Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.0284.250316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2016 թվականի N 284-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 157-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 677,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին»), որից` նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության և հեղինակային հսկողության համար` 20,830.31 հազ. դրամ, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների համար` 10,098.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 412-Ն, 25.08.16 թիվ 875-Ն որոշումներ)

3. Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու նպատակով հաստատել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով չբաշխված 2,712,500 հազ. դրամ գումարի բաշխման չափաքանակներն ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների` համաձայն N 4 հավելվածի:

(3-րդ կետը փոփ. 02.09.16 թիվ 913-Ն որոշում)

3.1. Հաստատել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների փոխարեն և նրանց անունից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող գումարների ցանկը` համաձայն N 5 հավելվածի:

(3.1-ին կետը լրաց. 02.09.16 թիվ 913-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «2016 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2017 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|3.1|«Շենիկ»   |Երվանդաշատ,|Համաֆինան-  |26,119.873|       |      |Կապահո-|

|   |ՋՕԸ       |Բագարան,   |սավորման    |          |       |      |վի     |

|   |          |Վանանդ,    |արդյունքում |          |       |      |Երվան- |

|   |          |Մյասնիկյան,|ներտնտեսային|          |       |      |դաշատ, |

|   |          |Բաղրամյան  |ցանցերի     |          |       |      |Բագարան|

|   |          |և  Քարակերտ|կառուցման   |          |       |      |Վանանդ,|

|   |          |համայնքների|աշխատանքների|          |       |      |Մյաս-  |

|   |          |ներտնտեսա- |իրականացում |          |       |      |նիկյան,|

|   |          |յին ցանցերի|            |          |       |      |Բաղրամ-|

|   |          |կառուցման  |            |          |       |      |յան և  |

|   |          |համաֆինան- |            |          |       |      |Քարա-  |

|   |          |սավորում:  |            |          |       |      |կերտ   |

|   |          |           |            |          |       |      |հա-    |

|   |          |           |            |          |       |      |մայնք- |

|   |          |           |            |          |       |      |ների   |

|   |          |           |            |          |       |      |ներտն- |

|   |          |           |            |          |       |      |տեսային|

|   |          |           |            |          |       |      |ցանցերի|

|   |          |           |            |          |       |      |կառու- |

|   |          |           |            |          |       |      |ցումը  |

._________________________________________________________________________.

«.

 

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 3.2-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված տույժերից:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 6-րդ կետի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1 և 2 հավելվածները չեն բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 17-ի

N 284-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀՐԱՏԱՊ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱԿԱՀԵՂԵՂԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

(3-րդ հավելվածը խմբագրվել է, որը չի բերվում 25.08.16 թիվ 875-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 28.04.16 թիվ 412-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 17-ի

N 284-Ն որոշման

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                      |2016 թվականին    |

|ը/կ|                                               |հատկացվելիք      |

|   |                                               |դրամաշնորհը      |

|   |                                               |_________________|

|   |                                               |(հազ. դրամ)      |

|___|_______________________________________________|_________________|

|1. |«Արտաշատ» ՋՕԸ                                  |130,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|2. |«Արարատ» ՋՕԸ                                   |270,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|3. |«Ազատ» ՋՕԸ                                     |80,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|4. |«Վեդի» ՋՕԸ                                     |78,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|5. |«Մասիս» ՋՕԸ                                    |46,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|6. |«Վաղարշապատ» ՋՕԸ                               |265,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|7. |«Խոյ» ՋՕԸ                                      |105,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|8. |«Երևան»  ՋՕԸ                                   |25,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|9. |«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ                         |48,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|10.|«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ                             |16,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|11.|«Նաիրի» ՋՕԸ                                    |19,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|12.|«Եղվարդ» ՋՕԸ                                   |18,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|13.|«Ապարան-Արագած» ՋՕԸ                            |11,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|14.|«Շամիրամ» ՋՕԸ                                  |30,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|15.|«Գավառ» ՋՕԸ                                    |40,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|16.|«Մարտունի» ՋՕԸ                                 |182,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|17.|«Վարդենիս» ՋՕԸ                                 |41,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|18.|«Սև  ջուր-Ախթամար» ՋՕԸ                         |23,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|19.|«Թալին» ՋՕԸ                                    |277,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|20.|«Շիրակ» ՋՕԸ                                    |98,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|21.|«Արմավիր» ՋՕԸ                                  |119,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|22.|«Արաքս» ՋՕԸ                                    |260,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|23.|«Շենիկ» ՋՕԸ                                    |40,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|24.|«Նոյեմբերյան» ՋՕԸ                              |190,000.0        |

|___|_______________________________________________|_________________|

|25.|«Իջևան»  ՋՕԸ                                   |15,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|26.|«ՈՒտիք» ՋՕԸ                                    |14,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|27.|«Լոռու ջրանցք» ՋՕԸ                             |25,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|28.|«Գետիկ» ՋՕԸ                                    |28,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|29.|«Սիսիան» ՋՕԸ                                   |26,500.0         |

|___|_______________________________________________|_________________|

|30.|«Մեղրի» ՋՕԸ                                    |90,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|31.|«Եղեգնաձոր» ՋՕԸ                                |60,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|32.|«Որոտան» ՋՕԸ                                   |37,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|33.|«Կապան» ՋՕԸ                                    |6,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|   |Ընդամենը                                       |2,712,500.0      |

._____________________________________________________________________.

(4-րդ հավելվածը խմբ. 02.09.16 թիվ 913-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 17-ի

N 284-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆԻՑ ԾԱԽՍՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                      |Գումարը          |

|ը/կ|                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|1. |«Արտաշատ» ՋՕԸ                                  |40,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|2. |«Արարատ» ՋՕԸ                                   |19,500.0         |

|___|_______________________________________________|_________________|

|3. |«Ազատ» ՋՕԸ                                     |10,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|4. |«Վեդի» ՋՕԸ                                     |29,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|5. |«Մասիս» ՋՕԸ                                    |20,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|6. |«Վաղարշապատ» ՋՕԸ                               |25,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|7. |«Խոյ» ՋՕԸ                                      |15,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|8. |«Երևան»  ՋՕԸ                                   |7,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|9. |«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ                         |22,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|10.|«Գառնի-Գեղարդ» ՋՕԸ                             |4,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|11.|«Նաիրի» ՋՕԸ                                    |15,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|12.|«Շամիրամ» ՋՕԸ                                  |5,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|13.|«Գավառ» ՋՕԸ                                    |5,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|14.|«Վարդենիս» ՋՕԸ                                 |9,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|15.|«Թալին» ՋՕԸ                                    |6,000.8          |

|___|_______________________________________________|_________________|

|16.|«Արմավիր» ՋՕԸ                                  |4,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|17.|«Արաքս» ՋՕԸ                                    |20,000.0         |

|___|_______________________________________________|_________________|

|18.|«Նոյեմբերյան» ՋՕԸ                              |2,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|19.|«ՈՒտիք» ՋՕԸ                                    |1,780.0          |

|___|_______________________________________________|_________________|

|20.|«Գետիկ» ՋՕԸ                                    |3,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|21.|«Մեղրի» ՋՕԸ                                    |7,000.0          |

|___|_______________________________________________|_________________|

|   |Ընդամենը                                       |269,280.8        |

._____________________________________________________________________.

(5-րդ հավելվածը լրաց. 02.09.16 թիվ 913-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.2016
N 284-Ն
Որոշում