ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 44
i
16. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թ. հոկտեմբերի 1-ի նիստի
N 44 արձանագրային որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
Բովանդակություն
Ներածություն
ԳԼՈՒԽ 1. |
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող քաղաքականությունը |
ԳԼՈՒԽ 2. |
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի համառոտ նկարագրությունը |
ԳԼՈՒԽ 3. |
Օրենսդրական կարգավորում |
ԳԼՈՒԽ 4. |
Փոքր բիզնեսի ակտի գնահատում |
ԳԼՈՒԽ 5. |
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի ցուցանիշներ |
ԳԼՈՒԽ 6. |
ՓՄՁ զարգացման խորհրդի դերը |
ԳԼՈՒԽ 7. |
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարական նպատակները և գործողությունների հիմնական ուղղությունները |
ԳԼՈՒԽ 8. |
ՓՄՁ ոլորտի 2014թ. և «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի 2015թ. ցուցանիշներ |
ԳԼՈՒԽ 9. |
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՏՀԶԿ և զարգացող երկրներում, նմանություններ և տարբերություններ |
ԳԼՈՒԽ 10. |
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և մարտահրավերների (SWOT) վերլուծությունը Հայաստանի Հանրապետությունում |
Ներածություն
1. Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: ՀՀ կառավարության կողմից շարունակական քայլեր են իրականացվում ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ:
2. 2001թ. սկսած մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են իրականացնելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ ոլորտի պետական աջակցության հետևյալ ուղղությունները` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում), ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, ֆինանսական և ներդրումային աջակցություն, տեղական տնտեսական զարգացում, ոլորտային բիզնեսներին աջակցություն, կանանց ձեռներեցությանն աջակցություն, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում, միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում:
3. Եթե նախորդ տարիներին ՓՄՁ զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա:
4. Միաժամանակ, սույն ռազմավարությամբ իրականացման ընթացքում անհրաժեշտ կլինի ապահովել պետական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետությունում ՓՄՁ ոլորտին առնչվող մշակվող և իրականացվող քաղաքականության, ծրագրերի, գործողությունների միասնական մոտեցում, ինչը համահունչ կլինի ռազմավարությամբ սահմանված նպատակներին և դրանց իրագործմանն ուղղված գործողություններին:
ԳԼՈՒԽ 1. |
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող քաղաքականությունը |
5. ՓՄՁ բոլոր խնդիրների համար չկա մեկ միասնական լուծում: Շատ երկրներ հասել են հաջողության ՓՄՁ զարգացման ապակենտրոնացված քաղաքականությունների շնորհիվ, մյուսները` հատկապես փոքր երկրները, կարողացել են խթանել ՓՄՁ-ների մրցունակությունը ավելի կենտրոնացված մոտեցումների միջոցով:
6. Առաջիկա երեք տարիներին (2016-2018թթ.) ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով:
7. ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որը հանդիսանում է նաև ՓՄՁ ոլորտի պետական աջակցության ծրագրերի մշակման համար պատասխանատու կառույց:
8. ՓՄՁ պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, ՀՀ կառավարության 19.03.2002թ. N 282 որոշմամբ հիմնադրվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հանդիսանում է Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական քաղաքականություն և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող հիմնական կառույցը:
9. Հայաստանում ՓՄՁ զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները և վերջիններիս կողմից իրականացվող մի շարք ծրագրերը:
ԳԼՈՒԽ 2. |
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի համառոտ նկարագրություն |
10. Երկրում սոցիալական համերաշխության և տնտեսական աճի ապահովման երաշխավորված միջոցը զարգացած փոքր և միջին ձեռնարկատիրության առկայությունն է: Զբաղվածության ապահովման և, դրանով իսկ, աղքատության հաղթահարման խնդիրներն արմատական լուծումներ են ստանում միայն հասարակության միջին խավը ձևավորող փոքր և միջին կազմակերպությունների զարգացման միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության համար հրատապ է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը` շարունակաբար բացահայտելով և ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ:
11. ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական բազայի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2014 թվականի ընթացքում գործունեություն են ծավալել 74365 ՓՄՁ սուբյեկտներ, որոնցից 68117-ը` գերփոքր, 5109-ը` փոքր և 1139-ը` միջին: Վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 1565934 մլն. դրամ, իսկ վերջիններիս կողմից մուծված հարկերը` 237710 մլն. դրամ:
12. ՓՄՁ ոլորտի վերոնշյալ ցուցանիշները (1), տարանջատված գործունեության ոլորտներով, ներկայացված են աղյուսակներում` ըստ հարկ վճարողների քանակի, ըստ աշխատողների քանակի, ըստ շրջանառության ծավալների և ըստ մուծած հարկերի:
_______________________________
1) ա) դասակարգման հիմնական պայմանն է աշխատողների քանակը, շրջանառության ծավալը,
բ) ոլորտները ընտրված են ըստ 2012թ-ի ընդունված դասակարգման,
գ) քանի որ առանձին դիտարկվում են տվյալները ըստ ոլորտների, ապա մեկ հարկ վճարողի տվյալները մի քանի գործունեության տեսակ ունենալու դեպքում արտացոլվում են ամեն ոլորտում առանձին,
դ) տեղեկատվությունը տրամադրվում է ըստ 2015թ. մայիսի տեղեկատվական բազայում առկա տվյալների:
ԳԼՈՒԽ 3. |
Օրենսդրական կարգավորում |
13. Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը նոր պահանջներ են ներկայացնում մասնավոր հատվածի, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել և հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման գործող չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության առավել նպատակային իրականացման, ՓՄՁ ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցման ու կատարելագործման, ինչպես նաև Եվրամիության երկրներում գործող ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափանիշներին մոտեցման և ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովման համար:
14. 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սահմանումը համապատասխանեցվեց Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ սահմանման հետ, որի համաձայն դասակարգումը կատարվեց` հիմք ընդունելով ՓՄՁ սուբյեկտներում ներգրավված աշխատողների թվաքանակը և տարեկան շրջանառությունը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը:
15. Ներկայումս, տվյալ սահմանման համաձայն, ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են.
1) գերփոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը,
2) փոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը,
3) միջին` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
16. Հարկ է նշել, որ Եվրամիության չափորոշիչներ կիրառող գրեթե բոլոր երկրները հնարավորություն ունեն իրականացնելու համեմատական վիճակագրական վերլուծություն, ինչն ակնհայտորեն ստեղծում է տարբեր երկրներում ՓՄՁ ոլորտի զարգացման մակարդակի վերաբերյալ առավել հստակ պատկեր` երկրի տնտեսության մեջ ՓՄՁ ոլորտի տեղի ու դերի գնահատման առումով: Նման չափորոշիչներ կիրառող երկրներում, ՓՄՁ սուբյեկտների առավել հստակ տարանջատման շնորհիվ, հնարավորություն է ընձեռվում գերփոքր, փոքր և միջին կազմակերպությունների համար կիրառել համեմատաբար մեղմ հարկման ռեժիմ, իրականացնել առավել հասցեական պետական աջակցության միջոցառումներ և այլն:
ԳԼՈՒԽ 4. |
Փոքր բիզնեսի ակտի գնահատում |
17. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվել են «Փոքր բիզնեսի ակտի» (ՓԲԱ) գնահատման 10 ուղղությունները, որոնց սկզբունքների ներդրման համար սույն ռազմավարությունը անուղղակիորեն գործիք է հանդիսանում: «Փոքր բիզնեսի ակտը» Եվրամիությունում մշակվել է 2008 թվականին` որպես փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման գլխավոր գործիք: Եվրոպական երկրներում «Փոքր բիզնեսի ակտի» գնահատումը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական փաստաթուղթն է հանդիսանում: ՓԲԱ-ն 10 սկզբունքների համախումբ է, որոնք պետք է հաշվի առնել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականություններ մշակելիս և իրականացնելիս ինչպես Եվրոպական Միության (2), այնպես էլ ազգային մակարդակներում: ՓԲԱ-ի նպատակն է բարելավել ձեռնարկատիրության նկատմամբ մոտեցումները` ՓՄՁ սուբյեկտների համար պարզեցնելով օրենսդրական և գործառնական միջավայրը և վերացնելով վերջիններիս զարգացման խոչընդոտները:
_______________________________
2) EU 2008: Think Small First, A Small Business Act for Europe, Brussels 2008. See http://eur-lex.europa.eu/legalcontent/ EN/TXT/PDF/?uri=CELEX:52008DC0394&from=EN
18. ՓԲԱ-ի հիմնական առաջնահերթություններն են` ձեռներեցության խթանումը, օրենսդրական խոչընդոտների նվազեցումը, ֆինանսավորման հասանելիության բարձրացումը, շուկաների հասանելիությունը և բիզնեսի միջազգայնացումը:
19. Հայաստանի Հանրապետությունը ՓԲԱ գնահատմանը մասնակցում է 2012թ-ից: ՓԲԱ գնահատումը բաղկացած է 10 սկզբունքներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է իրականացման համար նախատեսված մի շարք կոնկրետ գործողություններ: Այսպիսով, տվյալ սկզբունքները հստակ սահմանում են այն առաջնահերթությունները, որոնցով կարող են առաջնորդվել կառավարությունները` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելու համար: 2016թ. նախնական գնահատման արդյունքների հիման վրա ՏՀԶԿ կողմից իրականացված SWOT վերլուծությունը ներկայացված է ռազմավարության Գլուխ 10-ում:
20. 2011 թ-ին ՓԲԱ-ի վերանայումից (3) հետո ավելի մեծ նշանակություն է տրվել սկզբունքներից մեկին` «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին: Վերջինս նաև սահմանվում է որպես ՓԲԱ-ի հիմնական սկզբունք (ԵՄ 2011): Տվյալ սկզբունքը պահանջում է ոչ միայն ՓՄՁ սուբյեկտների գործունեության իրավական և վարչարարական միջավայրի պարզեցում, այլև ներառում է փոքր և միջին ձեռնարկատիրության վրա ազդեցություն ունեցող քաղաքականությունների ընթացակարգերի ստուգում: Քաղաքականություն մշակողների համար այն ապահովում է հստակ և կոնկրետ ուղղորդող հիմք ՓՄՁ սուբյեկտների գործունեությունը խթանելու համար: Հայաստանի Հանրապետությունում ՓԲԱ-ն և «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը պետք է դառնան կողմնորոշման ուղղորդող շրջանակ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս: Այդ իսկ պատճառով, ՓԲԱ սկզբունքները ներառված են սույն ռազմավարության մեջ և արտացոլված են ռազմավարական նպատակների մեջ:
__________________________
3) EU 2011: Review of the Small Business Act for Europe, Brussel 2011. See http://eur-lex.europa.eu/legalcontent/ EN/TXT/PDF/?uri=CELEX:52011DC0078&from=EN
21. Փոքր Բիզնեսի Ակտի 10 ուղղությունները հետևյալն են.
1) Ձեռնարկատիրության ուսումնառություն և կանանց ձեռներեցություն - Փոքր և միջին, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրությունների համար ստեղծել զարգացմանը նպաստող միջավայր:
2) Սնանկացումը և երկրորդ հնարավորությունը ՓՄՁ սուբյեկտների համար -
Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ «ազնիվ» տնտեսվարողները, ովքեր սնանկացել են, կկարողանան երկրորդ հնարավորություն ստանալ:
3) ՓՄՁ քաղաքականության մշակման կարգավորման շրջանակ - Մշակել կանոնակարգեր «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին համապատասխան:
4) ՓՄՁ սուբյեկտների համար գործառնական միջավայր - Իրականացնել ՓՄՁ սուբյեկտների կարիքներին արձագանքող պետական կառավարում:
5) ՓՄՁ և սկսնակ ընկերությունների համար աջակցության մեխանիզմներ - Հաստատել ՓՄՁ սուբյեկտների կարիքներին արձագանքող պետական կառավարման գործիքներ:
6) Պետական գնումներ - Հեշտացնել ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը պետական գնումների համակարգում և ՓՄՁ սուբյեկտների համար լավագույնս օգտագործել պետական աջակցության հնարավորությունները:
7) ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսավորման հասանելիություն - Հեշտացնել ՓՄՁ սուբյեկտների հասանելիությունը ֆինանսավորմանը և զարգացնել այնպիսի իրավական և գործարար միջավայր, որը կնպաստի առևտրային գործարքների ժամանակին վճարումներին:
8) Ստանդարտներ և տեխնիկական կարգավորումներ - Օգնել ՓՄՁ սուբյեկտներին առավելագույն օգուտներ քաղել ԵՄ Միասնական շուկայի առաջարկած հնարավորություններից:
9) Ձեռներեցության հմտություններ - Նպաստել ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրական հմտությունների արդիականացմանը և բոլոր տեսակի նորարարությունների կիրառմանը, մշակել ՓՄՁ-ների համար նորարարության քաղաքականություն:
10) ՓՄՁ սուբյեկտները «կանաչ» տնտեսության մեջ - Խրախուսել ՓՄՁ սուբյեկտներին բնապահպանական մարտահրավերները հնարավորությունների վերածելու համար:
11) ՓՄՁ-ների միջազգայնացում - Խրախուսել և աջակցել ՓՄՁ սուբյեկտներին օգուտներ քաղել շուկաների աճից:
22. ՓԲԱ գնահատման արդյունքների հիման վրա ՓՄՁ զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակները ներառված են նաև յոթ հիմնական խմբերում, որոնց անդրադարձ կկատարվի ռազմավարության Գլուխ 7-ում: Ռազմավարական նպատակների իրագործման համար ներկայացված ուղղությունները և ՏՀԶԿ կողմից իրականացված SWOT վերլուծությունը (Գլուխ 10) հիմք է հանդիսանալու ՓՄՁ զարգացման քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում պետություն-մասնավոր հատված երկխոսության, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության համար:
ԳԼՈՒԽ 5. |
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի ցուցիչներ |
23. ՓՄՁ ոլորտի զարգացման վրա իր ազդեցությունն է թողնում նաև Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որոնցից առավելապես և անմիջականորեն ազդեցություն են կրում ՓՄՁ սուբյեկտները` պայմանավորված իրենց առանձնահատկություններով և գործարար միջավայրի պայմանների նկատմամբ զգայունությամբ:
24. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա, այդ թվում` ՓՄՁ ոլորտի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում` ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
25. Շարունակական բարեփոխումների իրականացման արդյունքում «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցում Հայաստանը գրանցել է առաջընթաց, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել նաև ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների վրա, մասնավորապես.
1) Հայաստանը 189 երկրների շարքում բարելավել է իր դիրքը 4 կետով` վերագնահատված արդյունքներով 49-ից բարձրանալով 45-րդ տեղը:
2) Զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:
3) Զեկույցի տվյալներով` Հայաստանի գործարար միջավայրն ավելի բարենպաստ է Եվրամիության անդամ որոշ երկրներից, մասնավորապես` Ռումինիայից, Սլովենիայից, Իտալիայից, Հունաստանից և Լյուքսեմբուրգից:
4) Հայաստանը «Հեռավորությունը սահմանագծից» ցուցանիշով գրանցել է 70.6 միավոր, իսկ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սինգապուրը` 88.3:
26. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի 2015թ. ըստ 10 ոլորտների, ինչպես նաև այլ երկրների համեմատական ցուցանիշները ներկայացված են 5-7-րդ աղյուսակներում:
ԳԼՈՒԽ 6. |
ՓՄՁ զարգացման խորհրդի դերը |
27. ՓՄՁ ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված երկխոսությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ, որի նախագահը` ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երևանի գրասենյակի ղեկավարը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավարը, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ: ՓՄՁ զարգացման խորհուրդը խորհրդատվական-խորհրդակցական մարմին է, որը պետական մարմիններ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի զարգացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով գործարար համայնքի հետ համատեղ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` անհրաժեշտության դեպքում, արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի նիստերին մասնակցում են նաև հրավիրված պետական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ՎԶԵԲ փորձագետները: ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության աշխատանքներն իրականացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Որպես դրական արդյունք` ՓՄՁ Խորհրդի կողմից լուծված հարցերից կարելի է առանձնացնել հետևյալները.
1) նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը,
2) ՀԳՄ-ներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել տարեկան 4 անգամ,
3) մշակվել է գերփոքր և փոքր ձեռնարկատերերի համար «Կազմակերպության կողմից եկամտահարկի հաշվարկ»-ի և «Գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություն»-ների միասնական ձև,
4) պարզեցվել է անհատ ձեռնարկատերերի լուծարման գործընթացը,
5) պարզեցվել է բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացը,
6) կատարելագործվել է ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը,
7) իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում,
8) հստակեցվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը,
9) կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը` տեղեկացման թերթիկի ներդրմամբ,
10) իրականացվել է հավաքական բեռի փոխադրման կանոնների մշակում,
11) ընդունվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը,
12) պարզեցվել է սննդամթերքի ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգը,
13) բարելավվել է «Նոր սերնդի» ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանները ՓՄՁ-ների
14) ընտանեկան ձեռնարկատիրության շրջանակներում ներդրվել է հարկման արտոնյալ համակարգ,
15) պարզեցվել է ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացը,
16) ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը:
28. ՓՄՁ խորհուրդը որպես հարթակ կհանդիսանա 2016-2018թթ. համար սահմանված ՓՄՁ ռազմավարական նպատակների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների մշակման, քննարկման, լուծման ենթակա հարցերի ուսումնասիրության իրականացման համար: Խորհրդի միջոցով կապահովվի իրականացված միջոցառումների արդյունավետության և կատարված աշխատանքների հաշվետվողականությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդի կազմում ընդգրկված են ոչ միայն մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլև դրանց մեծ մասը ներկայացնում են բազմաթիվ անդամներ ունեցող կազմակերպություններ:
ԳԼՈՒԽ 7. |
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարական նպատակները և գործողությունների հիմնական ուղղությունները |
29. Փոքր և միջին կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր ոլորտներում զբաղեցնում են կարևոր դիրքեր` դրանցից մի քանիսում կազմելով համապատասխան ոլորտների հիմքը: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական բազայի տվյալների համաձայն` ՓՄՁ-ները 2014թ. ընթացքում աշխատանքով ապահովել են մոտ 370 հազար մարդու (աշխատողների քանակն ըստ ոլորտների ներկայացված է Աղյուսակ 2-ում): Հատկապես այն ոլորտներում, որտեղ ՓՄՁ-ների արտադրողականությունը համեմատելի է խոշոր կազմակերպությունների արտադրողականության հետ (այդպիսի ճյուղերն են արդյունաբերությունը, հատկապես մշակող արդյունաբերությունը, շինարարությունը, ծառայությունների և անհատական ծառայությունների ոլորտները), դրանք տնտեսական աճի ապահովման, արտահանման աճի, աշխատատեղերի ստեղծման և մասնավոր ներդրումների ներգրավման կարևոր աղբյուր են: Այսպիսով` նոր ՓՄՁ-ների ստեղծումը և հաջող, կայուն գործունեության խրախուսումը, զարգացումը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական քաղաքականության գերակայություններից են:
30. ՓՄՁ-ների ուղղակի աջակցությունը կարևորվում է նաև այն պատճառով, որ մանր և միջին կազմակերպությունների թվի ավելացումը երկրում միջին խավի ձևավորման կարևոր գործոն է: Այս առումով պետք է հետևողականորեն իրականացվեն հատուկ քաղաքականության միջոցառումներ, որոնք աջակցելու են միջին խավի ձևավորմանը, տնտեսությունում սեփական գործարար նախաձեռնություններ իրականացնող անձանց խրախուսմանն ու աջակցությանը:
31. ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունը հանդիսացող ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված 2016-2018թթ. ընթացքում ՓՄՁ-ների ուղղակի աջակցության հիմնական քաղաքականության նպատակը դինամիկ և զարգացող ՓՄՁ ոլորտն է, որտեղ տնտեսվարողները կարող են իրավական դաշտում սկսել և զարգացնել իրենց գործունեությունը օրենսդրական և վարչարարական նվազագույն խոչընդոտներով:
32. Ելնելով վերոգրյալից` որպես ՓՄՁ զարգացման 2016-2018թթ. ռազմավարության առաքելություն կարելի է սահմանել գործարար միջավայրի և ձեռնարկատիրական մշակույթի բարելավումը, որի նպատակը կայուն ՓՄՁ սուբյեկտների ստեղծումը և աճը ապահովելն է: Իսկ որպես ռազմավարական հիմնական նպատակ կարելի է շեշտադրել ՀՀ-ում մրցունակ ՓՄՁ ոլորտի ձևավորումն ու զարգացումը:
33. Ռազմավարական նպատակների և դրանց իրականացման ուղղությամբ նախանշվող գործողությունների ուղղությունների բացահայտումն ու առանձնացումը կատարվել են հանրապետությունում ՓՄՁ ոլորտի իրավիճակի ուսումնասիրության և դրա վերլուծության հիման վրա, որի ընթացքում օգտագործվել են գործարար ասոցացիաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ մի շարք քննարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման հնարավոր ուղիները, ԵՄ ՓԲԱ ուղղությունների քաղաքականությունների գնահատականները, ՏՀԶԿ կողմից իրականացված SWOT վերլուծության արդյունքները:
34. Ռազմավարական նպատակ 1 - Ինստիտուցիոնալ, օրենսդրական և գործառնական միջավայրի բարելավում ՓՄՁ-ների ստեղծման և զարգացման համար:
Ռազմավարական սույն նպատակը առնչվում է ՓՄՁ ոլորտի զարգացման հետևյալ խնդիրների լուծմանը`
1) ՓՄՁ սուբյեկտների զարգացման համար ստեղծել բարենպաստ գործարար միջավայր և հարկային դաշտ:
2) Ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բարեխիղճ տնտեսվարողները, ովքեր բախվել են սնանկությանը, կարող են հեշտությամբ երկրորդ հնարավորություն ստանալ:
3) Կարգավորումները իրականացնել «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին համապատասխան:
4) Բարձրացնել ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման հասանելիությունը, ձևավորել այնպիսի օրենսդրական և գործառնական միջավայր, որը կնպաստի առևտրային գործարքների ժամանակին վճարմանը:
35. Բավարար մարդկային և նյութական ռեսուրսների ներգրավվածության խիստ սահմանափակությամբ պայմանավորված` ՓՄՁ սուբյեկտների համար բացի բարենպաստ օրենսդրական դաշտի առկայությունից, հաճախ ոչ պակաս կենսական կարևորություն է ունենում օրենսդրական կայունությունը: Սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հնարավորինս պարզեցնել գործող օրենսդրությունը և իրավական կարգավորումները: Հաճախակի օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` ՓՄՁ սուբյեկտներն էական դժվարություններով են յուրացնում նոր իրավական կարգավորումները, դրանց կիրարկումը բավական երկար ժամանակ ընթանում է խախտումներով և ոչ ճիշտ իրականացմամբ, ինչը հանգեցնում է անցանկալի հետևանքների: Հաճախ կատարվող փոփոխությունները զրկում են ՓՄՁ սուբյեկտներին իրենց գործունեությունը մշտապես իրականացնել գործող օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան և պլանավորել իրենց հետագա գործողություններն ու զարգացման ծրագրերը տվյալ պահին առկա իրավիճակի հիման վրա: Մի կողմից նման բարդությունները հանգեցնում են տնտեսվարողների համար գործառնական մթնոլորտի ոչ բարենպաստ և ընկալելի իրավիճակի, երբ նրանք ի վիճակի չեն լինում իրականացնելու համապատասխան գործողություններ` ապահովելու նոր պահանջների կատարումը, սուղ նյութական և մարդկային ռեսուրսները ստիպված են լինում ուղղել նոր օրենսդրական փոփոխությունների պահանջների ուսումնասիրությանն ու դրանք իրագործելուն: Մյուս կողմից, նման իրավիճակը չի նպաստում կայունության առկայությամբ ապահովված դրական սպասումների ձևավորմանն ու դրա հիման վրա ձեռներեցությամբ, նոր գործարար նախաձեռնությունների իրագործմանը, նոր ստեղծվող ընկերությունների հիմնադրմանը և ՓՄՁ սուբյեկտների քանակական և որակական աճին:
36. Այս առումով կարևորություն է ստանում օրենսդրական կայուն դաշտի ստեղծումը կարճաժամկետ առումով, երբ ՓՄՁ ոլորտի տնտեսվարողներն առաջիկա երեք տարիների կտրվածքով հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել անփոփոխ և արդեն իսկ ծանոթ օրենսդրական դաշտում:
37. ՓՄՁ սուբյեկտներին գործառնական աջակցությունը կներառի ոլորտի տնտեսվարողների համար առօրյա գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություն:
38. Նման օժանդակությունը կիրականացվի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններով խորհրդատվության, աջակցության և ֆինանսատնտեսագիտական և շուկայագիտական մասնագիտական աջակցության ապահովման միջոցով:
39. Նշվածի իրականացման համար կստեղծվեն աջակցության և խորհրդատվության ապահովման այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին առաջարկելու կոնկրետ սուբյեկտի գործունեության ընթացքում առաջացող կոնկրետ խնդիրների լուծման ուղիների բացահայտման և այդ լուծումներն իրագործելու եղանակներն ու միջոցները:
40. Տվյալ ուղղությամբ իրականացվող միջոցառումները կներառեն հասցեական և առանձին իրավիճակային բնույթ ունեցող գործնական աջակցության գործողություններ, որոնք կիրականացվեն ՓՄՁ սուբյեկտների պահանջների և հարցումների հիման վրա: Որպես հիմնական քայլեր կարելի է առանձնացնել հետևյալը.
1) ՓՄՁ-ների հիմնադրման և ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովումը,
2) ՓՄՁ ոլորտում Հայաստանում իրականացվող քաղաքականության և աջակցման ծրագրերի լուսաբանումը,
3) օրենսդրական փոփոխություններին մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության ապահովում:
41. Ռազմավարական նպատակ 2 - ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսավորման հասանելիության բարելավում: Ռազմավարական սույն նպատակը նախատեսում է բարձրացնել ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսավորման հասանելիությունը և զարգացնել այնպիսի օրենսդրական և գործառնական միջավայր, որը կնպաստի առևտրային գործարքների ժամանակին վճարմանը:
42. Հաշվի առնելով ՓՄՁ սուբյեկտների առանձնահատկությունները` նրանց համար հաճախ հասանելի չեն լինում ֆինանսավորման բոլոր այն միջոցներից օգտվելու հնարավորությունները, որոնք հասանելի են ավելի խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, հետևաբար ֆինանսական միջոցների սակավությունը ու համապատասխան ծավալով ներգրավումը շարունակում են մնալ ՓՄՁ սուբյեկտների օրակարգում: Սույն խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ ֆինանսական գործիքներ, որոնցից կարող են արդյունավետորեն օգտվել և օգուտ քաղել ՓՄՁ սուբյեկտները: Հատկապես ֆինանսավորման հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը մեծ է սկսնակ գործարարների համար: Շատ հաճախ տնտեսվարող սուբյեկտները տեղեկացած չեն լինում շուկայում առաջարկվող տարբեր ֆինանսական գործիքներին:
43. Սահմանված նպատակին հասնելու և նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) ֆինանսական շուկայում առկա գործիքների վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտների իրազեկվածության ապահովում,
2) ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական միջոցների պահանջի ուսումնասիրություն,
3) ՓՄՁ սուբյեկտներին մատչելի վարկերի տրամադրման շարունակություն,
4) ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորությունների երաշխիքների տրամադրում,
5) նոր ստեղծվող ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների խորհրդատվության տրամադրում,
6) գործարար ծրագրերի կազմման աջակցություն և ուսուցում:
44. Ռազմավարական նպատակ 3 - Ձեռնարկատիրական կարողությունների (մշակույթի) խթանում և զարգացում: Ռազմավարական սույն նպատակը վերաբերում է ՓՄՁ սուբյեկտների կարողությունների արդիականացմանը և նորարարությունները խթանելուն նպաստմանը:
45. Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրության հիման վրա պարզ է դարձել, որ անհրաժեշտ է շարունակել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը ինչպես դպրոցներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնագիտական կրթության և ուսուցման ընթացքում: Ձեռնարկատիրական կրթության զարգացման ուղղությամբ մասնավոր հատվածի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը հնարավորություն կտա աշակերտներին և ուսանողներին գիտելիքներ և փորձ ձեռք բերել սեփական բիզնես նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու նպատակով:
46. Տնտեսական արդի իրողության մեջ անմերժելի է գիտական նվաճումների, ուսումնասիրությունների, ժամանակակից մոտեցումների և նորարարական արդյունքի կիրառման անհրաժեշտությունը` արդյունավետ, մրցունակ և կայուն տնտեսվարման ապահովման տեսանկյունից: Այս հրամայականն առավել կարևոր է դառնում ՓՄՁ սուբյեկտների համար, ելնելով փոքր և միջին ընկերություններին բնորոշ առանձնահատկություններից, երբ նման ընկերությունները չեն կարողանում ֆինանսավորել նորարարական մեթոդների կամ արդյունքի, արտադրանքի մշակումն ու ստեղծումը, մյուս կողմից նույն առանձնահատկություններից ելնելով չեն կարողանում ներդնել նորարարական մեթոդները, արդյունք և տեխնոլոգիաներ: Այս համատեքստում առաջանում են երկու հիմնական բացեր, կառավարման ոլորտում նորարարական մեթոդների բացակայություն և նորարարական տեխնոլոգիաների ներդրման բացակայություն, նորարարական արդյունքի ստեղծման ցածր մակարդակ: Այս բացերը լրացնելու համար կպահանջվի ներքոհիշյալ միջոցառումների իրականացումը.
1) ձեռնարկատիրական կարողությունների զարգացում,
2) տնտեսվարող սուբյեկտների (բիզնես ասոցացիաների) և ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խթանում և ուժեղացում,
3) ՓՄՁ-ների կողմից նորարարական հետազոտությունների և տեխնոլոգիաների, արդյունքի ստեղծման ու ներդրման համար ֆինանսական մատչելի գործիքների ստեղծումը, երկարաժամկետ վարկերի տրամադրումը առանձին նպատակային ծրագրերի միջոցով,
4) ՓՄՁ-ների կողմից նորարարական արտադրանքի արտադրության համար բարենպաստ պայմանների ստեղծումը` գիտական և խորհրդատվական կազմակերպությունների ներգրավմամբ, ֆինանսական երկարաժամկետ մատչելի վարկային ռեսուրսների տրամադրումը:
47. Ռազմավարական նպատակ 4 - ՓՄՁ սուբյեկտների ներքին և արտաքին մրցունակության բարձրացում: Ռազմավարական սույն նպատակը առնչվում է հետևյալ խնդիրների լուծմանը`
1) ստեղծել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կազմակերպությունները կարող են բարգավաճել,
2) օգնել ՓՄՁ սուբյեկտներին օգուտներ քաղել ԵՄ և ԵՏՄ միասնական շուկաների ընձեռած հնարավորություններից,
3) խրախուսել և աջակցել ՓՄՁ սուբյեկտներին` օգտվելու շուկաների ընդլայնումից,
4) խրախուսել ՓՄՁ սուբյեկտների ռեսուրսարդյունավետ գործունեությունը և «կանաչ» արտադրանքի/ծառայությունների առաջարկի մեծացումը:
48. ՓՄՁ սուբյեկտների զարգացմանն ուղղված քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի վերջիններիս կայուն և մրցունակ դարձնելուն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի առաջմղման նպատակով աջակցություն կցուցաբերվի տեղական ռեսուրսների վրա հիմնված ապրանքների և ծառայությունների զարգացմանը: ՓՄՁ սուբյեկտների կողմից իրականացվող արտահանման խթանման համար անհրաժեշտ են իրենց գործունեության միջազգայնացմանն ուղղված գործողությունների իրականացում, որոնք մեծամասամբ հասանելի չեն ՓՄՁ սուբյեկտներին` հաշվի առնելով նման գործողությունների իրականացման հետ կապված բարդությունները ֆինանսական և մասնագիտական տեսանկյուններից: Նշված բարդությունների հաղթահարման նպատակով 2013թ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը», որի առաքելությունը ՀՀ արտահանման ոլորտի խթանումն է: Ընկերության հիմնական նպատակներն են.
1) խթանել արտահանումը` ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից,
2) նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին,
3) նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:
49. Գործակալության կողմից իրականացվում են շարունակական քայլեր` նոր գործիքների մշակմանն ուղղված, որոնք հնարավորություն կտան նաև ՓՄՁ սուբյեկտներին լուծելու շրջանառու միջոցների հետ կապված խնդիրները:
50. ՓՄՁ սուբյեկտների միջազգայնացմանն ուղղված հետագա քայլերը կներառեն հետևյալը.
1) ՓՄՁ սուբյեկտների արտադրանքի միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխանեցնելու գործողություններ,
2) արտադրանքի արտահանման համար կարողությունների հզորացում, մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցում, արտերկրում անցկացվող ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին մասնակցության աջակցություն,
3) արտահանման գործարքների ֆինանսավորման և ապահովագրման նպատակային ծրագրերի մշակում և իրականացում,
4) արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների բացահայտում և նրանց կարողությունների հզորացում:
51. Ռազմավարական նպատակ 5 - Պետություն-մասնավոր հատված երկխոսության բարելավում: Ռազմավարական սույն նպատակը վերաբերում է պետական կառավարումը ՓՄՁ կարիքներին արձագանքող դարձնելուն:
52. ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով կարիք կա զգալիորեն ընդլայնել և ուժեղացնել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, որտեղ կարևոր դեր ունեն բիզնես ասոցացիաները, որոնք միջնորդ են և բազմաթիվ դեպքերում հենց իրենք են նախաձեռնում տվյալ երկխոսությունը: Պետություն-մասնավոր հատված երկխոսությունը պետք է կառուցել փոխզիջման, վստահության և փոխըմբռնման վրա: Այս առումով ՓՄՁ զարգացման ռազմավարությունը կհանդիսանա լրացուցիչ խթան` զարգացնելու տվյալ երկխոսությունը` ՓՄՁ ոլորտի խթանմանն ուղղված իրականացվելիք միջոցառումներին մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության ապահովմամբ: Ձեռնարկատերերի, գործատուների և բիզնես ասոցիացիաների ակտիվ մասնակցությունը պետական քաղաքականության իրականացմանը կարևոր է նաև այդ քաղաքականության թափանցիկության, որակի և արդյունավետության ապահովման տեսանկյունից:
53. Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը` պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) օրենսդրական փոփոխությունների իրականացման ընթացքում ակտիվ հանրային քննարկումների իրականացում տարբեր միջոցներով,
2) բիզնես-ասոցացիաների ակտիվ մասնակցության ապահովում և իրականացված միջոցառումների վերաբերյալ հետադարձ կապի ապահովում:
54. ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականության և ոլորտի գործունեության մասին հաղորդակցության մակարդակի բարձրացումը կարևորվում է նաև ՓՄՁ սուբյեկտների համար իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվության մատչելիության և իրազեկվածության ապահովման տեսանկյունից: Հաճախ, ՓՄՁ սուբյեկտները, չունենալով բավարար մարդկային և նյութական ռեսուրսներ, հնարավորություն չեն ունենում պատշաճ կերպով իրազեկ լինել ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, իրագործվող ծրագրերի, զարգացումների և միտումների մասին: Դրանով պայմանավորված ՓՄՁ սուբյեկտները կորցնում են արդյունավետ գործելու իրենց ներուժային հնարավորությունների որոշակի մասը, ինչն ընդհանուր առմամբ բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա:
55. Իրազեկվածության պատշաճ մակարդակի ապահովման պարագայում ՓՄՁ սուբյեկտները հնարավորություն կունենան օգտվելու այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում են ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, աջակցման գործիքները, պատրաստ կլինեն իրենց գործունեության առավել արդյունավետ և ճկուն պլանավորման, ինչը թույլ կտա լինել մրցունակ և արդի զարգացումներին ու իրավիճակին մշտապես համապատասխանող դիրքում:
56. Ռազմավարական նպատակ 6 - ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցող կառույցների ուժեղացում: ՓՄՁ ոլորտի զարգացման աջակցող կառույցների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է սերտ համագործակցության ապահովում ինչպես միմյանց, այնպես էլ պետական մարմինների հետ: ՓՄՁ զարգացման տարեկան միջոցառումների իրականացման շրջանակներում նախատեսվում է ներգրավել տարբեր բիզնես ասոցացիաների և պետական հատվածի ներկայացուցիչների` սույն ռազմավարության մեջ արտացոլված բոլոր նպատակների իրականացումն ապահովելու նպատակով: Ակնկալվում է նաև այդ ՓՄՁ զարգացման խորհուրդը որպես հարթակ կիրառել նշված նպատակների և համապատասխան գործողությունների իրականացման համար: Անհրաժեշտ է նաև ակտիվորեն ներգրավել պետական հատվածի տարբեր ներկայացուցիչների` հաշվի առնելով, որ ՓՄՁ ոլորտին առնչվող տարբեր օրենսդրական կարգավորումներ իրականացվում են տարբեր մարմինների կողմից, այդ աշխատանքներում ներգրավել նաև մարզպետարաններին և համայնքների ղեկավարներին, քանի որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի` համայնքի ղեկավարը պետք է առաջարկություններ ներկայացնի Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին:
57. Ռազմավարական նպատակ 7 - Կանանց ձեռներեցության խթանում, ինչպես նաև սկսնակ գործարարներին աջակցության տրամադրում: Սույն նպատակի սահմանումը չի ենթադրում, որ այլ ռազմավարական նպատակներն իրագործելիս չպետք է հաշվի առնել կանանց ձեռներեցության խթանումն ու սկսնակ գործարարներին աջակցության տրամադրումը: Առանձին նպատակի սահմանումը ենթադրում է այս խնդիրներին լրացուցիչ ուշադրության առանձնացումը: Ներկայումս կանանց ձեռներեցության վերաբերյալ բացակայում են վիճակագրական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեին վերջիններիս զարգացման քաղաքականությունն արդյունավետորեն իրականացնել, սակայն ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ` ուղղված կանանց ձեռներեցությանը, նրանց գործունեության խթանմանը: 2016-2018թթ. ընթացքում անհրաժեշտ է շարունակել և ընդլայնել կին ձեռներեցներին տրամադրվող ուղղակի աջակցության և խորհրդատվական միջոցառումները:
58. Սկսնակ գործարարներին աջակցության խթանումը կարևորվում է այն առումով, որ վերջիններս չունեն բավարար գիտելիքներ և փորձ, հաճախ չեն տիրապետում բավարար ֆինանսական միջոցների, ուստի պետության աջակցությունը կարող է զգալի դեր ունենալ նրանց կայացման և հետագա զարգացման համար: Սկսնակ գործարարներին աջակցությունը կարևորվում է նաև նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի կրճատման առումով: Այս նպատակի իրականացման համար նույնպես միջոցառումներ են նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերով, որոնք նախատեսվում է շարունակել և ընդլայնել 2016-2018թթ. ընթացքում:
59. Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր նպատակների իրականացմանն ուղղված բոլոր միջոցառումներին և գործողություններին, դրանց իրականացման ժամանակացույցերին մանրամասնորեն անդրադարձ կկատարվի փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2016-2018թթ. տարեկան ծրագրերում, ինչպես նաև ՀՀ, կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերում:
60. Նշված նպատակների, ինչպես նաև ընդհանուր միջոցառումների իրականացման արդյունքում միջնաժամկետ (2016-2018թթ.) հեռանկարի համար տնտեսությունում ուղենիշ կլինի ՓՄՁ-ների արդյունքի բարձրացումը և ՀՆԱ-ում մինչև 40 տոկոսի կշռի կայուն ապահովման համար հիմքի ստեղծումը: ՓՄՁ-ների դիրքի ամրապնդումը և զարգացումը կարտահայտվի նաև դրանց մրցունակության մակարդակի բարձրացմամբ և դա բնորոշող հիմնական ցուցանիշով` աշխատանքի արտադրողականության աճով: Ներկայումս, կախված տնտեսության ճյուղից, Եվրամիության երկրների ՓՄՁ-ների արտադրողականությունը 3-ից 5 անգամ ավելի է հայկական ՓՄՁ-ների համանման ցուցանիշից: Միջնաժամկետ հատվածում նախատեսվում է տեղական ՓՄՁ սուբյեկտների այդ ցուցանիշն ավելացնել մինչև 2 անգամ` նպաստելով նաև արտահանման մեջ ՓՄՁ-ների արտադրանքի տեսակարար կշռի աճին: Փոքր և միջին ձեռներեցության կայուն զարգացման գրավական հանդես կգա ՓՄՁ-ների նորարարական գործունեությունը, նորարարության և գիտելիքի, մարդկային կապիտալի զարգացման հիման վրա տնտեսական գործունեության իրականացումն ու գործարար նախաձեռնությունների իրագործումը: Միաժամանակ, կարևորվում է արտադրության հենքային և գերակա ճյուղերի բազմազանեցման քաղաքականությունը, այսինքն` ՓՄՁ-ների հիմնումը գիտության բազայի վրա` զարգացնելով այն ոլորտները, որտեղ կա գիտական ներուժ:
61. Նշված բոլոր ուղղություններն արդյունավետորեն իրագործելու համար անհրաժեշտ կլինի տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում պահպանել մրցակցության ապահովման, տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծման, իրավական բարենպաստ դաշտի ստեղծման սկզբունքները, ՓՄՁ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության հնարավորինս քիչ փոփոխությունների իրականացումը, վարչարարության և վարչական կանոնակարգերի` ՓՄՁ-ներին առնչվող մասով հնարավոր մեղմ կարգավորումների նախատեսումը, միաժամանակ դրանց առանց խտրականության, հետևողական ու անշեղ կատարմամբ:
Աղյուսակ 1. ՓՄՁ սուբյեկտներ համարվող հարկ վճարողների քանակը
._____________________________________________________________________.
| |գերփոքր|փոքր |միջին |Ընդամենը|
| |______________________________|
| | 2014թ |
|______________________________________|______________________________|
|Գյուղատնտեսություն, անտառային | 377| 72| 36| 485|
|տնտեսություն և ձկնորսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Հանքագործական արդյունաբերություն և | 252| 75| 12| 339|
|բացահանքերի շահագործում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակող արդյունաբերություն` այդ թվում | 5629| 678| 184| 6491|
|______________________________________|_______|______|______|________|
|ոչ պարենային | 3397| 427| 112| 3936|
|______________________________________|_______|______|______|________|
|պարենային | 2272| 260| 73| 2605|
|______________________________________|_______|______|______|________|
|Շինարարություն | 794| 453| 138| 1385|
|______________________________________|_______|______|______|________|
|Մեծածախ և մանրածախ առևտուր, | 42308| 1151| 169| 43628|
|ավտոմեքենաների և մոտոցիկլների | | | | |
|նորոգում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Փոխադրումներ և պահեստային | 2248| 272| 53| 2573|
|տնտեսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Կացության և հանրային սննդի | 2443| 385| 74| 2902|
|կազմակերպում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Տեղեկատվություն և կապ | 1182| 247| 53| 1482|
|______________________________________|_______|______|______|________|
|Կրթություն | 296| 161| 55| 512|
|______________________________________|_______|______|______|________|
|Առողջապահություն և բնակչության | 879| 294| 145| 1318|
|սոցիալական սպասարկում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 396| 69| 21| 486|
|______________________________________|_______|______|______|________|
|Այլ | 11313| 1251| 201| 12765|
|______________________________________|_______|______|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 68117| 5109| 1139| 74365|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2. ՓՄՁ ոլորտում աշխատողների քանակ (միջին ցուցակային)
._____________________________________________________________________.
| |գերփոքր|փոքր |միջին |Ընդամենը|
| |______________________________|
| | 2014թ |
|______________________________________|______________________________|
|Գյուղատնտեսություն, անտառային | 1090| 1657| 4765| 7512|
|տնտեսություն և ձկնորսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Հանքագործական արդյունաբերություն և | 958| 1431| 1431| 3820|
|բացահանքերի շահագործում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակող արդյունաբերություն` այդ թվում | 15654| 15478| 19580| 50712|
|______________________________________|_______|______|______|________|
|ոչ պարենային | 9038| 9452| 11494| 29984|
|______________________________________|_______|______|______|________|
|պարենային | 6714| 6210| 8152| 21076|
|______________________________________|_______|______|______|________|
|Շինարարություն | 3374| 10359| 13865| 27598|
|______________________________________|_______|______|______|________|
|Մեծածախ և մանրածախ առևտուր, | 68618| 25064| 17217| 110899|
|ավտոմեքենաների և մոտոցիկլների | | | | |
|նորոգում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Փոխադրումներ և պահեստային | 4097| 6571| 4271| 14939|
|տնտեսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Կացության և հանրային սննդի | 7651| 9193| 6574| 23418|
|կազմակերպում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Տեղեկատվություն և կապ | 3367| 5598| 5150| 14115|
|______________________________________|_______|______|______|________|
|Կրթություն | 954| 4066| 5283| 10303|
|______________________________________|_______|______|______|________|
|Առողջապահություն և բնակչության | 3623| 6157| 18523| 28303|
|սոցիալական սպասարկում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 999| 1611| 2138| 4748|
|______________________________________|_______|______|______|________|
|Այլ | 26883| 25903| 21228| 74014|
|______________________________________|_______|______|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 137268|113100|119901| 370269|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3. ՓՄՁ սուբյեկտների շրջանառության ծավալները (մլն ՀՀ դրամ)
._____________________________________________________________________.
| |գերփոքր|փոքր |միջին |Ընդամենը|
| |______________________________|
| | 2014թ |
|______________________________________|______________________________|
|Գյուղատնտեսություն, անտառային | 1208| 5261| 13975| 20443|
|տնտեսություն և ձկնորսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Հանքագործական արդյունաբերություն և | 1606| 5289| 5211| 12107|
|բացահանքերի շահագործում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակող արդյունաբերություն` այդ թվում | 43248| 69340| 87766| 200354|
|______________________________________|_______|______|______|________|
|ոչ պարենային | 26842| 44428| 57678| 128948|
|______________________________________|_______|______|______|________|
|պարենային | 16882| 25285| 30161| 72328|
|______________________________________|_______|______|______|________|
|Շինարարություն | 11270| 52331| 73626| 137228|
|______________________________________|_______|______|______|________|
|Մեծածախ և մանրածախ առևտուր. | 286312|244828|250267| 781408|
|ավտոմեքենաների և մոտոցիկլների | | | | |
|նորոգում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Փոխադրումներ և պահեստային | 3682| 17687| 28833| 50202|
|տնտեսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Կացության և հանրային սննդի | 7115| 13972| 15990| 37077|
|կազմակերպում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Տեղեկատվություն և կապ | 8528| 18765| 23646| 50939|
|______________________________________|_______|______|______|________|
|Կրթություն | 695| 2412| 4009| 7116|
|______________________________________|_______|______|______|________|
|Առողջապահություն և բնակչության | 2123| 9181| 26076| 37381|
|սոցիալական սպասարկում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 1185| 1811| 2659| 5655|
|______________________________________|_______|______|______|________|
|Այլ | 50278| 83670| 92075| 226024|
|______________________________________|_______|______|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 417251|524548|624135| 1565934|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 4. ՓՄՁ սուբյեկտների կողմից մուծած հարկեր (մլն ՀՀ դրամ)
._____________________________________________________________________.
| |գերփոքր|փոքր |միջին |Ընդամենը|
| |______________________________|
| | 2014թ |
|______________________________________|______________________________|
|Գյուղատնտեսություն, անտառային | 382| 596| 1765| 2743|
|տնտեսություն և ձկնորսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Հանքագործական արդյունաբերություն և | 510| 1411| 1514| 3435|
|բացահանքերի շահագործում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակող արդյունաբերություն` այդ թվում | 5537| 8807| 13074| 27417|
|______________________________________|_______|______|______|________|
|ոչ պարենային | 3655| 6107| 8265| 18027|
|______________________________________|_______|______|______|________|
|պարենային | 1930| 2757| 4809| 9495|
|______________________________________|_______|______|______|________|
|Շինարարություն | 2845| 11335| 15250| 29429|
|______________________________________|_______|______|______|________|
|Մեծածախ և մանրածախ առևտուր, | 27539| 24258| 21024| 72821|
|ավտոմեքենաների և մոտոցիկլների | | | | |
|նորոգում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Փոխադրումներ և պահեստային | 1873| 5490| 2987| 10351|
|տնտեսություն | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Կացության և հանրային սննդի | 2561| 3044| 3554| 9159|
|կազմակերպում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Տեղեկատվություն և կապ | 2165| 4544| 5693| 12402|
|______________________________________|_______|______|______|________|
|Կրթություն | 159| 846| 1592| 2597|
|______________________________________|_______|______|______|________|
|Առողջապահություն և բնակչության | 1260| 1950| 5413| 8624|
|սոցիալական սպասարկում | | | | |
|______________________________________|_______|______|______|________|
|Մշակույթ, զվարճություններ և հանգիստ | 317| 367| 836| 1520|
|______________________________________|_______|______|______|________|
|Այլ | 12813| 24079| 20319| 57212|
|______________________________________|_______|______|______|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 57961| 87239| 92510| 237710|
._____________________________________________________________________.
Աղյուսակ 5. «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի 2015թ. ցուցանիշներ. լավագույն գործարար միջավայրը ԱՊՀ երկրների շարքում (4)
_____________________________
4) Թուրքմենստանը զեկույցում ներառված չէ:
._____________________________________________________________________.
|ԵՐԿԻՐ |Հայաս-|Ղազախս|Բելա-|Ղրղզս-|Մոլ-|Ռու- |ՈՒկ-|Տաջի|ՈՒզ-|Ադր|
| |տան |տան |ռուս |տան |դովա|սաս- |րաի-|կըս-|բեկս|բե-|
| | | | | | |տանի |նա |տան |տան |ջան|
| | | | | | |Դաշ- | | | | |
| | | | | | |նու- | | | | |
| | | | | | |թյուն| | | | |
|____________|______|______|_____|______|____|_____|____|____|____|___|
|2014 - | 37| 50| 63| 68| 78| 92| 112| 143| 146| 70|
|հրապարակված | | | | | | | | | | |
|____________|______|______|_____|______|____|_____|____|____|____|___|
|2014 - վերա-| 49| 76| 57| 99| 82| 64| 112| 177| 149| 88|
|գնահատված | | | | | | | | | | |
|____________|______|______|_____|______|____|_____|____|____|____|___|
|2015 | 45| 77| 57| 102| 63| 62| 96| 166| 141| 80|
|____________|______|______|_____|______|____|_____|____|____|____|___|
|Փոփոխություն| +4| -1| 0| -3| +19| +19| +16| +11| +8| +8|
|վերագնահատ- | | | | | | | | | | |
|ված | | | | | | | | | | |
|ցուցանիշների| | | | | | | | | | |
|համեմատ | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 6. Հայաստանի դիրքը տարածաշրջանում` 2-րդ տեղ
.____________________________________________________________________.
|Երկիր |Վրաստան|Հայաստան|Ադրբեջան|Թուրքիա|Իրանի |
| | | | | |Իսլամական |
| | | | | |Հանրապետություն|
|__________________|_______|________|________|_______|_______________|
|2014-հրապարակված | 8 | 37 | 70 | 69 | 152 |
|__________________|_______|________|________|_______|_______________|
|2014-վերագնահատված| 14 | 49 | 88 | 51 | 132 |
|__________________|_______|________|________|_______|_______________|
|2015 | 15 | 45 | 80 | 55 | 130 |
|__________________|_______|________|________|_______|_______________|
|Փոփոխություն - | -1 | +4 | +8 | -4 | +2 |
|վերագնահատված | | | | | |
|ցուցանիշների | | | | | |
|համեմատ | | | | | |
.____________________________________________________________________.
Աղյուսակ 7. Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը»
2014-2015 թվականների զեկույցներում Հայաստանի զբաղեցրած դիրքի
համեմատական աղյուսակ
._____________________________________________________________________.
|Ցուցիչ |Հարկե-|Արտա-|Ընկե|Շինա-|Էլեկտը|Սեփա-|Պայմա-|Վար- |Սնան|Ներ- |
| |րի |քին |րու-|րարա-|րակա- |կանու|նագրե-|կերի |կու-|դրող-|
| |վճա- |առև- |թյան|կան |նու- |թյան |րի |ստա- |թյան|ների |
| |րում |տուր |հիմ-|թույլ|թյան |գրան-|կիրար-|ցում |ճանա|պաշտ-|
| | | |նում|տվու-|միա- |ցում |կում | |չում|պանու|
| | | | |թյուն|ցում | | | | |թյուն|
| | | | |ների | | | | | | |
| | | | |ստա- | | | | | | |
| | | | |ցում | | | | | | |
|________|______|_____|____|_____|______|_____|______|_____|____|_____|
|2014 | 73 | 124 | 5 | 82 | 132 | 7 | 119 | 30 | 67 | 25 |
|________|______|_____|____|_____|______|_____|______|_____|____|_____|
|2015 | 41 | 110 | 4 | 81 | 131 | 7 | 119 | 36 | 69 | 22 |
|________|______|_____|____|_____|______|_____|______|_____|____|_____|
|Փոփոխու-| +32 | +14 | +1 | +1 | +1 | 0 | 0 | -6 | -2 | -1 |
|թյուն | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ԳԼՈՒԽ 9. |
Փոքր և միջին ձեռնարկատիրությունը ՏՀԶԿ և զարգացող երկրներում, նմանություններ և տարբերություններ |
62. Ի տարբերություն բազմաթիվ միջազգային ռազմավարական մոտեցումներին, որոնք «մեկ լուծում բոլոր խնդիրներին» սկզբունքով փորձում են ընդհանուր մոտեցում ցուցաբերել տարբեր ՓՄՁ սուբյեկտներին, անհրաժեշտ է զանազանել, օրինակ, ձեռնարկատիրական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և գոյատևման միտում ունեցող ՓՄՁ-ներին, բարձր տեխնոլոգիաների և նորարարության կողմնորոշմամբ ՓՄՁ-ներին և «թաքնված չեմպիոններին», միջին արդյունաբերական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և փոքր արհեստագործական կամ առևտրային կողմնորոշում ունեցող բիզնեսներին: Տարբեր ՓՄՁ սուբյեկտներ պահանջում են տարբեր քաղաքականություն և գործիքներ, որպեսզի հաղթահարեն իրենց առանձնահատուկ խոչընդոտները:
63. Այսպիսով, ՓՄՁ զարգացման քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև շատ ՏՀԶԿ երկրներում հայտարարվել է որպես տնտեսության գերակայություն: Այդուհանդերձ, նրանց հաջողությունը կախված է մրցունակության լայն համակարգային համատեքստում խթանման ծրագրերի իրականացումից: ՏՀԶԿ երկրներում կազմակերպությունների 99%-ը ՓՄՁ-ներն են: Նրանք մասնակցում են տնտեսության մեջ հավելյալ արժեքի 2/3-ի ստեղծմանը:
64. ՏՀԶԿ երկրներում նոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՓՄՁ-ները, ըստ էության, ինովացիոն ուժը չեն. ընդհանուր առմամբ նրանք ներդնում են նորամուծություններ, բայց ոչ այնքան, որքան խոշոր ընկերությունները: Նրանք, միջին հաշվով, ավելի քիչ են ներգրավված նոր ապրանքների բացահայտման կամ արտադրական գործընթացներում նորամուծությունների ներդրման մեջ: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների ինովացիոն ուժը առավելապես կենտրոնացած է մի շարք գիտելիքահեն կազմակերպությունների վրա, այդ թվում` արագ աճ ունեցող նոր ընկերությունների վրա: 2010թ. ՏՀԶԿ վերջին պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ ՏՀԶԿ 11 երկրներում բարձր աճի տեմպ գրանցվել է 10-ից ավել աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների 2-8%-ի մոտ, մինչդեռ ինովացիոն փոքր (10 աշխատակցից քիչ) կազմակերպությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1% (ՏՀԶԿ 2010, 24): Սա չի նշանակում, որ ՓՄՁ-ների զգալի մասը նորարարությամբ չի զբաղվում, զբաղվում է, բայց ավելի փոքր չափով:
65. ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ները հաճախ դասակարգվում են հետևյալ կերպ.
1) բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպություններ գիտելիքահեն ոլորտներում, օրինակ` կենսատեխնոլոգիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն,
2) թաքնված չեմպիոններ (օրինակ Գերմանիայում), որպես մասնագիտացված միջին բիզնեսներ` արդյունաբերական արտադրանքի արտահանման բարձր ներուժով, օրինակ հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արտադրության կամ ավտոմոբիլային ոլորտում,
3) միջին արդյունաբերական ՓՄՁ սուբյեկտներ, որոնք արտադրում են որոշակի արտադրական ապրանքներ կամ վերջնական արտադրանք տեղական ներքին շուկայի համար, օրինակ` տեքստիլի և կարի ոլորտում, կամ տարբեր արտադրական ոլորտներում,
4) տեղական ծառայություններ մատուցող և արհեստագործական կազմակերպություններ, օրինակ` սուպերմարկետներ, խանութներ, ատաղձագործարաններ և այլն, որոնք բավարարում են տեղական ներքին սպառողական ապրանքների պահանջարկը:
66. ՓՄՁ խմբային այս տարբերությունները կարող են կատարվել նաև զարգացող երկրներում, թեև մրցունակության բացթողումները հիմնականում մեծ են:
67. Դրա պատճառները պայմանավորված են ՓՄՁ-ների համար գիտելիքի, կրթության, շուկայի և ֆինանսավորման հասանելիության շատ ավելի թույլ միջավայրային պատճառներով: Կառուցվածքային և ֆիզիկական ենթակառուցվածքները նույնպես ավելի թույլ են: Սա ավելի է դժվարացնում ՓՄՁ-ների աճը զարգացող երկրներում:
68. Արտադրության և ծառայությունների ոլորտում շատ արտադրողներ և ինքնազբաղված մարդիկ կարող են բնութագրվել որպես գոյատևող ձեռնարկատերեր: Ձեռնարկատեր լինելու համար նրանց ընդհանուր առմամբ պակասում են հիմնական միջոցները, ինչպիսիք են դեպի շուկա միտումը, ձեռնարկատիրական կարողությունները, գործարար հնարավորությունների որոնումը: Նրանք հաճախ չունեն աճի նախադրյալներ, ինչպիսիք են բիզնես ռազմավարությունը կամ կառավարման տարրական հմտությունները: Այս կազմակերպությունները հազվադեպ են դառնում մրցունակ բիզնեսներ: Այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի ապահովել նրանց աջակցության կառույցներով և այնպիսի բիզնես միջավայրով, որը խթանում և կայունացնում է նրանց տնտեսական վիճակը: Դա ոչ միայն ներառում է ֆինանսավորման հասանելիությունը, այլև նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների խթանումը, հմտությունների զարգացումը, ինչպես նաև շուկայական գիտելիքի և շուկայի մասին տեղեկատվությունը:
69. ՏՀԶԿ և զարգացող երկրներում ՓՄՁ-ների զարգացման շատ նման, բայց և շատ տարբեր խոչընդոտներ կարելի է հայտնաբերել: Այսպիսով` նմանությունների մեծ մասը կապված է շուկայի և կառավարության քաղաքականության ձախողումների հետ: Կառավարության ձախողումները վերաբերում են.
1) բյուրոկրատական խոչընդոտներին, ՓՄՁ-ների համար գործող իրավական դաշտի թերություններին,
2) ՓՄՁ-ների աճը խթանող անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆիզիկական ենթակառուցվածքների պակասին,
3) պետության ձախողումների հաղթահարմանն ուղղված քաղաքականության բացակայությանը,
4) որոշակի հանրային ապրանքների անհասանելիությանը և այն քաղաքականության բացակայությանը, որը կհաղթահարեր շուկայի ձախողումները:
70. Շուկայի ձախողումները վերաբերում են որոշակի ապրանքների մատակարարման բացակայությանը, որոնք չեն ապահովվում շուկայական հարաբերությունների միջոցով և պահանջում են որոշակի կառույցների աջակցություն:
Շուկայական այս ձախողումները ներառում են օրինակ տեղեկատվության մատչելիության, հետազոտությանը և զարգացմանն ուղղված ներդրումների պակասը, որոշակի ծառայությունների հասանելիության բացակայությունը և նմանատիպ այլ խնդիրներ:
71. Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՏՀԶԿ և շատ զարգացող երկրներում ՓՄՁ-ները փորձում են հաղթահարել պետական կառավարման ձախողումները, ինչպես նաև շուկայի ձախողումները որոշակի միջամտությունների միջոցով:
72. Տարբերություններ - Չնայած այս բոլոր նմանություններին` վերը նշված մարտահրավերներից շատերն ավելի ուժեղ են զարգացող երկրներում: Սա հիմնականում պայմանավորված է համակարգային մրցունակության տարբեր մարտահրավերներով, որոնք ի վերջո հանգեցնում են գիտելիքի ու քաղված դասերի հնարավորությունների ոչ ճիշտ օգտագործմանը: Մինչ շատ արդյունաբերական երկրներ ստեղծել են աջակցության մեխանիզմների և ինստիտուտների լայն տեսականի, շատ զարգացող երկրներ չունեն կայուն կառուցվածքային և ռազմավարական նման կառույցներ: Դա հաճախ ներառում է.
1) գոյություն ունեցող ՓՄՁ քաղաքականություններում դեպի մրցունակությանը կողմնորոշման պակաս: Հատկապես ՓՄՁ սուբյեկտների գործունեությունը ավելի հաճախ խթանվում է սոցիալական աջակցության մեխանիզմներով, քան ձեռնարկատիրական գործիքներով,
2) ընդհանրացված և նպատակային ՓՄՁ քաղաքականությունների պակաս, որոնք պետք է կենտրոնանան ՓՄՁ-ների մրցունակության բարելավման և ՓՄՁ-ների համար նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ,
3) գործարարության զարգացման ծառայությունների և աջակից կազմակերպությունների կառուցվածքային և մասնագիտական թույլ կողմերը,
4) վերևից ներքև և ներքևից վերև, ապակենտրոնացված աջակցող միջոցառումների միջև կապերի պակասը:
73. ՓՄՁ-ների առումով զարգացող երկրներում դա հանգեցնում է. գիտելիքահեն բիզնեսների պակասի, մատակարարների և գնորդների միջև թույլ գործարար կապերի, տեխնոլոգիաների և շուկայի, ինչպես նաև արտադրական գիտելիքի մատչելիության պակասի:
74. ՏՀԶԿ երկրներում վերջին տասնամյակների ընթացքում ՓՄՁ ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու նպատակով մշակվել են բազմաթիվ ռազմավարություններ և ծրագրեր: Որպեսզի պարզ դառնա ՓՄՁ-ների զարգացման որակյալ քաղաքականությունների առանձնահատկությունը, արդյունավետ և ոչ արդյունավետ իրագործման տարբերությունը, անհրաժեշտ է ավելի ուշադիր դիտարկել հաջողությանն առնչվող տարբեր համակարգային տարրեր, գործոններ:
75. Ձեռնարկատիրական մակարդակում (միկրո մակարդակ) կարևոր է`
1) խթանել մրցակցությունը ձեռներեցների միջև և խրախուսել նրանց շարունակաբար բարելավել իրենց արտադրանքը և արտադրական գործընթացները,
2) կենտրոնանալ ձեռներեցության հմտություններով կամ ներուժով օժտված պոտենցիալ անհատների մոտիվացիայի և աճի ներուժի վրա,
3) նպաստել ձեռներեցների, նրանց մատակարարների և գնորդների, ինչպես նաև, գիտելիքներ տրամադրողների միջև կապերի զարգացմանն ու ինքնակազմակերպմանը:
76. Չնայած ՓՄՁ-ները որոշակի առումով ունեն մրցունակ լինելու իրենց սեփական պատասխանատվությունը` նրանք ունեն կառուցվածքային աջակցության (մեզո մակարդակ) և աջակցող քաղաքականությունների (մակրո մակարդակ) կարիք:
77. Մեզո մակարդակում անհրաժեշտ են մասնագիտական և դեպի ուսուցումը միտված կազմակերպություններ, որոնք տրամադրում են ՓՄՁ-ների համար անհրաժեշտ աջակցություն: Դա ներառում է.
1) Շուկայի միտվածությամբ գործարար կազմակերպություններ կամ կոոպերատիվներ, այլ ոչ թե սոցիալական միտվածությամբ գործարար կապեր: Դա գործարարներին ապահովում է որոշակի ծառայությունների հասանելիությամբ, որն ավելին է, քան շահերի պաշտպանությունը: Այն բերում է շուկայի մասին տեղեկատվություն, հմտություններ, տեխնոլոգիա, ֆինանսներ և/կամ նոր շուկաների հասանելիություն: Մի շարք ՏՀԶԿ երկրներում, օրինակ Գերմանիայում, պալատները և այլ բիզնես կազմակերպություններ (ասոցիացիաներ) ամուր դերակատարություն ունեն նման ծառայությունների տրամադրման, կամ ուսուցողական ծրագրերի զարգացման և որակի ապահովման հարցում:
2) Կրթական, հետազոտական և զարգացման հաստատությունները, որոնք ապահովում են հմտությունների և կարողությունների զարգացում: Դա վերաբերում է ՓՄՁ-ների կարիքներին և խթանում է գիտելիքի հոսքը և նորարարությունը բիզնեսներում, որպեսզի բարելավվի նրանց մրցունակությունը շուկայում:
3) Տեղական և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործակալությունները, որոնք հասկանում են տեղական գործարար կարիքները և ոլորտի հնարավորությունները և որոնք աջակցում են այդ մրցակցային առավելություններին ու հնարավորություններին` առաջխաղացման նախաձեռնությունների և այլ աջակցության մեխանիզմների միջոցով:
78. Բիզնեսների (միկրո մակարդակ) և աջակից հաստատությունների (մեզո մակարդակի) միջև հաջողված կապերը հնարավոր կլինեն, միայն եթե կան հաջողված քաղաքականություններ (մակրո մակարդակ), որոնք.
1) ՓՄՁ սուբյեկտների համար ապահովում են բարենպաստ գործարար միջավայր, որտեղ երաշխավորված են սեփականության իրավունքը, մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաև մրցակցային դաշտը,
2) աջակցում են կառուցվածքային և ֆիզիկական ենթակառուցվածքներին (ճանապարհներ, հանրային ծառայությունների մատչելիություն, գործարար ունեցվածք և այլն),
3) խթանում են ծրագրեր, որոնք աջակցում են հաստատություններին կազմակերպություններին` ստանձնելու պատասխանատու դեր,
4) ստեղծում են քաղաքական բարենպաստ պայմաններ, որոնք թույլ կտան բիզնեսներին հաղթահարել շուկայի և կառավարման ձախողումները:
ԳԼՈՒԽ 10. |
Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և մարտահրավերների (SWOT) վերլուծությունը Հայաստանի Հանրապետությունում |
79. ՓՄՁ զարգացումը Հայաստանի տնտեսական մրցունակության ապահովման հիմնական անկյունաքարն է: Սկսած 2012 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ քաղաքականության բարելավման ուղղությամբ: Կարգավորումների պարզեցմանն ուղղված ջանքերը, ներառյալ մեկ պատուհանի կանգառի ներդրումը և էլեկտրոնային կառավարման ծառայությունների քանակական ընդլայնումը ՓՄՁ սուբյեկտների համար զգալիորեն կրճատվել են գործունեություն սկսելու խոչընդոտներն ու գործառնական ծախսերը: ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ծառայությունները (այդ թվում` վարկային երաշխիքները) շարունակաբար ընդլայնվում են:
80. Չնայած արձանագրված մի շարք դրական փոփոխություններին` որոշ ոլորտներում դեռևս առկա են մարտահրավերներ, որոնցից մասնավորապես կարելի է առանձնացնել արտահանման հետագա խթանումը և ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսավորման հասանելիության ապահովումը:
81. ՓՄՁ ոլորտում իրականացված SWOT վերլուծությունը կունենա հետևյալ տեսքը. ՈՒժեղ կողմերը վերաբերում են այն կարողություններին, որոնք թույլ են տալիս և նպաստում են ՓՄՁ սուբյեկտների աճին: ՈՒժեղ կողմերը կարևորվում են այն իմաստով, որ կարող են նպաստել հնարավորությունների իրագործմանը, թույլ կողմերի նվազեցմանը և մարտահրավերների կրճատմանը: ՀՀ-ում ՓՄՁ ոլորտում որպես ուժեղ կողմեր կարելի է առանձնացնել հետևյալը.
1) զգալի առաջընթաց գործարար միջավայրի բարելավման մեջ (Ըստ Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» 2015թ. զեկույցի` Արևելյան Գործընկերության անդամ երկրների ցանկում իրականացրած բարեփոխումների քանակով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը), բարելավված էլեկտրոնային կառավարում և կազմակերպության գրանցում մեկ պատուհանի կանգառի սկզբունքով,
2) արտահանման ուղղվածությունն ու ՓՄՁ զարգացումը տնտեսական քաղաքականության գերակայություններից են,
3) օրենսդրության պարզեցման և կարգավորման ազդեցության գնահատման ներդրման հաջողված փորձ,
4) ՓՄՁ ուղղվածություն ունեցող ֆինանսական աջակցությունների լայն շրջանակ (ներառյալ վարկային երաշխիքներ),
5) ՓՄՁ-ների կողմից նորարարության մեջ լավ արդյունքներ, լավ մշակված քաղաքականության շրջանակ, այդ թվում` ֆինանսական խթաններ,
6) աջակցության չափանիշները հիմնված են մոնիտորինգի և գնահատման կայուն համակարգի վրա, առկա է ֆինանսական աջակցությանն շահառուների թափանցիկություն,
7) ձեռներեցության բարձր ակտիվություն և խորաթափանցություն:
82. Հնարավորությունները լավ միջոց են ՓՄՁ-ների զարգացման և աճի օգտագործման համար: Նշված հնարավորությունները կարող են նպաստել գլխավորապես ՓՄՁ սուբյեկտների ներքին և միջազգային մրցունակության ապահովմանը: Դրանք են`
1) մարդկային կապիտալ,
2) աճող արտահանումը (նախաճգնաժամային մակարդակ) հնարավոր է խթանել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ և Եվրամիության հետ առևտրի ընդլայնմամբ,
3) որոշակի կառուցվածքային փոփոխություններ տնտեսությունում. մշակող արդյունաբերության և ծառայությունների չափաբաժնի ավելացում ՀՆԱ-ում, զբաղվածության տեղաշարժեր, զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ,
4) ՓՄՁ զարգացմանն ուղղված դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր,
5) մեծ ներուժ ունեցող հայկական սփյուռքի առկայություն,
6) ոչ բանկային աղբյուրներից ֆինանսավորման նախնական զարգացում,
7) օտարերկրյա ուղղակի ներդրումների համեմատական բարձր մակարդակը կարող է ուղղվել ՓՄՁ զարգացման ծրագրերին,
8) Եվրամիության ծրագրերին մասնակցությունը (Ձեռնարկությունների Եվրոպական ցանցին և COSME ծրագրին անդամակցությունը):
83. Թույլ կողմերը էական թերություններ են, որոնք խոչընդոտում են ՓՄՁ-ների աճը: Դրանցից կարելի է նշել հետևյալները`
1) հարկային վարչարարությունը դեռևս խոչընդոտ է ՓՄՁ սուբյեկտների համար,
2) մաքսային ընթացակարգերն ու առևտրի կարգավորումները շարունակում են խոչընդոտ հանդիսանալ արտահանման ծավալների ավելացման համար,
3) ՓՄՁ սուբյեկտների սահմանման համեմատ վիճակագրական տվյալների հավաքագրման անհամատեղելիություն,
4) պետություն-մասնավոր հատված երկխոսության թերացում,
5) ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման հասանելիության դժվարություններ,
6) գործազրկության բարձր մակարդակ:
84. Մարտահրավերները կարող են վնասել ուժեղ կողմերին, արագացնել թույլ կողմերի զարգացումը և խոչընդոտել հնարավորությունների իրագործմանը: Որպես սպառնալիք կարող են հանդես գալ հետևյալ խնդիրները.
1) փոքր ներքին շուկա, ոչ բարենպաստ աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներում առկա բացթողումները խոչընդոտ են արտահանման զարգացման համար,
2) զգալի ցնցում տարածաշրջանային զարգացումներից և կախվածություն դրամական փոխանցումներից,
3) արտահանման ֆինանսավորմանն ուղղված միջոցառումների բացակայություն,
4) դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերից կախվածություն,
5) ստվերային տնտեսության մեծ ծավալների առկայություն,
6) Երևանից դուրս տարածքային զարգացման նախաձեռնությունների սակավություն,
7) որոշակի ապրանքային շուկաներում մրցակցության ցածր մակարդակի առկայություն: