(ուժը կորցրել է 23.06.2020 թիվ 22-Լ հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
9 հունվարի 2019 թվականի թիվ 1-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թիվը և անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին և քաղաքացիական ծառայողներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի հունվարի 9-ի
թիվ 1-Լ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովն ունի 7 անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահը:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ոստիկանության հետևյալ պաշտոնները զբաղեցնող ծառայողները (աշխատողները)`
1) Ոստիկանության ֆինանսատնտեսական գործունեությունը համակարգող ոստիկանության պետի տեղակալը (հանձնաժողովի նախագահ),
2) Ոստիկանության շտաբի պետը,
3) Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով,
4) Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետը,
5) Ոստիկանության իրավաբանական վարչության պետը,
6) Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետը,
7) Ոստիկանության տնտեսական վարչության պետը,
8) Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության սոցիալական ապահովման և կենսաթոշակների նշանակման բաժնի սոցիալ-իրավական բաժանմունքի պետը (հանձնաժողովի քարտուղար):
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի հունվարի 9-ի
թիվ 1-Լ հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ոստիկանության ծառայողների, ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց (այսուհետ` ծառայողներ) կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը Օրենքի պահանջների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացի ապահովումն է` վարձակալած բնակելի տարածությունների համար ծառայողների դիմումների ընդունումը, քննարկումը, դրամական փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված փաստաթղթերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունը, դիմումները հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկելը, փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տալը:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
4. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
2) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
3) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,
4) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ անհրաժեշտ փաստաթղթերը:
5. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:
6. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
7. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները ծանուցվում են հանձնաժողովի նիստից 3 օր առաջ:
8. Հանձնաժողովի նիստերի անցկացման կազմակերպական աշխատանքներն, ինչպես նաև ծառայողներին վճարվող փոխհատուցումների վերաբերյալ հաշվառումն իրականացվում են ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության սոցիալական ապահովման և կենսաթոշակների նշանակման բաժնի սոցիալ-իրավական բաժանմունքի (այսուհետ` իրավասու բաժանմունք) ծառայողների կողմից` հանձնաժողովի քարտուղարի անմիջական մասնակցությամբ:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովը, ստանալով բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով ծառայողի` իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) ուղեկցող գրությամբ ներկայացրած փաստաթղթերը, 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը Որոշմամբ սահմանված պահանջներին:
11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմումը հանձնաժողովի կողմից վերադարձվում է, եթե ծառայողի բնակարանային պայմանները չեն բավարարում Որոշմամբ սահմանված կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներին` ծառայողին գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառների մասին: Որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում ծառայողին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է:
12. Հանձնաժողովը բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Որոշմամբ սահմանված կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում որոշիչ է Հանձնաժողովի նախագահի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը չի մասնակցում քվեարկությանը:
13. Հանձնաժողովի դրական եզրակացությունը լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու մասին դիմում ներկայացրած ծառայողին Հանձնաժողովի քարտուղարի կողմից առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված` բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը, եթե մինչ այդ ծառայողի կողմից ներկայացված պայմանագիրը նոտարական կարգով հաստատված չի եղել: Հանձնաժողովի դրական եզրակացության և նոտարական կարգով հաստատված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում (իրավասու բաժանմունքի կողմից) կազմվում է ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանի նախագիծ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանում փոխհատուցման չափը նշելու համար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի եզրակացությունը:
14. Ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տալու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ընդունած հրամանի մեկական օրինակ փոխանցվում է ՀՀ ոստիկանության ՖԲՎ, (կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարին), ինչպես նաև տվյալ ծառայողի ղեկավարին:
15. Հանձնաժողովը ստացված դիմումները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկելու նպատակով կարող է նիստերին հրավիրել ծառայողին, ծառայողի անմիջական կամ ուղղակի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, հետազոտել ծառայողի կողմից լրացուցիչ ներկայացված փաստաթղթերը (տվյալները):
16. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու համար վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը ծառայողի կողմից իր կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) ուղեկցող գրությամբ ներկայացվում է իրավասու բաժանմունք` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը, որն էլ 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Հանձնաժողովին:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի 15-րդ, 16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվում է Հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվում է համապատասխան ծառայողին վարձակալած բնակելի տարածության դիմաց փոխհատուցման վճարումը դադարեցնելու վերաբերյալ հարցը: Փոխհատուցման վճարումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում նախապատրաստվում է համապատասխան ծառայողին վարձակալած բնակելի տարածության դիմաց փոխհատուցում վճարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում ՀՀ ոստիկանության պետի հաստատմանը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի 15-րդ, 16-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները և համապատասխան կադրային մարմինները (ծառայողները) անմիջապես այդ մասին գրավոր տեղեկացնում են Հանձնաժողովին: