ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
8 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 13-Լ
i
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1222-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ |
Վ.Օսիպյան |
2018 թ. դեկտեմբերի 8 Երևան
|
|
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2018 թվականի դեկտեմբերի 8-ի
թիվ 13-Լ հրամանի
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Հաշվեցուցա- | Ձևը | Մոդելը |Փամփուշտների |Հատուկ |
|կային | | |քանակը |միջոցի |
|զենքի տեսակը| | | |տեսակը |
|____________|__________|__________________|______________|___________|
|ծառայողական |կարճ |ՀՀ ոստիկանության |երկու |զրահաբաճկոն|
| |ակոսափող |քրեագիտական |փամփշտատուփ` | |
| | |պահանջներին |յուրաքանչյուրը| |
| | |համապատասխանող, |8 փամփուշտով | |
| | |ոստիկանության | | |
| | |սպառազինության մեջ| | |
| | |ընդգրկված ցանկացած| | |
| | |մոդել | | |
._____________________________________________________________________.