041.0752.251298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 752
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 11 մարդ:
(1-ին կետն ուժը կորցրել է 13.04.00 թիվ 191 որոշում)
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`
Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարար (նախագահ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի տեղակալ
Դ. Մարգարյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի տեղակալ
Հ. Քոթանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Վ. Սեյրանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության տեխնիկական վարչության
պետ
Հ. Բարոյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության
հակամենաշնորհային քաղաքականության,
լիցենզիաների և տեղեկագիտության
վարչության պետ
Գ. Զաքոյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի աշխատակազմի ղեկավար
Ա. Պողոսյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության գլխավոր
իրավախորհրդատու
Ռ. Հարությունյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության «Հայաստանի
հեռուստատեսային ցանց» պետական փակ
բաժնետիրական ընկերության գործադիր
տնօրեն
Ս. Անդրեասյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության
«Հեռահաղորդակցության հանրապետական
կենտրոն» պետական փակ բաժնետիրական
ընկերության գործադիր տնօրեն
Հ. Մատինյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարության «Հայփոստ» պետական
փակ բաժնետիրական ընկերության
գործադիր տնօրեն
(կազմը փոփ. 21.04.99 թիվ 237 որոշում)
(2-րդ կետն ուժը կորցրել է 13.04.00 թիվ 191 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 82 որոշման 1-ին և 2-րդ կետերը: