030.0445.261199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար պարգևատրել.
2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ`
Պավել Ալեքսանդրի ԿՈԿՈՐԵՎԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի
շտաբի օպերատիվ բաժանմունքի պետ,
գնդապետ
ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ
Աղվան Արտուշի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ - Շիրակի մարզի Կամխուտ գյուղի բնակիչ
Միխայիլ Վասիլիի ԳՐՈՒՇՆՈՎԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության Գյումրիի
սահմանապահ ջոկատի սահմանապահ պարետատան
պարետի տեղակալ, մայոր
Անդրանիկ Մերուժանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ - Շիրակի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ
Վլադիկ Սուլիկոյի ԿՈՒՊԱՏԱՁԵԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության Գյումրիի
սահմանապահ ջոկատի սահմանապահ պարետատան
պարետ, մայոր
Սամվել Տիգրանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ - Շիրակի մարզի Կամխուտ գյուղի բնակիչ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ`
Ալեքսեյ Պավելի ՅԱՐՈՇԵՆԿՈՅԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության Գյումրիի
սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի
հրաձիգ, շարքային
Սուրիկ Սերգեյի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության Գյումրիի
սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի
ավագ, ենթասպա
Եվգենի Եվգենիի ՈՒՍԱՉՈՎԻՆ - Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության դաշնային
սահմանապահ ծառայության Գյումրիի
սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի
հրաձիգ, շարքային:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 նոյեմբերի 1999 թ.
ՆՀ-445