(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)
i
030.0490.280200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.
1. Վերակազմակերպել միաձուլման ձևով`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության.
դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության:
2. Վերակազմավորել`
ա) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության:
i
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի 1 բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի նոյեմբերի 13-ի ՆՀ-426 հրամանագրի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Ազգային անվտանգության նախարարություն
2. Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
5. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
6. Արտաքին գործերի նախարարություն
7. Գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն
8. Էներգետիկայի նախարարություն
9. Կրթության և գիտության նախարարություն
10. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
11. Ներքին գործերի նախարարություն
12. Պաշտպանության նախարարություն
13. Պետական գույքի կառավարման նախարարություն
14. Պետական եկամուտների նախարարություն
15. Տրանսպորտի և կապի նախարարություն
16. Տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն
17. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` երկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
28 փետրվարի 2000 թ.
ՆՀ-490