Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.2018  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները բաշխվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից որոշված դատավորների միջև:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս դատարանների նախագահներին հանձնված գործերի (բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին հանձնված գործերի) քանակը պետք է մինչև տասը տոկոսով, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին` մինչև 25 տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ վեց ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին հանձնվող գործերի քանակը տվյալ դատարանի մեկ դատավորին նախորդ վեց ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից կարող է պակաս լինել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած չափով:».

4) 6-րդ մասից հանել «, իսկ բացառիկ դեպքերում` մեկ տարին» բառերը.

5) 7-րդ մասի «(ներառյալ` արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ` արձակուրդին նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով, իսկ «(ներառյալ` գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը և գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը)» բառերը` «(ներառյալ` գործուղմանը նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.

«14. Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջները կիրառելի չեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:

15. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, որպես կանոն, բաշխվում են դատարանի այն նստավայրի դատավորների միջև, որի սպասարկման տարածքում գործող` Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան ստորաբաժանումից ստացվել է քրեական գործը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 65 դատավորի կազմով:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի այլ նստավայրեր Երևան քաղաքի վարչական տարածքում: Քաղաքացիական գործի հարուցումից կամ քրեական գործը դատարանում ստացվելուց հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայր, որտեղ քննվում է գործը:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը.»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 76-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 76. Դատավորի արձակուրդը

 

1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով:

3. Դատարանի նախագահը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը և հրապարակում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու և դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ:

5. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

6. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող է լուծել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

7. Դատավորներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավագիտության բնագավառում գիտական աստիճան, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և համապատասխանաբար վերջին ութ և տասը տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև` գիտնականներ) կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված գիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցները, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը.».

3) 4-րդ մասում`

ա. առաջին նախադասության «միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով,

բ. հինգերորդ նախադասության «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված գիտնականների համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:»:

 

Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է Դատական դեպարտամենտի կառուցվածքի փոփոխություն:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհրդի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից նշանակում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը`

1) փոփոխում է դատարանների նախագահներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը.

2) սահմանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

3) փոփոխում է դատարանների գործավարության կանոնները.

4) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.

5) սահմանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կնիքների և դրոշմակնիքների գծապատկերները:

7. Մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն օգտագործում են մինչ այդ որպես Երևան քաղաքի վարչական շրջանի դատարանի դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. հունվարի 15
Երևան
ՀՕ-34-Ն

 

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-34-Ն օրենք