ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
20 հուլիսի 2018 թվականի թիվ 4-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ և 28-րդ ենթակետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և այլ պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրելու կարգը` համաձայն հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալների, կրծքանշանների և պատվոգրի հաշվառման կարգը` համաձայն հավելված 2-ի:
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալների, կրծքանշանների և պատվոգրի հաշվառման մատյանը` համաձայն հավելված 3-ի:
2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ |
Վ.Օսիպյան |
2018 թ. հուլիսի 20 Երևան
|
|
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 4-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և այլ պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրելու ընթացակարգը:
2. ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրվում են հանցավորության դեմ պայքարում, հասարակական կարգի պահպանության, ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի, օրինականության, միջազգային համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու և ոստիկանության խնդիրների իրականացման համար համակողմանի աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող պայմաններում սխրագործություն կատարելու համար:
3. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրվում են ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ կամ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների միջնորդությունների հիման վրա:
4. ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով, իսկ «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով` նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի հրամաններով:
5. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումը շնորհվում է ոստիկանության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման, իրավակարգի ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ինչպես նաև երկարամյա անբասիր ու օրինակելի ծառայության համար` բացառապես ՀՀ ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում ծառայող պաշտոնատար անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին:
6. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով» պարգևատրվում են հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության և ոստիկանության խնդիրների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:
7. «Սխրագործության համար» մեդալով պարգևատրվում են անձի իրավունքներն ու ազատությունները, նրա անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության գործում առանձնակի ներդրում ունենալու, ծառայողական պարտականությունները և քաղաքացիական պարտքը կատարելիս կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող պայմաններում սխրագործություն կատարելու համար:
8. «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ոստիկանության խնդիրների իրականացման գործում առանձնակի ավանդ ներդրելու համար:
9. «Մարտական զորակցություն» մեդալով պարգևատրվում են ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, մարտական զորակցության և ոստիկանության խնդիրների իրականացման գործում զգալի ավանդ ներդնելու համար:
10. «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրվում են ոստիկանության խնդիրների իրականացման գործում առանձնակի նպաստ ներդրելու համար:
11. «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվում են ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի, օրինականության, միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ամրապնդման և ոստիկանության խնդիրների իրականացման գործում զգալի ավանդ ներդնելու համար:
12. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվում են ծառայության ընթացքում ձեռք բերած բարձր ցուցանիշների, ցուցաբերած անձնական նախաձեռնության, ինչպես նաև օրինակելի և անբասիր ծառայության համար` բացառապես ՀՀ ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում ծառայող պաշտոնատար անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին:
13. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների կրծքանշաններով պարգևատրվում են ծառայության ընթացքում ձեռք բերած բարձր ցուցանիշների, ցուցաբերած անձնական նախաձեռնության, ինչպես նաև օրինակելի և անբասիր ծառայության համար` բացառապես ՀՀ ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում ծառայող պաշտոնատար անձանց կամ օտարերկրյա պետությունների ոստիկանությունում կամ ոստիկանության զորքերում նախկինում ծառայած քաղաքացիներին:
14. Մեդալով կամ կրծքանշանով պարգևատրվելու դեպքում դրանց հետ միասին հանձնվում է նաև վկայական:
15. ՀՀ ոստիկանության մեդալների, կրծքանշանների ու պատվոգրերի պարգևատրման վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու, քննարկելու, որոշումներ կայացնելու, ինչպես նաև դրանց, վկայականների կորստյան, վնասման, կրկնօրինակների տրամադրման, ոստիկանության մեդալներով կամ կրծքանշաններով հետմահու պարգևատրման և սույն կարգով չկանոնակարգվող այլ հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ ոստիկանության պետի 2017թ. փետրվարի 18-ի «Ոստիկանության ծառայողների նկատմամբ խրախուսանքները կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, խրախուսանքների կիրառման սահմանները, կարգը և պայմանները սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանով հաստատված կարգով:
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 4-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալների, կրծքանշանների և պատվոգրի հաշվառումը:
2. ՀՀ ոստիկանության մեդալների, կրծքանշանների և պատվոգրի հաշվառումը կատարվում է կենտրոնացված կարգով` ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում` ըստ պարգևատրման տեսակների:
3. ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով պարգևատրումների հաշվառումը կենտրոնացված կարգով իրականացվում է`
1) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության «Կադրեր» ինֆորմացիոն համակարգում /միայն ՀՀ ոստիկանության ծառայողների և նախկին ծառայողների պարգևատրումները հաշվառելիս/,
2) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության համակարգչային տվյալների պահոցում,
3) ՀՀ ոստիկանության մեդալների, կրծքանշանների և պատվոգրի հաշվառման մատյաններում:
4. «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» մեդալներով պարգևատրված ծառայողների ցուցակը կազմվում է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում և ուղարկվում ՀՀ ոստիկանության կադրային ապարատ ունեցող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներ` մեդալները հաշվառելու և պարգևատրվողներին հանձնելու գործընթացը իրականացնելու համար:
5. Նշված ցուցակները` ըստ տարիների` հերթականությամբ, կարվում, համարակալվում և պահպանվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
2018 թվականի հուլիսի 20-ի
թիվ 4-Լ հրամանի
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հաշվառման մատյանի կազմի հակառակ կողմը
Հաշվառման մատյանի վարման կարգը
- Մատյանում գրառումները կատարվում են գրիչով` հստակ և ընթեռնելի ձեռագրով, խնամքով, առանց ջնջումների, չսահմանված տվյալներ գրանցելն արգելվում է,
- Եթե պարգևատրվածի փոխարեն պարգևը ստանում է այլ անձ, ապա 6-րդ սյունակում գրվում է նաև նրա ազգանունը, իսկ 8-րդ սյունակում` նրա ծառայողական վկայականի համարը:
__________________________________________________________________________.
հ.հ.|Պարգևատրվածի |Պաշտոնը |Հրամանի|Հրամանի |Ստացողի|Ստացման |Ծանոթու-|
|կոչումը, անունը,| |համարը |ստորա- |ստորա- |ամսաթիվը|թյուն |
|հայրանունը, | | |գրման |գրու- | | |
|ազգանունը | | |օրը, |թյունը | | |
| | | |ամիսը, | | | |
| | | |տարեթիվը| | | |
_____|________________|________|_______|________|_______|________|________|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
_____|________________|________|_______|________|_______|________|________|
| |________|_______|________|_______|________|________|
__________________________________________________________________________.