ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0154/02/11
դատարանի որոշում 2012թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0154/02/11
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Զվարթ Ալավերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Զվարթ Ալավերդյանից 94.315 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.10.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 777-րդ, 779-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը, հանդիսանալով շարժական կապի օպերատոր, կատարել է շարժական կապի ծառայություններից օգտվելու հրապարակային հրավեր, որի պայմաններին համաձայն լինելով` Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքվել են ծառայությունների վճարովի մատուցման հրապարակային պայմանագրեր: Այդ պայմանագրերի հիմքով Ընկերությունը մատուցել է ծառայություններ, սակայն Զվարթ Ալավերդյանը մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չի կատարել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ մատուցված ծառայությունների գումարային արտահայտությամբ չափը հիմնավորող ապացույց են հանդիսանում մատուցված ծառայությունների հաշիվները, որոնք հնարավորություն են ընձեռում պարզելու, թե ինչ ծավալի, քանակի և տեսակի ծառայություններ են մատուցվել բաժանորդին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել ներկայացված հաշիվներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքված թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումների (պայմանագրեր) համաձայն` Զվարթ Ալավերդյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Ստորագրելով պատվեր-դիմումները` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին (հատոր 1-ին, գ.թ. 5-14):
2) Ընկերության կողմից 099005880 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309353 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096711, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794162 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511096 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309353 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 21-23):
3) Ընկերության կողմից 099005808 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309318 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096672, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794127 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511058 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309318 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 45-47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրում կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի համար մշակված և մամուլում հրապարակված օրինակելի պայմաններով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` օրինակելի պայմանները կարող են շարադրվել օրինակելի պայմանագրի կամ այդ պայմանները պարունակող այլ փաստաթղթի ձևով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:
Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «պատվեր-դիմումները չեն կարող հանդիսանալ կողմերի միջև կնքված կապի ծառայության պայմանագրից բխող իրավահարաբերությունների ծագման հիմքը հաստատող ապացույցներ, քանի որ դրանցում բացակայում են օրենսդրի կողմից կապի ծառայության պայմանագրին առաջադրվող պայմանները, մասնավորապես նման պայմանագրի բովանդակությունը կազմող կատարողի կողմից պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ծառայությունների համար վճարելու պարտավորությունը»:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Զվարթ Ալավերդյանի միջև 09.03.2009 թվականին կնքված թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումների (պայմանագրեր) համաձայն` Զվարթ Ալավերդյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Ստորագրելով պատվեր-դիմումները` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին:
«Ընկերության GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմաններ»-ի 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն` բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար:
Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ինչպես նաև գործում առկա մյուս ապացույցների հետ համադրման եղանակով չի հետազոտել և գնահատել 09.03.2009 թվականի թիվ 055-052 և 055-053 պատվեր-դիմումները, որոնք ստորագրելով` Զվարթ Ալավերդյանը հաստատել է, որ ծանոթացել է և համաձայն է Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոններին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «ծառայությունների մատուցման հաշիվ»-ների` որպես Ընկերության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցին և արձանագրել, որ հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցն Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է (տե՛ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության կողմից 099005880 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309353 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096711, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794162 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511096 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309353 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 72.027,68 ՀՀ դրամ: Իսկ 099005808 հեռախոսահամարի համար ներկայացված 30.06.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101020309318 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 04.04.2009 թվականին ներկայացված թիվ 101018096672, 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101018794127 և 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019511058 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Զվարթ Ալավերդյանի պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101020309318 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 22.287,16 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հայցը հիմնավորող թույլատրելի ապացույցներ են: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հայցը ենթակա էր բավարարման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցը բավարարել` Զվարթ Ալավերդյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 94.315 (իննսունչորս հազար երեք հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար:
2. Զվարթ Ալավերդյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 1.887 (հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 2.830 (երկու հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան