը, ազգանունը)
________________________ _______________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
(12-րդ ձևը լրաց. 08.12.11 թիվ 1724-Ն որոշում)