030.0410.151099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
Հ. ՍԻԼՎԱՆՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
1. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ ՍԻԼՎԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կիև):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 հոկտեմբերի 1999 թ.
ՆՀ-410