030.0447.291199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի մայիսի 1-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայից Հայաստան ապօրինի ներմուծված մշակութային արժեքները Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը վերադարձնելու մասին» ՆՀ-38 հրամանագրի` որոշում եմ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ապահովել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայից Հայաստան ներմուծված մշակութային արժեքների (գրքեր և պարբերականներ) վերադարձը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը` ըստ համաձայնեցված ցանկի:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 նոյեմբերի 1999թ.
ՆՀ-447