030.0454.271299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
Կ. Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ողբերգաբար զոհված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Սերոբի ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ Հայրենիքին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար հետմահու շնորհել «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչում` Հայրենիքի շքանշան:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 դեկտեմբերի 1999 թ.
ՆՀ-454