(ուժը կորցրել է 20.07.2021 թիվ 166-Ն որոշում)
i
604.0027.280802
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 08 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60402148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀՐԱՄԱՆ
4 մարտի 2002 թվականի N 27
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 1-ին կետի ա) և զ) ենթակետերը, որոշում է
1. (1-ին կետն ուժը կորցրել է 19.03.08 թիվ 15-Ն որոշում)
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 01.08.07 թիվ 65-Ն որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 2001 թվականի ապրիլի 18-ի` «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման մեթոդական ցուցումների մասին» թիվ 5 և 2001 թվականի ապրիլի 30-ի` «Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման մեթոդական ցուցումների մասին» թիվ 8 որոշումները (հետագա լրացումներով):
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի
2002 թվականի մարտի 4-ի
թիվ 27 որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 19.03.08 թիվ 15-Ն որոշում)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը նախատեսված է որոշակի ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման համար:
1.2. Գերիշխող դիրքի որոշումն անհրաժեշտ է.
ա) համաձայնությունների և համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության իրականացման,
բ) տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների քննարկման,
գ) տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման,
դ) օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման դեպքերում:
1.3. Գերիշխող դիրք ունենալը և պահպանելն ինքնին հակամրցակցային չէ:
1.4. Սույն կարգը հիմք է հանդիսանում ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների կայացման համար:
2. ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2.1. Ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժնի որոշումը
Ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշելիս ապահովվում է վերլուծվող ցուցանիշների համադրելիությունը.
- ապրանքային խմբի միևնույն դասակարգչին պատկանելությունը,
- հաշվարկի կատարումը որոշակի ամրագրված ժամանակահատվածի համար,
- մասնակից բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների նույնությունը:
Ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշելու համար.
- ընտրվում է ապրանքատեսակը,
- որոշվում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները,
- տեղեկատվություն է հավաքվում տվյալ ապրանքային շուկայի մասնակից տնտեսվարող սուբյեկտների ներքին շուկայում իրացման ծավալների վերաբերյալ և որոշվում է ապրանքային շուկայի իրացման ընդհանուր ծավալը,
- ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա որոշվում է ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը (ՏՍբ): Այն որոշվում է որպես որոշակի ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից շուկայում իրացված որոշակի ապրանքատեսակի ծավալի և տվյալ շուկայում այդ ապրանքատեսակի իրացման ընդհանուր ծավալի հարաբերություն.
ՏՍբ = Իծ / Շծ X 100%, որտեղ
Իծ - տվյալ ապրանքի որոշակի մատակարարի իրացման ծավալն է,
Շծ - շուկայում տվյալ ապրանքի իրացման ընդհանուր ծավալն է:
(2.1-րդ կետը փոփ. 13.08.03 թիվ 68-Ն որոշում)
2.2. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է բնեղեն և/կամ արժեքային արտահայտությամբ:
Եթե ապրանքային շուկան միատարր է (ապրանքատեսականին` միանման), տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է բնեղեն արտահայտությամբ: Ոչ միատարր ապրանքային շուկաներում, պայմանական միավորի առկայության դեպքում (օրինակ` տ պայմանական վառելիք, հազար պայմ. տուփ և այլն), տնտեսվարող սուբյեկտի բաժինը նույնպես որոշվում է բնեղեն արտահայտությամբ:
Ոչ միատարր ապրանքային շուկայում, պայմանական միավորի բացակայության դեպքում, տնտեսվարող սուբյեկտների բաժինը որոշվում է արժեքային արտահայտությամբ:
i
2.3. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող համարելը
Տնտեսվարող սուբյեկտը ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող`
ա) չունի մրցակից.
տնտեսվարող սուբյեկտը չունի մրցակից, եթե տվյալ ապրանքային շուկայում գործող միակ տնտեսվարող սուբյեկտն է և նա իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը,
բ) չի հանդիպում որևէ էական մրցակցության.
տնտեսվարող սուբյեկտը չի հանդիպում որևէ էական մրցակցության, եթե շուկայի իրացման ծավալում նրա բաժինը (Q) կազմում է`
1) 80 տոկոս և ավելի, բայց փոքր է 100 տոկոսից (80% <= q="">=><>
2) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)% <= q="">=>< 80%),="" իսկ="" նրա="" մոտակա="" մրցակցի="" բաժինը="" իր="" բաժնի="" նկատմամբ="" փոքր="" է="" 5="" և="" ավելի="">
3) 33.(3) տոկոս և ավելի, բայց փոքր է 80 տոկոսից (33.(3)% <=>=><80%), իսկ="" նրա="" մոտակա="" մրցակցի="" բաժինը="" չի="" բավարարում="" սույն="" կետի="" «բ»="" ենթակետի="" երկրորդ="" պարբերության="" պայմաններին="" և="" տվյալ="" ապրանքային="" շուկայում="" գործող="" մյուս="" տնտեսվարող="" սուբյեկտների="" հնարավորությունները="" բավարար="" չեն="" շուկայի="" ձևավորված="" կայունությունը="" խախտելու="" համար="" ու="" առկա="" են="" շուկայի="" մուտքի="" այնպիսի="" խոչընդոտներ,="" որոնց="" պատճառով="" հնարավոր="" մրցակիցները="" չեն="" կարող="" մուտք="" գործել="" շուկա:="" շուկայի="" կայունությունը="" մինչև="" մեկ="" տարի="" ժամանակահատվածում="" տվյալ="" շուկայի="" մասնակից="" տնտեսվարող="" սուբյեկտների="" թվաքանակի="" և="" դրանց="" բաժինների,="" ինչպես="" նաև="" շուկայի="" ծավալի="" անփոփոխ="" լինելն="" է="" կամ="" մինչև="" 5="" տոկոս="" փոփոխությունն="">80%),>
գ) իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:
Տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք ունեցող է համարվում ուսումնասիրմանը նախորդող վերջին երեք, վեց, ինը կամ տասներկու ամիսների ցուցանիշների վերլուծության արդյունքների կամ լիցենզիայի, մրցույթի կամ տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի մասին վկայող այլ տվյալների հիման վրա` գերիշխող դիրքի ձեռքբերման պահից հետո իրականացրած տնտեսական գործունեության ողջ ժամանակահատվածում:
(2.3-րդ կետը փոփ. 13.08.03 թիվ 68-Ն, 01.09.04 թիվ 126-Ն որոշումներ)
i
2.3.1. Տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում (գրանցամատյանում) գրանցելու, իսկ այդ դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանելու հիմք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան որոշումը:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում (գրանցամատյանում) գրանցված տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժնի փոփոխության դեպքում (եթե այդ փոփոխությունը չի հանգեցնում գերիշխող դիրքի կորստի) գրանցամատյանում կատարվում է համապատասխան փոփոխություն` նշելով փոփոխության հիմք հանդիսացող որոշման համարն ու ամսաթիվը:
(2.3.1-րդ կետը փոփ. 01.09.04 թիվ 126-Ն որոշում)
i
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի
2002 թվականի մարտի 4-ի
թիվ 27 որոշման
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 01.08.07 թիվ 65-Ն որոշում)