ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՆՈ-045-Ն ԵՎ ՆՈ-046-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և դրանց ձևերը հաստատելու մասին» ՆՈ-045-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը և դրանց ձևերը հաստատելու մասին» ՆՈ-046-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ՆՈ-01-Ն