Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ (ՆՈՏԱՐՆԵՐԻ) ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ (ՆՈՏԱՐՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Չ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

1 փետրվարի 2016 թվականի N 1

 

i

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ (ՆՈՏԱՐՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

i

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

i

Միաժամանակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի «Եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանով հաստատված հրահանգի 24-րդ կետի համաձայն, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները (այդ թվում` նոտարները) եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

Սույն կետում նշված հարկ վճարողները, որոնք հարկային մարմնին ներկայացրել են գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն` հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն կետով սահմանված չափերով եկամտային հարկ չեն հաշվարկում (վճարում):

«Շրջանառության հարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են հաշվետու ժամանակաշրջաններ, որոնց համար անհատ ձեռնարկատերերը (նոտարները) պարտավոր են հարկային մարմին ներկայացնել տվյալ հարկատեսակի հաշվարկներ (այսուհետ` Հաշվարկներ):

i

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված) անձանց կողմից շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարության ներկայացման ժամկետը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով և նպատակ ունենալով պարզաբանելու շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերի (նոտարների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմին Հաշվարկների, ինչպես նաև գործունեություն չիրականացնելու (գործունեությունը վերսկսելու) մասին հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարցերը պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքով սահմանված ժամկետներում շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատերերը (նոտարները) գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացնելուց հետո «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկ չեն հաշվարկում (վճարում):

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատերերը (նոտարները) գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն չներկայացնելու դեպքում եկամտային հարկը հաշվարկում (վճարում) են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով:

2. Անհատ ձեռնարկատերերի (նոտարների) կողմից գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացնելուց հետո հետագա յուրաքանչյուր օրացուցային տարվա համար մինչև տվյալ տարվա փետրվարի 20-ը ներառյալ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը հիմք չէ հարկ վճարողի գործունեությունը վերսկսած համարելու և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկ հաշվարկելու (վճարելու) համար:

3. Սույն պաշտոնական պարզաբանման 1-ին կետը տարածվում է պաշտոնական պարզաբանման տրման ամսաթվից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.02.2016
N 1
Պաշտոնական պարզաբանում