Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ ...

05.02.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2014  -ից մինչեւ   05.02.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 19.01.17 թիվ 18-Ն որոշում)

i

040.0211.020304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն

 

i

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) (գ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

դ) (դ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

զ) (զ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 19.11.09 թիվ 1338-Ն, 11.12.14 թիվ 1405-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող` տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.

բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում` տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում:

Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:

4. Բնակչության սոցիալապես և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար` ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները:

5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:

6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

i

8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

 

i

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմաններըև պահանջներն:

(1-ին կետը փոփ. կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

i

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում քաղաքացիների մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:

(3-րդ կետը փոփ. 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

i

(2-րդ հավելվածը փոփ. 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

Ձև

___

                                 ՈՒՂԵԳԻՐ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ՈՒՂԵԳԻՐ N _________

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

(4-րդ հավելվածը փոփ. 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:

2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

 

(5-րդ հավելվածը լրաց. 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ՈՒՂԵԳԻՐ N _______

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

(6-րդ հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

(6-րդ հավելվածը լրաց. 19.11.09 թիվ 1338-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2004
N 211-Ն
Որոշում