Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 19-Ն

 

i

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2018 թ. հոկտեմբերի 18-ի

N 19-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Փոխներարկումային բժշկական օգնություն և արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջև կնքվում է արյան բաղադրամասերի տրամադրման պայմանագիր:

3. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանով (այսուհետ` Հրաման) հաստատված արյան բաղադրամասերի պահանջագրի ներկայացման դեպքում` անմիջապես կամ պահանջագրում նշված ժամկետում, որտեղ նշվում է արյան բաղադրամասերը պահանջող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասի փոխներարկման կարիք ունեցող պացիենտի անունը, ազգանունը, հիվանդության ախտորոշումը, արյան խմբային և ռեզուս պատկանելությունը, պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը (փաթեթ):

4. Տրամադրված արյան բաղադրամասի վերաբերյալ տվյալները` տրամադրման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելիության ժամկետը, պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը անմիջապես գրանցվում է Հրամանով հաստատված արյան բաղադրամասերի տրամադրման մատյանում:

5. Արյան բաղադրամասերի փոխանակումն իրականացվում է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների միջև, ըստ անհրաժեշտության:

6. Փոխանակված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները` փոխանակման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելիության ժամկետը, արյան բաղադրամասը պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասերի տրամադրումից անմիջապես հետո գրանցվում են Հրամանով հաստատված արյան բաղադրամասերի փոխանակման մատյանում:

7. Այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում չեն գործում արյան դոնորություն իրականացնող բաժանմունքներ, արյան բաղադրամասերի պաշարների ապահովման համար դրանք ձեռք են բերում արյան դոնորություն իրականացնող բժշկական կազմակերպություններից: Արյան բաղադրամասերը տրամադրվում են արյան բաղադրամասեր պահանջող բժշկական կազմակերպության կողմից լիազորված անձին` բժշկական կազմակերպության կողմից հաստատված գրության (պահանջագիր, լիազորագիր) համաձայն, որտեղ նշվում են պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները, խմբային և ռեզուս պատկանելությունը և քանակը (փաթեթ):

8. Արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգի:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2018
N 19-Ն
Հրաման