110.0453.100614
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 06 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11014234
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 մայիսի 2014 թվականի N 453-Ն
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի.
2) հանրակրթական հիմնական մասնագիտացված պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 2-ի.
3) հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 3-ի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերին` փաստաթուղթը, օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը (պետ` Գ. Եղինյան)` հանրակրթության ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան)` ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտին (տնօրեն` Ն. Ղուկասյան)` իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:
6. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2014 թվականի մայիսի 5-ի
N 453-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` Հաստատություն) 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան), բացառությամբ 9-րդ աղյուսակի, ունեն երկու` պետական և դպրոցական բաղադրիչ: Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաստատությունը, ՈՒսումնական պլանի հիման վրա, դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ, հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները):
1. Հաստատություն ՈՒսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
2. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`
1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,
2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,
3) Նախարարության կողմից երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:
3. ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`
1) «Ընդհանրական պարզաբանումներ»-ում,
2) օտար լեզվի ընտրությունը` «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում:
4. ՈՒսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2014 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2015 թ, մայիսի 22-ին` հնգօրյա կամ մայիսի 23-ին` վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող Հաստատության համար, ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
5. Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է «Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատության 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):
6. ՈՒսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը:
7. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային համակարգ:
8. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման:
9. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) հիման վրա` տարեկան գնահատականները, բացառությամբ սույն հրամանի Հավելված 1-ի (այսուհետ` Հավելված 1) 10-րդ կետով նախատեսված դեպքի:
10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում, ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:
11. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:
12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին և խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:
13. ՈՒսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2014 թ. հոկտեմբերի 20-ից 26-ը ներառյալ, ձմեռային` 2014 թ. դեկտեմբերի 29-ից 2015 թ. հունվարի 11-ը ներառյալ, գարնանային` 2015 թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ:
14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են 2014 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, ձմեռայինը` 2014 թ. դեկտեմբերի 29-ին 2015 թ. հունվարի 25-ը ներառյալ, իսկ գարնանայինը` 2015 թ. մարտի 16-ից մարտի 29-ը ներառյալ:
i
15. Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են 2014 թ. հոկտեմբերի 20-ից 26-ը ներառյալ, 2014 թ. դեկտեմբերի 29-ին 2015 թ. հունվարի 25-ը ներառյալ և 2015 թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ:
(15-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)
i
16. Տարածքային կառավարման լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում, հաստատության նախաձեռնության դեպքում, Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինն այդ հարցը առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:
(16-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)
i
17. Հաստատությունը (անկախ ենթակայությունից), դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում, կարող է նախատեսել մինչև 10 օր տևողությամբ հավելյալ արձակուրդ` բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է Նախարարությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
1) Նախարարության ենթակայության հաստատություններում Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից հավելյալ արձակուրդի նախատեսումը կատարվում են Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:
2) Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:
(17-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)
II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
18. Դպրոցական բաղադրիչի, տնօրինման կարգ
1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
2) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (6-րդ կամ 7-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարան), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ, ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-11-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ) դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
4) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով հաստատության, դասարանի պատրաստությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար Երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:
5) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:
6) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում:
19. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում
1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:
2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:
3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:
4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումն իրականացվում է խմբային եղանակով յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 34 ժամ ծավալով:
5) Առաջին կիսամյակում համալրված դասարաններում, երկրորդ կիսամյակում «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ ՈՒսումնական պլանի` 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:
6) Բնագիտական առարկայի (առարկաների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի (դասարանների) բոլոր սովորողները խմբավորվում են ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի (առարկաների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը: Եթե Հաստատության բոլոր սովորողների կողմից ընտրվել է մեկ բնագիտական կամ մեկ օտար լեզու առարկա, ապա այդ առարկաների վերաբերյալ անհրաժեշտ գրանցումները կատարվում են դասարանի հիմնական դասամատյանում:
7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով անհրաժեշտ է ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:
8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:
ա. Քննական առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում տվյալ առարկայից սահմանված գնահատման պարտադիր (բանավոր հարցում, գործնական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ, նորմատիվների հանձնում և այլն) տեսակներից սովորողի ստացած գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա:
բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:
գ. Բանավոր հարցման, գործնական, թեմատիկ, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:
20. Օտար լեզվի ընտրության կարգ
1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից որևէ մեկը:
2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին սկսած 5-րդ դասարանից` Նախարարության կողմից հաստատված ծրագրերի (շաբաթական 1.5 կամ 2 ժամ), ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
3) Նախարարության կողմից Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող Երկրորդ օտար լեզուն այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:
III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
21. Հաստատության դասարանների միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` տարրական և միջին դպրոցների համար, 20-25 սովորող` ավագ դպրոցի դասարանների համար` սանիտարական նորմերի պահպանմամբ, ընդ որում սովորողների թիվը տարրական և միջին դպրոցների դասարաններում չի կարող գերազանցել 35-ը, իսկ ավագ դպրոցում` 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին` Հաստատության խորհրդի որոշմամբ:
22. Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, Եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:
23. Միջին դպրոցում «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:
Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում:
«Տեխնոլոգիա» առարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):
24. 10-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և ավագ դպրոցի արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:
25. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկաների ուսուցմանը ՈՒսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:
26. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:
1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:
2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:
3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2015 թ. հունվար-փետրվար ամիսներին:
4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:
27. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված Նախարարության կողմից երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութերը:
28. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում:
29. «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարելու նշված առարկաների դասացանկում` պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:
30. Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով» Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին անհատական ծրագրով: Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայից չի կատարվում:
IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
31. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի (այսուհետ` Ավագ դպրոց) օրինակելի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող Ավագ դպրոցում միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը` ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:
32. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`
1) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,
2) լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական,
3) ընդհանուր:
33. Ավագ դպրոցի X-XII դասարանների ուսպլանները ըստ հոսքերի տրված են.
1) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,
2) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,
3) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում,
4) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (համաձայն Աղյուսակ 1-ի):
34. ՈՒսումնական պարապմունքները Ավագ դպրոցում սկսվում են 2014թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվում են 2015 թ. մայիսի 22-ին հնգօրյա կամ մայիսի 23-ին` վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող Հաստատության համար` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ:
35. ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ապահովմանը:
36. Ավագ դպրոցում գործում է գնահատման 10 միավորային համակարգ: Ընթացիկ գնահատման ժամանակ կարող են կիրառվել նաև գնահատման այլ համակարգեր, որոնք բերվում են 10 միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը բերվում են 10 կամ 20 միավորային գրանցման:
37. Ավագ դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է:
i
38. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 44-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի:
(38-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)
i
39. ՈՒսումնական տարվա ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2014թ. հոկտեմբերի 20-ից 26-ը ներառյալ, ձմեռային` 2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. հունվարի 11-ը ներառյալ, գարնանային` 2015թ. մարտի 16-ից 22-ը ներառյալ:
(39-րդ կետը փոփ. 30.06.14 թիվ 696-Ն հրաման)
40. Ավագ դպրոցի դասարանների միջին խտությունը սահմանվում է 20-25 սովորող (ընդ որում սովորողների թիվը չի կարող գերազանցել 30-ը):
41. Հոսքային ուսուցման առարկաների դասերին, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, դասարանի միջին խտությունը կարող է սահմանվել 12-15 սովորող` սանիտարական նորմերի պահպանմամբ:
42. Ավագ դպրոցի ՈՒսումնական պլանների ընդհանուր հանրակրթական բաղադրիչի «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել երկու խմբի, եթե տվյալ դասարանի սովորողների թիվը 20 և ավելի է:
43. Ավագ դպրոցի միևնույն դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին դասարանը կարող է բաժանվել խմբերի անկախ սովորողների թվից, բայց ոչ ավելի, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:
44. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում
1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական բոլոր թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:
2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:
3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:
4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումը պետք է իրականացվի խմբային եղանակով` յուրաքանչյուր սովորողի համար ապահովելով շաբաթական 34 դասաժամ:
5) Առաջին կիսամյակում համալրված դասարաններում, երկրորդ կիսամյակում «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ ՈՒսումնական պլանի 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:
6) Բնագիտական առարկայի(ների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի(ների) բոլոր սովորողները խմբավորվում են ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի(ների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը: Եթե Հաստատության բոլոր սովորողների կողմից ընտրվել է մեկ բնագիտական կամ մեկ օտար լեզու առարկա, ապա այդ առարկաների վերաբերյալ անհրաժեշտ գրանցումները կատարվում են դասարանի հիմնական դասամատյանում:
7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` անհրաժեշտ է ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:
8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:
ա. Քննական առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում տվյալ առարկայից սահմանված գնահատման պարտադիր (բանավոր հարցում, գործնական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ, նորմատիվների հանձնում և այլն) տեսակներից սովորողի ստացած գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա:
բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:
գ. Բանավոր հարցման, գործնական, թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:
45. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը
Հոսքային (խորացված) ուսուցման ՈՒսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և դպրոցական բաղադրիչներից:
1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկաները) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակները` ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար:
2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչում ընդգրկված առարկաները (դասընթացները) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որևէ որակավորման ձեռքբերմանը:
3) Դպրոցական բաղադրիչը հոսքային ուսուցման դեպքում ընդգրկում է հետագա մասնագիտական կրթության նախապատրաստմանն ուղղված ընտրովի առարկաներ, դասընթացներ և դրանց ուսուցման համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով:
4) Ավագ դպրոցը, ՈՒսումնական պլանների հիման վրա, ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի իր ուսումնական պլանները: Ենթահոսքերի ուսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին:
5) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից:
6) 10-12-րդ դասարաններում դասարանի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:
46. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում
1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, տվյալ հոսքային ուսուցմամբ դասարանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչի և հոսքային ուսուցման առարկաներին:
Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ` «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Արևմտահայերեն» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Բարոյագիտություն» (11-րդ դասարան), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11-րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը` Հաստատության կողմից դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
2) Հաստատությունը, կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ), դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
47. 10-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:
1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:
2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը Ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:
3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում Է 2015 թ. հունվար-փետրվար ամիսներին:
4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:
48. Օտար լեզվի ընտրության կարգ
i
1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:
2) Երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու կարելի է դասավանդել ոչ ավելի, քան տվյալ հոսքում Հոսքային բաղադրիչ 1-ում «Օտար լեզու-1» առարկային տրամադրված ժամաքանակի չափով` Նախարարության կողմից համապատասխան ծրագրի և ուսումնական գրականության երաշխավորության հիման վրա:
3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ: Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում:
4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն, հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ, որոշում է Նախարարությունը:
(48-րդ կետը փոփ. 08.10.14 թիվ 980-Ն հրաման )
49. Սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի աղյուսակների պարզաբանումներ
1) Սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 2-ում`
ա. «.1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև չորս առարկա:
բ. «.2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:
գ. «Օտար լեզու-1» և «Ռուսաց լեզու-1» առարկաներն ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու-2» առարկաները:
2) Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է որոշակի թվով առարկաներ` համաձայն սույն ՈՒսումնական պլանի 49-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերության պարզաբանումը): Այդ դեպքում սովորողը չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկաները:
3) Հումանիտար հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տնօրինվում է սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի մաս 4-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն:
4) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 2-ի)`
ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է հարակից առարկաների ծրագրով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով:
բ. 11-րդ դասարանում հումանիտար հոսքի ենթահոսքերից յուրաքանչյուրի սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի հարակից առարկաների, իսկ մյուսը` հումանիտար հոսքի ծրագրով:
գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսումնասիրությունը շարունակվում է 11-րդ դասարանում սովորողի ընտրած բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:
դ. 11-րդ դասարանում դպրոցական բաղադրիչում ձևավորված ժամաքանակից 0.5 ժամ կարող է հատկացվել «Հասարակագիտություն» առարկային` հանրակրթական դպրոցի ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու նպատակով (համաձայն Աղյուսակ 1):
5) Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ի)`
ա. «.1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև երեք առարկա ներառյալ:
բ. «.2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:
գ. «.3» նշագրումը նշանակում է, որ «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան:
6) Սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ում`
ա. Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) առարկա(ներ) ընտրելու դեպքում չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի Ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկան(երը):
բ. Բնագիտամաթեմատիկական հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տնօրինվում է համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի մաս 4-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն:
գ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է մեկ բնագիտական առարկա, ապա 10-րդ դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված մնացած երեք բնագիտական առարկաներից մեկը շաբաթական 2 ժամով, ուսումնասիրում է բնագիտական հոսքի հարակից («Աշխարհագրություն» առարկայի դեպքում ընդհանուր) առարկայական ծրագրերով, իսկ մյուս երկու բնագիտական առարկաները` այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում մնացած երկու բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրում է այդ առարկայի` բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով, իսկ մյուսը` այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում սովորողը կարող է շարունակել ևս մեկ բնագիտական առարկայի ուսումնասիրությունը` հարակից առարկայական ծրագրով:
դ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է երկու բնագիտական առարկա, ապա ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված բնագիտական առարկաներից մյուս երկուսը 10-րդ դասարանում ուսումնասիրում է այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում երկու բնագիտական առարկաների խորացված ուսուցումը շարունակելու դեպքում մնացած մեկ բնագիտական առարկան ուսումնասիրում է այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում սովորողը շարունակում է խորացված ուսուցմամբ երկու բնագիտական առարկաների ուսումնասիրությունը:
ե. Եթե սովորողը չի ընտրում խորացված ուսուցմամբ որևէ բնագիտական առարկա, ապա 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրում է այդ առարկայի հարակից առարկայական ծրագրով (10-րդ դասարանում շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկը սովորողն ուսումնասիրում է բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով, իսկ մյուս երկուսը այդ առարկաների հումանիտար հոսքի ծրագրերով: 12-րդ դասարանում սովորողը բնագիտական մեկ առարկայի ուսումնասիրությունը շարունակում է 11-րդ դասարանում բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով ուսումնասիրած առարկան:
զ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է այն առարկաները, որոնց ուսուցման համար ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչով նույնպես նախատեսված է որոշակի ժամաքանակ, ապա այդ ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին (բացառությամբ` ընդհանուր հանրակրթական բաղադրիչում «Մաթեմատիկա» առարկայի ժամաքանակի, քանի որ այդ ժամաքանակը ներառված է «Մաթեմատիկա-1» առարկային հատկացված ժամաքանակում)` պահպանելով տվյալ դասարանի համար ՈՒսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը:
է. 11-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկան ուսումնասիրվում է հանրակրթական դպրոցի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված ծրագրով:
ը. Եթե սովորողը 12-րդ դասարանում չի ուսումնասիրում «Օտար լեզու-1» առարկան, ապա ուսումնասիրում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու» առարկաներին համապատասխան ծրագրերի ուսումնասիրությունը:
թ. «Համաշխարհային պատմություն» առարկան ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (համաձայն Աղյուսակ 3-ի):
7) Սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 4-ում`
ա. «.1» նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:
բ. «.2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:
8) Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 4-ի)`
ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից առարկաների ծրագրերով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրերով:
բ. 11-րդ դասարանում սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից առարկաների ծրագրով, իսկ մյուսը` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրով:
գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսուցումը շարունակվում է 11-րդ դասարանում սովորողների ընտրած` բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:
դ. Մասնագիտական դասընթացների ժամաքանակը ներառում է նաև պրակտիկ ուսուցման ժամերը: ՈՒսումնական պլանի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ժամաքանակը Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ հատկացվում է ուսումնական պրակտիկայի կազմակերպմանը և պետական ավարտական քննական առարկաների կրկնությանը:
ե. «Համաշխարհային պատմություն» առարկան դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (համաձայն Աղյուսակ 4-ի):
9) Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) ՈՒսումնական պլանի (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 6-ի) ռուսերենով ուսուցմամբ դպրոցում (դասարանում) «Մայրենի» առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում տառուսուցմանը:
10) Երևան քաղաքի Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի, Երևանի հ. 29 ավագ դպրոցի, Կոտայքի մարզի Արզնի, Արարատի մարզի Դիմիտրով և Վերին Դվին գյուղերի դպրոցների ռուսերենով ուսուցմամբ և ասորերենի ուսումնասիրմամբ դասարանների ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 8-ի)`
ա. 6-9-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմությանը» լրացուցիչ դասաժամեր չեն հատկացվում:
բ. Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Մայրենի» (հայերեն) առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում տառուսուցմանը:
11) Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ՈՒսումնական պլանով (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի)`
ա. Ռուսերենով ուսուցման դեպքում ռուսաց լեզվին տրվում են հայերենի համար հատկացված դասաժամերը` ապահովելով նույն ժամաքանակի սահմաններում նաև ռուս գրականության ուսուցումը, իսկ ռուսերենի համար նախատեսված ժամաքանակը տրվում է հայոց լեզվի ուսուցմանը:
բ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպվում է բնակավայրը սպասարկող բուժհիմնարկի փաստաթղթերի հիման վրա (եթե բուժման ընթացքը տնային պայմաններում շարունակվելու է մեկ ամսից ավելի)` ըստ Հաստատության ենթակայության համապատասխան Լիազորված մարմնի գիտությամբ:
գ. Տնային պայմաններում ուսուցման կազմակերպումն իրականացնում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը:
դ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպող ուսուցիչները վճարվում են դրույքաչափով, եթե ուսուցումը նախատեսվում է ամբողջ ուստարվա համար, մնացած դեպքերում ժամավճարով:
ե. Հիվանդանոցներում երկարատև բուժվող երեխաների ուսուցումը կազմակերպվում է` ըստ դասարանների` նույն կարգի պահպանմամբ, տվյալ բուժհաստատությունը սպասարկող ուսումնական հաստատության կողմից (համաձայն սույն հրամանով հաստատված Հավելված 1.1-ի Աղյուսակ 9-ի):
Հավելված 1.1
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2014 թվականի մայիսի 5-ի
N 453-Ն հրամանի
Աղյուսակ 1
Հաստատության ՈՒսումնական պլան
._____________________________________________________________________.
|ՈՒսումնական | Շաբաթական ժամերի քանակը |
|առարկաներ |________________________________________________|
| |I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX |X |XI |XII|
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Մայրենի |7 |8 |8 |8 |7 |6 |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայոց լեզու |- |- |- |- |- |- |3 |2 |2 |2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Գրականություն |- |- |- |- |- |- |2 |3 |3 |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայ գրականություն |- |- |- |- |- |- |- |- |- |3 |3 |3 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ռուսաց լեզու |- |2 |2 |3 |3 |3 |3 |3 |3 |2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Օտար լեզու |- |- |2 |2 |2 |2 |2 |2 |2 |2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Մաթեմատիկա |4 |4 |4 |4 |5 |5 |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Երաժշտություն |2 |1 |1 |1 |1 |0.5|0.5|- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Կերպարվեստ |2 |1 |1 |1 |1 |0.5|0.5|- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ես և շրջակա աշխարհը|- |1 |1 |2 |- |- |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայրենագիտություն |- |- |- |- |1 |- |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Բնագիտություն |- |- |- |- |2 |2 |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Աշխարհագրություն |- |- |- |- |- |1 |1 |2 |- |2 |1 |1 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայաստանի | | | | | | | | | | | | |
|աշխարհագրություն |- |- |- |- |- |- |- |- |2 |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայոց պատմություն |- |- |- |- |- |1.5|1.5|1.5 |1.5|2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Համաշխարհային | | | | | | | | | | | | |
|պատմություն |- |- |- |- |- |1 |1 |1 |1 |2 |1 |1 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հայոց եկեղեցու պատմ.|- |- |- |- |1 |1 |1 |1 |1 |1 |1 |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հասարակագիտություն |- |- |- |- |- |- |- |1 |1 |2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Հանրահաշիվ |- |- |- |- |- |- |3 |3 |3 |2.5|2.5|2.5|
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Երկրաչափություն |- |- |- |- |- |- |2 |2 |2 |1.5|1.5|1.5|
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ինֆորմատիկա |- |- |- |- |- |1 |1 |1 |1 |1 |1 |1 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ֆիզիկա |- |- |- |- |- |- |2 |2 |2 |3 |3 |3 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Քիմիա |- |- |- |- |- |- |1 |2 |2 |2 |2 |1 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Կենսաբանություն |- |- |- |- |- |- |2 |2 |2 |2 |2 |2 |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Տեխնոլոգիա |2 |2 |1 |1 |1 |1 |2 |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|ՆԶՊ |- |- |- |- |- |- |- |1 |1 |1 |1 |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ֆիզկուլտուրա |3 |2 |2 |2 |3 |3 |3 |3 |3 |3 |3 |1.5|
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Շախմատ |- |2 |2 |2 |- |- |- |- |- |- |- |- |
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Դպրոցական բաղադրիչ |- |1 |2 |2 |2 |2.5|2.5|2.5 |2.5|- |2 |6.5|
|____________________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|
|Ընդամենը |20 |24 |26 |28 |29 |31 |34 |35 |35 |34 |34 |34 |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ՈՒսումնական պլան
X-XII դասարաններ
._____________________________________________________________________.
|Առարկայախումբ |Առարկա |Շաբաթական |
| | |ժամերի քանակը|
| | |_____________|
| | |X |XI |XII |
| |_____________________________|_____________|
| |Հոսքային բաղադրիչ | |
|_________________________|_____________________________|_____________|
|Խորացված ուսուցմամբ |Հայոց լեզու-1 |2 |2 |3 |
|առարկաներ.1 |_____________________________|___|____|____|
| |Հայ գրականություն-1 |3 |4 |5 |
| |_____________________________|___|____|____|
| |Հայոց պատմություն-1 |3 |5 |8 |
| |_____________________________|___|____|____|
| |Համաշխ. պատմություն-1 |3 |5 |8 |
| |_____________________________|___|____|____|
| |Օտար լեզու-1 |3 |5 |8 |
| |_____________________________|___|____|____|
| |Ռուսաց լեզու-1 |3 |3 |3 |
|_________________________|_____________________________|_____________|
| | Ընդհանուր հանրակրթական | |
| | բաղադրիչ | |
|_________________________|_____________________________|_____________|
|Ընդհանուր հանրակրթական |Հայոց լեզու |2 |2 |2 |
|առարկաներ |_____________________________|___|____|____|
| |Հայ գրականություն |2 |3 |3 |
| |_____________________________|___|____|____|
| |Հայոց պատմություն |2 |2 |2 |
| |_____________________________|___|____|____|
| |Համաշխ. պատմություն |2 |1 |1 |
| |_____________________________|___|____|____|
| |Հասարակագիտություն |2 |1.5 |1 |
| |_____________________________|___|____|____|
| |Օտար լեզու-2 |2 |2 |2 |
| |_____________________________|___|____|____|
| |Ռուսաց լեզու-2 |2 |2 |2 |
| |_____________________________|___|____|____|
| |Հայոց եկեղեցու պատմություն |1 |1 |- |
| |_____________________________|___|____|____|
| |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և | | | |
| |մաթ. անալիզի տարրեր, | | | |
| |Երկրաչափություն) |3 |3 |3 |
| |_____________________________|___|____|____|
| |Բնագիտական առարկա.2 |2 |1 |1 |
| |_____________________________|___|____|____|
| |Բնագիտական առարկա.2 |1 |1 |- |
| |_____________________________|___|____|____|
| |Բնագիտական առարկա.2 |1 |- |- |
| |_____________________________|___|____|____|
| |Բնագիտական առարկա.2 |1 |- |- |
| |_____________________________|___|____|____|
| |Ինֆորմատիկա |1 |1 |- |
| |_____________________________|___|____|____|
| |Ֆիզկուլտուրա |3 |3 |1.5 |
| |_____________________________|___|____|____|
| |ՆԶՊ |1 |1 |- |
|_________________________|_____________________________|_____________|
| | Դպրոցական բաղադրիչ | |
|_________________________|_____________________________|_____________|
|Ընդամենը | |34 |34 |34 |
._____________________________________________________________________.
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում