040.0797.230715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2015 թվականի N 797-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022 թվականներին կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և շինարարական աշխատանքների ընթացքում գտնվող դպրոցների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.07.17 թիվ 805-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման աշխատանքներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու որոշումը փոփ. 27.10.2022 թիվ 1666-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 797-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
I. ԾՐԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
i
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կողմից 1998 թվականին կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Հայաստանի տարածքում մինչև 1988 թվականը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը ընդունված է եղել 7-8 բալ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում` գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.2-0.4g արագացումով (8-ից մինչև 9 բալ և ավելի) ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդով) տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով հնարավոր զոհերի և նյութական մեծ կորուստների:
(1-ին կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն որոշում)
II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը, և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:
3. 1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են:
4. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և 1999 թվականին ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության երկու որոշումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 07.06.99թ. N 392-Ն և 10.06.99թ. N 429-Ն որոշումներ): Նշված ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցմանը, այդ թվում նաև հանրակրթական դպրոցներին: Սույն ծրագիրը միաժամանակ կօժանդակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային ծրագրի իրականացմանը` բարելավելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ, և ավելի լավ հնարավորություն ստեղծվի դպրոցների շենքերը երկրաշարժից հետո որպես ընդհանուր հանրության համար կացարաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման կետեր օգտագործելու համար: Ծրագիրն արտացոլում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությամբ սահմանված հիմնական ոլորտները և համահունչ է Սենդայի Աղետների ռիսկի նվազեցման 2015-2035թթ. ծրագրի չորս գերակայություններին, որոնք են, մասնավորապես` (i) աղետների ռիսկերի մասին պատկերացումը, (ii) աղետների ռիսկերի կառավարման հզորացումը աղետների ռիսկերը կառավարելու նպատակով, (iii) աղետների նվազեցման ուղղությամբ ներդրումների կատարումը` կայունության նպատակով, և (iv) աղետների դեպքում պատրաստվածության ուժեղացումն արդյունավետ արձագանքնման համար, ինչպես նաև լավագույն որակի օբյեկտների վերականգնման հասկացությունը վերականգնման, և վերակառուցման գործում:
5. Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ օրենքներ և որոշումներ ուղղված ազգաբնակչության առողջության ու անվտանգության ապահովմանը, սակայն շատ խնդիրներ այս բնագավառում դեռևս մնում են չլուծված, մասնավորապես դպրոցների շենքերի ու շինությունների բարձր խոցելիությունը:
III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 26.01.17 թիվ 97-Ն որոշում)
i
7. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի օժանդակությամբ մշակված սեյսմակայունության առումով խոցելիության սահմանման չափանիշների համաձայն և ելնելով դպրոցների ուսումնական մասնաշենքերի հիմնականում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ լուծումներից և հարկայնությունից, դպրոցների շենքերը դասակարգրվել են հետևյալ 5 տիպերի (A, B, C, D1, D2)`
A. Քարե շարվածքից կրող պատեր, կոմպլեքսային կոնստրուկցիա,
B. Արտաքին կրող պատեր, ներքին ե/բ հավաքովի կամ միաձույլ կարկաս,
C. Արտաքին ե/բ կարկաս, ներքին հավաքովի ե/բ կրող պատեր,
D1. Հավաքովի երկհարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա),
D2. Հավաքովի եռահարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա):
885 դպրոց դասվում են A տիպի դպրոցների շարքին, 35-ը` B տիպի, 37-ը` C տիպի, 187-ը` D1 տիպի, 16-ը` D2 տիպի, իսկ 21 դպրոց ունեն տարբեր տիպերի մասնաշենքեր, այդ թվում նաև C տիպի:
Գոյություն ունեցող տիպարային դպրոցների շենքերի և շինությունների հետազննությունից և նախագծերի վերլուծություններից պարզվել է, որ C տիպի շենքերին ունեն բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէ դրանց վերակառուցումը: Կարևորագույն խնդիր է մյուս տիպի դպրոցական շենքերի համար ուժեղացման կամ վերակառուցման ծրագրի իրականացման աշխատանքները` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:
Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի կողմից սահմանված սեյսմիկ անվտանգության չափանիշների, դպրոցներին` սեյսմիկ անվտանգության տեսակետից տրվել են հետևյալ գնահատականները`
* անվտանգության բարձր մակարդակ ունեցող դպրոցներ` մինչև 14.25
* անվտանգության միջին մակարդակ ունեցող դպրոցներ` 14.25-29.75
* անվտանգության ցածր մակարդակ ունեցող դպրոցներ` 29.75-56.00
(7-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն որոշում)
i
8. Հայաստանի Հանրապետությունում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցների ծրագրում ներառվել է 495 դպրոց.
1) ըստ առաջնահերթությունների ընտրվել են`
ա. բարձր սեյսմիկ խոցելիության ցուցանիշ (18) ունեցող ուսումնական մասնաշենքերով 245 դպրոց,
բ. տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոց,
գ. պայմանավորված բնածին և տեխնածին աղետների հետևանքով դպրոցների տեխնիկական վիճակով` 18-ից բարձր սեյսմիկ խոցելիության ընդհանուր ցուցանիշ ունեցող 18 դպրոց: Դրանց թվին են դասվում, օրինակ` 3 վթարային դպրոց կամ բնածին աղետի հետևանքով անբավարար տեխնիկական վիճակ ունեցող 6 դպրոց.
2) ելնելով յուրաքանչյուր աշակերտին` 2.5 քառ. մետր դասասենյակային մակերես նորմատիվային պահանջից` տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոցներից 72 դպրոցների աշակերտներն ապահովված են անվտանգ դասասենյակային մակերեսով.
3) 2015-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել և իրականացվում են մի շարք դպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական օրենսդրական կարգավորումների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (այդ թվում` երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի) պահանջներին համապատասխան, մասնավորապես` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կառավարության 19.03.2015 թ. N 596-Ն որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 09.04.2014 թ. N 103-Ն, 24.03.2014 թ. N 87-Ն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 28.12.2020 թ. N 102-Ն, 10.12.2020 թ. N 95-Ն հրամանների դրույթներին և նորմերին համապատասխան: Նշված դպրոցների ցանկը և աշխատանքների ֆինանսական գնահատականներն ու ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 4 հավելվածում.
4) արդյունքում սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման (այդ թվում` վերանորոգման) ծրագրում ընդգրկվել է 368 դպրոց:
(8-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
9. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի նոր մարզերի և համայնքների զարգացման նոր կազմվող ծրագրերում ընդգրկվեն սեյսմիկ տեսակետից խոցելի դպրոցները:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
10. Ծրագրի ազդեցությունը համապատասխանեցվել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.11.2021 թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված` 2021-2026 թվականների գործունեության ծրագրի դրույթներին` սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման (այդ թվում` վերանորոգման) աշխատանքներն իրականացվում են հանրապետության տարածքում հանրակրթության համար բարելավված և անվտանգ միջավայրի ապահովման նպատակին և ծրագրով ամրագրված` մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման, այդ թվում` վերանորոգման արդյունքում ձեռքբերվող արդյունքային ցուցանիշներին: Վերջնական արդյունքն է սեյսմակայունության տեսակետից անվտանգ դպրոցների շենքերի բարելավված ծածկույթը: Հիմնական արդյունքների ոլորտները և ուղղակի արդյունքները ամփոփ ներկայացված են ստորև:
(i) Արդյունքների ոլորտ 1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում. Ծրագրի շրջանակներում շուրջ 368 գերակա դպրոցների շենքերը կուժեղացվեն կամ կկառուցվեն նորերը` համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների: ՈՒժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը կհամապատասխանեն Մեդվեդև-Սպոնհոյեր-Կարնիկ (ՄՍԿ/MSK) երկրաշարժերի ուժգնության սանդղակի 9 (IX) բալ ուժգնությամբ երկրաշարժի համար միջազգայնորեն ընդունված սեյսմիկ անվտանգության նորմերին: ՈՒժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը նաև կհամապատասխանեն էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենան հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն:
(ii) Արդյունքների ոլորտ 2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում. Կմշակվի արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագիր ՍԱԲԾ շրջանակում ուժեղացված կամ վերանորոգված յուրաքանչյուր դպրոցի համար: Իրազեկման քարոզարշավներ կիրականացվեն շուրջ 368 դպրոցներն ընդգրկող համայնքներում: Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիտորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով կտրամադրվեն սարքավորումներ և բացի այդ նշված դիտակետերի աշխատակիցները կանցնեն վերապատրաստում սեյսմիկ մոնիտորինգի և կանխատեսումների կարողությունները բարելավելու նպատակով: Կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային քարտեզի թարմացման և սեյսմիկ ռիսկերի գնահատման աշխատանքներ:
(iii) Արդյունքների ոլորտ 3. Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում. Ծրագրի շրջանակներում կիրականացվի երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման աշխատանքներ` դրանք սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով, միջազգային լավագույն փորձին համահունչ դպրոցների շենքերի ուժեղացման, ուղեցույցների մշակման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի վերանայման նպատակով: Կիրականացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ շինարարական աշխատանքների կառավարիչների և աշխատողների համար` նրանց սեյսմիկ ուժեղացման շինարարական տեխնոլոգիաները, տեխնիկաները և հմտությունները բարելավելու նպատակով:
(10-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
i
11. Ծրագրի առաջնային շահառուները կլինեն շուրջ 201,829 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցի այլ աշխատակիցներ: Բացի այդ, ուժեղացված և վերակառուցված դպրոցների շենքերից կօգտվեն նաև դպրոցներին շուրջ ապրող 706,401 բնակիչ, որոնց կտրամադրվի ժամանակավոր կացարաններ սեյսմիկ իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև իրազեկման ծրագրեր, ինչը նրանց հնարավորություն կտա իրենց տները դարձնել ավելի անվտանգ և ավելի լավ արձագանքել աղետների ժամանակ:
(11-րդ կետը փոփ. 13.12.2018 թիվ 1438-Ն, 06.05.2021 թիվ 723-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
i
12. Ծրագրի ծախսեր. Ծրագրի ծախսերը 2015-2035 թթ. համար գնահատվել է 1,678 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 223,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` մինչև 2026 թ., իսկ 1,4545 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` 2026-2035 թթ., որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(12-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 723-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը փոփ. 13.07.17 թիվ 805-Ն, 13.12.2018 թիվ 1438-Ն, 06.05.2021 թիվ 723-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 23-ի
N 797-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._________________________________________________________________________.
|NN |Մար-|NN |Համայն-|Բնակավայրը|Դպրոցը |Դպրոցի |Կրթական |
|ը/կ |զը |ը/կ |քը |(վարչական | |ենթակա- |ծրագրի |
| | | | |շրջանը) | |յությունը|աստիճանը |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|1. | |1. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Խ. Դաշտենցի անվան| |(10-12-րդ |
| | | | | |թիվ 114 ավագ | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|2. | |2. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Օշականի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 172 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|3. | |3. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Ավետիսյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 74 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|4. | |4. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |վարժարան |
| | | | | |Մ. Գալշոյանի | |(5-12-րդ |
| | | | | |անվան թիվ 148 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|5. | |5. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Մարզային |հիմնական |
| | | | | |Ղ. Աղայանի անվան | |դպրոց |
| | | | | |թիվ 63 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|6. | |6. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |50 հիմնական դպրոց|յին |դպրոց |
| | | | | | | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|7. | |7. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | |Զեյթուն |Ս. Շահմուրադյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 85 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|8. | |8. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ա. Շավարշյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 40 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|9. | |9. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |181 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|10. | |10. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Գ. Մահարու |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 176 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|11. | |11. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ն. Զարյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 130 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|12. | |12. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ն. Գոգոլի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 35 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|13. | |13. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | |Զեյթուն |Խ. Աբովյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 84 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|14. | |14. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ռ. Միրոյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 77 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|15. | |15. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Լ. Բելինսկու |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 38 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|16. | |16. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Լ. Տոլստոյի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 128 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|17. | |17. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | |Զեյթուն |Մ. Մանուշյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 48 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|18. | |18. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի Հրանտ |Համայնքա-|հիմնական |
| | | | |Զեյթուն |Դինքի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 44 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|19. | |19. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ա. Խանջյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 53 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|20. | |20. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Հ. Գալստյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 83 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|21. | |21. |Երևան |Դավթաշեն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Խաչատրյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 199 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|22. | |22. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |«Արգենտինյան |յին |դպրոց |
| | | | | |Հանրապետություն» | |(1-9-րդ |
| | | | | |թիվ 76 հիմնական | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|23. | |23. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |թիվ 167 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|24. | |24. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի ՀՊԱՀ |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |(Գյուղ. | |(10-12-րդ |
| | | | | |ակադեմիայի) ավագ | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|25. | |25. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի Հայկ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Բժշկյանցի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 129 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|26. | |26. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Մ. Իշխանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 5 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|27. | |27. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի թիվ |Համայնքա-|միջնակարգ |
| | | | |Զեյթուն |8 հտ. միջնակարգ |յին |(1-12-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|28. | |28. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |«Վարդանանց |յին |դպրոց |
| | | | | |ասպետներ» թիվ | |(1-9-րդ |
| | | | | |106 հիմնական | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|29. | |29. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |186 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|30. | |30. |Երևան |Նուբարաշեն|ք. Երևանի թիվ |Համայնքա-|միջնակարգ |
| | | | | |175 միջնակարգ |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|31. | |31. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Վ. Տերյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 60 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|32. | |32. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Խ. Աբովյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 2 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|33. | |33. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի թիվ |Համայնքա-|միջնակարգ |
| | | | | |187 միջնակարգ |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|34. | |34. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |195 ավագ դպրոց | |(10-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|35. | |35. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |հիմնական |
| | | | | |Վ. Թեքեյանի | |դպրոց |
| | | | | |անվան թիվ 92 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|36. | |36. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Լ. Շանթի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 4 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|37. | |37. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |178 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|38. | |38. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |100 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|39. | |39. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Մ. Մխոյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 68 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|40. | |40. |Երևան |Քանաքեռ- |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | |Զեյթուն |Լ. Արիսյանի անվան| |(10-12-րդ |
| | | | | |թիվ 127 ավագ | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|41. | |41. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Գ. Բաղյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 141 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|42. | |42. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Գ. Էմինի անվան | |(10-12-րդ |
| | | | | |թիվ 182 ավագ | |դասարաններ)|
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|43. | |43. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Մ. Մեծարենցի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 146 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|44. | |44. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Գ. Մարգարյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 94 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|45. | |45. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՆ |ավագ դպրոց |
| | | | | |46 ավագ դպրոց | |(10-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|46. | |46. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |102 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|47. | |47. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Խրիմյան Հայրիկի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 10 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|48. | |48. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |140 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|49. | |49. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |105 ավագ դպրոց | |(10-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|50. | |50. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Մաթևոսյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 96 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|51. | |51. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի թիվ |Մարզային |հիմնական |
| | | | | |152 հիմնական | |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|52. | |52. |Երևան |Ավան |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |միջնակարգ |
| | | | | |201 հիմնական | |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|53. | |53. |Երևան |Նորք-Մարաշ|ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |157 միջնակարգ |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|54. | |54. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Մ. Սարյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 86 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|55. | |55. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Մորգենթաուի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 126 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|56. | |56. |Երևան |Նորք-Մարաշ|ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Աթարբեկյանի անվան|յին |դպրոց |
| | | | | |թիվ 61 միջնակարգ | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|57. | |57. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |մտավոր |յին |դպրոց |
| | | | | |հետամնացություն | |(1-9-րդ |
| | | | | |ունեցող | |դասարաններ)|
| | | | | |երեխաների թիվ 2 | | |
| | | | | |հատուկ հիմնական | | |
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|58. | |58. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Սահյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 70 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|59. | |59. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |հիմնական |
| | | | | |12 հատուկ | |դպրոց |
| | | | | |հիմնական դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|60. | |60. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |հիմնական |
| | | | | |17 հատուկ | |դպրոց |
| | | | | |հիմնական դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|61. | |61. |Երևան |Նուբարաշեն|ք. Երևանի մտավոր|ՀՀ ԿԳՄՍՆ |հիմնական |
| | | | | |թերզարգացում | |դպրոց |
| | | | | |ունեցող | |(1-9-րդ |
| | | | | |երեխաների N 11 | |դասարաններ)|
| | | | | |հատուկ /օժանդակ/ | | |
| | | | | |դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|62. | |62. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Գ. Նժդեհի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 161 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|63. | |63. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի |Համայնքա-|միջնակարգ |
| | | | | |Ն. Խաչատրյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 113 | |(1-9-րդ |
| | | | | |միջնակարգ դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|64. | |64. |Երևան |Արաբկիր |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Հայրապետյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 78 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|65. | |65. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ն. Սաֆարյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 164 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|66. | |66. |Երևան |Դավթաշեն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ա. Նավասարդյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 196 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|67. | |67. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Ա. Մարգարյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 29 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|68. | |68. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Վ. Համբարձումյանի|յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 12 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|69. | |69. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Բ. Ժամկոչյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 119 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|70. | |70. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Հ. Հովհաննիսյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 52 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|71. | |71. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |45 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|72. | |72. |Երևան |Դավթաշեն |ք. Երևանի Գևորգ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Վարդանյանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 192 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|73. | |76. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ե. Չարենցի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 67 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|74. | |74. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Դ. Դեմիրճյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 27 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|75. | |75. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ալ. Մյասնիկյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 66 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|76. | |76. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Պ. Սևակի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 123 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|77. | |77. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Նար-Դոսի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 14 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|78. | |78. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |2 ավագ դպրոց |յին |դպրոց |
| | | | | | | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|79. | |79. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Վ. Սարոյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 138 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|80. | |80. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |120 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|81. | |81. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Գ. Զոհրապի անվան | |(10-12-րդ |
| | | | | |թիվ 43 ավագ դպրոց| |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|82. | |82. |Երևան |Աջափնյակ |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Ա. Երզնկյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 118 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|83. | |83. |Երևան |Նոր Նորք |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |198 հեղինակային | |(10-12-րդ |
| | | | | |ավագ դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|84. | |84. |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ստ. Շահումյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 1 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|85. | |85. |Երևան |Նորք-Մարաշ|ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |միջնակարգ |
| | | | | |«Օլիմպոս» | |դպրոց |
| | | | | |հատուկ | |(1-12-րդ |
| | | | | |կրթահամալիր | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|86. | |86. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Ս. Հովսեփյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 115 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|87. | |87. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |31 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|88. | |88. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |Շ. Սիմոնյանի | |(10-12-րդ |
| | | | | |անվան թիվ 112 | |դասարաններ)|
| | | | | |ավագ դպրոց | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|89. | |89. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |ավագ դպրոց |
| | | | | |97 ավագ դպրոց | |(10-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|90. | |90. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |144 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|91. | |91. |Երևան |Մալաթիա |ք. Երևանի թիվ |ՀՀ ԿԳՄՍՆ |միջնակարգ |
| | | | | |2 հտ/կթհ. | |դպրոց |
| | | | | | | |(1-12-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|92. | |92. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Լիսիցիանի անվան |յին |դպրոց |
| | | | | |թիվ 34 հիմնական | |(1-9-րդ |
| | | | | |դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|93. | |93. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի թիվ |Համայնքա-|հիմնական |
| | | | | |110 հիմնական |յին |դպրոց |
| | | | | |դպրոց | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|94. | |94. |Երևան |Էրեբունի |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Խ. Սամուելյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 47 | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|95 | |95 |Երևան |Կենտրոն |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ս. Սպանդարյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 24 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|96. | |96. |Երևան |Շենգավիթ |ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Վ. Վարդևանյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 173 | |(1-9-րդ |
| | | | | |հիմնական դպրոց | |դասարաններ)|
| | | | | | | | |
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|97 | |97 |Երևան |Նորք-Մարաշ|ք. Երևանի |Համայնքա-|հիմնական |
| | | | | |Ա. Արմենակյանի |յին |դպրոց |
| | | | | |անվան թիվ 26 | |(1-9-րդ |
| | | | | |միջնակարգ դպրոց | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|98 | |98 |Երևան |Էրեբունի |ք. Երևանի թիվ 49|Համայնքա-|հիմնական |
| | | | | |հիմնական դպրոց |յին |դպրոց |
| | | | | | | |(1-9-րդ |
| | | | | | | |դասարաններ)|
|____|____|____|_______|__________|_________________|_________|___________|
|99 | |99 |Երևան |Նորք-Մարաշ|ք. Երևանի |ՀՀ ԿԳՄՍՆ |միջնակարգ |
| | | | | |լսողության | |դպրոց |
| | | | | |խանգարումներ | |(1-12-րդ |
| | | | | |ունեցող երեխաների| |դասարաններ)|
| | | | | |հատուկ | | |
| | | | | |կրթահամալիր | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 13.12.2018 թիվ 1438-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում