ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
19 մայիսի 2016 թվականի N 19
i
1. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`
1. Հավանություն տալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2011-2014 թվականներ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան 2011-2014 թվականներ) թարգմանությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. մայիսի 19-ի նիստի
N 19 արձանագրային որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ /ՎԵՐԱՆԱՅՎԱԾ/
Հայաստանի Հանրապետության զեկույց
Հոդվածներ 1, 15, 18, 20, 24
Հաշվետու ժամանակահատված 2011-2014 թթ.
Հոդված 1. Աշխատանքի իրավունքը
Հոդված 1.1.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
Զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված է աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի խթանման, վերջիններիս միջև անհամապատասխանությունների վերացման, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը որակյալ կադրերով համարելու խնդիրների լուծմանը:
Վերջին երեք տարիներին զբաղվածության պետական կարգավորման բնագավառում մեկնարկել են համալիր բարեփոխումներ` քաղաքականության նոր մոդելի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս համատեքստում`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրության 9-րդ կետով հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը և սոցիալական ներգրավվածության մասին զեկույցը» (այսուհետ` Զբաղվածության ռազմավարություն).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի նիստի N 13 արձանագրության 6-րդ կետով հավանության է արժանացել Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը:
Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերի ամրագրման և ռազմավարության գերակա նպատակների իրականացման հիմնական մեխանիզմների ամբողջական և արդյունավետ օրենսդրական ապահովման նպատակով մշակվել և 2013 թ. դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը (այսուհետ` Օրենք): Օրենքն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ին և այդ պահից ուժը կորցրած է ճանաչվել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` նախկին օրենք):
Նախկին օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը բնութագրվել է որպես «պասիվ» քաղաքականության մոդել, որի համար անվիճելի հիմք են այդ կարգավորման պարագայում օբյեկտիվ իրավիճակից բխող հետևյալ փաստական հանգամանքներն ու միտումները`
ա. տարեկան կտրվածքով զբաղվածության պետական կարգավորման ծրագրերին ՀՀ պետական բյուջեից տրամադրվող միջոցների առյուծի բաժինը` միջինում շուրջ 86 տոկոսն ուղղվել է գործազրկության նպաստի (այսուհետ` նպաստ) վճարմանը,
բ. նպաստառուների թիվը կազմել է զբաղվածության պետական ծրագրերի շահառուների ընդհանուր թվի միջինում շուրջ 87 տոկոսը,
գ. նպաստի ստացման ժամանակահատվածում աշխատանքի տեղավորված նպաստառուների տեսակարար կշիռը նպաստառուների ընդհանուր թվում եղել է խիստ ցածր` շուրջ 10 տոկոս, իսկ նպաստի միջին տևողությունը կազմել է շուրջ 9 ամիս (այն դեպքում, երբ առավելագույն տևողությունը 12 ամիս էր, իսկ նվազագույնը` 6 ամիս), մինչդեռ, օրինակ` մասնագիտական ուսուցման ծրագրում, որը նպաստից հետո շահառուների թվով երկրորդ խոշոր զբաղվածության պետական ծրագիրն է, ընդգրկվածների շուրջ 50 տոկոսը տեղավորվել է աշխատանքի` ծրագիրն ավարտվելուց հետո երեք ամսվա ընթացքում:
Նախկին կարգավորումը հնարավորություն չէր տալիս նաև`
ա. փորձարկել և իրականացնել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից և միտումներից բխող ճկուն պետական կարգավորում` նոր ծրագրեր և գործիքներ,
բ. հետևողականորեն բարձրացնել ոլորտին ուղղվող միջոցների օգտագործման նպատակայնությունը և արդյունավետությունը, ինչը հստակ ամրագրված է Զբաղվածության ռազմավարությամբ,
գ. առանց խտրականության լուծել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց զբաղվածության կարգավիճակի հարցը և այդ անձանց օրենքով տալ իրավունք` ընդգրկվելու զբաղվածության կարգավորման բոլոր ծրագրերում, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ և 37-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից,
դ. գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության ոլորտում հաշմանդամություն ունեցող չզբաղված անձանց համար ապահովել գործազուրկներին հավասար երաշխիքներ, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ և 37-րդ հոդվածներով ամրագրված պահանջներից:
ՀՀ Սահմանադրության վկայակոչված հոդվածներով ամրագրված պետության պարտականությունները կատարելու նպատակով Օրենքով սահմանված կարգավորմամբ լուծվեց տարիներ շարունակ առկա և չլուծված, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց գործազուրկի կարգավիճակի տրամադրման և այդ անձանց զբաղվածության ակտիվ բոլոր ծրագրերում հավասար իրավունքով ներառման խնդիրները, ինչը կարգավորման իմաստով աննախադեպ է նախկին ողջ ժամանակահատվածում:
Նախկին կարգավորմամբ հաշմանդամություն ունեցող անձի համար, եթե նա զբաղված չէր նախկին օրենքով սահմանված զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով, նախատեսված էր «աշխատանք փնտրող չզբաղված անձ» կարգավիճակը:
Զբաղվածության ակտիվ քաղաքականության նոր մոտեցումներին համապատասխան զբաղվածության պետական ծրագրերը ամբողջապես վերաիմաստավորվել են, գործազրկության նպաստը փոխարինվել է ակտիվ նոր ծրագրերով: Նոր օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում առավելապես` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Ինչպես արդեն նշվել է, լուծվել է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց զբաղվածության կարգավիճակի հարցը. այդ անձինք կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ և ներգրավվել պետական համապատասխան ծրագրերում:
Ավելին, հաշմանդամություն ունեցող գործազուրկը, գործազուրկների համար նախատեսված իրավունքներից բացի`
1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) ապահովման շրջանակներում,
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության իրավունք:
Ներկայացված մեխանիզմից ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց այն լայն և ամբողջական շրջանակին, որն ունի զբաղվածության ապահովման որոշակի դժվարություններ, հասու է աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկի կարգավիճակը:
Օրենքով ամրագրված զբաղվածության պետական կարգավորման նոր մոդելը համապատասխանում է սոցիալական քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված հիմնական սկզբունքներին ու մոտեցումներին, և այն կարելի է բնութագրել որպես «ակտիվ» քաղաքականության մոդել` հիմնված «աջակցել և պահանջել» հիմնարար սկզբունքի վրա: Մասնավորապես, նոր մոդելով նախատեսվող զբաղվածության պետական կարգավորման ամենամյա ծրագիրն ունի բացառապես ակտիվ բնույթ, մշակման և իրականացման անհրաժեշտ ճկունություն` աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող: Ծրագրերի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ծրագրերի իրականացման արդյունքում աշխատանքի ընդունված շահառուների` միջինն առնվազն 1 տարի զբաղված մնալու հանգամանքը:
Օրենքով զբաղվածության պետական քաղաքականության նպատակը տարանջատված ու հստակ սահմանված է` որպես տնտեսական քաղաքականության և սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչների:
Ըստ օրենքի`
. նախատեսված է զբաղվածության ամենամյա պետական ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի ու գնահատման ամբողջական ձևաչափ, որի միջոցով զբաղվածության պետական ծրագիրը հնարավոր է ենթարկել նպատակային կառավարման` դրված նպատակի և վերջնարդյունքի տեսանկյունից.
. կանոնակարգված է նաև աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը` պետական-մասնավոր գործընկերային և փոխշահավետ համագործակցության խթանման նպատակով.
. հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության խթանման նպատակով կազմակերպությունների համար սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա), որի կիրառությունը նախատեսված է պետական կազմակերպությունների համար 2016 թ., իսկ ոչ պետականների համար` 2017 թ..
. սահմանված են անհրաժեշտ իրավական հիմքերը` զբաղվածության պետական ծառայության միջոցով աշխատաշուկայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացման ու տարածման, աշխատանք փնտրողներին և գործատուներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համար` ժամանակակից ՏՏ լուծումների կիրառմամբ:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի N 39 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած Զբաղվածության կարգավորման 2014 թվականի պետական ծրագրով նախատեսված են ակտիվ կոնկրետ ծրագրեր` Օրենքով սահմանված ծրագրային ուղղությունների շրջանակներում, ինչպես նաև նման կարգավորումը թույլ է տալիս հետագայում ամենամյա պետական ծրագրում նախատեսել և փորձարկել նոր ծրագրեր և ծառայություններ, որոնք շարունակության տեսանկյունից արդյունավետ գնահատվելուց հետո, կներառվեն ամենամյա ծրագրում` որպես գործող հիմնական ծրագիր:
Գործազրկության նպաստի վերաիմաստավորման արդյունքում ստացվող միջոցները և դրանց հետագա պլանավորված ավելացումները նոր մոդելի շրջանակներում կարգավորման ակտիվ ծրագրերին ուղղելու, ինչպես նաև այդ ծրագրերում գործազուրկների ներգրավման անհատական ծածկույթն էապես ընդլայնելու և այդ շրջանակներում նախկին կարգավորմամբ առկա` գործազուրկների և աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման իրավունքի որոշակի սահմանափակումները վերացնելու արդյունքում, ակնհայտորեն կբարձրանա նաև զբաղվածության պետական աջակցության նպատակայնությունը, հասցեականությունը և ֆինանսական արդյունավետությունը, որոնց ամփոփ թիրախներն ու ֆինանսական գնահատականը` ըստ տարիների նկարագրված և ամրագրված են Զբաղվածության ռազմավարությունում:
2014 թ. սկսած` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար (այս խմբում առաջնահերթությունը տրված է հաշմանդամություն ունեցողներին) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով, նախկինում գործող թվով 7 ակտիվ ծրագրերից բացի, նախատեսված են պետական հետևյալ նոր ծրագրերը`
1. աշխատաշուկայում անմրցունակ անձանց` հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում,
2. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում, որը բաղկացած է երկու նոր ենթածրագրերից`
ա. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին,
բ. հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում,
3. սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում,
4. աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցության տրամադրում,
5. աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում:
Շարունակվող ծրագրերն են`
1. աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին,
2. գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց մասնագիտական ուսուցում,
3. ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն,
4. գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն,
5. հաշմանդամություն ունեցող գործազուրկին աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության տրամադրում գործատուին,
6. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում,
7. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում:
Շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով միջազգային ծրագրերի շրջանակներում ներդրվել են աշխատանքային նոր գործիքներ և միջոցառումներ (աշխատանքի ակումբներ, գործատուների խորհուրդներ, զբաղվածության ֆորումներ, միգրացիոն ռեսուրս կենտրոններ):
Օրենսդրական բարեփոխումների արդյունքում աշխատաշուկայում անմրցունակ 7 խմբին ավելացավ ևս 2-ը` նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, ովքեր դադարի (ռեմիսիայի) շրջանում են և թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:
Բարեփոխումների արդյունքում ակտիվ ծրագրերին հատկացվող բյուջեն աճել է միջինը շուրջ հինգ անգամ և կազմել է 2.3 միլիարդ ՀՀ դրամ:
Ստորև ներկայացվում են վիճակագրական տվյալներ.
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և դրա ֆիզիկական ծավալի ինդեքսը
նախորդ տարվա նկատմամբ, 2007-2014 թթ.
.____________________________________________________________________
| |2007 |2008 |2009 |2010 |
|__________|_____________|_____________|_____________|______________|
|ՀՆԱ, |3149283.4 (1)|3568227.6 (1)|3141651.0 (1)| 3460202.7 (1)|
|ընթացիկ | | | | |
|շուկայական| | | | |
|գներով, | | | | |
|մլն. դրամ | | | | |
|__________|_____________|_____________|_____________|______________|
|ՀՆԱ-ի | 113.7 (1)| 106.9 (1)| 85.9 (1)| 102.2 (1)|
|ֆիզիկական | | | | |
|ծավալի | | | | |
|ինդեքսը, %| | | | |
.____________________________________________________________________
.___________ ________________________________________________________.
| | |2011 |2012 |2013 |2014 |
|__________| |_____________|_____________|_____________|_____________|
|ՀՆԱ, | |3777945.6 (1)|4000722.0 (1)|4276200.9 (1)|4528873.1 (1)|
|ընթացիկ | | |4266460.5 (2)|4555638.2 (2)|4843152.5 (2)|
|շուկայական| | | | | |
|գներով, | | | | | |
|մլն. դրամ | | | | | |
|__________| |_____________|_____________|_____________|_____________|
|ՀՆԱ-ի | | 104.7 (1)| 107.2 (1)| 103.5 (1)| 103.4 (1)|
|ֆիզիկական | | | | 103.3 (2)| 103.5 (2)|
|ծավալի | | | | | |
|ինդեքսը, %| | | | | |
.___________ ________________________________________________________.
1 Ըստ Ազգային հաշիվների համակարգի 1993 թ. մեթոդաբանության (SNA-1993)
2 Ըստ Ազգային հաշիվների համակարգի 2008 թ. մեթոդաբանության (SNA-2008)
Զբաղվածության և գործազրկության մակարդակները (3), 2008-2014 թթ.
._____________________________________________________________________.
| |2008|2009|2010|2011|2012|2013|2014|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Զբաղվածության մակարդակը, ընդամենը,|49.8|48.1|49.6|51.4|51.9|53.2|52.0|
|% | | | | | | | |
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Տղամարդ |60.6|56.7|59.9|60.1|60.2|62.3|61.6|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Կին |41.0|40.9|41.1|44.4|45.2|45.8|44.5|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Քաղաք |41.0|38.6|40.4|42.2|42.5|44.6|44.9|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Գյուղ |66.4|66.3|66.8|68.9|69.4|68.1|64.5|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Գործազրկության մակարդակը, |16.4|18.7|19.0|18.4|17.3|16.2|17.6|
|ընդամենը, % | | | | | | | |
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Տղամարդ |14.4|17.8|17.0|17.3|16.5|14.4|15.8|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Կին |18.6|19.8|21.2|19.6|18.2|18.1|19.5|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Քաղաք |23.2|27.3|27.8|26.9|25.5|23.4|24.8|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Գյուղ | 6.6| 6.3| 6.1| 5.8| 5.3| 6.0| 6.8|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|16-30 տարեկաններ |28.3|32.9|31.1|31.1|28.5|27.6|28.3|
|__________________________________|____|____|____|____|____|____|____|
|Երկարատև գործազրկության |47.6|41.9|51.4|52.7|52.7|52.2|59.4|
|մակարդակը, % | | | | | | | |
._____________________________________________________________________.
3 Աղբյուրը` 2008-2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտություն, 2014 թ.` աշխատուժի հետազոտություն:
Ակտիվ զբաղվածության ապահովմանը միտված ծրագրեր են իրականացվում նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից` պետական բյուջեի միջոցներով, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև.
2011 թվական
1. «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի հրատարակում» ծրագիրը - 2320000 (երկու միլիոն երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ.
Հրատարակվել է «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց. մաս I, (Հետազոտական մաս)»-ը:
2012 թվական
1. «Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում» խորագրով սեմինար-քննարկումների շարք» ծրագիրը - 3913950 (երեք միլիոն ինը հարյուր տասներեք հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ.
2. «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ մասի տպագրություն» - 2498000 (երկու միլիոն չորս հարյուր իննսունութ հազար) ՀՀ դրամ.
3. Հրատարակվել է «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց. մաս II (Վերլուծական մաս)»-ը:
4. «Աշխատանքի տոնավաճառ» ծրագիրը - 4000000 (չորս միլիոն) ՀՀ դրամ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի (www.cragrer.am) միջոցով իրականացվել են`
1. «Երիտասարդական ձեռնարկատիրության խրախուսումը սահմանամերձ մարզերի զարգացման գրավական» ծրագիրը - 1988250 (մեկ միլիոն ինը հարյուր ութսունութ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ.
2. «Սահմանափակ կարողություններով երեխաների աջակցություն» ծրագիրը - 489500 (չորս հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
3. «Երիտասարդական ձեռներեցության զարգացում» ծրագիրը - 1996800 (մեկ միլիոն ինը հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ.
4. «Մոռացված արհեստները` նորովի» ծրագիրը - 1998900 (մեկ միլիոն ինը հարյուր իննսունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
2013 թվական
1. «Աշխատանքի տոնավաճառ» ծրագիրը - 3793572 (երեք միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ.
2. «Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը - 1228000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ.
3. Հրատարակվել է «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները (սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վերլուծություն)»-ը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի (www.cragrer.am) միջոցով իրականացվել են`
1. «Հանրային հաղորդակցման հմտությունների զարգացում» ծրագիրը - 306500 (երեք հարյուր վեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
2. «Աջակցություն երիտասարդների զբաղվածությանը» ծրագիրը - 499500 (չորս հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
3. «Զբաղվածության աջակցություն սահմանափակ կարողություններով երիտասարդներին» ծրագիրը - 794044 (յոթ հարյուր իննսունչորս հազար քառասունչորս) ՀՀ դրամ:
2014 թվական
1. «Երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությունը խթանող սեմինար-դասընթաց» ծրագիրը - 3914000 (երեք միլիոն ինը հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամ.
2. «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. Գործատու- երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» ծրագիրը - 1442900 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի (www.cragrer.am) միջոցով իրականացվել են`
1. «Գործարար երիտասարդները հանուն գյուղական համայնքի զարգացման» ծրագիրը - 438804 (չորս հարյուր երեսունութ հազար ութ հարյուր չորս) ՀՀ դրամ.
2. «Տանք միմյանց աշխատանք» ծրագիրը - 1889704 (մեկ միլիոն ութ հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր չորս) ՀՀ դրամ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվել է «Հյուրատնային բիզնեսի կազմակերպում» ծրագիրը - 347630 (երեք հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
Ստորև ներկայացվում է տեղեկատվություն նաև աշխատատեղերի ստեղծման խթանման ուղղությամբ 2011-2014 թթ. ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ.
1. Արդյունաբերություն
Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով: Քաղաքականության շրջանակներում համակարգվում են այն բոլոր միջոցառումները և գործիքները, որոնք կառավարությունն օգտագործում է` օժանդակելու տնտեսության իրական հատվածի` ներառյալ փոքր և միջին ձեռնարկատիրության, զարգացմանը, ինչպես նաև սահմանում նոր միջոցառումների ուղղություններ և գործիքներ: Վերջիններս իրենց հերթին նպաստել և շարունակելու են նպաստել ինչպես առկա աշխատատեղերի պահպանմանը, այնպես էլ նորերի ստեղծմանը: ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: 2011-2014 թթ. ընթացքում մշակվել և հաստատվել են 8 ոլորտային ռազմավարություններ` կոնյակագործություն, գինեգործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն ու բիոտեխնոլոգիաներ, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն, թեթև արդյունաբերություն: Նույն ժամանակահատվածում մշակվել և ընդունվել են նշված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող 8 գործողությունների ծրագրեր:
2013 թվականի նոյեմբերի 12-ին` ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թ. նոյեմբերի 12-ի օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակներում 200 մլն ՀՀ դրամ և ավելի ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետների հետաձգումը երեք տարով:
ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշմամբ հաստատված կարգով հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
Կազմակերպություններին աջակցության գործիքներ`
- 300 մլն. ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի շրջանակներում 2011-2014 թթ. ԱԱՀ-ի հետաձգման համար հավանության է արժանացել 38 ընկերությունների ներդրումային ծրագրեր: Արդյունքում ստեղծվել է մոտ 3650 աշխատատեղ:
- «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգում: 2011-2014 թթ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ժամկետների երկարաձգման թույլատվություն են ստացել թվով 38 ընկերությունների 57 ծրագրեր: Ներմուծված ապրանքների ընդհանուր գումարը կազմել է 89.0 մլրդ ՀՀ դրամ:
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Դեռևս ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 293-Ն որոշմամբ հաստատվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը (այսուհետ` ՏՏ), համաձայն որի սահմանվել են ՏՏ ոլորտի զարգացման ուղղությունները, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումները: Հայեցակարգով որպես ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման կարևորագույն մարտահրավեր նախանշվել է մինչև 2018թ. ՏՏ ոլորտը տարեկան առնվազն 1500 բարձր որակավորմամբ աշխատուժով ավելացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման անհրաժեշտությունը: Վերոնշյալ խնդրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, մասնավորապես`
. պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով հիմնվել և հաջողությամբ գործում են ՏՀՏ ոլորտի մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, որոնք հնարավորություն են տալիս փոխանցելու նոր գիտելիքներ և ոլորտը համալրելու նոր, բանիմաց կադրերով:
. 2014 թ. գրանցվել և 2015 թ. իր գործունեությունն է սկսել Հայաստանում առաջին «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ վենչուրային ֆոնդը («Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ), որի գործունեությունն ուղղված է նորարար գաղափարների գեներացմանն ու սկսնակ ընկերությունների ձևավորման խթանմանը: Ֆոնդի աջակցությամբ արդեն իսկ ֆինանսավորվել են 7 բիզնես ծրագրեր, ընդ որում հարկ է նշել, որ ֆինանսավորման հիմնական պայմաններն են` ֆինանսավորվող ընկերությունները պետք է գործեն ՀՀ տարածքում և այդ ընկերությունների աշխատողների գերակշիռ մասը պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:
. Գործարկվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, ներկայումս մեկնարկել է Վանաձորում համանման տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը: Կենտրոնները կնպաստեն Գյումրի և Վանաձոր քաղաքներում որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև վերոնշյալ մարզերում սկսնակ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
. Իրականացվում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին` մշակելու նոր ապրանքներ և ծառայություններ:
. Միաժամանակ, 2014 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով 2015 թ. սկսած ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես` շահութահարկի 0 տոկոսով դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոսով դրույքաչափի կիրառում: Վերոնշյալ օրենքի հիմնական նպատակն է ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ձևավորումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:
3. Ազատ տնտեսական գոտիներ
Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարարական մոտեցումների կիրառման, արտահանման ծավալների ավելացման միջոցով կայուն տնտեսական զարգացման համար նախադրյալների, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումն է: Վերոնշյալ նպատակներն իրականացնելու և ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է համապատասխան իրավական հիմք: Հիմնական կարգավորող փաստաթուղթ է հանդիսանում 2011 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է մի շարք արտոնություններ գոտում գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես, ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից: Իսկ գոտում պետական մարմինների կողմից ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով:
Ներկայումս գործարկվել է երկու ազատ տնտեսական գոտի`
- «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի, որի գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում: Ազատ տնտեսական գոտու ստեղծման արդյունքում արդեն իսկ կատարվել են մոտ 14 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր: Ազատ տնտեսական գոտու շահագործման արդյունքում ակնկալվում է 120 ընկերությունների ներգրավում, շուրջ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում և տարեկան շուրջ 200-250 մլն. ԱՄՆ դոլարի արտահանում,
- «Ալյանս» ազատ տնտեսական գոտի, որն ունի բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է ստացել 5 ընկերություն: Նշված շահագործողների գործունեության արդյունքում կկատարվեն մոտ 18 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ և կստեղծվեն մոտ 190 գիտատար նոր աշխատատեղեր:
4. Փոքր և միջին ձեռնարկատիրություն (այսուհետ` ՓՄՁ)
Հաշվետու ժամանակահատվածում ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում տարբեր ուղղություններով (տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, ուսուցողական աջակցություն, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, վարկային երաշխավորությունների տրամադրում, կազմակերպությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության շրջանակներում աջակցություն, ոլորտային աջակցություն, ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրում) աջակցություն է ցուցաբերվել 43917 սուբյեկտի:
- 2011 թ. ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 3580 սուբյեկտների: Վարկային երաշխավորությունների տրամադրում` 49,8 մլն. ՀՀ դրամի չափով, 95 սկսնակ գործարարների աջակցություն (14-ը` ֆինանսական) 25.2 մլն. ՀՀ դրամ վարկի ընդհանուր գումարով (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 30.2 մլն. ՀՀ դրամ), «ՓՄՁ ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջոցով տրամադրվել է 38 վարկ` 2440.9 մլն. ՀՀ դրամ գումարի չափով:
- 2012 թ. բավարարվել է 8432 աջակցության հայտ: Վարկային երաշխավորություններ են տրամադրվել 27 սուբյեկտի` 148,0 մլն. ՀՀ դրամի չափով, 209 սկսնակ գործարար ստացել են աջակցություն, որից 92-ը` ֆինանսական: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 96.6 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 98.1 մլն. ՀՀ դրամ: «ՓՄՁ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 33 իրավաբանական անձանց և 4 անհատ ձեռնարկատերերի տրամադրվել է 2.937 մլրդ. ՀՀ դրամի վարկ:
- 2013 թ. աջակցություն է ցուցաբերվել 17217 սուբյեկտի: Հայաստանում կազմակերպությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության շրջանակներում աջակցություն են ստացել 243 սուբյեկտ: «ՓՄՁ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի կողմից 31 իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տրամադրվել է 2,4 մլրդ. ՀՀ դրամի վարկ` 22 վարկ մշակող արդյունաբերության ոլորտին, 4 վարկ` գյուղատնտեսության ոլորտին, 4 վարկ` ծառայությունների մատուցման ոլորտին և 2 վարկ առևտրի ոլորտին: Ձեռք է բերվել 80 գյուղտեխնիկա և ֆինանսական վարձակալության է հանձնվել 47 ֆիզիկական անձանց: Լիզինգի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 մլն. ՀՀ դրամ:
- 2014 թ. աջակցություն է ցուցաբերվել 14688 սուբյեկտի: Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել` 13064 սուբյեկտի, 500 ուսուցողական աջակցություն, 436 սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, 235 վարկային երաշխավորության տրամադրում, 154 կազմակերպությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության շրջանակներում աջակցություն, 181 ոլորտային աջակցություն և 18 ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում դրամաշնորհների տրամադրում:
Բյուջետային ֆինանսավորմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից
իրականացվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված ծրագրեր
1. «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» ծրագիր. 2015 թ. բյուջետային ֆինանսավորումը` 152 300.0 հազար ՀՀ դրամ:
«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագրի ռազմավարական նպատակներն են` պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում ՓՄՁ զարգացման խթանումը, ՓՄՁ զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը, ՓՄՁ զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը, ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:
2. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագիր. 2015 թ. բյուջետային ֆինանսավորումը` 88 597.0 հազար ՀՀ դրամ
Ծրագրի հիմնական նպատակներն են` Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահեն արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը, մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը, համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը, հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը, ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (մինչև տարեկան 15-20 տոկոսի չափով), որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (մինչև տարեկան 10-12 տոկոսի չափով):
3. ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 12-ի N 119-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության» ծրագիր. բյուջետային ֆինանսավորումը` 601 500.0 հազար ՀՀ դրամ:
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագրի գլխավոր նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի անընդհատ արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման միջոցով: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների կարողությունների զարգացումը և արտաքին տնտեսական գործունեության մեջ վերջիններիս ներգրավման աջակցությունը: 2012-2020 թթ. նախատեսվում է իրականացնել ռազմավարությամբ ընտրված արտահանման ներուժ ունեցող ոլորտային ռազմավարություններով հաստատված համապատասխան միջոցառումները` խթանելով տնտեսության արդյունաբերական ոլորտի արտահանելի հատվածի ընդլայնումը:
4. «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» ծրագիր. 2015 թ. բյուջետային ֆինանսավորումը` 150 000.0 հազար ՀՀ դրամ
Տարածքային համաչափ զարգացման և երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծապես կարևորվում է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը, որի նպատակն է Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումը, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները:
5. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագիր. 2015 թ. բյուջետային ֆինանսավորումը` 188 400.0 հազար ՀՀ դրամ:
2015 թվականին զբոսաշրջության ոլորտի ռազմավարական նպատակներն են` ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և միջազգային շուկայում ներկայացման ու ամրապնդման ապահովումը, Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը: Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում կապահովվի. Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի կատարելագործումը և ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, նոր մակարդակի կբարձրանա միջազգային համագործակցությունը. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճի տեմպը` առնվազն 5 տոկոսի չափով, զբոսաշրջության բնագավառում օրենսդրությամբ նախատեսված որակավորման պայմանների ապահովման նկատմամբ հսկողության իրականացում, կզարգանան զբոսաշրջային ենթակառուցվածքները:
6. «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» ծրագիր. 2015 թ. բյուջետային ֆինանսավորումը` 23.919.2 հազար ՀՀ դրամ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում ներդրումային և տեսչական միջավայրի բարեփոխումների իրականացումը, որը կնպաստի տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը: Բարեփոխումները ֆիսկալ նպատակ չեն հետապնդում, այսինքն տեսչության արդյունավետությունը չի չափվելու գանձված տուգանքների քանակով ու մեծությամբ:
Ծրագրի իրականացման ենթանպատակներն են`
. Պետության համար` ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործում,
. Գործարարների համար առավել ազատ և ճնշումներից զերծ միջավայրի ապահովում,
. Սպառողների համար անվտանգության ապահովում,
. Օտարերկրյա ներդրողների համար` խթանների մշակում և ներդրում,
. Ներդրումների մասին և դրան առնչվող օրենքների վերանայում,
. Աջակցություն ներդրումային քաղաքականությամբ զբաղվող կազմակերպություններին` կարողությունների զարգացում, վերապատրաստում,
. Վերազգային ընկերությունների ներգրավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,
. Տեսչությունների ռիսկի վրա հիմնված համակարգերի ներդրում,
. Տեսչական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի իրականացում:
Հոդված 1.2.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի համաձայն` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից են.
1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.
2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.
3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ աշխատանքների որակավորման համակարգի կիրառման դեպքում միևնույն չափանիշները պետք է կիրառվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ, և այդ համակարգը պետք է մշակված լինի այնպես, որ բացառի սեռային հատկանիշներով ցանկացած խտրականություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները իրենց լիազորությունների իրականացման ժամկետում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին (աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ) համապատասխան, չեն կարող ազատվել աշխատանքից` առանց աշխատողների ներկայացուցչական մարմնի նախնական համաձայնության, բացառությամբ օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-6-րդ և 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի:
2. Աշխատողների ներկայացուցչին աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուն պետք է դիմի աշխատողների ներկայացուցչական մարմնին: Աշխատողների ներկայացուցչական մարմինը պարտավոր է պատասխանել գործատուին դիմումն ստանալու օրվանից հետո` 14 օրվա ընթացքում: Աշխատողների ներկայացուցչական մարմինն աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում պատասխան չի տրվում, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը:
3. Աշխատողին ազատելու համաձայնություն չտալու մասին որոշումը գործատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Դատարանը կարող է անվավեր ճանաչել այդ որոշումը, եթե դրանով ոտնահարվում են գործատուի շահերը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքը կարող է կիրառվել աշխատողների ներկայացուցիչ չհամարվող աշխատողների նկատմամբ, եթե դա նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված է, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները, իսկ աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը` գործատուները (գործատուների ներկայացուցիչները):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն`
1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
2. Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները և զարգացումները:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աշխատանքային գործունեություն` գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Անդրադառնալով խտրականության դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանի դերի վերաբերյալ Կոմիտեի հարցմանը` հարկ է նշել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանն անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այսինքն, աշխատանքային հարաբերություններում (այդ թվում` աշխատանքի ոլորտում խտրականության դրսևորման դեպքերում) Մարդու իրավունքների պաշտպանն ունի միջամտելու իրավասություն միայն այն դեպքում, երբ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողության կամ անգործության հետևանքով է առաջացել իրավունքի խախտումը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից աշխատանքի վայրում խտրականության դեպքերի քանակի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում, սակայն 2011-2014 թվականների ընթացքում Պաշտպանը քաղաքացիներից ստացել է աշխատանքային իրավունքներին, այդ թվում` աշխատանքի խտրականությանը վերաբերող 268 բողոք-դիմում:
ՀՀ դատական դեպարտամենտի կողմից դատական վիճակագրությունը վարվում է ՀՀ դատական օրենսգրքի 21.1-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2015 թ. մարտի 19-ի N 306-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վերը նշված իրավական ակտերով նախատեսված չէ աշխատանքային իրավահարաբերություններում խտրականության դրսևորման դեպքերից ծագող վեճերի վերաբերյալ դատական վիճակագրության վարում:
Այսուհանդերձ, տեղեկացվում է, որ ըստ վարվող վիճակագրության` ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում 2011 թ. ընթացքում քննվել է աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ 641 քաղաքացիական գործ, 2012 թվականի ընթացքում` 488 քաղաքացիական գործ, 2013 թվականի ընթացքում` 581 քաղաքացիական գործ, 2014 թվականի ընթացքում` 501 քաղաքացիական գործ:
Հարկադիր աշխատանքի առնչությամբ Կոմիտեի հարցման հետ կապված տեղեկացվում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որոնց հիման վրա օրենքով սահմանվում են աշխատանքային իրավունքները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` Օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որպես աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունք ամրագրված է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված է, որ արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:
Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106-րդ հոդվածով ամրագրված են աշխատանքային հատուկ դեպքերում աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխման հետ կապված կարգավորումները: Մասնավորապես սահմանված է, որ
1. Գործատուն իրավունք ունի անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և (կամ) նույն ժամկետով փոփոխելու աշխատանքային պայմանագրի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ (կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում)) և 6-րդ (պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները) կետերով սահմանված պայմանները` տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման նպատակով:
2. Արգելվում է աշխատողին փոխադրել նրա առողջական վիճակին հակացուցված աշխատանքի:
3. Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատանքի վարձատրությունը կատարվում է կատարված աշխատանքին համապատասխան: Եթե այլ աշխատանքի փոխադրման դեպքում աշխատողից անկախ պատճառներով նրա աշխատավարձը նվազում է, ապա պահպանվում է նրա նախկին աշխատանքի վերջին ամսվա աշխատավարձի չափը:
Օրենսգրքի 108-րդ հոդվածի շրջանակներում սահմանվում են գործատուի կողմից աշխատողին աշխատանքի չթույլատրելու դեպքերը և դրան առնչվող կարգավորումները: Հոդվածի համաձայն` գործատուն աշխատողին չի թույլատրում կատարել իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ, եթե աշխատողը գտնվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածը լրանալուց հետո աշխատողը վերադառնում է նախկին աշխատանքին այն դեպքում, եթե աշխատանքի չթույլատրելու պատճառների հետ կապված` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր չեն առաջացել:
Աշխատողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պահանջելու վնասների հատուցում, եթե գործատուն անհիմն կերպով նրան չի թույլատրել աշխատանքի:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ օրենսգրքի 41.1 (աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը), 41.2 (Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը), 96.1 (աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը) հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5 (առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը), 169.8 (գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը) հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 132-րդ հոդվածի համաձայն`
1. Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով, ինչպես նաև Օրենսգրքի 132.2-րդ հոդվածով շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:
5. Սույն հոդվածով, ինչպես նաև Օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:
ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի համաձայն`
1. Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը`
պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) առևանգման միջոցով,
6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
7) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Ազատազրկման վայրերում աշխատանքի առնչությամբ Կոմիտեի հարցման հետ կապված տեղեկացվում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը վերաբերող մասերով կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի «Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքը» մասի համաձայն`
Կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Կալանավորված անձինք և դատապարտյալները կարող են ներգրավվել ցանկացած աշխատանքում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված աշխատանքների:
Կալանավորված անձինք և դատապարտյալները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն աշխատանքի վարձատրության իրավունք: Ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա դեպքում` կալանավորված անձանց կամ դատապարտյալների աշխատանքը վարձատրվում է աշխատաժամանակին կամ կատարված աշխատանքին համապատասխան:
Կալանավորված անձինք կամ դատապարտյալները, բացի կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից, նման հարաբերությունների մեջ կարող են մտնել նաև այլ գործատուների հետ: Այդ դեպքում անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և տվյալ գործատուի միջև համաձայնության առկայությունը:
Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով:
Կալանավորված անձինք, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են աշխատանքներում ներգրավվել նաև իրենց խցերում, եթե այդ աշխատանքների իրականացմամբ չեն խախտվում տվյալ խցում առկա մյուս կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրավունքները` պահպանելով սանիտարահիգիենիկ, աշխատանքային անվտանգության և հակահրդեհային կանոնները:
Կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել արդյունաբերական կամ գյուղատնտեսական նշանակության աշխատանքային զբաղվածության խցեր կամ գոտիներ:
ՈՒղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: Համապատասխան պայմանագրում պարտադիր պետք է նշվեն նաև տվյալ աշխատանքներում ներգրավված դատապարտյալի` ուղղիչ հիմնարկից դուրս գտնվելու ժամերը:
Առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար, դատապարտյալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, հիմնարկի պետն ընդունում է որոշում նրան տվյալ աշխատանքներում ներգրավելու մասին: Որոշման մեջ նշվում են ընդունման օրը, վայրը, համառոտ բովանդակությունը` կատարվող աշխատանքներում ներգրավվող դատապարտյալների թիվը, աշխատանքների բնույթը, աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու ծառայությունները, աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:
Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Տնաշխատների հարկադիր աշխատանքը
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված է, որ տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերի համաձայն` աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից են.
1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.
2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:
Աշխատանքի կամ վերապատրաստման առաջարկն ընդունելու պայմանները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. սեպտեմբերի 28-ի N 39 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած Զբաղվածության կարգավորման 2014 թվականի պետական ծրագրով նախատեսված են ակտիվ կոնկրետ ծրագրեր` նպատակային պլանավորման և արդյունավետ իրականացման համար, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման գործընթացներում առանցքային և գործառնական դերակատարում է վերապահված «հարմար աշխատանք» կարգավորման գործիքին և դրա կիրառման ընթացակարգերն ու նպատակները ևս ամբողջական վերանայվել են` աշխատաշուկայի պետական կարգավորման նպատակայնության բարձրացման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանեցման առումներով:
1. Զբաղվածության պետական աջակցությամբ հարմար աշխատանքի տեղավորումը գործազուրկի իրավունքն է, և միաժամանակ` գործազուրկը պարտավոր է ներկայանալ լիազորված մարմին` հարմար աշխատանքի առաջարկ ստանալու նպատակով և երկրորդ անգամ հարմար աշխատանքի առաջարկի դեպքում` ընդունել այն: Հակառակ պարագայում, դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը և նա կորցնում է զբաղվածության պետական աջակցության իրավունքը: Հետևաբար, գործող օրենսդրությամբ գործազուրկի համար նախատեսված են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք նրան օբյեկտիվորեն մղում են հարմար աշխատանքի տեղավորմանը:
2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո երեք ամսվա ընթացքում տեղավորել անձի ունեցած մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան հարմար աշխատանքի, կարող է իրականացվել վերամասնագիտացմանը կամ մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված ուսուցում` զբաղվածության ապահովման անհատական ծրագրին համապատասխան: Այս դեպքում անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը և անձը իրավունք է ստանում ներգրավվել` իր զբաղվածության կարգավիճակից բխող բոլոր ծրագրերում:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում (օրենքում հաշվի է առնված այն հանգամանքով, որ 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության չիրականացումը կարող է հանգեցնել մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան ունակությունների և կարողությունների կորստին):
3. Գործող օրենսդրությամբ հարմար աշխատանքի տեղավորման պայմանն առկա է զբաղվածության կարգավորման պետական հետևյալ ծրագրերում`
ա. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում,
բ. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում,
գ. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում,
դ. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում,
ե. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում:
4. Գործող օրենսդրությամբ հարմար աշխատանքի տեղավորման պայմանը բացակայում է զբաղվածության կարգավորման պետական հետևյալ ծրագրերում`
ա. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, որը բաղկացած է երկու ենթածրագրերից`
ա1. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին: Այս ծրագիրը բովանդակային իմաստով ենթադրում է առաջարկվող աշխատանքի կատարման պահանջներին համապատասխան` շահառուի որոշակի ուսուցում գործատուի մոտ և միաժամանակ` այդ շահառուի աշխատանքի տեղավորում նույն գործատուի մոտ, որի պարագայում հարմար աշխատանքի տեղավորման պարտադիր պահանջի անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է,
ա2. Հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին: Այս ծրագիրը վերաբերում է միայն հաշմանդամություն ունեցող այն անձանց, որոնք ունեն աշխատատեղի հարմարեցման գնահատված կարիք, և հետևաբար այս դեպքում ևս հարմար աշխատանքի տեղավորման պարտադիր պահանջի անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է` նկատի ունենալով նաև այս ծրագրի շահառու հանդիսացող անձանց զբաղվածության խիստ ցածր մակարդակը և նրանց աշխատանքի տեղավորման լրացուցիչ բարդությունները,
բ. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, որը ենթադրում է առնվազն մեկ ամիս թափուր մնացած աշխատատեղի (հիմնականում որոշակի մասնագիտություն պահանջող) համալրում` աշխատելու նպատակով իր բնակավայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա գտնվող այլ բնակավայր մեկնող գործազուրկի կողմից: Այս ծրագրի հիմնական նպատակներից է նաև աշխատաշուկայի համաչափ զարգացումը` հեռավոր, սահմանամերձ բնակավայրերում կրկնվող թափուր աշխատատեղերի համալրումը որոշակի մասնագիտություն ունեցող կադրերով (հիմնականում` ուսուցիչներ և բժիշկներ), մյուս կողմից` այս ծրագիրը ներդրումից ի վեր ունի կատարողականի խիստ ցածր մակարդակ այն դեպքում, երբ ծրագրի շահառուների պլանավորված տարեկան թվաքանակը անհամեմատ փոքր է մյուս ծրագրերի համեմատ: Հետևաբար, այս ծրագրի դեպքում ևս հարմար աշխատանքի տեղավորման պարտադիր պահանջի անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է:
Այլընտրանքային զինվորական ծառայություն
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (02.05.2013 թ. N ՀՕ-31-Ն) համաձայն` այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 36 ամիս:
Մասնավոր կյանքն աշխատանքում
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով: Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում: Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով: Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն` հատուկ դեպքերում` կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ, աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Հերթապահության ժամանակը կազմակերպությունում աշխատանքային օրվա (հերթափոխի) հետ միասին, եթե հերթապահությունը կատարվում է աշխատանքային օրն ավարտվելուց հետո, չի կարող գերազանցել օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տևողությունը, իսկ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին հերթապահության տևողությունը կազմակերպությունում կամ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Հերթապահության ժամանակը կազմակերպությունում հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը` ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին: Տանը կամ կազմակերպությունում օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք: Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հոդված 1.3.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
Զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում կանոնակարգվել է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը` զբաղվածության պետական ծառայությանը վերապահված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում:
«Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումն է` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով:
Ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:
Անմրցունակ անձանց, որոնց տարածքային կենտրոնն առնվազն երեք ամսվա ընթացքում չի տեղավորում հարմար աշխատանքի, որպես աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորություն, տրամադրում է աջակցություն համապատասխան փոխհատուցման հավաստագրի միջոցով` ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի տեղավորման ծառայություններից օգտվելու համար:
Փոխհատուցման հավաստագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է այն ոչ պետական կազմակերպություններին, որոնք նախարարության հետ համագործակցելու նպատակով ստորագրել են համագործակցության հուշագիր, հաշվառված և ներառված են նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում:
Անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցման հավաստագրի արժեքը վճարվում է փուլերով, մասնավորապես, գումարի ընդհանուր արժեքի`
. 5 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձի հետ աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո,
. 25 տոկոսը ոչ պետական կազմակերպությանն է փոխհատուցվում վերջինիս կողմից անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց հետո,
. 70 տոկոսը փոխանցվում է ոչ պետական կազմակերպությանը` անմրցունակ անձին աշխատանքի տեղավորելուց մեկ տարի հետո, եթե այդ ընթացքում վերջինս շարունակում է աշխատել ոչ պետական կազմակերպության միջնորդությամբ:
Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին տրվում է զբաղվածության պետական ծրագրերի պատվիրակման հնարավորություն` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Կոմիտեի կողմից թափուր աշխատատեղերը լրացնելու համար ծախսված միջին ժամանակահատվածի առնչությամբ հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նման վիճակագրություն չկա վարված: Իսկ աշխատանք փնտրողների և աշխատանքի տեղավորման մասնագետների ու խորհրդատուների հարաբերակցության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մեկ աշխատողը սպասարկում է միջինը 769 անձի:
Հոդված 1.4.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում կազմակերպվում է միայն գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց համար:
Մասնագիտական ուսուցման ծրագրով կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ:
Մասնագիտական ուսուցման նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում: Ծրագրի վերջնական նպատակը աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման միջոցով գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց կայուն զբաղվածության ապահովումն է:
Ծրագրի շահառուները գործազուրկներն են, ինչպես նաև աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք:
Համաձայն «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է նշյալ օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածության պետական կարգավորումն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:
«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից շահառուների համար կազմակերպվում է մասնագիտական պատրաստում` նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ: Ծրագրում ընդգրկվելու առաջնությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անմրցունակ անձանց (երկարատև գործազուրկներին:):
Հաշվետու ժամանակահատվածում խորհրդատվություն ստացած և մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված անցած անձանց թիվն ըստ տարիների կազմում է.
._________________________________________________________.
|Տարեթիվը|Մասնագիտական կողմնորոշման|Մասնագիտական ուսուցման|
| |խորհրդատվություն ստացած |մեջ ընդգրկված |
| |անձանց թիվը |գործազուրկների թիվը |
|________|_________________________|______________________|
|2011 | 26431 | 1804 |
|________|_________________________|______________________|
|2012 | 23521 | 1477 |
|________|_________________________|______________________|
|2013 | 21986 | 1500 |
|________|_________________________|______________________|
|2014 | 25248 | 1591 |
._________________________________________________________.
2014 թվականին մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2015 թվականի հունիսի 22-ին: Նշված օրենքով փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 201.1-րդ հոդվածում (նշված դրույթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 22-ին), որի համաձայն` գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ` ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն` նպատակային արձակուրդի տեսակներից է ուսումնական արձակուրդը:
Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն`
1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
3. ՈՒսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն`
1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:
«Հաշմանդամների մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում» ծրագիրը պետական ամենահին ծրագրերից է (1995 թ.-ից) և մասնագիտական վերականգնման կարևոր բաղադրիչներից մեկն է: Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում: Մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված անձանց յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:
2011-2014 թվականներին ծրագրի իրականացման ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.
.______________________________________.
|Տարեթիվ|Ընդգրկված |Աշխատանքի |
| |հաշմանդամություն|տեղավորվածներ|
| |ունեցող անձինք | |
|_______|________________|_____________|
|2011 | 118 | 38 |
|_______|________________|_____________|
|2012 | 84 | 34 |
|_______|________________|_____________|
|2013 | 116 | 35 |
|_______|________________|_____________|
|2014 | 121 | 49 |
.______________________________________.
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է անվճար` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների (վերափորձաքննության բաժին) կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:
Կրթությունից դուրս երիտասարդների, աշխատանք փնտրողների, գործազուրկ անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների գործառույթն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից:
2007 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվեց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի հիմնական նպատակն էր աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու առաջին անգամ աշխատաշուկա նրանց մուտք գործելուն: Կենտրոնը 2008-2012թթ. իրականացրեց երիտասարդների մասնագիտական կողմնորոշման անհատական, խմբային և ինքնասպասարկման ծառայություններ` տարեկան մատուցելով 5000 ծառայություն շուրջ 1500-3000 շահառուի:
Մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը հանրապետությունում ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով առանձնացված հիմնական մարտահրավերներից է: Մասնավորապես, զբաղվածության քաղաքականության հիմնական ուղղություններում և իրականացման մեխանիզմներում հստակ շարադրված է, որ աշխատաշուկա - կրթական համակարգ կապի ապահովման գործում կարևոր նախապայման է մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը, որը պետք է հասու լինի հանրակրթությունից սկսած և զբաղվածության կարգավիճակի, մասնագիտական կարիերայի բոլոր փուլերում:
2011-2012 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և կրթության և գիտության նախարարությունների համատեղ ջանքերով մշակվեց և ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի նիստի N 40 արձանագրության 8-րդ կետով հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման 2012-2015 թթ. միջոցառումների ծրագիրը»: Համաձայն հայեցակարգի խնդիր դրվեց հանրապետությունում ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ, որի հիմնական նպատակն է անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը:
Ըստ հայեցակարգի` մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգն ընդգրկում է հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններն ու ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնց վերապատրաստված համապատասխան մասնագետներն, ըստ թիրախավորման (աշակերտ, ուսանող, աշխատանք փնտրող, գործազուրկ և այլք), իրականացնելու են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ:
Մասնագիտական կողմնորոշման համակարգի նպատակն ու խնդիրներն իրագործելու համար առաջարկվեց մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:
Ընդհանուր առմամբ, 2013-2014 թթ. վիճակագրությամբ, համակարգի ներդրման արդյունքում մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունից շարունակաբար կարող են օգտվել հանրակրթությունում սովորող շուրջ 360,0 հազ աշակերտ, մասնագիտական և բուհական ուսումնական հաստատությունների շուրջ 110,0 ուսանող, իսկ կրթությունից դուրս բոլոր անձինք կարող են դիմել ԶՊԳ և/կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Մասնագիտական կողմնորոշման համակարգի կառույցների մեթոդաբանության ապահովումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, իրազեկումը վերապահված է Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնին, որը «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի N 1549-Ն որոշման: Կենտրոնի կողմից համակարգի կառույցների մեթոդական ապահովման և կադրերի վերապատրաստման ծրագրերն իրականացվում անվճար` պետական ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը 2011-2012 թթ. իրականացրել է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման անհատական, խմբային և ինքնասպասարկման ծառայություններ` տարեկան մատուցելով 5000 ծառայություն շուրջ 3000 շահառուի: Անցկացվել են ոչ ֆորմալ ուսուցման դասընթացներ` նպատակ ունենալով երիտասարդների մոտ զարգացնել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն ուղղված կարողություններ: Այդ ժամանակահատվածում ընդլայնվել է Կենտրոնի ծառայությունների շրջանակը, բարձրացել է շահառուների հետաքրքրվածությունն ու մոտիվացիան, ինչի արդյունքում նախորդ տարիների համեմատ աճել էր մեկ անձի կողմից 5 և ավելի սպասարկումներ ստանալու հանգամանքը, հետևաբար, նաև ավելի բարձր է գնահատվել մասնագիտություն ընտրելու, աշխատանքի որոնման վերջնաարդյունքին հասնելու արդյունավետության ցուցանիշը: Մասնավորապես, 2012 թ. սպասարկված անձանց 31.5%-ն անցել է շարունակական անհատական խորհրդատվություն` մինչև նպատակին հասնելը: Որակական փոփոխությունները պայմանավորված են եղել ծառայությունների բազմազանությամբ (2011 թ.-ի համեմատ 2012-ին 8-ով ավելացել է աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական կողմնորոշման նպատակով ոչ ֆորմալ դասընթացների քանակը` 12-ից հասնելով 25 թեմայի), հանրային իրազեկման հանդիպումների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով ծառայություններից օգտվելու անհրաժեշտության կարևորում (2008-ի համեմատ 2009-2010 թթ. Կենտրոն այցելուների թիվը աճել է ավելի քան 4.5 անգամ): Իրականացվել են հանրային միջոցառումներ` Երիտասարդների կարիերայի օր-տոնավաճառ, Մասնագիտությունների օրեր և այլն:
2013-2014 թթ. Կենտրոնի գործունեությունն ուղղված է եղել ոլորտի ուսումնամեթոդական աշխատանքների մշակմանն ու ապահովմանը: Մասնավորապես, մշակվել է մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցող երեք հիմնական օղակներում համակարգի ներդրման մոդելները, առանձին խմբերի հետ աշխատանքի մեթոդաբանությունը (ներառյալ` աշխատանքային տարբեր գործիքներ, որոնք կիրառելի են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային և առցանց եղանակով), մոդուլներ, ուսումնական ծրագրերը, լրացուցիչ նյութեր:
Ներկայացվող ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 800 մասնագետի վերապատրաստում:
Հոդված 15.2.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
Զբաղվածության կարգավորման նոր մոդելի շրջանակներում, որի իրավական հիմնական դրույթները սահմանված են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) (ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից), հստակեցված են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավիճակը, որն ուղղակիորեն առնչվում է նաև այդ անձանց զբաղվածության աջակցության իրավունքի ապահովման հետ: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անձը, եթե նա զբաղված չէ օրենքով սահմանված զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով, ճանաչվում է գործազուրկ և ձեռք է բերում գործազուրկի համար օրենքով սահմանված իրավունքները:
Ավելին, հաշմանդամություն ունեցող գործազուրկը, գործազուրկների համար նախատեսված իրավունքներից բացի.
1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) ապահովման շրջանակներում,
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության իրավունք:
Մյուս կողմից, օրենքով սահմանված` աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներից է նրա հաշմանդամություն ունենալու հանգամանքը:
Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ըստ որի` գործազուրկը ճանաչվում է աշխատաշուկայում անմրցունակ, եթե.
1) ունի 1-ին խմբի հաշմանդամություն,
2) ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն և միաժամանակ`
ա. գտնվում է 16-30 տարիքային խմբում, կամ.
բ. երեք ամսից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում, կամ.
գ. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ.
դ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ, կամ.
ե. խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային, կամ.
զ. բնակվում է սահմանամերձ կամ լեռնային կամ բարձր լեռնային բնակավայրերում, կամ.
է. վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում հաշվառվել է զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնում, կամ.
ը. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից և վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում հաշվառվել է զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնում, կամ.
թ. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում, կամ հանդիսանում է թրաֆիքինգի զոհ:
Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգի վերը ներկայացված մեխանիզմի հիմքում դրված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց Հայաստանի աշխատաշուկայում ինտեգրման բազմակողմանի ուսումնասիրությունների, դիտարկումների և մասնագիտական վերլուծությունների ամփոփ արդյունքները:
Ներկայացված մեխանիզմից ակնհայտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց այն լայն և ամբողջական շրջանակին, որն ունի զբաղվածության ապահովման որոշակի դժվարություններ, հասու է աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկի կարգավիճակը:
Հատկանշական է նաև, որ 2014 թ. սկսած` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար (այս խմբում առաջնահերթությունը տրված է հաշմանդամություն ունեցողներին) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով, նախկինում գործող թվով 7 ակտիվ ծրագրերից բացի, նախատեսված են պետական հետևյալ նոր ծրագրերը`
1) աշխատանքի տեղավորման դեպքում` անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցում,
2) փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական և խորհրդատվական աջակցություն,
3) լիազորված մարմնի հետ համագործակցող ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար ֆինանսական աջակցություն,
4) լիազորված մարմնի միջնորդությամբ հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում,
5) սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանը ֆինանսական և խորհրդատվական աջակցություն:
Նոր կարգավորման պարագայում, քննարկվող խնդրի կապակցությամբ, պակաս կարևոր չէ նաև այն, որ հաշմանդամություն ունեցող զբաղված անձանց համար, որոնք ունեն աշխատանքից ազատման ռիսկ, որպես հնարավոր գործազրկությունը կանխարգելող պետական աջակցություն` կազմակերպվում է մասնագիտական ուսուցում, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում:
Ինչ վերաբերում է նոր կարգավորման պարագայում, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող` աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի փոփոխություններին, ապա հիմք ընդունելով վերոգրյալը` կարելի է փաստել.
1) փոխհատուցման ժամկետի` նախկին 1-2 տարիների փոխարեն 6 ամիս սահմանումը, հաշմանդամություն ունեցող գործազուրկին աշխատանքի տեղավորման համար պետական աջակցության տեսանկյունից գործնականում գնահատված, իրատեսական և արդյունավետ ժամկետ է, եթե հաշվի առնենք նաև`
ա. ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված փորձաշրջանի առավելագույն ժամկետը` 3 ամիս,
բ. տեսագործնական իմաստով օբյեկտիվ այն հանգամանքը, որ 6 ամիսը աշխատողի և գործատուի համար բավարար ժամանակահատված է նոր ծագած աշխատանքային հարաբերություններում լիարժեք դրսևորվելու և ամբողջական արտադրողականությամբ աշխատելու համար,
գ. աշխատավարձի մասնակի փոխհատուցումը տրվում է յուրաքանչյուր ամիս` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով,
դ. որպես աջակցության լրացուցիչ նոր ձև` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրի առանձին խումբ շահառուներին (լիազորված մարմնի կողմից համապատասխան կարիքի գնահատման հիման վրա) տրամադրվում է նաև ուղեկցող ունենալու համար դրամական օգնություն (6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով), որով հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող այդ անձանց` սկզբնական շրջանում լուծել նաև աշխատանքի գնալու և վերադառնալու հետ կապված խնդիրը,
ե. աշխատանքի տեղավորման դեպքում, բացի աշխատավարձի փոխհատուցումը, նոր կարգավորման պարագայում գործատուին տրվում են նաև` հաշմանդամություն ունեցող անձի կողմից անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու ծախսերի միանվագ փոխհատուցում (200000 ՀՀ դրամի չափով), հաշմանդամություն ունեցող անձի աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցում (ըստ լիազորված մարմնի կողմից հաստատված նախահաշվի` մինչև 500000 ՀՀ դրամի չափով),
2) շահառուների շրջանակը ևս չի սահմանափակվել, նկատի ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման վերը նկարագրված մեխանիզմը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Զբաղվածության ռազմավարությամբ, որպես զբաղվածության նոր քաղաքականության իրականացման հիմնական թիրախային ցուցանիշներ, ամրագրված են`
ա. զբաղվածության պետական ծրագրերում ներառված հաշմանդամների թվի տարեկան աճը` առնվազն 50 տոկոս` նախորդ տարվա համեմատ,
բ. զբաղվածության պետական ծրագրերի շահառուների թվի տարեկան աճը` առնվազն 5 տոկոս` նախորդ տարվա համեմատ,
գ. ծրագրերի, այդ թվում` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը, արդյունքում կայուն զբաղվածության ապահովման գործակցի (ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձանց զբաղվածության ապահովում` միջինը 1 տարի ժամկետով) տարեկան աճը առնվազն 2 տոկոսային կետով` նախորդ տարվա համեմատ:
Նշված թիրախներն արդեն իսկ հաշվի են առնված 2014 թ. զբաղվածության պետական ծրագրում, ինչպես նաև 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության խթանման նպատակով կազմակերպությունների համար սահմանվում է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա), որի կիրառությունը նախատեսված է պետական կազմակերպությունների համար 2016 թ., իսկ ոչ պետականների համար` 2017 թ.: Սահմանված է նաև մասհանում քվոտայի պահանջը չկատարելու դեպքում: Մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:
Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակներով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Վերջին երեք տարիներին իրականացվել և շարունակում են իրականացվել օրենսդրական բարեփոխումներ` ուղղված նաև հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրմանը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, մոտեցումներն ու ուղղությունները սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման տեսանկյունից: Նախագծի դրույթները համապատասխանեցվել են ՀՀ կողմից 2010թ. վավերացրած և նույն թվականի հոկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներին: Նախագծի հետ կապված իրականացվել են լայնածավալ քննարկումներ շահագրգիռ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, որից հետո այն ներկայումս գտնվում է վերջնական լրամշակման փուլում և շուտով կներկայացվի հաստատման:
Օրենքի նախագծի լրամշակված տարբերակում խտրականության վերաբերյալ սահմանված են հետևյալ դրույթները`
. 3-րդ հոդվածի 20-րդ կետում տրված է «խտրականություն» հասկացության սահմանումը, այն է`
«խտրականություն` հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում (այդ թվում նաև` խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ»:
. 8-րդ հոդված 1-ին կետի 1-ին ենթակետում`
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության որպես հիմնական սկզբունք ամրագրված է նաև խտրականության արգելքը»:
. 30-րդ հոդվածի 3-րդ կետում`
«Պետությունն ապահովում և օժանդակում է հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:»
. 30-րդ հոդված 4-րդ կետում`
«Հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել արտոնություններ և (կամ) նրանց իրավունքների իրականացման ու պարտականությունների կատարման համար սահմանվել առավել բարենպաստ պայմաններ, այդ թվում` մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: Սույն մասով սահմանված դեպքերը, ինչպես նաև այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն, չեն կարող դիտարկվել որպես խտրականություն, եթե դրանք համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ` հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար»:
Կոնվենցիայի պահանջներից է բխում նաև հաշմանդամության կարգավիճակի սահմանման մեխանիզմների վերանայումը: Նախատեսվում է վերանայել հաշմանդամության սահմանման չափորոշիչները և ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել, որի շրջանակներում հաշվի կառնվեն անձի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների վրա ազդող բոլոր գործոնները: Հաշմանդամության կարգավիճակի սահմանման մեխանիզմները ուղղված կլինեն անձի վերականգնողական ներուժի և աշխատանքային գործունեության խթանմանը, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրմանը:
Վերոնշյալ մոտեցումներն ամրագրված են ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» (այսուհետ` ԱՀԿ) թիվ 1 արձանագրային որոշման մեջ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության սահմանման նոր մեթոդաբանության հիմքում կիրառում է ԱՀԿ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման երեխաների և երիտասարդների համար տարբերակը /ICF-CY/: ICF-CY-ը ՀՀ արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես թարգմանվել է հայերեն լեզվով և ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվել որպես ազգային ստանդարտ:
Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ` ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման չափորոշիչներ մշակելու նպատակով ստեղծված է աշխատանքային խումբ, որում ներառված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՖՄԴ-ի հիման վրա հաշմանդամության սահմանման չափորոշիչներ մշակելու նպատակով ՖՄԴ բաղադրիչներից (օրգանիզմի ֆունկցիաներ (b), մարմնի կառուցվածքներ (s), գործունեություն և մասնակցություն (d), միջավայրային գործոններ (e) ներկայացնող ծածկագրերից, նախապես ընտրվել են այն ծածկագրերը, որոնց միջոցով պետք է գնահատվեն անձի ֆունկցիոնալությունը և կարողությունները: Այնուհետև, Դելֆի եղանակով ընտրվել են ավելի սահմանափակ թվով ծածկագրեր (այսինքն` 3 փուլով կատարվել է ծածկագրերի ընտրություն` ըստ կարևորության), որոնք առավել հաճախ են հանդիպում հաշմանդամության սահմանման ժամանակ:
Այնուհետև մշակվել են մի շարք գործիքներ` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգիչների հիման վրա հաշմանդամությունը գնահատելու համար: Դրանք են`
1. Անձի ինքնագնահատման թերթիկ` լրացնում է փորձաքննություն անցնող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որը ինքն է նկարագրում իր կարողություններն ու սահմանափակումները,
2. Անձի գործունեությունն ու մասնակցությունը գնահատող հարցաշար` լրացնում են սոցիալական աշխատողները կամ կրթության ոլորտի մասնագետները,
3. Վարչական վարույթի ձևը` լրացնում են Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի մասնագետները
4. Վարչական ակտը` ստացված տեղեկատվության ամփոփման ձևաթուղթ, որը պետք է լրացվի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից:
Մինչ նոր մոդելի ներդրումը շարունակում են իրականացվել այլ իրավական փոփոխություններ, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի աշխատանքները առավել թափանցիկ դարձնելու նպատակով: Այսպես, հաստատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններ, որոնք հնարավորություն են տալիս բուժող բժիշկներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու բժշկասոցիալական փորձաքննություններին դիտորդի կամ խորհրդակցական ձայնի իրավունքով: Այդ հրամաններն են`
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների 2013 թ. մարտի 22-ի «Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 42-Ն համատեղ հրաման.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի «Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը և այդ կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» 2013 թ. մարտի 4-ի N 31-Ն հրաման:
ՀՀ վարչապետի 2008 թ. փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ ստեղծվել և գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի գործունեության կարևորագույն նպատակներից է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը և հաշմանդամության պատճառով խտրականության բացառումը: Այս հանձնաժողովի կազմում ներգրավված են պետական և ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, որևէ կոնկրետ դեպք լինելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է քննարկելու այդ դեպքը և միջգերատեսչական համագործակցության սկզբունքով կարգավորելու խնդիրը:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև խտրականության բացառմանը նպաստում է նաև 2011 թվականից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առանձնացված` հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանի հաստիքը:
Հոդված 15.3.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
Համաձայն ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք»: Միաժամանակ, Սահմանադրության 33-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով»: Սահմանադրության 48-րդ հոդվածով նշվում է, որ «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են` նպաստել երիտասարդության մասնակցությանը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, իրականացնել հաշմանդամության կանխարգելման և բուժման ծրագրեր, խթանել հաշմանդամների մասնակցությունը հասարակական կյանքին, նպաստել գիտության և մշակույթի զարգացմանը, նպաստել ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը»:
Հաշմանդամների մշակութային կյանքին մասնակցությունն իրականացվում է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, պետական և դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շնորհիվ:
Իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստել են մարզական և մշակութային կյանքում հաշմանդամների ներգրավմանը: Այդ միջոցառումները շարունակական են: Ստորև ներկայացվում են 2014 թ. տվյալները.
1. Պետական աջակցություն «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը,
2. 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին նախապատրաստման և մասնակցության ապահովում,
3. 2014 թվականին Խորվաթիայում կայացած խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը մասնակցության ապահովում,
4. «Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում,
5. «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/, «Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»,
6. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվության ապահովման նպատակով գրադարաններում «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի իրականացում /Հայաստանի ազգային գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարաններ/, Երևանի Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ,
7. Կազմակերպվել են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցահանդեսներ, այցելություններ մշակութային կազմակերպություններ, բակային սպարտակիադաներ,
8. «Փարոս» կամերային երգչախմբի հյուրախաղերին պետական աջակցություն,
9. Հաշմանդամություն ունեցող անձանց համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում հանրապետության տեսարժան վայրեր (ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր):
10. Աջակցություն «Հայաստանի խուլերի միության» ՀԿ-ի «Օվասիս» մնջախաղի թատրոնին` Ղրիմում կայացած մնջախաղի միջազգային «ԺԻՎԻ» փառատոնին մասնակցելու համար:
Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային նախաձեռնությունների իրականացման նպատակով մշակույթի նախարարության կողմից պարբերաբար աջակցության ցուցաբերում հաշմանդամների հասարակական կազմակերպություններին` համապատասխան դահլիճներ և սրահներ տրամադրելու հարցում:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլ հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
2014 թ. Երևանի քաղաքապետարանի կողմից հարմարեցվել են ներքաղաքային երթուղիներ սպասարկող ավտոբուսները` դրանց վրա տեղադրելով հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորումներ /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/: Հաշվի առնելով ավտոբուսների քիչ քանակը, այն հնարավորինս արդյունավետ շահագործելու համար, հարմարեցված ավտոբուսների երթուղիներն ու ժամային գոտին ընտրվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ բաց քննարկումների արդյունքում:
Հոդված 18.1.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն տրամադրող լիազորված մարմինը ՀՀ կառավարության կողմից դեռ չի ճանաչվել: Հետևաբար, օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատում են առանց աշխատանքի թույլտվության:
2015 թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ««Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», »»Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
Փոփոխություններով հստակեցվել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (այսուհետ` ՕԱԹ) տրամադրման ընթացակարգը, վերացվել են այս առնչությամբ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք) տեղ գտած տարընթերցումները: Մասնավորապես, նախկին օրենքում հստակ կարգավորված չէին ՕԱԹ համար լիազորված պետական կառավարման մարմին դիմելու և ստանալու հետ կապված հարաբերությունները: Օրենքի փոփոխություններով օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուն է դիմում լիազորված պետական կառավարման մարմին: Նախկին օրենքը նախատեսում էր, որ աշխատանքի թույլտվությունը տրվում էր օտարերկրացի աշխատողին այն դեպքում, երբ սահմանված էր, որ գործատուն գտնում է իր պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմում է լիազորված պետական կառավարման մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման համար:
Հստակեցվել և ամբողջականացվել են նաև գործատուի կողմից ՀՀ օրինական մուտք գործած և աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանները` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին աշխատանքով չապահովելու դեպքում: Օրենքով փոփոխություններ են կատարվել աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններում` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային միգրացիայի կարգավորման ներկա փուլի անհրաժեշտություններն ու մարտահրավերները:
Օրենքի անցումային դրույթներով նախատեսվել է դրույթ, համաձայն որի` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող, սակայն աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում հաշվառման համար օտարերկրացիների հետ որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն լիազորված մարմին` հաշվառման համար: Նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուները կարող են օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքել և նրա աշխատանքն օգտագործել` օրենքով սահմանված կարգով տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Հոդված 18.2.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե`
ա/ նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ/ նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել /նախատեսված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա/.
գ/ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար /առանց համապատասխան թույլտվության/ տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
դ/ նա տառապում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.
ե/ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքներ.
զ/ կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
է/ նա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի:
Անհրաժեշտ է նկատել, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումը մերժելու դեպքում օտարերկրացու կողմից այն դատական կարգով բողոքարկելու իրավունք:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 769-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում` Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին ու սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թթ. ծրագրով սահմանված միջոցառումների ծրագրի 3.5-րդ կետի, նախապատրաստվել և ներկայումս սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված է կացության թույլտվության համար սահմանված պետական տուրքի սահմանաչափերի վերանայում:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի գործնական կիրառումն ապահովելու նպատակով համապատասխան լրացում է կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախատեսվել է գործատուից գանձել պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով կամ 25000 ՀՀ դրամ:
Հոդված 20.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
2013 թվականի մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:
Գենդերային հավասարության և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի իրականացման գործընթացում կառավարության համակողմանի հաշվետվողականությունն ապահովելու նպատակով 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող «Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի մշտադիտարկման և տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 20-ի նիստում N 19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը» շրջանակներում յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվել և իրականացվել են տարեկան նպատակային ծրագրեր:
Գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցիչների համակարգի ներդրման նպատակով Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվել է «Կայուն զարգացման ծրագրի մշտադիտարկման գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչներ» ծրագիրը: ՈՒսումնասիրվել է գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, մշակվել են գենդերային ցուցիչներ սոցիալական, տնտեսական, առողջապահության, գիտության և կրթության, գյուղատնտեսության ոլորտներում: Մշակված ցուցիչները լինելով ունիվերսալ` հնարավորություն կտան գնահատել ոչ միայն կոնկրետ ծրագրեր, այլև իրականացնել գենդերային վերլուծություններ տարբեր ոլորտներում: Ծրագրի շրջանակներում մշակվել է «Գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչներ» մեթոդական ձեռնարկը, որը հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի N 93-Ա/1 հրամանով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահագրգիռ գերատեսչությունների և ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան մասնագետների համար կազմակերպել է գենդերային ցուցիչների ներդրմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ:
Գենդերային հավասարության քաղաքականության մշակման և իրականացման ազգային և ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներառող միասնական համակարգի հզորացման նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գենդերային պետական քաղաքականության իրականացման, ՀՀ-ում գենդերային քաղաքականությանն ուղղված ծրագրերի իրագործմանը նպաստելու նպատակով բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ստեղծվել են գենդերային հարցերով մշտական հանձնաժողովներ, մշակվել է «ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը», որը հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2012 թվականի հունիսի 12-ի N 51-Ա/1 և ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2012 թվականի հունիսի 18-ի N 78-Ա համատեղ հրամանով:
. ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ստեղծված ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների կանոնադրության մեջ (հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թ. հուլիսի 13-ի N 66-Ն և ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010 թ. հուլիսի 4-ի N 07-N համատեղ հրամանով) ամրագրվել են մարզում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների ապահովման քաղաքականության պետական նպատակային ծրագրերի մշակման, իրականացման և համակարգման աշխատանքների ապահովման խնդիրները:
. ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ սահմանված խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառույթներում ներառվել է գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ կետ (13-րդ կետի 13-րդ ենթակետ), ըստ որի խնամակալության և հոգաբարձության մարմինները «Քննարկում են ընտանիքի, կանանց և երեխաների, ինչպես նաև համայնքում առկա գենդերային հիմնախնդիրները»:
. 2014 թվականի նոյեմբերի 19-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 1152-Ա որոշումը, իսկ 2015 թվականի մարտի 9-ին` «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 178-Ա որոշումը: «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների համաձայն վերոհիշյալ խորհուրդը ստեղծվել է որպես ազգային մեխանիզմ, որը համակարգում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովումը:
Ըստ սեռի` պետական ռեսուրսների բաշխման վերահսկման նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 և 28-րդ հոդվածների պահանջները, իրականացվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում: Սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն, որում ներառված են գենդերային բնութագրիչներ: Համաձայն այդ բնութագրիչների եզրակացություն է տրվում բոլոր օրենքների նախագծերի վերաբերյալ:
Կանանց ձեռնարկատիրական գործունեության և տնտեսական նախաձեռնություններին խթանելու, նրանց համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից 2011-2014 թթ. իրականացվել է.
. «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից աջակցություն է ցուցաբերվել 510 կին գործարարների:
. «ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագիրը, որի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է իրավաօրենսդրական ակտերի և դրանցում տեղի ունեցած փոփոխություններին ՓՄՁ սուբյեկտներին իրազեկման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, մաքսային ձևակերպումների ու հաշվետվությունների ներկայացման ուղղություններով անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից աջակցություն է ցուցաբերվել 21854 կին գործարարի:
. «ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական աջակցություն» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են դասընթացներ: Դասընթացի հիմնական թեմաներն են. վարկավորման սկզբունքները և վարկունակության չափորոշիչները Հայաստանի Հանրապետությունում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հիմքերը, հիմնական միջոցների (պաշարների, ոչ նյութական ակտիվների, հասույթի, ծախսերի) հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը, ֆինանսական պլանավորման և բյուջետավորման սկզբունքները, ՀՀ հարկային օրենսդրությունը, ինչպես նաև Էլեկտրոնային հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը: Հաշվետու ժամանակահատվածում ուսուցողական աջակցություն է ցուցաբերվել 939 կին գործարարների:
. Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող «Կանանց ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը, որը մեկնարկել է 2013 թ. մարտի 1-ից և ավարտվել է 2015 թ. դեկտեմբերին: Ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով իրականացվում է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը: 2012-2015 թթ. ընթացքում մրցանակաբաշխության արդյունքում հաղթող են ճանաչվել 45 կին գործարարներ:
Գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացման, հասարակական-քաղաքական կյանքում վերջիններիս ընդգրկվածության, կանանց վերաորակավորման և որակավորման հնարավորությունների բարձրացման նպատակով
. 2011-2013 թթ. ընկած ժամանակահատվածում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության 6 մարզի` ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի և Տավուշի 54 համայնքում ստեղծվեցին արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Կոոպերատիվների 4265 անդամներից 1001-ը հանդիսանում են կանայք, որոնց համար իրականացվել է 66 ուսուցում` կոոպերատիվի անդամների իրավունքների ու պարտականությունների, կոոպերատիվի բյուջեի կազմման, արոտօգտագործման, էկոլոգիայի վրա բացասական ազդեցության կանխման, դեգրադացիայի դեմ պայքարի, արոտների բարելավման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ներկայացման և այլ թեմաներով: 2014 թ. ծրագիրն իրականացվել է 91 համայնքում, որտեղ կոոպերատիվների 13004 անդամներից 3368-ն եղել են կանայք, որոնց համար իրականացվել է 125 ուսուցում:
2014 թվականին իրականացվել է մրցակցային դրամաշնորհների 69 ծրագիր, որոնցում ընդգրկված 336 ուղղակի շահառուներից 52-ը (15,5%) կանայք են: Կանանց ղեկավարությամբ իրականացվում է 16 ծրագիր, որի շրջանակներում միջինը ստեղծվել է 6-7 աշխատատեղ: Իրականացված ծրագրերի շնորհիվ գործող ֆերմերային տնտեսությունների եկամուտներն ավելացել են 25-55 տոկոսով:
. 2011-2014 թթ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ 10 մարզերում իրականացվել են «Տեխնոլոգիաների գնահատման ծրագրեր»: Հաստատված 148 ծրագրերից, 33-ը իրականացվել են այն ֆերմերային տնտեսություններում, որոնց ղեկավարները կանայք են:
2015 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է «Աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակի ուսումնասիրությունը», որի արդյունքները կիրառվելու են հետագա ծրագրերի մշակման գործընթացում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կանանց և տղամարդկանց աշխատավարձերի չափերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են ըստ տնտեսական գործունեության տեսակների:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ պետական պաշտոնյաների արժանապատիվ աշխատանքի պայմանների և, հատկապես, արդարացի վարձատրության սկզբունքի ապահովումը կարևորելով, Հայաստանի Հանրապետությունում 2014 թ. հուլիսի 1-ից ներդրվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը (համակարգը ներդրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. դեկտեմբերի 12-ին ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով): Օրենքով տրվել են պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգի ներդրման լուծումները` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների հենասյուների վրա:
Օրենքի հիմնական սկզբունքներից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրության ապահովումը:
Ինչ վերաբերում է համեմատական վճարման մեթոդների վերաբերյալ հանձնաժողովի ներկայացրած հարցադրմանը, ապա հայտնում ենք, որ նման մեթոդներ ՀՀ-ում չկան:
Ստորև ներկայացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի տղամարդիկ և կանայք» զեկույցի կանանց և տղամարդկանց միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ.
Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական գործունեության
տեսակների, 2012-2013 թթ.
Average monthly nominal wages / salaries by types of economic
activity, 2012-2013
._____________________________________________________________________.
| |Ընդամենը,|այդ թվում` | |
| |դրամ |including: | |
| |Total, |______________________| |
| |AMD |Կ/W |S/M |Կ/Տ, %| |
| | | | |W/M, %| |
|_____________________________________________________________________|
| 2012 (1) |
|_____________________________________________________________________|
|Գյուղատնտեսություն,| 100 879| 94 270|103 098| 91.4|Agriculture, |
|անտառային | | | | |forestry and |
|տնտեսություն և | | | | |fishing |
|ձկնորսություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Հանքագործական | 287 685|149 863|313 563| 47.8|Mining and |
|արդյունաբերություն | | | | |quarrying |
|և բացահանքերի | | | | | |
|շահագործում | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մշակող | 132 720| 98 725|149 040| 66.2|Manufacturing |
|արդյունաբերություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Էլեկտրականության, | 178 455|149 293|184 715| 80.8|Electricity, |
|գազի, գոլորշու և | | | | |gas, steam and |
|լավորակ օդի | | | | |air conditioning|
|մատակարարում | | | | |supply |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ջրամատակարարում, | 132 643|112 789|140 885| 80.1|Water supply; |
|կոյուղի, թափոնների | | | | |sewerage, waste |
|կառավարում և | | | | |management and |
|վերամշակում | | | | |remediation |
| | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Շինարարություն | 158 757|127 407|162 397| 78.5|Construction |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մեծածախ և մանրածախ| 97 748| 83 594|109 304| 76.5|Wholesale and |
|առևտուր, | | | | |retail trade; |
|ավտոմեքենաների և | | | | |repair of motor |
|մոտոցիկլների | | | | |vehicles and |
|նորոգում | | | | |motorcycles |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Փոխադրումներ և | 125 624|107 069|132 276| 80.9|Transportation |
|պահեստային | | | | |and storage |
|տնտեսություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Կացության և | 90 552| 74 030|110 025| 67.3|Accommodation |
|հանրային սննդի | | | | |and food service|
|կազմակերպում | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Տեղեկատվություն և | 277 326|229 054|308 858| 74.2|Information and |
|կապ | | | | |communication |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ֆինանսական և | 325 829|247 229|419 473| 58.9|Financial and |
|ապահովագրական | | | | |insurance |
|գործունեություն | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Անշարժ գույքի հետ | 96 495| 86 039|101 899| 84.4|Real estate |
|կապված | | | | |activities |
|գործունեություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մասնագիտական, | 131 289|112 946|158 231| 71.4|Professional, |
|գիտական և | | | | |scientific and |
|տեխնիկական | | | | |technical |
|գործունեություն | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Վարչարարական և | 113 733| 93 497|127 305| 73.4|Administrative |
|օժանդակ | | | | |and support |
|գործունեություն | | | | |service |
| | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Պետական կառավարում | 169 514|125 149|170 891| 73.2|Public |
|և պաշտպանություն, | | | | |administration |
|պարտադիր սոցիալական| | | | |and defence; |
|ապահովություն | | | | |compulsory |
| | | | | |social security |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Կրթություն | 96 884| 91 378|113 051| 80.8|Education |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Առողջապահություն և | 104 739| 95 473|146 876| 65.0|Human health and|
|բնակչության | | | | |social work |
|սոցիալական | | | | |activities |
|սպասարկում | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մշակույթ, | 80 292| 73 327| 89 605| 81.8|Arts, |
|զվարճություններ և | | | | |entertainment |
|հանգիստ | | | | |and recreation |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Սպասարկման այլ | 83 812| 77 399| 91 288| 84.8|Other service |
|ծառայություններ | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ընդամենը | 140 739|107 755|169 043| 63.7|Total |
._____________________________________________________________________.
Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսական գործունեության
տեսակների, 2014 թ.
Average monthly nominal wages / salaries by types of economic
activity, 2014
._____________________________________________________________________.
| |Ընդամենը,|այդ թվում` | |
| |դրամ |including: | |
| |Total, |______________________| |
| |AMD |Կ/W |S/M |Կ/Տ, %| |
| | | | |W/M, %| |
|_____________________________________________________________________|
| 2014 |
|_____________________________________________________________________|
|Գյուղատնտեսություն,| 99 897| 92 077|102 286| 90.0|Agriculture, |
|անտառային | | | | |forestry and |
|տնտեսություն և | | | | |fishing |
|ձկնորսություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Հանքագործական | 330 973|190 667|355 804| 53.6|Mining and |
|արդյունաբերություն | | | | |quarrying |
|և բացահանքերի | | | | | |
|շահագործում | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մշակող | 142 931|107 445|163 920| 65.5|Manufacturing |
|արդյունաբերություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Էլեկտրականության, | 225 237|200 580|230 449| 87.0|Electricity, |
|գազի, գոլորշու և | | | | |gas, steam and |
|լավորակ օդի | | | | |air conditioning|
|մատակարարում | | | | |supply |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ջրամատակարարում, | 153 067|138 521|158 658| 87.3|Water supply; |
|կոյուղի, թափոնների | | | | |sewerage, waste |
|կառավարում և | | | | |management and |
|վերամշակում | | | | |remediation |
| | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Շինարարություն | 179 311|140 401|183 620| 76.5|Construction |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մեծածախ և մանրածախ| 116 526|101 413|129 156| 78.5|Wholesale and |
|առևտուր, | | | | |retail trade; |
|ավտոմեքենաների և | | | | |repair of motor |
|մոտոցիկլների | | | | |vehicles and |
|նորոգում | | | | |motorcycles |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Փոխադրումներ և | 137 264|109 778|147 190| 74.6|Transportation |
|պահեստային | | | | |and storage |
|տնտեսություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Կացության և | 92 385| 86 751| 99 356| 87.3|Accommodation |
|հանրային սննդի | | | | |and food service|
|կազմակերպում | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Տեղեկատվություն և | 294 648|239 855|331 711| 72.3|Information and |
|կապ | | | | |communication |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ֆինանսական և | 396 887|304 819|511 465| 59.6|Financial and |
|ապահովագրական | | | | |insurance |
|գործունեություն | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Անշարժ գույքի հետ | 117 131|103 159|126 824| 81.3|Real estate |
|կապված | | | | |activities |
|գործունեություն | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մասնագիտական, | 155 916|132 376|177 070| 74.8|Professional, |
|գիտական և | | | | |scientific and |
|տեխնիկական | | | | |technical |
|գործունեություն | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Վարչարարական և | 129 300|109 826|141 788| 77.5|Administrative |
|օժանդակ | | | | |and support |
|գործունեություն | | | | |service |
| | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Պետական կառավարում | 195 973|165 704|207 265| 79.9|Public |
|և պաշտպանություն, | | | | |administration |
|պարտադիր սոցիալական| | | | |and defence; |
|ապահովություն | | | | |compulsory |
| | | | | |social security |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Կրթություն | 107 600|101 277|126 597| 80.0|Education |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Առողջապահություն և | 127 547|114 607|183 774| 62.4|Human health and|
|բնակչության | | | | |social work |
|սոցիալական | | | | |activities |
|սպասարկում | | | | | |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Մշակույթ, | 101 831| 92 309|114 233| 80.8|Arts, |
|զվարճություններ և | | | | |entertainment |
|հանգիստ | | | | |and recreation |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Սպասարկման այլ | 88 389| 81 268| 97 818| 83.1|Other service |
|ծառայություններ | | | | |activities |
|___________________|_________|_______|_______|______|________________|
|Ընդամենը | 158 580|124 441|188 737| 65.9|Total |
._____________________________________________________________________.
ՀՀ օրենսդրությամբ մեկ սեռի համար նախատեսված աշխատատեղեր չկան: Միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
Աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:
Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
Հոդված 24.
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և Կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն
2014 թվականին մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2015 թվականի հունիսի 22-ին:
Օրենքով անդրադարձ է կատարվել նաև բարձրացված հարցին և փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում (համապատասխան փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հոկտեմբերի 22-ին): Մասնավորապես, սահմանվել է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով համապատասխանաբար սահմանված են, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
. աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
. աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով):
Հարկ է նշել, որ նշված երկու հիմքերը գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման առանձին հիմքեր են:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները տրված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածում, որի համաձայն`
Գործատուն իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մասնագիտական գիտելիքների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Աշխատողի առողջական վիճակի վատթարացումը կարող է պատճառ դառնալ աշխատանքային պայմանագրի լուծման համար, եթե այն կրում է կայուն բնույթ և խոչընդոտում է շարունակելու աշխատանքը կամ բացառում է այն շարունակելու հնարավորությունը:
Աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն, իսկ աշխատողի առողջական վիճակի համապատասխանությունը որոշվում է բժշկասոցիալական փորձաքննական եզրակացությամբ:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.03.14 ՀՕ-5-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդվածներ 2, 5, 6, 22, 28-ի վերաբերյալ
Սոցիալական իրավունքի Եվրոպական կոմիտեի հարցումների առնչությամբ
(Եզրակացություն, 2014 թ.)
Հոդված 2.5.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 155-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին:
Նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` այն կազմակերպություններում, որտեղ, բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտի, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, թատրոն, թանգարան, հանրային սնունդ և այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր հանգստյան օրն անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է գործատուն:
Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ` կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին` աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ ժամանակացույցները կազմվում և հաստատվում են սույն օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով:
Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցին համապատասխան:
Վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով Օրենսգրքի պահանջները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
Վկայակոչված նորմերի վերլուծության և համադրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Օրենսգրքի 155-րդ հոդվածում իմպերատիվ կերպով ամրագրվում է, որ.
1. վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողների համար սահմանվող ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին: Նշված կարգավորումից բացառությունները տրված են Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, որոնք ներկայացված են վերևում:
2. աշխատողների համար պետք է ապահովվի 35 ժամից ոչ պակաս տևողությամբ ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ:
Օրենսգիրքը չի նախատեսում որևէ դրույթ այն մասին, որ.
- աշխատողները կարող են փոխարինել ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը ֆինանսական փոխհատուցմամբ.
- աշխատողները կարող են հրաժարվել ամենշաբաթյա անընդմեջ հանգստի իրավունքից.
- շաբաթական հանգստի օրերը կարող են տեղափոխվել:
Հոդված 2.6.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-96-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել Օրենսգրքի 14-րդ հոդվածում: Հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-96-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել Օրենսգրքի 84-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն`
Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.
2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.
4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).
5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.
6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.
7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.
8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.
9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).
10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
11) աշխատաժամանակի ռեժիմը` աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.
12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.
13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:
Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված ՀՕ-96-Ն օրենքով Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
Օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:
Հոդված 5.
Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`
1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.
2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը:
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ արհեստակցական միության մասնակիցը (անդամ)` այն անձն է, որը կամավորության սկզբունքով մասնակից է դարձել (անդամագրվել է) արհեստակցական միությանը` վերջինիս կանոնադրության համաձայն:
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության գործունեության հիմնական սկզբունքներից է արհեստակցական միություններին մասնակցելու (անդամակցելու) կամավորությունը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1.3 կետի համաձայն` պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար պետական տուրքի չափը կազմում է բազային տուրքի տասնապատիկը: Միաժամանակ, օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` բազային տուրքի չափը կազմում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միությունն անկախ է պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլ կազմակերպություններից և կուսակցություններից. նրանց հաշվետու չէ և նրանց կողմից վերահսկողության ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործադուլ հայտարարելու իրավունք ունի արհեստակցական միությունը` Օրենսգրքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված է, որ արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:
Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:
Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում (երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ) գործադուլ անելու ընթացքում պետք է ապահովվեն նվազագույն պայմաններ (ծառայություններ), որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքները բավարարելու համար: Նվազագույն պայմանները սահմանում են համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ պայմանների կատարումն ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն և նրանց նշանակած աշխատողները:
Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասում նշված պայմանները չկատարվելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ գործատուն դրանք ապահովելու համար կարող են ներգրավել այլ ծառայություններ:
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միության ղեկավար մարմնի ներկայացուցիչները, աշխատանքի պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության մասնակիցները (անդամները):
Աշխատատեղում, աշխատանքի պայմանների հետ կապված, աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրադրություն ի հայտ գալու դեպքում արհեստակցական միությունն իրավունք ունի գործատուից միջնորդագրով պահանջել միջոցներ ձեռնարկել ի հայտ եկած վտանգը վերացնելու կամ մինչ այդ աշխատանքն այդ աշխատատեղում դադարեցնելու համար:
Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:
ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամների կողմից արհեստակցական միություններ ստեղծելու և իրենց ընտրությամբ դրանց անդամակցելու հարցի կապակցությամբ դեռևս զարգացումներ չկան:
Միաժամանակ, «ինքնազբաղված աշխատողների, ազատ մասնագիտություններով աշխատողների և ոչ ֆորմալ հատվածի աշխատողների արհմիություն կազմելու կամ արհմիություններին միանալու» հարցի հետ կապված ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական սոցիալական խարտիայի և Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի կառավարական կոմիտեի 132-րդ նիստի ընթացքում ներկայացրել է հարցադրում առ այն, որ խնդրի կարգավորման մեխանիզմները հասկանալի և հստակ չեն, և որ ցանկալի կլինի ունենալ որևէ նախադեպային օրինակ այլ անդամ պետություններում նշյալ հարցի կարգավորման հետ կապված:
Հոդված 6.3.
Օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են Օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով, որի 67-րդ հոդվածի համաձայն`
1. Կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը կազմված է հետևյալ փուլերից.
1) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը հաշտեցման հանձնաժողովի կողմից կոլեկտիվ վեճերի քննարկման պարտադիր փուլ է.
2) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում, եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին:
2. Կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմն իրավունք չունի խուսափելու հաշտեցման ընթացակարգերից:
Կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծելու համար կողմերի ներկայացուցիչները, հաշտեցման հանձնաժողովը, միջնորդը պարտավոր են օգտագործել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները:
Օրենսգիրքը կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման այլ կարգ չի նախատեսում:
Պետական ոլորտում կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը նույնն է: Միաժամանակ, Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ Օրենսգրքի 2-րդ բաժնի (կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններ, որի մեջ մտնում է նաև 11-րդ գլուխը) նորմերը կիրառվում են Օրենսգրքով սահմանված կարգով:
Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում Օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:
Հոդված 6.4.
Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված է, որ արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ: Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:
Միաժամանակ, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում (երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների տեղափոխման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաև այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ) գործադուլ անելու ընթացքում պետք է ապահովվեն նվազագույն պայմաններ (ծառայություններ), որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի (կենսականորեն անհրաժեշտ) կարիքները բավարարելու համար: Նվազագույն պայմանները սահմանում են համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ պայմանների կատարումն ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն և նրանց նշանակած աշխատողները:
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը նախատեսված են Օրենսգրքի 113-րդ հոդվածով, որում գործադուլին մասնակցելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք նախատեսված չէ: Հետևաբար, գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը այդ հիմքով:
Օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն`
1. Գործադուլին մասնակցությունը կամավոր է: Որևէ մեկին չի կարող պարտադրվել մասնակցելու գործադուլի կամ հրաժարվելու դրանից: Աշխատողին գործադուլի մասնակցելու կամ դրանից հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը): Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:
Գործադուլը դադարեցնելու վերաբերյալ կողմերի բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնություն ձեռք բերել գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձ վճարելու վերաբերյալ:
3. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին վճարվում է աշխատավարձ` ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել այլ աշխատանքի:
Օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն`
1. Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի`
1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.
2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց.
3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության:
2. Գործադուլի ժամանակ գործատուն իրավունք չունի գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ, բացառությամբ Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Օրենսգրքի 80-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են ինչպես արհեստակցական միության անդամ հանդիսացող, այնպես էլ չհանդիսացող աշխատողների վրա:
Հոդված 22.
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ:
Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):
Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որևէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):
Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեստակցական միությունների գործառույթների իրականացմանը:
Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:
Օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատողների կոլեկտիվը կազմում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողները:
Աշխատողների կոլեկտիվն իր որոշումներն ընդունում է աշխատողների ժողովում (համաժողովում):
2. Աշխատողների ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է գործատուի մոտ աշխատողների կեսից ավելին, իսկ համաժողովը` աշխատողների ընտրած պատվիրակների երկու երրորդից ավելին:
3. Աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է ժողովի (համաժողովի) մասնակիցների (պատվիրակների) կեսից ավելին, բացառությամբ Օրենսգրքով նախատեսված դեպքերի:
4. Աշխատողների ժողովի մասնակիցների (համաժողովի պատվիրակների) ձայների մեծամասնությամբ կայացված որոշմամբ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշումները կարող են ընդունվել գաղտնի քվեարկությամբ:
5. Աշխատողների կոլեկտիվն իր որոշումները կարող է ընդունել նաև կազմակերպության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հրավիրված ժողովներում` քվեարկությամբ ստացված ձայների հանրագումարով:
Հանրապետությունում ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն): Ներկայումս գործող առողջապահական պետական տեսչությունը հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած են ճանաչվել 2014 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-256-Ն):
Տեսչության նպատակներ և խնդիրներ են սահմանվել Օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովումը:
Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ.
1. Գործատուն պարտավոր է`
1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.
2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը.
3) ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում.
4) Օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.
5) աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.
6) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.
7) ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:
Միաժամանակ Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանների կամ դրանց մի մասի վերաբերյալ գործատուի և տվյալ կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների միջև կնքվում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագիր: Այն է`
1) աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը.
2) աշխատանքի պայմանները.
3) աշխատաժամանակը և հանգստի ժամանակը (ներառյալ` արձակուրդների տրամադրումը և դրանց տևողությունը).
4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.
5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները.
6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմանները.
7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմանները.
8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.
9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգը.
10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.
11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները.
12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.
13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր:
Օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն`
1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչի, և գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:
2. Կազմակերպությունում աշխատողների մեկից ավելի ներկայացուցիչների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է աշխատողների ներկայացուցչական միասնական մարմնի և գործատուի միջև:
3. Աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը ստեղծում են աշխատողների ներկայացուցիչները` համապատասխան բանակցությունների միջոցով: Աշխատողների ներկայացուցիչների համաձայնության բացակայության պատճառով աշխատողների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում ընդունում է աշխատողների ժողովը (համաժողովը):
4. Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն և համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:
Օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը մշակվում է կոլեկտիվ բանակցությունների արդյունքում և ներկայացվում է աշխատողների ժողովի քննարկմանը:
Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները:
Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կողմերի ներկայացուցիչները կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետու են աշխատողների ժողովին (համաժողովին): Հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները սահմանվում են կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով:
Հետևաբար Օրենսգրքի կարգավորումների համաձայն` աշխատողների ներկայացուցիչների կողմից Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները գործատուների կողմից հաշվի են առնվում կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կազմման բանակցությունների արդյունքում:
Մյուս կողմից, Օրենսգրքի 253-րդ հոդվածի համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միաժամանակ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «ա1)» կետի համաձայն` աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ամրագրված է որպես արհեստակցական միության նպատակ:
Օրենսգրքի 253-րդ հոդվածի համաձայն` գործատուն պարտավոր է աշխատողներին տեղեկացնել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման և վերահսկման բոլոր հարցերի մասին և խորհրդակցել նրանց հետ: Գործատուն պարտավոր է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերի քննարկմանը մասնակից դարձնել աշխատողների ներկայացուցիչներին: Գործատուն կարող է ստեղծել կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով, որի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ: Նշված կարգով սահմանվում են կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության նպատակները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գործատուն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 253-րդ հոդվածի և սույն կարգի համաձայն ստեղծելու կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության հարցերով հանձնաժողով:
Հանձնաժողովի գործունեության նպատակը կազմակերպությունում աշխատողների մասնակցության ապահովումն է մասնագիտական ռիսկերի դիտարկման, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ու պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման և կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջական վիճակի վերլուծության աշխատանքներին:
Հանձնաժողովի գործունեության նպատակի իրագործմանն ուղղված խնդիրներն են`
ա) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների պլանավորման, կազմակերպման ու իրականացման գործում գործատուին աջակցելը.
բ) աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերի մասին աշխատողների իրազեկմանն օժանդակելը.
գ) անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ աշխատողների մեծամասնության կարծիքի ձևավորումն ու ներկայացումն ապահովելը.
դ) կազմակերպությունում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների ներդրման աշխատանքներում գործատուին աջակցելը:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հանձնաժողովը ձևավորվում է գործատուի, արհեստակցական միության և աշխատողների կողմից հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից:
Հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բայց ոչ պակաս վեց մարդուց, ելնելով կազմակերպության աշխատողների թվից և այլ առանձնահատկություններից:
Արհեստակցական միության և աշխատողների կողմից լիազորված ներկայացուցիչներն առաջադրվում են համապատասխանաբար արհեստակցական միության անդամներից ու աշխատողների կոլեկտիվից և ընտրվում արհեստակցական միության ու աշխատողների կոլեկտիվի ընդհանուր ժողովներում:
Գործատուի ներկայացուցիչները նշանակվում են գործատուի կողմից` հրամանով կամ կարգադրությամբ:
Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել կազմակերպության աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնատար անձը:
Հանձնաժողովի կազմը հաստատվում է գործատուի հրամանով կամ կարգադրությամբ:
Հանձնաժողովի որևէ անդամի` իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա փոխարեն ընտրվում է նոր անդամ` սույն կարգին համապատասխան:
Գործատուն կարող է չընդունել հանձնաժողովի որոշումը: Այդ դեպքում գործատուն հանձնաժողովի որոշումը չընդունելու հիմնավորումը ներկայացնում է հանձնաժողովին` ընդունելի տարբերակ մշակելու նպատակով:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կազմակերպության ներքին իրավական ակտերով և սույն կարգով:
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են իր կանոնակարգին համապատասխան կամ անհրաժեշտությունից ելնելով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` դրան մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունն անցկացվում է բաց:
Հանձնաժողովն իր նիստերին կարող է մասնակից դարձնել կազմակերպության ստորաբաժանումների պատասխանատու աշխատողներին:
Հանձնաժողովը`
ա) գործատուից ստանում է տեղեկատվություն արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վտանգավոր ու վնասակար գործոնների մասին.
բ) աշխատողների դիմումների և առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև աշխատողների հարցումների միջոցով տեղեկացնում է աշխատատեղերում գործատուի կողմից իրականացվող աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման միջոցառումների իրականացման մասին.
գ) ստացված տեղեկատվության հիման վրա գործատուին ներկայացնում է առաջարկություն այլ մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացուցիչ հետազոտությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ.
դ) աջակցում է գործատուին և պետական լիազորված մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների դեպքերի ծառայողական քննության գործընթացին.
ե) մասնակցում է կազմակերպությունում աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ ուսուցման կազմակերպմանը.
զ) պարբերաբար, բայց առնվազն տարեկան մեկ անգամ աշխատանքային կոլեկտիվին ներկայացնում է իր գործունեության մասին հաշվետվություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն`
1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.
5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.
6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
8) վնասի հատուցում ստանալով.
9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.
10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ աշխատողները 38-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված դրույթների շրջանակներում իրավունք ունեն պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները` դիմելով դատարան կամ աշխատողների ներկայացուցիչներին: Աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները ամրագրված են Օրենսգրքի 3-րդ գլխում, իսկ աշխատանքային վեճերը դատական կարգով լուծելու հետ կապված կարգավորումներն էլ տված են Օրենսգրքի 24-րդ գլխում:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Օրենսգրքի 25-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով:
Հոդված 28.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված ՀՕ-256-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 9-ից) փոփոխվել է Օրենսգրքի 119-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն, աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները իրենց լիազորությունների իրականացման ժամկետում, Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, չեն կարող ազատվել աշխատանքից` առանց աշխատողների ներկայացուցչական մարմնի նախնական համաձայնության, բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու դեպքում), 5-րդ (աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում), 6-րդ (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում), 8-10-րդ (8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում. 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում. 10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.) կետերով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողների ներկայացուցչին աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուն պետք է դիմի աշխատողների ներկայացուցչական մարմնին: Աշխատողների ներկայացուցչական մարմինը պարտավոր է պատասխանել գործատուին դիմումն ստանալու օրվանից հետո` 14 օրվա ընթացքում: Աշխատողների ներկայացուցչական մարմինն աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում պատասխան չի տրվում, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը:
Աշխատողին ազատելու համաձայնություն չտալու մասին որոշումը գործատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Դատարանը կարող է անվավեր ճանաչել այդ որոշումը, եթե դրանով ոտնահարվում են գործատուի շահերը:
Օրենսգրքի 119-րդ հոդվածի մասի 1-ին մասով նախատեսված երաշխիքը կարող է կիրառվել աշխատողների ներկայացուցիչ չհամարվող աշխատողների նկատմամբ, եթե դա նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով:
Ինչ վերաբերում է աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ժամանակ ի հայտ եկած հնարավոր չարաշահումներին, ապա հաշվի առնելով Օրենսգրքի 122-րդ հոդվածի շրջանակներում տրված կարգավորումները, ինչպես նաև այն, որ Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարգապահական տույժի տեսակ և, Օրենսգրքի 226-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն, չարաշահումներ թույլ տալը այդ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս, գրեթե բացառվում է:
Մյուս կողմից, համաձայն Օրենսգրքի 228-րդ հոդվածի` կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով` տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Օրենսգրքի 3-րդ հոդվածով տրված են աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքները: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերի աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է`
. աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.
. գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը):
Օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչև վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման և այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ: