Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1333-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 254-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 751-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերը «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ» բառերով.

i

2) որոշման նախաբանը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «55-րդ հոդվածի 6-րդ մասը և» բառերով.

i

3) որոշման 1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը» բառերով.

i

4) որոշման հավելվածի 1-ին կետը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը» բառերով.

i

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ենթակա են փոխհատուցման տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ: Ընդ որում, օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել 350 հազար դրամը: Փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը գերազանցող մասը ենթակա չէ փոխհատուցման:».

6) որոշման հավելվածի 4-րդ կետում`

i

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 254-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «սույն կարգի 4.1-ին կետով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի բոլոր տվյալները լրացվում են էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում ձեռագիր լրացված ցանկացած տվյալի դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցումը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի համաձայն:».

i

7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը` առկայության դեպքում (այդ թվում` հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող`

ա. ԱԱՀ վճարողի ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը:».

i

8) որոշման հավելվածի 5-րդ կետում «իրական ժամանակում համակարգչային» բառերը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

i

9) որոշման հավելվածի 6-րդ կետը «հարկային հաշվում» բառերից առաջ լրացնել «ԱԱՀ-ի վերադարձի» բառերով.

i

10) որոշման հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետում «նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար` անձնակազմի վերաբերյալ հայտարարագիրը)» բառերը փոխարինել «օդանավի նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար` անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիրը)» բառերով.

i

11) որոշման հավելվածի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում սույն կարգի 3.1-ին կետով սահմանված պայմանների պահպանված լինելը:».

i

12) որոշման հավելվածի 16-րդ կետը «կնքվում է դրոշմակնիքով» բառերից հետո լրացնել «, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով.

13) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված` ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` նաև օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիր) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված` համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:».

14) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 18-21-րդ կետերը և N 2 ձևը.

i

15) որոշման հավելվածի 22-րդ կետում`

i

ա. «պլաստիկ վճարային քարտի կամ բանկային հաշվի համարին գումարները» բառերը փոխարինել «վճարային քարտի համարին գումարները ԱՄՆ դոլարով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես այլ եկամուտ:».

i

16) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ կետով.

«23. Օտարերկրյա անձին փոխհատուցվող ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել բանկային ծառայությունների դիմաց գանձվող գումարների չափով:».

17) որոշման հավելվածին կից N 1 ձևի`

i

ա. 15-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

բ. 16-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|[16] Վճարային քարտի (VISA կամ      |._______________________________.|

|MASTER) համարը Card (VISA or       || | | | | | | | | | | | | | | | ||

|MASTER) number                     |                                 |

._____________________________________________________________________.

«:

 

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանելու մասին» N 254-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. օգոստոսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2023
N 1333-Ն
Որոշում